22:12 22.02.2019
Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում հնարավոր բնապահպանական խնդիրների առաջացման գլխավոր պատասխանատուն «Լիդիան Արմենիա» ընկերությունն է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է աշխարհագրագետ Լևոն Գալստյանը: Նրա համոզմամբ՝ «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի տարածքում շինաշխատանքները պետք է ավարտեր 2018-ի գարնանը, ինչը չի արվել: Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը օրերս հայտարարություն էր տարածել, թե ակտիվիստների կողմից դեպի հանք տանող ճանապարհը փակ լինելու պատաճռով ընկերությունը […]
20:58 22.02.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապով խոսել է օրհներգը փոխելու մասին: Նա հաղորդել է, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, հայտարարվել է Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա հիմնի համար տեքստի մրցույթ: Այս թեմայի շրջանակներում SHANTNEWS.am-ը բանավեճ է կազմակերպել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, ՀՅԴ անդամ Հայկազուն Ալվրցյանի և դիրիժոր, երաժշտագետ Գրիգոր Դանիելյանի միջև: Դիրիժորն […]
19:15 22.02.2019
Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։ Մարզպետը կարևորել է այն աշխատանքները, որոնք Շիրակի մարզում իրականացվում են Եվրամիության միջոցներով։ Դեսպանը նշել է, որ մարզպետարանի հետ ակնկալում է սերտ համագործակցություն։ Եվրամիությունը այս տարի 31 մլն եվրոյի ներդրումներ է կատարելու Հայաստանի հյուսիսային՝ Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում։ Գումարներն ուղղվելու են մարզերում […]
17:22 22.02.2019
Փետրվարի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում «Աշխատիր Հայաստան» արշավի վերաբերյալ: Ներկա էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, առողջապահության նախարարների տեղակալները և այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այսօր Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը գործազրկության բարձր մակարդակն է, […]
16:38 22.02.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 21-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը: Հայտնի է, որ ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքում բնակվող 51-ամյա Կարեն Սիմոնյանը և հայտնել, որ նույն օրը`ժամը 08։30-ից մինչև ժամը 22։30-ն ընկած ժամանակահատվածում, […]
16:28 22.02.2019
Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում կիսվել է մեկ տարի առաջվա հիշողություններով՝ արձանագրելով, որ մեկ տարվա ընթացքում քիչ բան է փոխվել: Խաժակյանը գրել է. «ՀՀԿ վարչական լծակների և ուռճացված հաստիքացուցակների մասին էի խոսում այս տեսանյութում մեկ տարի առաջ։ Ավագանու նոր գումարումից որոշ ժամանակ անց արձանագրում եմ, որ սայլը տեղից շարժվել է, […]
15:57 22.02.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանն այցելել է Միացյալ Նահանգներ, հանդիպել Լաս Վեգասի հայ համայնքի հետ: Այս մասին Հայրապետյանը հայտնել է իր ֆեսյբուքյան էջում: «Այստեղ եմ գտնվում «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով։ Ի տարբերություն հայահոծ Լոս Անջելեսի հայ համայնքի՝ Լաս Վեգասի համայնքն ավելի սակավաթիվ է. բայց, չնայած դրան, ներկա մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ հանդիպումն անցավ […]
15:53 22.02.2019
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների սահմանափակման օրենսդրական նախագիծը՝ հղում կատարելով նախագծին, որը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի բովանդակությունը հետևյալն է. «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նոր բնապահպանական հարկի ավելացում և պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացման նվազագույն գնի […]
15:36 22.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ոսկյա զարդերի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 39-ամյա կնոջ: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակչուհին՝ ծնված 1979 թվականին, 2018թ. սեպտեմբեր ամսին հեռախոսակապով ծանոթացել է նույն մարզի բնակչի հետ, որն արտագնա աշխատանքներ կատարելու նպատակով գտնվել […]
15:28 22.02.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Գյումրու քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել: Մասնավորապես, 2013-2018 թվականների ընթացքում տարբեր ժամանակահատվածներով, որպես փոխտնօրեն, մարզիչներ, պահակներ և բանվոր է հրամանագրել 7 քաղաքացու, որոնք […]
14:47 22.02.2019
Ի՞նչ քայլեր է ենթադրում անցումային արդարադատությունը և ներկայում ի՞նչ ընթացակարգ է գործում, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԱԺ-ում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև լրագրողների այս հարցադրմանը: «Համաներման երկու ակտ է ընդունված եղել, որոնք կարելի է դիտարկել անցումային արդարադատության համատեքստում, ուսումնասիրություններ են կատարվում անցումային արդարադատության կոնցեպցիայի վերաբերյալ, մեղավորության կանխավարկածով առաջնորդվելը պատկերավոր լայն մասսաների համար […]
14:18 22.02.2019
Լոռու մարզի վարչական տարածքում արձանագրված կոռուպցիոն բնույթի դեպքերով մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրության, հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում պարզվել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տարածված են սոցիալական աջակցության ոլորտում: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Նման հանցավոր դրսևորումներ են բացահայտվել մասնավորապես Ստեփանավանի, Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում, Վանաձորի համայնքային ենթակայության սոցիալական […]
14:01 22.02.2019
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն օրեր առաջ Փարիզում գումարել է իր հերթական տարեկան ժողովը, որի ընթացքում քննարկվել է ամենամեծ հայկական միության աշխարհասփյուռ գործունեությունը, ինչպես նաև նախագծեր առաջարկել կազմակերպության առաջիկա գործունեության վերաբերյալ: ՀԲԸՄ-ի Հայաստանի տնօրեն Վազգեն Յակուբյանը SHANTNEWS.am-ին պատմում է հանդիպման մանրամասների և ՀԲԸՄ նոր ծրագրերի մասին:
13:40 22.02.2019
Պետական եկամուտների կոմիտեն ողջունում է շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր, արձագանքելով կոմիտեի կոչին, արդեն ստացել են պետական գրանցում և ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ներկայացրել են հաշվարկներ: ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է հիմնական սկզբունքը՝ եկամուտ ստացող անձինք պետք է հարկ վճարեն: «Առաջին մեխանիզմը, որ առաջարկել ենք նրանց, այն է, որպեսզի ներկայանան հարկային մարմին և ներկայացնեն […]
01:00 22.02.2019
Ինչպե՞ս ստացվեց, որ բոլորի կողմից սիրված ՀՀՇ-ն դարձավ բոլորի կողմից ատելի: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը ՀԽՍՀ ԳԽ և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանին: «Այդ երևույթը մեկ բառով եմ անվանում՝ այլասերում: Ճանաչելով շատերին՝ նույնիսկ չէի սպասում, որ նրանք շատ կամ քիչ կարող են այլասերվել: Սա անձնական շահի թյուր հասկացողության […]
00:30 22.02.2019
Հարևան Ադրբեջանում ասում են՝ մենք ամենաշատը ձեզ կտանք բարձր կարգի ինքնավարություն, արդյո՞ք Հայաստանը չպետք է հստակ պահանջի Արցախի և Հայաստանի վերամիավորումը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը Ղարաբաղյան շարժման մասնակից Հրանտ Խաչատրյանին: «Եթե խոսքն այն մասին է, թե ինչ են ասում ղեկավարները, ժողովրդի անունից ինչ են խոսում ուրիշները, ես այդ մասին […]
22:29 21.02.2019
ԵՊՀ-ում խոշոր չարաշահումների վերաբերյալ ոստիկանության տարածած հայտարարությունից հետո կրքերը չեն հանդարտվում: Մայր բուհում հարուցված քրեական գործը շինծու ու քաղաքական են համարում, նրանց էլ կառավարությունից հակադարձում են՝ գործը շինծու չէ, քաղաքական շարժառիթ էլ չկա: Մանրամասները՝ տեսնայութում:
20:00 21.02.2019
Արդյո՞ք 1988-1990թթ. կարելի է անվանել հեղափոխություն: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը ՀԽՍՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր, Ղարաբաղյան շարժման մասնակից Հրանտ Խաչատրյանին: «Ես ընդհանուր սահմանմանն եմ հետևում՝ արագ և մասշտաբային փոփոխությունները հեղափոխություններ են: Դա կարող է լինել տեխնիկայի բնագավառում, հասարակական-քաղաքական դաշտում»,- ասաց նա: Արամ Աբրահամյանը նրան հարցրեց նաև՝ արդյո՞ք հեղափոխություն […]
19:30 21.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Ղարաբաղյան շարժման մասնակից, ՀԽՍՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը խոսել է 1988 թվականի հանրահավաքների, ԼՂ ժողովրդի ինքնորոշման մասին: «Այդ տարիներին ես փոքր չէի, 37 տարեկան էի, բայց բացարձակապես չէի զբաղվել հասարակական աշխատանքով: 3 օր ուշացումով եմ իմացել, քանի որ քաղաքից դուրս էի աշխատում: Դա աշխարհի վերափոխման գործընթաց էր, […]
19:20 21.02.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ինչպես հրապարակային, այնպես էլ ՍԱՏՄ աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել է, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ եթե նույնիսկ կասկած կա այդպիսի որևէ դրսևորման, ապա իրենք պատրաստ են համագործակցելու Ազգային անվտանգության ծառայության […]
19:18 21.02.2019
Բաքվի քաղաքային իշխանությունները չեն արտոնել Ադրբեջանի մոտ 130 քաղբանտարկյալների ազատումը, օֆշորային փողերի վերադարձը պահանջող հերթական ցույցը, որ պետք է անցկացվի փետրվարի 23-ին, և արգելել են անցկացնել այն երկրի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Որպես այս մերժման հիմնավորում Բաքվի իշխանությունները հղում են անում նրան, որ ըստ իշխանությունների՝ հունվարի 19-ին անցկացված ցույցի ժամանակ ցուցարարները խախտել […]
17:29 21.02.2019
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը: Փոխնախարարը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է ռազմավարության առանցքային ուղղությունները՝ ընդգծելով, որ ներկայացվող ռազմավարությունը նպատակ ունի քրեակատարողական համակարգում պատժողական արդարադատությունից անցում ապահովել վերականգնողական արդարադատության: Ի թիվս մի շարք նորամուծությունների՝ Սուրեն […]
15:52 21.02.2019
Ոստիկանությունը երեկ հայտարարել էր ԵՊՀ-ում բացահայտված չարաշահումների մասին: ԵՊՀ գիտխորհրդի նիստում թեմային անդրադարձել է ռեկտոր Արամ Սիմոնյանը: «Զարմանալի է, բայց մենք չկարողացանք համոզել ոստիկանության 6-րդ վարչությանը, որ հուլիս-օգոստոս ամիսներին համալսարանը փակ է, որովհետև դա արձակուրդների շրջան է: Իսկ առանձին դեպքերում նրանք նույնիսկ դասերի ժամանակ չեն եղել, բայց նրանց դասերը փոխարինվել են: Ամենակարևորը՝ փոխարինողներին աշխատավարձ չի […]
15:18 21.02.2019
Արարատի մարզում բացվող կոկորդիլոսաբուծարանի թեման դեռ ակտուալ է և այս թեմայի մասին այսօր հրավիրված ասուլիս ժամանակ խոսել են բնապահպանները, որոնք նշում են, որ այս ընթացքում մի շարք ուսումնասիրություններ են կատարել: «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը պատմել է, որ հասարակությանը մանրամասն չեն ներկայացրել, թե ինչ առանձնահատկություններ ունի նեղոսյան կոկորդիլոսը: «Մենք բազմաթիվ գիտական գրականություն ենք ուսումնասիրել: […]
14:24 21.02.2019
Կառավարությունը հավելյալ քննարկումներից հետո այսօր կրկին անդրադարձել է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրման հարցին: Հիշեցնենք` նախորդ քննարկմանը հետաձգվեց հարցը, քանի որ նախնական համաձայնությունից շեղումներ էին եղել: Վարչապետը մաքսակետում վարորդների հետ հանդիպման ժամանակ համաձայնություն էր տվել ներմուծել այն մեքենաները, որոնք տվյալ պահին գտնվում էին մաքսակետում, մոտավորապես 400 մեքենայի մասին էր խոսքը, իսկ որոշման նախագծով նշված […]
13:48 21.02.2019
«Ասպար Արմս» հրաձգարանում ընթանում է պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթը: Նախագահի, կառավարության և Ազգային ժողովի աշխատակազմերը, նախարարությունները, կառավարությանը ենթակա մարմինները և մարզպետարանները ներկայացնող 32 թիմի 217 մասնակից կմրցի անհատական և թիմային պայքարում: Երկօրյա մրցույթի հաղթողները կստանան նվերներ՝ օդամղիչ հրացաններ, հավաստագրեր և հուշանվերներ:
13:44 21.02.2019
Ֆրանսիական հայտնի lefigaro.fr-ն «Հայաստանում կա գինեգործական հարուստ պոտենցիալ» վերտառությամբ հոդվածով անդրադարձել է հայկական գինեգործական ավանդույթներին: Հոդվածում նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես գինեգործության օրրան: «Հայաստանում՝ Արենիի քարանձավում, հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու հնձանը, որը թվագրվում է մ.թ.ա 4000 թվականին»,- նշված է հոդվածում: Այնուհետև հոդվածագիրն այցելել է Հայաստանի տարբեր մարզեր, ծանոթացել գինու արտադրության ընթացքին՝ խաղողի այգիներից […]
13:28 21.02.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բաժանորդների հաշվիչները փոխարինում է նոր էլեկտրոնայիններով, ինչը թույլ է տալիս նվազեցնել կորուստներն ու խնայել հոսանքի դիմաց վճարվող գումարը: Առաջին փուլում փոխարինվում էին միայն նպաստառուների և սոցիալական այլ խմբերում ընդգրկված բաժանորդների հաշվիչները՝ արտոնյալ պայմաններից օգտվելու համար, իսկ հիմա սկսվել է համակարգից օգտվող բոլոր բաժանորդների հին սերնդի հաշվիչ սարքերը նորով փոխարինելու գործընթացը: Ընկերության […]
12:53 21.02.2019
Վարչապետը որոշում է կայացրել աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: Որոշման տեքստում մասնավորապես նշված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Մետաղական սնդիկի խմբաքանակների պահպանման հարցը կարգավորելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: […]
11:47 21.02.2019
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ում փետրվարի 22-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, որոնց պատճառով նույն օրը՝ ժամը 12:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ […]