16:24 18.02.2019
Նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը չարաշահումներ է կատարել։ Գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ կրթօջախի […]
16:17 18.02.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ, ՀԱՀ պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանի մահվան կապակցությամբ: «Խորապես վշտացած եմ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադիր-նախագահ, ՀԱՀ պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանի մահվան կապակցությամբ: Միհրան Աղբաբյանը մեր ժողովրդի լավագույն զավակներից էր, ով մշտապես հայրենիքի հետ էր իր գործունեությամբ: Լինելով ճարտարագիտական […]
15:28 18.02.2019
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները այսօր կառավարության շենքի առջև բողոքի ցույց էին անում` պարզաբանում ստանալու ակնկալիքով: Կառավարության նախորդ նիստում վարչապետի կողմից 800-1000 մեքենաները ներկրելու հարցը օրակարգից հանելու պատճառով ստեղծվել է անորոշ իրավիճակ: Նրանք վստահեցնում են, որ վարչապետի հետ Բագրատաշենի անցակետում ունեցած հանդիպման ժամանակ խոսք է գնացել 800-1000 մեքենան անցկացնելու մասին, սակայն նիստում վարչապետը հայտարարեց ավելի քան […]
15:07 18.02.2019
Հովհաննես Թումանյանի թանգարանում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, բանաստեղծ, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը՝ իր ստեղծագործությունների և ձեռագրերի խորապատկերին: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար […]
14:45 18.02.2019
Մեծի Տանն Կիլիկոյ գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը, երէկ տեղի ունեցած պաշտօնական հանդիսութեան ընթացքին պարգեւատրած է երաժիշտ Տիգրան Մանսուրեանը: Այս մասին տեղեկութիւնը կը փոխանցէ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կայքէջը, ուր մասնաւորապէս գրուած է՝ «Կիրակի, 17 Փետրուար 2019-ի առաւօտեան, յետ Ս. եւ Անմահ Պատարագին, Վեհարանի դահլիճին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս «Ասպետի Կարգ»ի շքանշանով պարգեւատրեց աշխարհահռչակ երաժիշտ […]
13:50 18.02.2019
Կառավարության շենքի առջև ժ. 13:00-ից բողոքի ցույց են իրականացնում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց համոզմամբ՝ վարչապետը չի պահպանում իրենց հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, այն է՝ մինչև դեկտեմբերի 31-ը գնված 800 մեքենայի ներկրումը: Ակցիայի մասնակիցները նշում են՝ հաշվի առնելով, որ նախագիծը հետ ուղարկվեց լրամշակման, հիմա իրենք մտավախություն ունեն, […]
13:47 18.02.2019
2019 թվականի փետրվարի 18-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկը տպագրված է Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը՝ 20 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված […]
13:32 18.02.2019
«Բայց ես 35 տարեկան չեմ»,- այսպիսի գրառում է կատարել Facebook-ի իր էջում հաղորդավար Արման Մարգարյանը: Սա, ըստ էության, արձագանք էր երեկ տարածված այն հաղորդագրության, ըստ որի` ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, 35-ամյա հաղորդավար Արման Մարգարյանն ու 32-ամյա ճարտարապետ-դիզայներ Հովհաննես Վահրամյանը: Նրանք բերման էին ենթարկվել թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով: Հաղորդագրության բովանդակության մասին […]
13:17 18.02.2019
Ոչ բնակելի տարածքների, հասարակական և արտադրական շենքերի աղբահանության վճարը փոխվել է և հաշվարկվում է շինության ընդհանուր մակերեսով: Սա «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում դեռևս 2018-ի մայիսին կատարված փոփոխություն է, որն ուժի մեջ է մտել հունվարից: Մասնավորապես, եթե նախկինում նույն շինության տարածքում գործում էին առևտրային տաղավարներ, սրճարաններ, գրասենյակներ, և յուրաքանչյուրն իր գործունեության տեսակից ելնելով վճարում […]
13:14 18.02.2019
Փետրվարի 16-ին`ժամը 20.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 53-ամյա Ֆառուկ Ս.-ն, որը 2012թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից՝ ԳԴՀ քրեական օրենսգրքի 259, 260 և 53 հոդվածների մեղադրանքով:
12:39 18.02.2019
Փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ծնվել է 368 երեխա՝ 184 տղա և 184 աղջիկ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից:
12:32 18.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ժամացույցների խանութ-սրահից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող խանութ-սրահից ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են «Fossil» ապրանքանիշի 2 ժամացույց՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: […]
10:56 18.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է Մատենադարանի հարակից տարածքում հացադուլ հայտարարած Հովհաննես Գալստյանին: ՄԻՊ-ից հայտնում են, որ կինոռեժիսորը նրա հետ զրույցում հաստատել է իր պահանջը՝ կապված կինոնկարահանման համար նախատեսված ոչ բավարար չափի գումարի փոխանցման հետ: Թեև Հովհաննես Գալստյանի գումարի փոխանցման հարցն ինքնին Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների տիրույթում չէ, այնուամենայնիվ, Պաշտպանը գրություն է ուղարկել Մշակույթի […]
10:33 18.02.2019
Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Նիկոլա Խաչատրյանը: Նա ստացել է 561 ձայն: Համայնքապետի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանն ստացել է 469 քվե: Մյուս ձայները բաշխվել են հետևյալ կերպ` Նորիկ Հայրապետյանը ստացել է 556 քվե, Ստեփան Ղազարյանը` 135, Արեգ Մկրտչյանը՝ 274:
10:31 18.02.2019
Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին հաղթել է ՔՊ կուսակցության թեկնածու Կարեն Մանուկյանը` ստանալով 1276 ձայն: Նա Աշոցքում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր ՀՀ-ական Արթուր Ալոյանի հրաժարականից հետո: Նախկին համայնքապետ Ալոյանը ստացել է 804 ձայն: Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ` Գուրգեն Գալստյան 170 ձայն, Վարդան Ղազարյան` 135, Կարեն Մարտիրոսյան` 495, Սուրեն Սարգսյան` 246, Կորյուն Սումբուլյան` 118 […]
23:42 17.02.2019
«Իմ մեջ չկա ոչ վրացական գեթ մեկ կաթիլ արյուն։ ԱՄՆ-ում անցա գենետիկ թեստ՝ պարզվեց, որ գրեթե 99%-ով վրացի եմ և 1%-ով` հույն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա կարծիքով՝ այս թեստը ճշգրիտ որոշում է նախնիների ծագումը՝ գոնե վերջին հազարամյակում: «Պարզվեց, որ իմ նախնիները դարեր շարունակ խառնամուսնություններ չեն […]
23:06 17.02.2019
Ձայների հաշվարիկից հետո հայտնի են Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախնական տվյալները: Ամենաշատ ՝ մոտ 1300 քվեն ստացել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մանուկյանը և ըստ նախնական տվյալների՝ ընտրվել է համայնքի ղեկավար: «Այս պահին ձայների հաշվարկի թղթերը չեմ կարողանում գտնել, բայց ես եմ հաղթել, մոտ 1300 ձայն եմ հավաքել»,- պատասխանել է Կարեն Մանուկյանը, […]
21:42 17.02.2019
Փետրվարի 17-ին՝ ժամը 09:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 17:35-ին սկսվել են հենակետի վերաբացման աշխատանքները, և դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 19:20-ի դրությամբ՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել […]
21:39 17.02.2019
Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 58,47 տոկոսը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ ընտրողներն ամենաակտիվն են եղել Ակնաղբյուրում՝ 79,3 տոկոս, ամենապասիվը՝ Գետահովտում՝ 22,71 տոկոս։
21:11 17.02.2019
Ժամը 20:00-ին Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ 11 բնակավայրերի 12 ընտրատեղամասերում խախտումներ ու միջադեպեր չեն գրանցվել, ընտրությունն անցել է բնականոն ընթացակարգով, հանձնաժողովների անդամներից կամ թեկնածուների վստահված անձանցից բողոքներ չեն ստացել: Ինչպես և սպասվում էր, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների ժամանակ գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ: […]
19:38 17.02.2019
Փետրվարի 16-ին «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները պարզել են, որ նա Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի բնակիչ, 33-ամյա Ալբերտ Մարկոսյանն է: Մայրը փորձել է տնային պայմաններում բժշկական օգնություն ցուցաբերել, և երբ զգացել է, որ վիրավորի վիճակը ծանրանում է, նրան […]
19:26 17.02.2019
Հարություն Մաշադյանի՝ դատախազի պաշտոնն զբաղեցնելու նվազագույն տարիքի հետ կապված օրենքի խախտում չկա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ««Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքով, որն ուժը կորցրել է 2018թ. ապրիլին, դատախազի նշանակման նվազագույն ցենզ չկա սահմանված, իսկ Հ. Մաշադյանը ՀՀ Լոռու կայազորի դատախազության դատախազ է նշանակվել 2018թ. մարտին»,-ասված է գրառման […]
19:12 17.02.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել հանրությանը մասնակցել Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառումներին։ «Մասնակցե՛ք Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակի տոնակատարություններին, որոնք փետրվարի 19-ին տեղի են ունենալու Երևանում, Դսեղում, Թբիլիսիում, այնուհետև ամբողջ տարվա ընթացքում՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքի հայկական համայնքներում։ Բոլոր տարիքային խմբերը կգտնեն հետաքրքիր միջոցառումներ»։ https://www.facebook.com/arayikharutyunyanpage/posts/2244896585797679?__xts__[0]=68.ARDCHpHzAgxR5TfZbVQUHBa2QxqlgLmdcs19mpCOR_38vYILLpnWNEiHoCneMw5Ft90q4tOGeb3mLpO2N7l9s3NrBT3YTvL2Lg1RtHWIAI_slA8rbICLefSb-SYPLJPxViyxQUhoIFmI8jDL7tQ3JTSawefOOLVShD0aEBLo7huAdy6XJWFaKQBYPt0dKDPbA25Kr7v-u16MV7sSq6QJuDiiq6HRBG7H0Sp3Nc8EcyGS44aKJFjbXEwYYt1WgaBNCfBWjT5dY8aG_VFTfVVgkceuVp2941uny5jRkLEhSjNMuNAbcEfoKSvSzqifZZwGXfLmTUxG7tgZ4PCPtWIRv9KhwUft&__tn__=-R
17:20 17.02.2019
Փետրվարի 17-ին՝ ժամը 10:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 16 թաղամասի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ա. Ա.-ի (ծնված […]
16:51 17.02.2019
Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ, որի նշանակման բոլոր իրավական չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Երկուշաբթի մանրամասն պարզաբանում կտրվի։ Բայց այս պահին՝ զուտ ապատեղեկտվության ու մանիպուլյացիայի հերթական արշավի տարածումը կանխելու համար նշեմ, որ Հարություն Մաշադյանը ոչ թե […]
16:30 17.02.2019
Փետրվարի 16-ին Ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, 35-ամյա հաղորդավար Արման Մարգարյանն ու 32-ամյա ճարտարապետ-դիզայներ Հովհաննես Վահրամյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջիններս բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով: Աղբյուրի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Հ. Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 […]
15:33 17.02.2019
Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 14։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 33,16 տոկոսը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ ընտրողներն ամենաակտիվն են Ծաղկավանում՝ 58,77 տոկոս, ամենապասիվը՝ Գետահովտում՝ 11,3 տոկոս։
15:27 17.02.2019
Այսօր Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում անցկացվում են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ։ Համայնքի ղեկավարի թափուր պաշտոնի համար պայքարում է 7 թեկնածու, նրանցից 4-ն Աշոցքի բնակիչներ են, իսկ 3-ը՝ Բավրա, Մեծ Սեպասար և Թավշուտ համայնքներից։ Խոշորացված փնջում գտնվող 11 բնակավայրերում առավոտյան ժամը 8-ից բացվել են 12 ընտրատեղամասեր, որոնցից 2-ը՝ թիվ 30/09-ը և 30/10-ը տեղակայված են Աշոցքի […]
13:34 17.02.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ջանքերով աշխատանքն է մեկնարկում «Բարի գործ» բարեգործական հիմնադրամը։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Հարգարժա՜ն հայրենակիցներ, արդեն հարյուրավոր են դառնում օրվա հացի, դեղորայքի կամ տարրական այլ կարիքների պատճառով ինձ դիմող աղքատ, բայց արժանապատիվ ու նորմալ մարդիկ։Ցավոք, պատգամավորական միջնորդագրերով առաջնային օգնություն հասցնել հնարավոր չէ։Այդ պատճառով որոշեցի ստեղծել «Բարի գործ» […]