TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխության արդյունքները՝ բանակում․ «Ժամանակ»

09:50 25.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի և Արցախի զորամասերում ծառայող մեր զինվորներն իրենց կենցաղում արդեն զգում են թավշյա հեղափոխության արդյունքները: Մասնավորապես՝ զինվորներն արդեն ստացել են նոր սպիտակեղեն, որը իր որակական հատկանիշներով դրականորեն տարբերվում է նախորդից: Փոփոխություն է տեղի ունեցել նաև սննդակարգում. զինվորներին տրվում է բարձրակարգ մսամթերք, այդ թվում՝ երշիկ»:

̰
Բնակարան 9 անչափահաս ունեցող ընտանիքին. Շիրակի մարզում հրատապ խնդիրների լուծման ծրագրով շինարարությունն ուշանում է

20:17 24.12.2018

Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ծրագրով Շիրակի մարզի 16 շինություններում և ենթակառուցվածքներում վերանորոգման աշխատանքներ են տարվելու: Ցանկը հաստատվել էր 3 ամիս առաջ, բայց գործը շինարարական փուլին այդպես էլ չհասավ: Պատասխանատուները ձգձգումների պատճառ են բերում նախագծային շտկումները: Այս ծրագրով, թերևս, ժամանակին միայն լուծում է ստացել մարզի 3 ընտանիքների բնակարանային խնդիրը: Առափի, Ջրառատ և Պեմզաշեն գյուղերի 3 ընտանիքի […]

̰
Եկեղեցապատկան տարածքները բռնագրավելու մասին օրինագիծը հանվել է Կնեսետի օրակարգից

14:59 24.12.2018

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից տեղեկանում ենք, որ Կնեսետի նախարարական հանձնաժողովի օրակարգից հանվել է աղմկահարույց մի օրինագիծ, որի ընդունման դեպքում իսրայելական պետությանը հնարավորություն էր տրվելու բռնագրավել եկեղեցապատկան կալվածքները: Ավելի վաղ, Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ Հովնան Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 23-ին, չնայած հոգևոր պետերին տրված խոստմանը, Իսրայելի Կնեսետում քննարկվելու է եկեղեցական կալվածքները բռնագրավելու մասին օրինագիծը: Հոգևոր պետերը դիմել […]

̰
Միջին դասը հեռանում է Նյու Յորքից. New York Post

14:10 24.12.2018

Միջին դասն արագորեն հեռանում է Նյու Յորքից: Այս մասին գրում է New York Post-ը: Ըստ պարբերականի՝ քաղաքում իրականացված մարդահամարը մտահոգիչ արդյունքներ է գրանցել: Նյու Յորքից օրական միջին ցուցանիշով հեռանում է 100 մարդ: Թերթը գրում է, որ պատճառը հարկերի և կենցաղային ծախսերի արագ աճն է, ինչն ազդում է հատկապես միջին դասի վրա: Մեգապոլիսի բնակչության 48 տոկոսը […]

̰
Սիրիայի վերակառուցման գործում հայերը մեծ դեր են ունենալու. սիրիահայ գործիչը՝ նախագահի հետ հանդիպումից հետո

13:50 24.12.2018

Օրերս Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր նստավայրում ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայերի պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և հայ ժողովրդի դրական կեցվածքը ու անդրադարձել Սիրիայի վերականգման խնդիրներին։ Shantnews-ի եթերում այցը մեկնաբանում է Հայաստանում սիրիական համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանը:

̰
Պաշտպանի աջակցությամբ ՔԿՀ-ում գտնվող անձը հանձնել է ավարտական քննությունները և ստացել դիպլոմ

11:25 24.12.2018

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կայացած այցի ընթացքում Անաստասիա Դավթյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին իր կրթության իրավունքի իրացման հարցով։ Նա տեղեկացրել է Պաշտպանին, որ հեռակա ուսուցմամբ գերազանց առաջադիմությամբ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և պետք է առաջիկայում մասնակցի ավարտական քննություններին: Ըստ նրա՝ պետք է ունենա բուհ ներկայանալու և ավարտական գործընթացին մասնակցելու հնարավորություն, սակայն ինքն […]

̰
Թուրքիայում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել

14:49 23.12.2018

Ստամբուլում երեկ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել։ Ցուցարարները բողոքել են ազգային արժույթի արժեզրկման և համատարած թանկացումների դեմ: Նրանց ձեռքերին եղել են պաստառներ, որոնց վրա նաև ակնարկներ են եղել Ֆրանսիայի «դեղին բաճկոնների» շարժման մասին: Հիշեցնենք, որ ազգային արժույթի՝ լիրայի անկումը սկսվել է 2018 թվականի օգոստոսից, իսկ հոկտեմբերին արժեզրկումը հասել է վերջին 15 տարիների առավելագույն  ցուցանիշին, ինչին […]

̰
Վրաստանում շուրջ մեկ տոննա թմրանյութ են այրել

13:03 23.12.2018

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ոչնչացրել են  տարբեր ժամանակներում առգրավված շուրջ մեկ տոննա տարբեր տեսակի թմրամիջոցներ: Նախարարության տվյալներով՝ խոսքը վերաբերում է 750 տարբեր քրեական գործերի շրջանակում առգրավված թմրամիջոցներին: «Սև շուկայում» դրանց արժեքը կազմում է մոտ 14 միլիոն լարի (ավելի քան 5,2 միլիոն դոլար): Բարձր ջերմաստիճանի հնոցում այրել են մոտ 2,5 կգ հերոին, ավելի քան 60 կգ մետամֆետամին, […]

̰
Արդյո՞ք թանկացումներ կան և ինչպե՞ս են քաղաքացիները պատրաստվում տոնել Նոր տարին

20:41 22.12.2018

Ամանորին շատ չի մնացել, ու արդեն սկսվել է նախատոնական առևտուրը: Արդյո՞ք թանկացումներ կան և ինչպե՞ս են քաղաքացիները պատրաստվում տոնել Նոր տարին: SHANTNEWS.am-ը զրուցել է վաճառողների ու գնորդների հետ՝ պարզելու հարցերի պատասխանը: Վաճառողները պնդում են՝ դեռ թանկացումները չեն սկսել, հակառակը՝ գներն անփոփոխ են վերջին ամսվա ընթացքում, դեռ մի բան էլ որոշ ապրանքատեսակների գները նվազել են, իսկ […]

̰
Գյումրիի 2019 թվականի բյուջեն հաստատվել է

23:27 21.12.2018

Բյուջեի նախագծի հանրային քննարկումներից ու լսումներից հետո երեկ երեկոյան Գյումրիի ավագանին արտահերթ նիստով հաստատեց քաղաքի 2019 թվականի բյուջեն: Նիստի օրակարգում այլ հարցեր էլ կային, որոնց ավագանին միաձայն կողմ քվեարկեց: Համապատասխան որոշումներով` համայնքային սեփականություն հանդիսացող ինը բնակարաններն ու 12 սոցիալական բնակարանները անհատույց ու անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել են անօթևան ընտանիքներին ու միայնակ տարեցներին։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստը […]

̰
Կպահպանե՞ն արդյոք հայերն իրենց դիրքը Լիբանանի կառավարությունում

22:10 21.12.2018

Լիբանանյան խորհրդարանական ընտրություններից և նոր կառավարության կազմի մասին խորհրդակցություններից մոտ յոթ ամիս հետո Լիբանանում վերջապես կառավարություն է կազմվելու: Համայնքային դրությամբ ղեկավարվող երկրում կառավարության մեջ տեղ են ունենալու նաև հայերը: Պահպանելո՞ւ են արդյոք հայերը նախկին ներկայությունը Լիբանանի նոր կառավարությունում, թե՞ ոչ: SHANTNEWS-ի եթերում մեկնաբանում է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը:

̰
«Եվ այս լույսերը կվառեն նաև մեր հույսերը». Հայկ Մարությանը վառել է երկրի գլխավոր տոնածառի լույսերը

21:37 21.12.2018

Քիչ առաջ հանդիսավոր կերպով վառեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը: Արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ միասին: Հայկ Մարությանն իր ելույթում ասաց, որ հրաշքներն ու երազանքները միշտ իրականանում են և միայն պետք է ի սրտե ցանկանալ: «Եվ այս լույսերը կվառեն նաև մեր հույսերը: Այս լույսը կսկսի հենց այսօրվանից, կգնա […]

̰
Հայիթիի հավաքականի ֆուտբոլիստն ամուսնացել է հայուհու հետ

14:26 21.12.2018

Հայիթի պետությունը ներկայացնող ֆուտբոլիստ Ջոնել Դեսիրեն, որն այժմ հանդես է գալիս Վանաձորի «Լոռի» ակումբում, ամուսնացել է հայուհու հետ: Այս մասին տեղեկությունն ու ամուսնական լուսանկարը հրապարակել է վանաձորյան ակումբի լրատվական ծառայությունն ու երջանկություն մաղթել նորապսակներին: Ջոնել Դեսիրեն ՀՀ ազգային առաջնության ռմբարկուներից է և խփած 8 գոլերով երկրորդ հորիզոնականում է: Դեսիրեն նաև Հայիթիի ազգային հավաքականի անդամ է:   […]

̰
Տոնածառը գնվել է «Երևան-2800» հիմնադրամի խնայված գումարներից. Հայկ Մարության

13:50 21.12.2018

Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր անդրադարձել է մայրաքաղաքի գլխավոր տոնածառի հետ կապված խոսակցություններին՝ նշելով, որ դրա վրա ծախսված փողը եղել է ոչ թե մայրաքաղաքի բյուջեից, այլ «Երևան-2800» հիմնադրամի խնայված գումարներից: «Մենք կարողացել ենք խնայել մոտ 600 մլն դրամ: Այո, եղել է հանրային պահանջ նոր տոնածառ ունենալու համար, և սա նաև Երևանի 2800-ամյակի […]

̰
Կարո Փայլանը Մեջլիսում հայերենով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

13:47 21.12.2018

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի հերթական նիստի ժամանակ հայերեն շնորհավորել է և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին տարած հաղթանակի առթիվ: «Նախորդ շաբաթ հարևան Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Այս տարվա ապրիլ-մայիսին թավշյա հեղափոխություն իրականացրած  Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերները կարևոր հաջողություն գրանցեցին […]

̰
Երևանում աղբահանության վճարները կփոխանցվեն համայնքապետարաններին

13:11 21.12.2018

Երևանի ավագանու նիստում իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանն այսօր զեկուցել է, որ աղբահանության վճարներն այսուհետ պետք է փոխանցվեն համայնքապետարաններին: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել է, որ դա իրենց կողմից ընդունելի է, քանի որ տարիներ շարունակ պայքարել են աղբահանության արդյունավետ կառավարման, գումարների հավաքագրումներն ավելի արդյունավետ դարձնելու համար: Որոշումն ընդունվել է 44 կողմ ձայներով:

̰
17-ամյա կույր աղջիկը խնդրել է Վլադիմիր Պուտինին շոշափել նրա դեմքը

11:59 21.12.2018

17-ամյա Ռեգինա Պարպիևան, ով ծանր հիվանդության հետևանքով  կորցրել է տեսողությունը, Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցից առաջ խնդրել է շոշափել նրա դեմքը: Ինչպես հայտնի է, կույր մարդիկ ծանոթանում են դիմացինի հետ շոշափումներով: Ռեգինայի հանդիպումը նախագահի հետ տեղի է ունեցել «Երազիր ինձ հետ» նախագծի շրջանակներում:  Այս նախագիծը հիվանդ երեխաների համար է և փորձում է իրականություն դարձնել նրանց երազանքները: […]

̰
Որտեղ և ինչպես են ռուսները դիմավորում Ամանորը

00:24 21.12.2018

Սոցիոլոգները պարզել են, որ ռուսների մեծ մասը՝ 68%-ը, պատրաստվում է Ամանորը նշել ընտանիքի հետ՝ տանը: Հարցվածների 17%-ը նախընտրում է Ամանորին գնալ ընկերների տուն, 5%-ը՝ նշել ռեստորանում կամ սրճարանում, և ընդամենը 1%-ն է ցանկություն հայտնել արտերկիր մեկնելու: Ըստ սոցիոլոգների՝ միտումն այն է, որ ռուսները սկսել են ավելի քիչ ծախսել Ամանորին, այդ թվում՝ նվերների վրա: Ռուսների կեսից […]

̰
Վրաստանում խարդախները շահարկում են Պատրիարքի անունը

00:10 21.12.2018

Վրաստանի Պատրիարքարանը նախազգուշացրել է երկրի դպրոցների տնօրինությանը, որ փաստեր են արձանագրվել, որոնց համաձայն՝ որոշ անձինք շահարկում են Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի անունը՝ առաջարկելով նրանցից գնել կրոնական բովանդակությամբ գրքեր: Անհայտ անձինք արդեն դիմել են Վրաստանի որոշ դպրոցներ և կազմակերպություններ: «Դա ճիշտ չէ, նրանք դա անում են ինքնակամ»,- հայտարարել է Վրաստանի պատրիարքությունը: Նշենք, որ Վրաստանի կրթության նախարարությունը պետական ​​դպրոցներն […]

̰
Առաջարկում եմ` շուն կրակողները հերթապահություն իրականացնեն 102-րդ ռազմաբազայի մոտակայքում, որ հումանոիդները չվնասեն մեր քաղաքացիներին. Լևոն Բարսեղյան

23:45 20.12.2018

Այսօր կայացել է Գյումրիի ավագանու արտահերթ նիստը, որի ընթացքում հաստատվել է 2019 թվականի բյուջեի նախագիծը: Քննարկման է արժանացել հատկապես քաղաքում թափառող շների ոչնչացման համար նախատեսված 4 միլիոն դրամից ավելի ֆինանսական միջոցների  հատկացման հարցը: «Գալա» խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ նշել է, որ շներին կրակելու համար գումարն ավելի նպատակահարմար կլինի հատկացնել զենք ունեցող որսորդներին, բայց […]

̰
Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին

21:08 20.12.2018

Այսօր` ուղիղ ժամը 18։00-ին, վառվել են Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը։ Կենտրոնական հրապարակում տեղադրված տոնածառն այս տարի ևս ներկայացել է անփոփոխ տեսքով ու դիզայնով, այն ունի 28 մետր բարձրություն ու զարդարված է հարյուրավոր գույնզգույն  լույսերով։ Տոնածառի լույսերը գյումրեցի փոքրիկների հետ վառել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու նշել, որ Հանրապետությունում  առաջինը վառվել են հենց Գյումրիի տոնածառի […]

̰
Տեխզննման կտրոնները թանկացել են. հայտնի է պատճառը

20:15 20.12.2018

  Տարեկան մեկ անգամ տեխզննության կտրոն ձեռք բերելու պարտադիր պահանջը տարեվերջին մեծ խնդիրներ է ստեղծել վարորդների համար, իսկ  բանկերում կտրոնների պակասուրդ առաջացրել: Տեխզննման կտրոնի համար վճարում կատարելիս էլ վարորդներին հայտնի է դարձել, որ սակագինն է թանկացել:   Պատճառը բնապահպանական վճարի համար գանձվող հարկի բարձրացումն է: Վարորդները դժգոհում են, բայց չտուգանվելու համար պարտադիր վճարումները կատարում են:   […]

̰
Ֆրանսիայում հայերը նախագահի կողքին են, բայց ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվել. ֆրանսահայ լրագրող

14:37 20.12.2018

Ֆրանսիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Չնայած Ֆրանսիայի կառավարությունը հետաձգել է վառելիքի թանկացումը, և նախագահն էլ հայտարարել է, որ հունվարից աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում, «դեղին բաճկոնները» շարունակում են բողոքի ակցիաները: Ի՞նչ դիրքորոշում ունեն Եվրոպայի ամենամեծ հայկական համայնքի անդամները՝ Ֆրանսիայի հայերը: Թեման Shantnews-ի եթերում մեկնաբանում է Փարիզում գործող լրագրող Շանթ Մերջանյանը:

̰
Ադրբեջանը կրկնօրինակում է Հայաստանի ներկայացրած հայտերը. ԱԳՆ ներկայացուցիչ

13:44 20.12.2018

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, միաձայն որոշում է կայացվել Հայաստանի կողմից ներկայացված «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին, որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։ Այսպիսով՝ «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրը դարձել է Հայաստանի առաջին մշակութային արժեքը, որին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ է […]

̰
Մատնահարդարները, դիմահարդարներն ու դաջվածքի մասնագետները պետական ֆինանսավորմամբ տարեկան բուժզննում կանցնեն

13:01 20.12.2018

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում գործադիրը հաստատել է պետական ֆինանսավորմամբ տարբեր հաստատությունների աշխատակիցների տարեկան բուժզննմանն առնչվող որոշումը, որով նախատեսվում է նվազեցնել գործատուների ֆինանսական բեռն ու կանխարգելել հիվանդությունների տարածումը: «Այն նպատակ է հետապնդում ապահովել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը՝ նախնական և պարբերական բժշկական զննությունների միջոցով»,- նշել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: […]

̰
Ուռուցքաբանության ոլորտում փոփոխություն է կատարվելու. վերացվելու է վիրահատությունների համար տրվող համավճարը

12:55 20.12.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը Կառավարության դեկտեմբերի 20-ի նիստում հայտարարեց, որ փոփոխություն է կատարվելու ուռուցքաբանության ոլորտում, այն է` վերացնելու է վիրահատությունների համար տրվող համավճարը: Թորոսյանի խոսքերով` մինչ այժմ պետությունը փոքր համավճար էր տալիս, ասում «պետպատվեր», օրինակ` 100 հազար դրամ տալիս էր պետությունը, իսկ 400 հազար դրամ` քաղաքացին, սակայն կոչվում էր պետպատվեր: «Ստացվում էր` մի […]

̰
Անտառապահները հատուկ հանդերձանք կունենան

12:41 20.12.2018

Կառավարության դեկտեմբերի 20-ի նիստում ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է անտառապահներին հատուկ հանդերձանք տրամադրել: «Անտառային կոմիտեին տրամադրված գումարների՝ 37.2 մլն դրամի տնտեսման հաշվին առաջարկում ենք դրանք փոխանցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին` որպես ընթացիկ ծախսեր: ՊՈԱԿ-ը կառավարում է 342 հազար հա տարածք` 19 անտառտնտեսությունների միջոցով, պահպանության գործառույթն իրականացնում են 642 աշխատակիցներ: Այս փոփոխությամբ նախատեսում ենք, […]

̰
«Տաշիր կաթ» գործարանում 10 տարի շարունակ «բանտարկված» արջերը վայրի բնությունից են

12:15 20.12.2018

Լոռու մարզի Տաշիր քաղաքում պանրի գործարանի տարածքում անազատ պայմաններում երկու արջ է պահվում: Նախնական ահազանգի համաձայն՝ արջերը պահվում են Տաշիր քաղաքի պանրի գործարանի հարակից տարածքում, որտեղ նախկինում կարի արտադրամաս է եղել, հայտնում է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը: Ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ արջերը պահվում են «Տաշիր կաթ» ԲԲԸ-ին պատկանող տարածքում: Արձագանքելով առաջին հրապարակմանը՝ մեկ այլ քաղաքացի […]

̰
Սուրեն Պապիկյանը կնախընտրի աշխատել օրենսդիրո՞ւմ, թե՞ գործադիրում

11:08 20.12.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Գյումրիում պատասխանել է լրագրողների հարցերին: Արդյո՞ք նա պատգամավորի մանդատը կվերցնի ու կգնա խորհրդարան, թե կշարունակի պաշտոնավարել: Սուրեն Պապիկյանն ասել է, որ տրամադրված է աշխատել կառավարությունում, բայցև չի մերժի օրենսդիրում աշխատելու իր գործընկերների որոշումը, եթե այն կայացվի: Պարզ չէ նաև, թե որ մարզպետները պատգամավորի մանդատ կվերցնեն և ովքեր […]

̰
Կառավարությունը «աղետի գոտի» տերմինը շրջանառությունից դուրս բերելու խնդիր է դրել. Սուրեն Պապիկյան

11:05 20.12.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Գյումրիում անդրադարձել է աղետի գոտու խնդիրներին: Նա նշել է, որ կառավարությունը «աղետի գոտի» տերմինը շրջանառությունից դուրս բերելու խնդիր է դրել, ինչը կլինի միայն մեկ  բանի արդյունքում, երբ չենք ունենա երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած անօթևաններ: «Պիտի տարանջատենք երկրաշարժին բնակարան կորցրածների և չկորցրածների խնդիրները: Դրա համար էլ երկրի վարչապետի […]

̰
BACK_TO_TOP