00:36 20.12.2018
Պոմպեյի քաղաքապետն ասում է, որ մինչև հիմա քաղաքի տարհանման պլան գոյություն չի ունեցել: Եվ այժմ քաղաքապետն այդ պլանը մշակել է: Նա իր ծրագիրը հանճարեղ է համարում, քանի որ ուժեղ երկրաշարժի և Վեզուվի ժայթքման ժամանակ պոմպեյցիները պետք է ընդամենը հասնեն մինչև ափ և նստեն նավակներ, որոնք նրանց կհասցնեն Սարդինիա կղզի: The Guardian-ի փոխանցմամբ՝ Պոմպեյի քաղաքապետ Պյետրո […]
23:37 19.12.2018
Գյումրիի Անի թաղամասում շահագործման են հանձնվել «Առդա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կառուցված 12 սոցիալական բնակարանները: Ծրագիրը մոտ 100 մլն դրամ է արժեցել, որի 15 տոկոսի ներդրումը եղել է քաղաքապետարանինը: Քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ կառուցվել է մեկ մանկապարտեզ, ևս մեկն էլ վերանորոգվել է։ Այսօր բացման արարողությունն էր։ Շինարարությունն իրականացվել է տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով: Միջոցառումներին ներկա է գտնվել տարածքային […]
23:10 19.12.2018
Հայկական ծագումով հայտնի ռուս սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Կարինա Ազնավուրյանը պատմել է իր և աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի ազգակցական կապի մասին: «Ինչպես պարզվեց, ես ու Շարլ Ազնավուրը ազգականներ ենք: Իմ նախապապը և Շարլ Ազնավուրի հայրը ծնվել են նույն գյուղում: Հետագայում պարզեցի նաև, որ նրանք ազգականներ են եղել: Հիմա ես փորձում եմ մեր տոհմածառը կազմել: […]
17:32 19.12.2018
Ինքնասպանության պատրաստվող կինը Թբիլիսիի Մետեխի կամրջի վրա Facebook Live-ի միջոցով խոսել է իր արարքի դրդապատճառների մասին: Նրա խոսքերով՝ իրեն հեռացրել են բավականին բարձր վարձատրվող աշխատանքից այն պատճառով, որ ինքն «Ազգային շարժում» կուսակցության անդամ է: Արդյունքում, 3 երեխա ունեցող ընտանիքը մնացել է առանց գոյատևման միջոցի: Կինը հուզված նշել է, որ նույն պատճառով չի կարողանում նույնիսկ ցածր վարձատրությամբ […]
17:25 19.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ վաղվանից արդեն հնարավոր է աջ ղեկով մեքենաներ ներմուծել, սակայն որոշակի պայմաններով: «Հարգելի քաղաքացիներ, վաղվանից՝ դեկտեմբերի 20-ից, կարող եք ներմուծել աջ ղեկով մեքենաները՝ ղեկային տեղաբաշխում կատարելու պայմանով: Աջակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող մեքենաները ՀՀ տարածք կարող եք ներմուծել մինչև 2019թ. մարտի […]
13:53 19.12.2018
Միջադեպը տեղի է ունեցել Օդեսա քաղաքում: Թիմուր անունով Ձմեռ պապը տոնածառի մոտ լուսանկարվել է մի աղջկա հետ, ինչը դուր չի եկել մյուս` Մուսթաֆա անունով Ձմեռ պապին: Վերջինս Թիմուր անունով գործընկերոջից պահանջել է հեռանալ «իր տարածքից»: Թիմուրը չի համաձայնել Մուսթաֆայի հետ, ինչից հետո իսկական ձեռնամարտ է սկսվել Ձմեռ պապերի միջև: Ձյունանուշիկի`կռվարարներին հանդարտեցնելու փորձերն արդյունք չեն տվել, […]
13:50 19.12.2018
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, ֆինանսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է ավագանու «Լույս» խմբակցության անդամների կողմից տարածված տեղեկություններին, թե Երևանի բյուջեով նախատեսված մի շարք ծախսեր ավելացել են, իսկ որոշ կարևոր ոլորտներին առնչվող ծախսեր, հակառակը՝ կրճատվել: Մասնավորապես, քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների բարձրացումը Լևոն Հովհաննիսյանը պայմանավորել է քաղաքապետարանի աշխատակիցների ցածր աշխատավարձով: […]
13:05 19.12.2018
2017 թվականին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումներից մահացել է 39 773 մարդ: Սա ռեկորդային ցուցանիշ է ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում: Այս մասին հաղորդել է CNN լրատվականը: Ըստ այս վիճակագրության՝ ստացվում է, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուր 100 հազար բնակչից 12-ը մահանում է հրազենային վնասվածքներից: Նախորդ մեծ ցուցանիշը գրանցվել էր 1999 -ին: Այն ժամանակ ամեն 100 հազարին բաժին էր ընկնում հրազենի […]
12:47 19.12.2018
Երեկ Լիբանանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որի մասնակիցները սոցիալական արդարության և բարեփոխումների կոչեր են հնչեցրել: Լիբանանյան «Էլ. Բի. Սի.» կայանը, հաղորդելով այս լուրը, նշում է, որ բողոքի ալիքը բարձրացել է 3-ամյա Մոհամմեդ Վահբեի մահվանից հետո: Հիվանդանոցները հրաժարվել են ընդունել հիվանդ երեխային, որի ծնողները վիրահատության համար անհրաժեշտ գումար չեն ունեցել: Գլխուղեղի շտապ վիրահատությունը գնահատվել է […]
11:56 19.12.2018
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 05 խումբը «աջ և ձախ նախաբազուկների ստորին և միջին երրորդականի անկանոն կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցի վրա գործող «Սիթի Հոթել» հյուրանոցային համալիրից, որտեղ […]
11:15 19.12.2018
Չինաստանում կաթոլիկ Սուրբ Ծնունդը պաշտոնապես չի նշվում, սակայն շատ քաղաքներում ամանորյա խորհրդանիշներն ընդունված են և լայնորեն կիրառվում են: Բայց կան նաև բացառություններ: Օրինակ, Լանֆան քաղաքում ընդհանրապես արգելված է Ամանորի հետ կապված ամեն ինչ, նույնիսկ Ամանորի հանդերձանքի, խաղալիքների վաճառքն ու օգտագործումը, տոնական միջոցառումների անցկացումը: Քաղաքային իշխանությունների տարածած հայտարարությունում նշվում է, որ տոնածառերի, Սանտա Կլաուսների, այլ տեսակի […]
00:53 19.12.2018
Համացանցում ակտիվորեն քննարկվում է մի տեսանյութ, որում մի երիտասարդ կին փորձում է բենզինով լիցքավորել իր էլեկտրամոբիլը: Շիկահերը կանգառել է իր էլեկտրամոբիլը բենզալցակայանում և մի քանի րոպե շարունակ փորձել է գտնել մեքենայի բաքը՝ լիցքավորելու համար: Ի վերջո, նրան մոտենում է մեկ այլ վարորդ և բացատրում, որ էլեկտրամոբիլները չեն լիցքավորվում բենզինով: Այս ամենը տեսանկարահանել են հարևան ավտոմեքենայից […]
23:37 18.12.2018
Դոնալդ Թրամփը քննադատությամբ է հանդես եկել Facebook-ի, Twitter-ի և Google-ի հասցեին`նշելով, որ այս կայքերը համակրում են Դեմոկրատական կուսակցությանը: «Այդ համակրանքը ոչ օբյեկտիվ է, այն աստիճան, որ դառնում է ծիծաղելի»,- գրել է Թրամփը Twitter-ում: Twitter-ին էլ Թրամփը մեղադրում է նաև այն բանի համար, որ այս սոցիալական կայքը, իր խոսքերով՝ դժվարացրել է մարդկանց շփման հնարավորությունը նախագահի՝ @realDonaldTrump […]
19:24 18.12.2018
2018թ. տարեսկզբին Հայաստանի քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է 63.8%, իսկ գյուղականը՝ 36.2%: 2017թ. տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության կազմում 47.4%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.6%-ը` կանայք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «Վիճակագրություն դպրոցականների համար» գրքույկից: Ըստ կոմիտեի տվյալների` Հայաստանում բնակչության միջին տարիքը 2017-ի տարեսկզբի դրությամբ կազմել է 36.2 տարի, մասնավորապես, տղամարդկանց համար` 34.3, իսկ կանանց […]
18:10 18.12.2018
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթոլոգիա թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1958թ. ծնված Գենյա Ա.-ն, 1989թ. ծնված Անուշ Օ.-ն, 2012թ. ծնված Արտակ Մ.-ն և 2009թ. ծնված Անի Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Անուշ Օ.-ն հայտնել է, որ իրենք թունավորվել են նույն օրը՝ ժամը 08։00-ի սահմաններում, իրենց բնակարանում՝ […]
16:02 18.12.2018
Վերջին մեկ շաբաթում Մարմաշեն գյուղում հավերի անկման դեպքեր են գրանցվում: Ընտանի թռչուններ են սատկել գյուղի տնտեսությունների մեծ մասում։ Թե ինչ հիվանդություն է տարածված թռչունների մոտ, որևէ մասնագիտական խումբ չի եկել գյուղ, հետազոտություններ չեն արվել։ Մարմաշենցիները պատմել են, որ վիրուսը ծայր է առել մեկ ամիս առաջ, սակայն վարակվածության դեպքերն ավելացել են վերջին մեկ շաբաթում: Գյուղացիներն արտաքին […]
15:46 18.12.2018
Բրազիլացի Խորխե Բելտրաո Նեգրոմոնտե դա Սիլվեյրան իրականություն է դարձրել Սուինի Թոդի լեգենդը: Նա կնոջ և սիրուհու հետ գայթակղել է տարբեր կանանց: Իր զոհերին Խորխեն տուն է հրավիրել, հետո սպանել նրանց, իսկ մարդկային մսից պատրաստել կարկանդակներ ու վաճառել տեղացիներին: Այս մասին գրել է Daily Mail պարբերականը: Պրոֆեսորը, նրա կինը՝ Իզաբել Պիրեսը, և սիրուհին՝ Բրունա Կրիստինա Օլիվեյրան, […]
15:43 18.12.2018
Իշխանությունների խնդիրը պետք է լինի ամբողջ պետական կառավարման համակարգը փոխելը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասաց ՀՀ ՆԳ նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը: «Պետական կառավարման համակարգը պետք է այն կարգի փոխել, որ օբյեկտիվ պայմաններ չառաջանան, և արատավոր երևույթները գլուխ չբարձրացնեն: Վերջին հաշվով՝ հարկայինի տեսուչը 200 կամ 300 հազար դրամով իր ընտանիքը […]
15:08 18.12.2018
Հետազոտողները վերծանել են ֆրանսիացի բժիշկ և մարգարե Միշել Նոստրադամուսի «Մարգարեություններ» գիրքը, որը նա գրել է 1555 թվականին: Ինչպես գրում է Dailystar հրատարակչությունը, Նոստրադամուսի 942 քառատողերում մտքեր կան, որոնք վերաբերում են 2019 թվականին: Հասարակության մի մասը Նոստրադամուսին համարում է հեքիաթային միստիկ կերպար, մյուսները՝ իսկական մարգարե: Նոստրադամուսը կանխագուշակել է 1666 թվականի Լոնդոնի մեծ հրդեհը, 1789 թվականի ֆրանսիական […]
12:29 18.12.2018
Լուկաշենկոն Ռուսաստանին հարվածեց՝ հայտարարելով, որ Մոսկվան ունի առաջարկներ, որոնք չեն տեղավորվում Մինսկի խմբի սկզբունքներում։ Այսօր այս մասին հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին։ Նրա խոսքով՝ Լուկաշենկոն իր երկրի շահերն է առաջ տանում, ինչն իր հերթին պետք է անի նաև հայկական կողմը։ SHANTNEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս կկարողանա հայկական […]
11:25 18.12.2018
Ցանկացած երկրում, որտեղ կան այլ երկրների ռազմական բազաներ, լինում են արտակարգ դեպքեր։ Բայց կարևոր է, որ փորձեն դասեր քաղել։ Մեղավորը պետք է ձերբակալվի և պատժվի հայկական օրենքներով։ Գյումրիում տեղի ունեցած դեպքի մասին այսօր ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։ Նրա խոսքով՝ քանի որ ռուս սպաներն ու նրանց ընտանիքները կենտրոնացած չեն մեկ վայրում, բնական […]
11:24 18.12.2018
Վերջին շրջանում լրատվամիջոցներն ամենատարբեր տեղեկություններ են հաղորդում Արցախյան հակամարտության մասին, գրում, թե լուրջ գործընթացներ են գնում, Ալիևը հայտարարություն է անում նոր իրավիճակի մասին կամ զորք է տեղափոխում մի վայրից մյուսը։ Թեմային այսօր անդրադարձել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ նշելով, որ չի կարելի հանրությանը ներարկել խուճապային տրամադրություններ։ Ըստ բանախոսի՝ Ադրբեջանը չի հրաժարվել իր նվաճողական […]
01:00 18.12.2018
Լոնդոնում The Beatles խմբի հայտնի աստղերը միասին երգ են կատարել: Փոլ Մաքքարտնիի համերգի ժամանակ բեմ է բարձրացել Ռինգո Սթարը, որից հետո խմբի երկրպագուները բառացիորեն հայտնվել են շոկի մեջ: Սթարին և Rolling Stones խմբի կիթառահար Ջոբբի Վուդին բեմ է հրավիրել անձամբ Մաքքարտնին, որպեսզի միասին կատարեն «Get Back» ստեղծագործությունը: «Սա անհավանական էր»,- համատեղ կատարումից հետո բացականչել է Ռինգո Սթարը: […]
23:26 17.12.2018
Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը CBS ալիքի եթերում հրավիրված հարցազրույցին հայտնվել է կեղծամով: Սա համացանցային օգտատերերի աչքից չի վրիպել: Միլլերը հրավիրված է եղել «Ազգի դեմքը» հաղորդաշարին, որի ժամանակ պետք է պաշտպաներ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու՝ Դոնալդ Թրամփի ծրագիրը: Համացանցում քննարկման առարկա են դարձել ոչ թե Միլլերի հնչեցրած կարծիքները, այլ նրա սանրվածքն ու կեղծամը: […]
15:17 17.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից նախկին կնոջը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել կնոջ նախկին ամուսնուն: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են […]
10:58 17.12.2018
Մոսկվան որոշել է ընդմիշտ փակել «Բուտիրկա» և «Կրասնայա Պրեսնյա» քննչական մեկուսարանները: Արդարադատության նախարարությունը սկզբում մտադիր է եղել փակել միայն «Կրասնայա Պրեսնյա» մեկուսարանը, իսկ մայրաքաղաքի մերձակայքում կառուցել նորը, որը կունենա շուրջ 5 հազար տեղ: Մոսկվայի իշխանությունները, սակայն, առաջարկել են փակել նաև «Բուտիրկա» և «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանները: Ընդունվել է միայն «Բուտիրկա»-ի մասին առաջարկը: Նոր մեկուսարանը կկառուցվի Դմիտրովյան […]
20:21 16.12.2018
Նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 4-ին ահազանգեր էին հնչել բնակարանային գողությունների վերաբերյալ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ բնակարանային գողությունները կատարել է Հարություն Հակոբյանը։ Մայրաքաղաքում բնակվող 58-ամյա Հակոբյանը նախկինում դատապարտված է եղել է 8 անգամ, այդ թվում գողության մեղադրանքով։ Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։
20:05 16.12.2018
Վերջին օրերին Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեր էին ստացվում տարբեր սուպերմարկետներից թանկարժեք կոնյակների գողության վերաբերյալ։ Ինքնությունը չպարզված մի տղամարդ գնումների նպատակով մտնում էր սուպերմարկետներ և գողության համար սպասում հարմար պահի։ Տեսագրությունում հայտնված անձի ինքնությունը բացահայտվել է։ Կապանում հաշվառված 55-ամյա Ռուբիկ Բաբայանին ոստիկանները հայտնաբերեցին մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայում։ Նա խոստովանել է, որ գողացել է ընդհանուր առմամբ 17 […]
20:44 15.12.2018
Վերջին օրերին լուրեր էին տարածվել, որ Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Լուրի հավաստիությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Կարինե Ավդալյանի հետ, որը հայտնել է, որ գտնվում է աշխատավայրում և տարածված լուրերը բամբասանք են։ «Ես հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, կաշխատեմ մինչև իմ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը, դրանից հետո ես կհեռանամ […]
23:25 14.12.2018
Թբիլիսիի ծայրամասի Գլդանի միկրոշրջանում անչափահաս աղջիկների նկատմամբ բռնության փորձի մի քանի փաստ է արձանագրվել: Այդ մասին Գլդանի ոստիկանություն դիմում էր ներկայացրել թաղամասի բնակիչներից մի կին, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Ըստ տեղեկությունների` վերջին շաբաթվա ընթացքում միևնույն նկարագրությամբ մինչև 30 տարեկան մի երիտասարդ փորձել է սեքսուալ բնույթի ոտնձգություններ իրականացնել անրափահաս՝ 7, 12 և 15 տարեկան աղջիկների […]