13:21 17.02.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է IDEX-2019 ցուցահանդեսին ներկայացված հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նշենք, որ ցուցահանդեսն անցկացվում է Աբու Դաբիում։
13:05 17.02.2019
Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 11։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 9,85 տոկոսը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ 10 հազար 676 ընտրող ունեցող Վարդենիս համայնքում քվեարկել է 7,99 տոկոսը, 14 հազար 297 ընտրող ունեցող Իջևանում՝ 9,82 տոկոսը։ Ընտրողներն ամենաակտիվն են Ձորագետում՝ 27,96 տոկոս, ամենապասիվը՝ Գետահովտում՝ 2,29 տոկոս։ Փետրվարի 17-ին Գեղարքունիքի, […]
09:05 17.02.2019
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում կայանալու են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից։ ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները առաջադրվել են ինքնաառաջադրմամբ:
21:03 16.02.2019
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը։ Արագահաս ու ամենակարող սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում առավոտյան պատարագ է մատուցվել, երիտասարդների և նորապսակների օրհնության կարգ է կատարվել: Ախուրյանի հոգևոր հովիվ Տեր Կորյուն քահանա Մաթևոսյանը օրվա խորհրդով օրհնության կարգն ու պատարագը կատարել է ոչ թե համայնքի եկեղեցում, այլ Ախուրյանի ծերերի խնամքի կենտրոնում,որտեղ միայնակ 22 տարեցներ […]
20:22 16.02.2019
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել «Գրագողության դեմ պայքարող աշխատանքային խմբի» առաջին նիստը: 16 անդամ ունի խումբը, սպասվում են նաև համալրումներ: Նիստի ժամանակ խոսվել է գրագողությանը վերաբերող մի շարք խնդիրների մասին: Shantnews-ի եթերում ԲՈԿ-ի ղեկավար Սմբատ Գոգյանը պատմել է գրագողության երևույթի և դրա դեմ պայքարի միջոցների մասին:
19:51 16.02.2019
Փետրվարի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ լավագույն զինվորների պարգևատրման արարողությունը: Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի տոնի առթիվ պարգևատրեց սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առավել աչքի ընկած 20 զինվորներին: Ս. Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերի և դրամական պարգևների արժանացան 20 զինվորներ: Նրանց ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ցուցակում […]
16:08 16.02.2019
Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել Դեբեդ գետի աղտոտված հատվածից և կից կատարել է հետևյալ գրառումը. «Տարածենք, որ պետական կառույցներն ի վերջո սկսեն իրական քայլեր ձեռնարկել հանքահենների էկոլոգիական հանցագործությունները կանխելու ուղղությամբ։ 2019թ․-ի փետրվարի սկզբին այս տեսանյութերը հրապարակվել են տարբեր օգտատերերի կողմից, որոնցում երևում է, թե ինչպես են Այրում-Ախթալա հատվածում աղտոտված ջրերը լցվում Դեբեդ […]
22:56 15.02.2019
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Էդվարդ Նահապետյանի գլխավորությամբ) հրապարակեց Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Գոհարիկ Շահբազյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետի (նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյան) և երրրոդ անձ՝ Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանի Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրեն նշանակելու մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու և Շիրակի մարզպետի ու Արփինե Նիկողոսյանի […]
19:30 15.02.2019
Գյումրիում անօթևանության խնդիրը միայն տնակների բնակիչներով չի սահմանափակվում: Երկրաշարժին բնակարան կորցրած ու փոխհատուցում չստացած, նաև մասնակի փոխհատուցում ստացած և անօթևանի կարգավիճակ չունեցող բազմաթիվ ընտանիքներ բնակվում են նախկին մանկապարտեզներում ու վարչական շենքերում: 30 տարում չհստակեցվեց նաև այդ շենքերի կարգավիճակը, որոնց մեծ մասը վթարային է: Տարբեր տարիների քաղաքապետարանը շատ ընտանիքների բնակության տարածք է տվել նախկին մանկապարտեզներում՝ խոստանալով, […]
17:54 15.02.2019
Դա գործադուլ չէր, մեր քաղաքապետարանի ներքին ընտանեկան հարցն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե երեկ մի շարք վարորդներ գործադուլ էին անում, ինչպե՞ս լուծվեց խնդիրը: Մասնավորապես լրագրողը հարցրել էր՝ ի՞նչ լուծում է առաջարկվել վարորդներին: «Դա գործադուլ չէր, մեր քաղաքապետարանի ներքին ընտանեկան հարցն էր: Մեր […]
17:16 15.02.2019
Անդրադառնալով Երևանի տրանսպորտի խնդրին` այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ հաջորդ տարվանից 450 ավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետներն ավարտվում են: «Դուք գիտեք, որ օրենքով նախատեսվում է միկրոավտոբուսների 15 տարի շահագործում, ավել իրավունք չունեն, և մյուս տարի միայն 450 միկրոավտոբուս պետք է լքի ցանցը, այն դեպքում, երբ […]
17:14 15.02.2019
Ալլա Պուգաչովան կարող է վկայի կարգավիճակով ցուցմունք տալ դատարանում Պետրոսյան-Ստեպանենկո ամուսնալուծության գործով: Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքը կիսելու գործընթացում հայտնվել են նոր մանրամասներ: Խնդիր է ծագել Պետրոսյանի հյուրախաղերի ժամանակ ստացված նվերների շուրջ: Հուշանվերներից մեկը նվիրել է Ալլա Պուգաչովան: Հենց այդ համատեքստում Պուգաչովան կարող է որպես վկա ցուցմունք տալ դատարանում: Հնարավոր է, որ հարցաքննության կանչվեն […]
16:39 15.02.2019
Քուրդ կանանց միջազգային շարժումը Քուրդիստանի կանանց ասոցիացիայի հետ համատեղ այսօր անցկացրել է խորհրդաժողով՝ «Քուրդ ազգային առաջնորդ Աբլուլլահ Օջալանի մեկուսացումը ու Աֆրինի կանանց կարգավիճակը» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ակտիվ հասակական գործունեություն ծավալող քուրդ կանայք: Խորհրդաժողովին մասնակցելու համար նրանք ժամանել են Ռուսաստանից, Վրաստանից, հիմնականում Իրաքից: «Մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ կանայք միշտ կանգնած են եղել քրդական համայնքի […]
16:36 15.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել են թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել ամուսինների: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի բնակչուհին՝ ծնված 1966թ., Նիդեռլանդների Թագավորությունում շուրջ 10 տարի ունենալով կացության իրավունք, հիվանդության պատճառով բժշկի կողմից օրինական կարգով ստացել […]
16:35 15.02.2019
Փետրվարի 14-ին` ժամը 17.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել ամուսիններ՝ 1970 թ. ծնված Արա Ա.-ին և Արմինե Ա.-ին, որոնք տվել են խոստովանական բացատրություն և ներկայացրել պայուսակ՝ ոսկյա զարդերով, որը փետրվարի 11-ին, ժամը 06.15-ին, վերցրել էին «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի ուղևորների հաշվառման սեղանից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ […]
16:30 15.02.2019
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը` ուսման վարձի զեղչի նպատակով: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից: Ծրագրին կարող են դիմել ՀՀ մասնակցությամբ […]
14:28 15.02.2019
Այսօր մի խումբ առևտրականներ դարձյալ բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց՝ պահանջելով, որ մինչև իրենց հարցի լուծումը թույլ տան շարունակել փողոցային առևտուրը: Քաղաքային իշխանություններն առաջարկում են տարբեր վարչական շրջաններում գործող շուկաներում արտոնյալ պայմաններով առևտուր իրականացնել, սա նրանք ընդունելի տարբերակ չեն համարում, այլ պահանջում են, որ արագ լուծվի տաղավարների տեղադրման հարցը։ «Թողեն աշխատենք, մինչև […]
14:17 15.02.2019
Ավստրալիայում մարդու չափերի հսկա կաղամբ են աճեցրել: Ռեկորդի հեղինակը Թասմանիա նահանգում ապրող զույգն է: Ռոզմարի Նորվուդը և նրա ամուսինը՝ Շոն Քադմանը, ապրում են թասմանյան հովտում: Անցած տարվանից նրանք որոշել են աճեցնել հսկայական չափերի բանջարեղեններ և այդպիսով գրավել էկոտուրիզմի սիրահարների ուշադրությունը: Շոնն ու Ռոզմարին պատմել են, որ հսկայական կաղամբն աճեցնելու համար պահանջվել է 9 ամիս: Այդ […]
14:09 15.02.2019
Փարիզի մետրոյում հարձակում է տեղի ունեցել: Կա ծանր վիրավոր: Այս մասին հաղորդում է France Info-ն: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Փարիզի մետրոպոլիտենի առաջին գծի վրա` Բաստիյ և Գար-դե Լիոն կայանների միջև: Անհայտ անձը քիմիական թթուն լցրել է ուղևորներից մեկի դեմքին և դիմել փախուստի: Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել հանցագործին:
14:07 15.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սրճարանում քաղաքացու պայուսակից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ 2018թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից 13:10-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Սարյան փողոցում գործող սրճարանի […]
12:25 15.02.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը համագործակցության հուշագիր է ստորագրել ՓՄՁ ոլորտի շահերը ներկայացնող 7 կազմակերպությունների հետ՝ ստեղծելու Ազգային ժողով-փոքր ու միջին բիզնես համագործակցության հարթակ: Այս մասին նիստի ժամանակ հայտնեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Ունենալու ենք մի հարթակ, որտեղ փոքր ու միջին բիզնեսին վերաբերող հարցերը հրատապ ռեժիմով կքննարկվեն: Այսինքն՝ խնդիրները, որոնք սովորաբար հետո են ի […]
12:01 15.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի՝ 1991 թվականին ծնված բնակչին: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Վանաձոր քաղաքի՝ 1991 թվականին ծնված […]
11:46 15.02.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Հիմնական զեկուցողը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է, իսկ նիստը վարում է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Մի կարևոր խնդրի մասին կուզեի անկեղծ կիսվել ձեզ հետ, խնդիրը հատկապես […]
23:28 14.02.2019
Արթիկի տարածաշրջանի Սարատակ գյուղի միջնակարգ դպրոցում երեք օր առաջ բռնկված հրդեհի պատճառով դասերը դադարեցվել են: Հրդեհից այրվել է մոտ 50 քմ տարածք, բայց հետևանքները երկհարկանի դպրոցում ավելի մեծ են: Շենքն ամբողջությամբ վնասվել է։ Այժմ դպրոցում մանկավարժների հետ նաև աշակերտներն ու նրանց ծնողները մաքրման աշխատանքներ են կատարում: Պատերից մրոտված ու վնասված ծեփաշերտը գյուղի դպրոցի աշակերտներն ու […]
18:39 14.02.2019
Առևտրականների բողոքի ակցիաները շարունակելու որոշմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց քաղաքապետարանի դիրքորոշումը բարձրացված հարցի վերաբերյալ: «Քաղաքապետարանի դիրքորոշումը հստակ է, քաղաքում փողոցային առևտուր չի լինելու, քաղաքում մայթի վրա դրված արկղերով, անկանոն, ապօրինի առևտուր չի լինելու»,- շեշտեց Կարապետյանը: Հարցին, թե առևտրականներին պատասխանել են` քննարկում է լինելու տաղավարների վերաբերյալ, ինչը ժամանակ […]
17:50 14.02.2019
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ստեղծված իրավիճակին վերջնական լուծում Երևանի քաղաքապետարանը դեռ չունի: Այս պահին նախկին տնօրեն Էլբակ Թարփոշյանը, որն աշխատանքից ազատման դիմում էր գրել և նրան փոխարինող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը համատեղ իրականացնում են ավտոբուսային պարկի ղեկավարումը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Մեզ հետ զրույցում նա, որն այսօր առավոտից գտնվել է […]
17:45 14.02.2019
Այսօր դարձյալ բողոքի ցույց են անցկացրել փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները, ովքեր նախ` հավաքվել են կառավարչության առջև, որից հետո գնացել Երևանի քաղաքապետարան: «Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մարդաշատ վայրերում կառուցվեին տաղավարներ, որպեսզի մարդիկ անցնեին հարկային դաշտ և նորմալ պահմաններում աշխատեին: Ամիսուկես անց լսում ենք՝ քննարկում կլինի, կլինեն պատասխաններ: Այսօր, եթե մեր պետությունը չի կարողանում ապահովել արժանապատիվ […]
16:00 14.02.2019
Առաջիկա 5 տարիներին ՀՀ կառավարությունն օրենսդիր իշխանության հետ ունի աննախադեպ հնարավորություն՝ իրականացնելու հեղափոխական բարեփոխումներ: Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Կառավարության ծրագրի նախագիծը մի փաստաթուղթ է, որը պարատվորեցնում է կառավարությանը, Ազգային ժողովին և դատական մարմիններին իրենց լիազորությունների շրջանակում իրականացնել լայնածավալ բարեփոխումներ: Ծրագրի իրականացման միակ պատասխանատուն կառավարությունն է»,-ասաց Մակունցը: Նա նշեց, […]
15:39 14.02.2019
Խորհրդարանի ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը: «Հեղափոխությունից հետո ամենաքննադատված քաղաքականությունը պարոն Փաշինյանի կադրային քաղաքականությունն է: Այստեղ երկրորդ կարծիք չկա: Այս կադրերն ամենօրյա ռեժիմով ազդում են վարչապետի ռեյտինգի վրա: Այդ կադրերով հնարավոր չէ անել տնտեսական հեղափոխություն»,- ասաց Մարուքյանը: Նա ընդգծեց, որ կառավարության կառուցվածքը և կադրային քաղաքականությունը բավարար է, […]
15:06 14.02.2019
Թուրքիայում կրկին քննարկման թեմա է դարձել այնտեղ ապրող մեր հայրենակիցների հարցը: Օրեր առաջ Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդներից մեկը խոսել է այդ մասին` նշելով, որ հայաստանցիներն անօրինական են Թուրքիայում և պետք է վտարվեն երկրից: SHANTNEWS.am-ին պարզաբանումներ տալով՝ Թուրքիայում աշխատող հայաստանցի ուսուցիչն ասում է, որ Թուրքիայի քաղաքական վիճակը հայերի վրա այնքան էլ չի ազդում, բայց նրանք միշտ […]