TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջին բանը, որ պետք է անի վարչապետը, պետք է ազատվի երկրորդ պլանի խաղացողներից, նրանք չեն հավատում հեղափոխությանը. Մարուքյան

15:03 14.02.2019

Կառավարության ծրագրում թվեր են պետք, որպեսզի հետո հնարավոր լինի մշտադիտարկում իրականացնել: Այս մասին խորհրդարանում խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Եթե չկան այդ հնարավորությունները, ուրեմն մշտադիտարկումը չի լինելու: Հիմա ծրագրի մասին. այստեղ շատ է խոսվում նախկին իշխանությունների մասին: Ինձ մոտ մոտեցում կար, որ հեղափոխությունից հետո այդ թեման փակվելու է, էլ չենք շարունակելու խոսել նախկինների […]

̰
Մենք թիվ չենք ուզում, ուզում ենք հասկանալ՝ ինչպես են իրականանալու բարի նպատակների բոլոր լավ դրույթները. Աբովյան

14:50 14.02.2019

Խորհրդարանում՝ իր ելույթի ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը խոսել է կառավարության ծրագրի, խոստումների և դրանց իրականացման մեխանիզմների մասին: «Մենք թիվ չենք ուզում, ուզում ենք հասկանալ՝ ինչպես են իրականանալու բարի նպատակների բոլոր լավ դրույթները, որոնք ներկայացված են: Ցավոք, պատասխան չկա»,- ասաց Աբովյանը: Նա անդրադարձավ նաև կառավարության կառուցվածքի և օպտիմալացման գործընթացին: «Այո´, պետական ապարատը պետք […]

̰
Ինչո՞ւ էին վարորդներն առավոտյան հրաժարվում դուրս գալ աշխատանքի և ինչպե՞ս է լուծվելու քաղաքային տրանսպորտի խնդիրը. պարզաբանում քաղաքապետարանից

14:24 14.02.2019

Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտի ոլորտում կատարվող փոփոխությունները, մասնավորապես տնօրենի փոփոխությունը, հարուցել է վարորդների դժգոհությունը, ինչի հետևանքով էլ նրանք որոշ ժամանակով դադարեցրել էին իրենց աշխատանքը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Հակոբ Կարապետյանը: «Քաղաքապետը բավական երկար զրույց է ունեցել անձնակազմի հետ, ներկայացրել է ապագայի պրոյեկտները, հավաստիացրել է, որ գործող աշխատակիցների համար ոչ […]

̰
Պարո´ն նախարար, ձեր նշանակած ռեկտորն օպտիմալացում է սկսել և իրեն 855 հազար դրամ աշխատավարձ է սահմանել. Մարուքյան

14:20 14.02.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ելույթ ունենալիս հիշատակել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցը և մեջբերել իրեն վերաբերող հատվածը: «Նախարարն ասում է՝ մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում: Պարո´ն նախարար, ձեր մտերմին նշանակել եք Ագրարային համալսարանի ռեկտոր, որն օպտիմալացում է սկսել այդ համալսարանում և իրեն 855 հազար դրամ […]

̰
Փաշինյանն այդքան չի խոսում հեղափոխությունից և չի տալիս մարդկանց երեսով, որքան հեղափոխության հետ կապ չունեցող մարդիկ. Մարուքյան

13:32 14.02.2019

Չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է հեղափոխությունն անընդհատ մարդկանց երեսով տալ: Այս մասին խորհրդարանում խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: «Փաշինյանը, որը հեղափոխությունը նախաձեռնել, առաջնորդել և ավարտին է հասցրել, այդքան չի խոսում հեղափոխությունից և չի տալիս մարդկանց երեսով, որքան տալիս են այն մարդիկ, որոնք կապ չունեն հեղափոխության հետ: Ուղղակի բախտի քմահաճույքով տեղավորված և դասավորված […]

̰
Եթե աղքատությունը մարդկանց գլուխներում է, այդ դեպքում ինչո՞ւ էին այն 3 կառավարիչները մեղավոր, որ մենք աղքատ էինք. Մարուքյան

13:21 14.02.2019

Կառավարության ծրագրի քննարկումն ընթանում է որոշակի անհանդուրժողականության մթնոլորտում: Այս մասին խորհրդարանում՝ ելույթի իր հատվածում, խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Շատ քիչ առաջ ընդդիմությունն իշխանություն դառնալով` ո՞նց է այդքան արագ դառնում ընդդիմության նկատմամբ անհանդուրժողական: Զարմանում եմ՝ այդ կարճ ժամանակահատվածում ո՞նց են մարդիկ սկսում ձեռ առնելով, տարբեր նեյրոլինգվիստիկ բաներով փորձել շեղել քննարկումը կամ ձեռ առնել […]

̰
ՀՀ «ամենահավատարիմ քաղաքացին» նշում է ծննդյան տարեդարձը

12:52 14.02.2019

Փետրվարի 14-ին ռուսական և հայկական շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Գարիկ Մարտիրոսյանը դարձավ 45 տարեկան: Նա ծնվել է Երևանում, 1974 թվականի փետրվարի 13-ին:  Սակայն 13 թվի հետ կապված սնոտիապաշտական մտքերը ստիպեցին ծնողներին փոխել ծննդյան օրը և այն գրանցել փետրվարի 14-ին: Փոքր տարիքում Գարիկը հաճախել է երաժշտական դպրոց, սակայն վատ վարքի համար նրան հեռացրել են դպրոցից: […]

̰
Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է, նրա որդու դեմ հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ

12:14 14.02.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով […]

̰
Հիշում ենք, թե ինչպես էին մարզպետարանները մահակ դարձել գյուղապետարանների վրա. պատգամավոր

11:47 14.02.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը խորհրդարանում ելույթների ընթացքում անդրադարձել է Կառավարության ծրագրում «Տարածքային կառավարումը և տեղական ինքնակառավարումը» բլոկին: «Այստեղ, ի զարմանս ինձ, բացակայում են տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի կայացմանը և զարգացմանը միտված գործողությունները: Այդուհանդերձ, առաջին նախադասությունից սկսում է խոսվել մարզպետարանների դերի բարձրացման և նրանց աշխատանքների կատարելագործման մասին, ինչը ցավալի փաստ է: Մենք […]

̰
Երևանում առաջիկայում երթուղի դուրս կբերվեն 70 նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանի արձագանքը տրանսպորտի աշխատանքի դադարեցման հարցին

11:44 14.02.2019

Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ սոցիալական ցանցում բարձրացրել էին Երևանի որոշ, հատկապես հյուսիսային հատվածի երթուղիներում քաղաքային տրանսպորտի աշխատանքի վատթարացման հարցը: Նրանք դժգոհել էին, որ առավոտյան մի քանի երթուղիներ ընդհանրապես չեն աշխատել, մյուսները սպասարկել են ուշացումներով: Այս հարցով SHANTNEWS.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի մամուլի վարչության պետ Հակոբ Կարապետյանին՝ պարզաբանման խնդրանքով: Վերջինս նշեց, որ պատրաստվում է այդ մասին […]

̰
Եթե ընդդիմադիրների ելույթների չարախնդությունը փոխարինվեր սպորտային չարությամբ, կունենայինք իմ երազած ԱԺ-ն. Աղազարյան

11:33 14.02.2019

Բոլորս ազատ ենք արտահայտելու մեր միտքը կառավարության ծրագրի վերաբերյալ: Այս մասին խորհրդարանում ելույթների ընթացքում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը: «Եթե մենք անընդհատ նշում ենք, թե միևնույն է, մեր ելույթներից, առաջարկություններից կառավարությունը ոչինչ չի փոխելու ծրագրի մեջ, գուցե դա այդպես է, բայց նրանք չեն կարող նշանակություն չունենալ ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Կառավարությունը հաշվի կառնի […]

̰
Կառավարության հնգամյա ծրագիրը չի պարունակում ռազմավարական որևէ հենք. Բաբաջանյան

10:58 14.02.2019

Խորհրդարանում ելույթի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն անդրադարձել է Կառավարության ծրագրին և նշել դրա խոցելի կետերը: «Երեկ իշխանական պատգամավորներից մեկն իր ելույթներում ընդդիմությանը մեղադրում էր անընդհատ խոսելու մեջ, թե բա՝ արդեն գործելու ժամանակն է: Մեր գործը խոսելն է, ձեր պատկերացրած գործը պետք է գործադիրն անի, մենք էլ վերահսկենք նրանց աշխատանքը: Այս փաստաթուղթն ապառազմավարական, […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվողի

10:33 14.02.2019

Փետրվարի 13-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել և գլխավոր վարչություն բերման են ենթարկել Սևակ Անդրեասյանին։ Երևանի բնակիչ, 31-ամյա Անդրեասյանը նախորդ տարվա հունիսի 19-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել էին սուբուտեքսի կիսված դեղահաբերի […]

̰
Նաիրա Զոհրաբյանը մոդելային կարիերա կսկսի․ «Հրապարակ»

08:58 14.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջիկայում մոդելային կարիերա կսկսի։ Մասնավորապես՝ «Շադոյան ֆեյշնի» հետ համագործակցությունից հետո Զոհրաբյանը ֆրանսահայ հայտնի ոսկերչական-դիզայներական կամպանիաներից մեկի կողմից առաջարկ է ստացել՝ դառնալ այդ կամպանիայի դեմքը և ցուցադրել աշխատանքները։ Մարտին Երևան է գալու այդ կամպանիայի տնօրենը՝ Զոհրաբյանի հետ քննարկելու պայմանագրի պայմանները։ Ուշագրավ է, որ պատգամավորը, ի տարբերություն «Շադոյան ֆեյշնի» […]

̰
Փրկարարները Սվանեթիի լեռներում օգնություն են ցուցաբերել վնասվածք ստացած պատանուն

00:20 14.02.2019

Վրացի փրկարարներն օգնության են հասել Սվանեթիի բարձրադիր Շխարա լեռան վրա սնոուբորդով սահելիս վնասվածք ստացած 17-ամյա պատանի զբոսաշրջիկին: Օգնության առաջին իսկ ահազանգից հետո Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները սահմանապահ ծառայության ուղղաթիռով հասել էին լեռ և տեղափոխել տուժած պատանուն Մեստիա գյուղի հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացրել են հիվանդանոցից: https://www.facebook.com/EmergencyManagementService/videos/608104322951041/  

̰
Գյումրիի կենտրոնական հրապարակում Տեառնընդառաջի խարույկ է վառվել

23:13 13.02.2019

Այսօր ՝ փետրվարի 13-ին, Գյումրիի կենտրոնական հրապարակում նշվել է նորապսակների, երիտասարդների օրհնության և գարնան ավետաբեր Տեառնընդառաջի տոնը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Սուրբ Յոթ Վերք եկեղեցում ժամերգությունից հետո կենտրոնական հրապարակում վառվել է  Տեառնընդառաջի խարույկը։ Սրանով ավետելով տերունական տոնի սկիզբը՝ կատարվել է նաև Անդաստանի արարողություն, օրհնվել են աշխարհի չորս կողմերը: Երիտասարդները Տեառնընդառաջի տոնը հայկական երգ […]

̰
ՊԵԿ նախագահն ԱՄՀ առաքելության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

16:55 13.02.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հարկային վարչարարության հարցերով տեխնիկական աջակցության առաքելության ղեկավար Վինսենթ Կոուկպայզենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՀ առաքելության նպատակների, ՊԵԿ ընթացիկ խնդիրների, բիզնես գործընթացների և ակնկալվող արդյունքների հետ կապված հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել են կոմիտեի կողմից մշակվող հարկային վարչարարության ռազմավարության ծրագիրը և հարկային օրենսդրության բարեփոխումները: Անդրադարձ է […]

̰
Գյումրու թիվ 37 դպրոցում կոռուպցիոն չարաշահումների դեպքերով հարուցվել է քրգործ

16:48 13.02.2019

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ «Գյումրու թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: 2018 թվականի նոյեմբերի 9-ին Գյումրի քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում են ներկայացրել «Գյումրու թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կատարվող չարաշահումների վերաբերյալ: Նյութերի […]

̰
Բացահայտվել է Ախուրյան գյուղի բնակչի դանակահարության դեպքը. մեկ անձի առաջադրվել է մեղադրանք

12:43 13.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Ախուրյան գյուղի 47-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի բնակչին: 2019թ. փետրվարի 9-ին՝ ժամը 23:50-ին, Ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի […]

̰
Տիգրան Մանսուրեան մէկ շաբաթով Արամ Ա. Կաթողիկոսի հիւրը պիտի ըլլայ

08:30 13.02.2019

Յոբելիար երաժիշտ Տիգրան Մանսուրեան մէկ շաբաթով Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոս  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետի հիւրը պիտի ըլլայ։ Այս մասին տեղեկութիւնը տրուած է Արամ Ա. Կաթողիկիսի  դիմատետրի պաշտօնականը էջը։ Աղբիւրը մասնաւորապէս գրած է ՝ «Այսօր, Անթիլիասի Մայրավանքին մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Հայաստանէն ժամանած հանրածանօթ երաժիշտ Տիգրան Մանսուրեանը։ Պրն. Մանսուրեան շուրջ շաբաթ մը […]

̰
Ոստիկանությունը մեքենաներից գողություն կատարող անձին հայտնաբերել է

23:37 12.02.2019

Փետրվարի 9-ին՝ ժամը 1։55-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ կոտրել են իրենց շենքի բակում կայանված մեքենայի ապակիները և փորձել գողություն կատարել, սակայն չկարողանալով բացել դռները՝ ոչինչ չգողանալով հեռացել են: Նույն օրը՝ ժամը 11։40-ին, մեկ այլ քաղաքացի է ահազանգել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի կափարիչը բացելու միջոցով գողացել են բակում կայանված մեքենայի էլեկտրական մարտկոցը և […]

̰
Ոստիկանները բացահայտել են «Թալին» բժշկական կենտրոնում կատարված գողությունը

22:20 12.02.2019

Փետրվարի 7-ին`ժամը 15.50-ին, «Թալին» Բ/Կ-ի բժշկուհիներից մեկը ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 13:00-15.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իր անուշադրությունից, աշխատասենյակում դրված պայուսակից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 150.000 դրամ և բանկի քարտ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս, Թալինի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված […]

̰
Այլ քաղաքացու բանկային քարտով գումար է կանխիկացվել

18:16 12.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը: 2018թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը կորցրել է իր դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս պատկանող […]

̰
Նոր փոփոխություններ ու արտոնություններ ընտանեկան նպաստ համակարգի շահառուների համար

18:00 12.02.2019

Երբ նվազագույն կենսաթոշակի չափը տարեսկզբին ավելացավ, ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկված  ընտանիքները սա վերագրեցին նաև նպաստի չափին` կարծելով, թե ընտանեկան նպաստի բազային չափի հաշվարկը ևս փոփոխվել է: Գյումրիի սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ դիմող քաղաքացիներին տեսուչները ամեն օր ստիպված են բացատրել, որ բազային 18 000 հազար դրամը և յուրաքանչյուր երեխային վճարվող գումարի չափը մնացել է նույնը: Փոխվել […]

̰
Շտապօգնության համակարգի 540 աշխատակից պետական առողջապահական ապահովագրություն կունենա. Կամսար Բաբինյան

16:27 12.02.2019

Շտապօգնության համակարգի 540 աշխատակից պետական առողջապահական ապահովագրություն կունենա: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում այսօր տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը: Ըստ նրա՝ այդ հարցի վերաբերյալ արդեն բանակցություններ են ընթանում առողջապահության նախարարության հետ, և արդեն այս տարվանից հնարավոր է կիրառվի առողջական ապահովագրությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ համակարգի աշխատակիցները բողոքում էին իրենց աշխատանքային […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալներից մեկը հացադուլ է սկսել

16:16 12.02.2019

ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատեցին ցմահ դատապարտված Արամ Հարությունի Խաչիկյանի՝ հացադուլ հայտարարելու մասին տեղեկությունը: ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանն ասաց, որ դատապարտյալը պահանջում է իր դեմ հարուցված քրեական գործի ու դատավճռի վերանայում: Այդ նպատակով նաև դիմում է գրել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ խնդրելով, որ նախարարն այցելի իրեն: Արամ […]

̰
Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանն ազատվելու է աշխատանքից.  վարչական շրջանի ղեկավար

15:15 12.02.2019

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանն ազատվելու է աշխատանքից: Այս մասին լրագրորղների հարցին ի պատասխան` նշել է հենց վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը: Ավելի վաղ ավագանու նիստում «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ նոր իշխանությունների օրոք ընտրակեղծարարը շարունակում է աշխատել՝ նկատի ունենալով հենց Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանին: Դավիթ Խաժակյանը նշել […]

̰
«Ապրիլի 24-ը հիշատակի օր հռչակելը Մակրոնի նախընտրական խոստումներից էր». Արա Թորանյան

14:37 12.02.2019

Ապրիլի 24-ն այսուհետև Ֆրանսիայում նշվելու է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համանախագահ, «Nouvelles d’Arménie»-ի խմբագիր Արա Թորանյանը SHANTNEWS.am-ին ներկայացնում է Մակրոնի որոշման նախապատմությունն ու ֆրանսահայերի ունեցած դերակատարությունը՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայի ազգային օրացույցում ընդգրկելու հարցում:      

̰
«Ուրացման արատը». հայերի լուռ ցույցը կրկին գրավել է ամերիկացիների ուշադրությունը

13:33 12.02.2019

Լոս Անջելեսի մի շարք համալսարաններում հայ ուսանողները հետաքրքիր գործողություն են իրականացրել: «Ուրացման արատը». այսպես է կոչվում հայ ուսանողների կազմակերպած լուռ ակցիան, որի գլխավոր նպատակն է ամերիկյան հասարակությանն իրազեկելը, թե Թուրքիան շարունակում է իր ուրացման քաղաքականությունը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի անդամներից Տիգրան Խոդանյանը, SHANTNEWS.am-ին պարզաբանելով հայ ուսանողների այս նախաձեռնությունը, ասաց, որ 2011-ից […]

̰
Քրեակատարողական վարչությունից ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում են ցմահ դատապարտվածի հացադուլ հայտարարելու մասին տեղեկությունը

13:11 12.02.2019

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում են ցմահ դատապարտված Արամ Հարությունի Խաչիկյանի՝ հացադուլ հայտարարելու մասին տեղեկությունը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը տեղեկացրեց, որ իրենք այս պահին ոչ մի պաշտոնական տեղեկություն չեն կարող տրամադրել, քանի որ հացադուլի վերաբերյալ դեռ դիմում չեն ստացել: Ավելի վաղ տեղեկություն էր […]

̰
BACK_TO_TOP