11:59 20.02.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 19-20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 7, խարդախության 6, թմրամիջոցի հայտնաբերման 5, յուրացման կամ վատնման 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ վնասման, կաշառակերության, թմրամիջոցի մաքսանենգության, սպանության սպառնալիքի և ծեծի 2-ական, պետական հասարակական ունեցվածքի […]
11:26 20.02.2019
Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը ցավակցել է Լուիզ Մանուկյան-Սիմոնի ընտանիքի անդամներին: «Խորը վշտով ստացա ազգային մեծ բարերար, նվիրյալ գործիչ և բոլորիս համար օրինակելի հայ Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան բոթը: Ապրելով հայրենիքից հեռու, լինելով ազգանվեր ծնողների՝ Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի և տիկին Մարի Մանուկյանի զավակը՝ Լուիզ Մանուկյանը մշտապես եղել է հայրենիքի, հայ եկեղեցու ու […]
10:49 20.02.2019
Երեկոյան Հովհաննես Թումանյանի երևանյան տուն-թանգարանում ցուցադրվել է «Անուշ» մոնոօպերան: Ներկա էին պատգամավորներ, նախարարներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարդացել են իրենց սիրելի տողերը Թումանյանից և շեշտել, որ դրանք այսօր էլ արդիական են:
08:50 20.02.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր բավականին ծանր օր է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրան հրավիրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման: Ենթադրվում է՝ նախարարին պատգամավորները բավականին մանրամասն կհարցաքննեն` հաշվի առնելով այդ ոլորտում առկա խնդիրներն ու բացերը: Նախարարը վերջերս հայտարարեց շատ կարևոր, բավականին մասշտաբային ծրագրերի իրականացման մասին՝ չարորակ նորագոյացությունների […]
00:40 20.02.2019
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Ադրբեջանի մի քաղաքացի Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագի ընթացքում նախ՝ ադրբեջաներենով վիրավորական արտահայտություններ է հնչեցնում հայերի ու Հայաստանի հասցեին, հակահայկական կոչեր անում, դիմում համաքաղաքացիներին` հորդորելով «հայկական բոլոր դեսպանատների և եկեղեցիների մոտ ակցիաներ անել՝ Ղարաբաղի ազատագրման համար»: Տեսանյութի երկրորդ մասում տղամարդը տրորում է հայկական դրոշը (իրականում՝ Կոլումբիայի), թքում վրան, հետո այրում: Վիրահայոց թեմի […]
20:44 19.02.2019
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից, որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Դաբնիկ գյուղի բնակիչ 12-ամյա Հրաչյա Բադասյանը: «Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02, (010) 590625 հեռախոսահամարներով»,- ասված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ։ https://www.youtube.com/watch?v=1MEuCtI9xVc
17:33 19.02.2019
Շվեյցարական ոստիկանությունը հսկա սթեյք է փնտրում: Այն գողացել են տեղի ռեստորաններից մեկից: Սակայն սթեյքը ոչ թե իսկական մսից է պատրաստված, այլ արհեստական է: Այն պատրաստվել է հատուկ գովազի համար: Սթեյքը մարդու չափերի է: Այն փնտրող ոստիկաններն ու ռեստորանի աշխատակիցները սոցիալական ցանցերում նկարներ են տեղադրել և խնդրել են մարդկանց չուտել սթեյքը, քանի որ այն իսկական չէ: […]
17:23 19.02.2019
ՀՀ բնապահպանության նախարարությունը պատասխանել է Մեղրի համայնքի բնակիչների նամակին, որով մեղրեցիները պահանջում են ուժը կորցրած ճանաչել Լիճքի պղնձի հանքավայրի շահագործման ծրագրին տրված փորձաքննական եզրակացությունը: Այս մասին գրում է «Էկոլուր»-ը: Բնապահպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանի՝ մեղրեցիներին ուղարկված նամակում նշված է. «Ի պատասխան Ձեր 2019 թ. փետրվարի 1-ի դիմումի, ներկայացնում եմ. – Համաձայն ՇՄԱԳ հաշվետվության՝ Մեղրի […]
15:36 19.02.2019
Ստամբուլում գործող համալսարաններից մեկը սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներից պարզ է դարձել, որ Ստամբուլի բնակչության մեծամասնությունը չի նախընտրում, որ իրենց հարևանները հայեր կամ հույներ լինեն: Այս հարցումը քննարկման թեմա է դարձել նաև պոլսահայերի շրջանում: SHANTNEWS.am-ը թեմայի առթիվ կապ է հաստատել պոլսահայ հասարակական գործիչ Պարույր Գույումջյանի հետ: Նա ասում է, որ նման սոցիոլոգական հարցումների արդյունքները […]
15:26 19.02.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է Երևան քաղաքի բյուջեից հատկացված միջոցներին ու դրա կրճատման արդյունքում աշխատանքների ծավալների կրճատմանը: Նա մասնավորապես գրել է. «Երբ քննադատում էինք Երևանի 2019թ․ բյուջեի այն մասը, որով ավելի քան 3 անգամ կրճատվում էին վերելակների ընթացիկ պահպանման ծախսերը, մեզ ասում էին, որ […]
15:20 19.02.2019
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ և Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում փետրվարի 15-ից ներկայացված են բանաստեղծի ձեռագրերը, բացված է «Վերնատուն» ցուցահանդեսը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը: «Վերնատան» գոյությունը լուսավոր մի շող էր, որ […]
15:07 19.02.2019
ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրին մասնակցող ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից 15 տարի է անցել։ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպանեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովին 2012թ. արտահանձնեցին Ադրբեջան, որտեղ նրան հենց օդանավակայանում արդարացրին և կոչումների արժանացրին: Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի պաշտպան Նազելի Վարդանյանը […]
14:25 19.02.2019
Հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն այսօր Մատենադարանի հարակից տարածքում մամուլի ասուլիս էր հրավիրել, որպեսզի պատասխաներ «Տատիկիս վարսերը» ֆիլմի վերաբերյալ մշակույթի նախարարության տարածած հայտարարությանը: Ռեժիսորը նշեց, որ մշակույթի նախարարությունն այդ հայտարարությամբ ներկայացրել է անհիմն մեղադրանքներ: Հովհաննես Գալստյանն անդրադարձավ նախարարության տարածած հայտարարության բովանդակությանը: Ռեժիսորի խոսքերով՝ 4 էջ շարունակ մեղադրանքներ սփռելուց հետո, կոռուպցիոն սխեմաների մեջ մեղադրելուց հետո, […]
14:06 19.02.2019
Լոռվա Դսեղ գյուղում մեկնարկել են թումանյանական միջոցառումները: Դսեղում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթի ժամանակ շնորհավորել է համայն հայությանն ու հիշել Եղիշե Չարենցի խոսքերը Թումանյանի մասին: «Կա Մեծարենց, կա Տերյան և էլի շատ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության: Այս տողերի հեղինակը Եղիշե Չարենցն է: Հաճախ չի պատահում, որ […]
13:31 19.02.2019
Արշալույս համայնքում բնակիչները բողոքում են և պահանջում համայնքապետի հրաժարականը: Սկզբում նախատեսել էին համայնքապետարանում հանդիպել գյուղապետի հետ, բայց տեղեկություն ունեն, որ համայնքապետն աշխատավայրում չէ ու արդեն տևական ժամանակ է` չի գնում աշխատանքի: «Մեր պահանջը միակն է՝ նրա հրաժարականը: Նա անօրինություններ է թույլ տալիս»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ցուցարարներից մեկը: Ցուցարարը նշել է, որ գործող գյուղապետը […]
13:09 19.02.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեսանյութ է հրապարակել կանանց նկատմամբ խտրականության դրսևորման, աշխատաշուկայում նրանց ներգրավման խնդիրների վերաբերյալ: Ըստ այդմ՝ որոշ դեպքերում կանանց աշխատանքի ընդունվելու հարցում նախապատվություն չեն տրվում, փոխարենն ավելի ցածր որակավորում տղամարդիկ են ընդունվում աշխատանքի: Մեկ այլ խնդիր ևս: «Մայրության արձակուրդից վերադառնալու հարցը համակարգային բնույթի խնդիր է, կանայք իրենց երեխաների խնամքի կազմակերպման հարցում ունենում են […]
13:08 19.02.2019
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների և էլեկտրոնային փոստի միջոցով ստանալու համակարգում գրանցվելու համար 2019 թվականի փետրվարի 18-ից գործում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքի միջոցով գրանցվելու եղանակը: Կայքի միջոցով համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի […]
13:01 19.02.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ավագ հաշվապահի պաշտոնը, 2015-2018թթ-ի ընթացքում հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 109.340.580 ՀՀ դրամ գումարը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի […]
12:02 19.02.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012 թվականից մինչ օրս նույն ՊՈԱԿ-ի ղեկավար պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, շահադիտական դրդումներով, պաշտոնական փաստաթղթերում կեղծ գրառումներ կատարելու եղանակով վատնել են առանձնապես խոշոր չափերի գումարներ: Մասնավորապես՝ 2012-2016 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի գործող ռեկտորները […]
11:17 19.02.2019
Փետրվարի 18-ին` ժամը 01:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն խուլիգանության վերաբերյալ ահազանգ է ստացվել: Նույն օրը` ժամը 01:30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Թումանյան փողոցում գտնվող փաբերից մեկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 5 երիտասարդի: Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 2 փամփուշտ: […]
10:47 19.02.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 14, խարդախության 11, ապօրինի ծառահատման 8, խուլիգանության և սպանության սպառնալիքի 3-ական, մարմնական վնասվածք հասցնելու, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի 2-ական, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի […]
00:29 19.02.2019
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է ռուսական «Հրաշքների դաշտ» հայտնի հաղորդման ավարտից հետո հանդիսատեսը հարձակվում թմբուկի վրա դրված կերակրատեսակների վրա: Այդ մասին ավելի վաղ պատմել էր նաև շոուի վարող Լեոնիդ Յակուբովիչը: «Երբ վերջանում է նկարահանումը, իմ միակ խնդիրը տաղավարից շուտ դուրս գալն է, քանի որ բոլորը վազում են դեպի թմբուկը և ուտում են այն […]
00:19 19.02.2019
Ինչպիսին է եղել Շիրակի մարզում հանցավոր դեպքերի վիճակագրությունը: Մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տվյալներն է ամփոփել հրավիրած մամուլի ասուլիսում: 2018 թվականին մարզում 26 դեպքով կամ 2 տոկոսով պակասել են հանցագործությունները, նաև սպանության դեպքերը: Արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման աճ: 2017 թվականին մարզում 43 նման գործ է հարուցված եղել, 2018-ին դրանց թիվը հասել է 138-ի: Տարբեր […]
00:12 19.02.2019
Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Վալա Ֆարիդն ընտրվել է Իրաքի Քուրդիստանի խորհրդարանի խոսնակ: Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Քուրդիստանի խորհրդարանի ղեկավարը կին է ընտրվում: Նշվում է, որ Վալա Ֆարիդի օգտին քվեարկել է 111 պատգամավորներից 64-ը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունում առաջին անգամ կին հաղորդավարուհի է եթեր դուրս եկել:
20:15 18.02.2019
Փետրվարի 6-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ Ռուստամ Կարապետյանը տանն ապօրինի զենք-զինամթերք ու թմրանյութ է պահում: Հարուցված քրեական գործի շրջանակներում փետրվարի 8-ին Կարապետյանի տան ու հարակից տարածքում խուզարկություն են իրականացրել: Նկուղում արկղի մեջ հայտնաբերել են սվին դանակ, ինքնաձիգի 90-ից ավելի տարբեր դետալներ ու մեկ զրահաբաճկոն: Ռուստամ Կարապետյանը հայտնել է , […]
17:22 18.02.2019
Հեղափոխությունից հետո ստեղծվել են մեծ հնարավորություններ, որոնցից ժողովուրդը պետք է ճիշտ օգտվի, կարծում է Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում նա ընդգծել է, որ քաղաքապետարանը չունի թափանցիկ և հաշվետու գործելաոճ: «Մենք կարծում ենք, որ քաղաքապետարանում գործունեության սինքրոնիզացիան բոլոր ուժերի շուրջ չի կայացել, քաղաքապետն իր աշխատակազմով քայլեր ձեռնարկելիս հաշվի չի նստում ավագանու հետ՝ […]
17:15 18.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից կատարված գողությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել երկու անձի: 2019թ. հունվարի 25-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2019թ. հունվարի 18-ին՝ ժամը 17:00-ից մինչև 2019թ. հունվարի 25-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում, […]
17:12 18.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 17 անձի: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող […]
16:31 18.02.2019
Հարկային նոր հնարավորություններ բիզնես սկսել ցանկացողների, ընտանեկան բիզնեսով զբաղվողների և ինքնազբաղված անձանց համար: Տարեկան 24 միլիոն դրամի շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից: Այս մասին պատմող տեսանյութ է հրապարակվել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքերով` տվյալ չափանիշով հարկերից ազատվածների մոտ վարձու աշխատողների համար վճարվող աշխատավարձից եկամտահարկը հաշվարկվելու է ոչ թե ընդհանուր սահմանված […]