TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շինարարությունը կապված է երկարատև խաղաղության հետ. Մկրտիչ Մինասյան

15:07 05.12.2018

Շինարարների միության 4-րդ համաժողովի ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ողջույնի խոսքով դիմեց ներկաներին` նշելով, որ իր ղեկավար կառույցը սերտորեն կապված է Շինարարների միության հետ: «Ճարտարապետների և շինարարների աշխատանքը շատ կարևոր սահմանագծին է, մենք միշտ միասին ենք աշխատում, շինարարներն անում են այն, ինչ նախագծում են ճարտարապետները: Շինարարների մասնագիտությամբ որոշվում է երկրի կատեգորիան, հավատացած եմ, որ […]

̰
Կառավարությունը հաշվի է առնում շինարարների կարծիքը. Տիգրան Ավինյան

13:41 05.12.2018

Շինարարների միության 4-րդ համագումարի ժամանակ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, որ կառավարությունը կարևոր տեղ է հատկացնում Հայաստանի ճարտարապետական դիմագծին ու քաղաքաշինությանը: Նրա խոսքերով` կառավարությունը միշտ հաշվի է առնում շինարարների կարծիքն ու որոշումներ կայացնելիս քաղաքաշինության առումով խորհրդակցում է Շինարարների միության հետ: Հայաստանի շինարարների միությունը ստեղծվել է 1999թ, որին այժմ անդամակցում են մասնագիտական 71 […]

̰
Պահածոների գործարանի 65 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության

11:31 05.12.2018

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր) 65 աշխատակիցներ չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների և չունեն սանիտարական գրքույկներ: Վերահսկիչը նրանց ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:  

̰
Չի բացառվում՝ ցեղասպանության մասին Էրդողանին ուղղված հարցը կազմակերպված էր

00:03 05.12.2018

Բունեոս Այրեսում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոսել է ցեղասպանության թեմայից: Նրա հայտարարությունները քննարկվում են արգենտինական մամուլում, նշվում է, թե հնարավոր է՝ հարցը, որ նրան տրվել է, նախօրոք պլանավորած էր: SHANTNEWS-ի եթերում Թուրքիայի նախագահի խոսքերը մեկնաբանում է Արգենտինայի հայկական «Արաքս» ռադիոյի տնօրեն Դիեգո Կարամանուկը:

̰
Վարդգես Գասպարին կրկին պառկել է Վերաքննիչ դատարանի շենքի առջև

11:55 04.12.2018

Ի նշան բողոքի՝ ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր ևս պառկել է Վերաքննիչ դատարանի շենքի առջև, որտեղ այս պահին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ Գասպարին նշել է, որ այդկերպ իր բողոքն է արտահայտում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քորչարյանի դեմ, որն, ակտիվիստի համոզմամբ՝ մեղավոր է 2008 թվականի մարտի […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը․ «Փաստ»

08:59 04.12.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Հ. Սարգսյանը հայտարարագրել է երկու բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 550 000 ՀՀ դրամ և 4 500 ԱՄՆ դոլար: 2018թ. […]

̰
Իսրայելում Հայաստանից կեղծ դիպլոմնե՞ր են հայտնվել. ՀՀ ԿԳ նախարարության պարզաբանումը

01:07 04.12.2018

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է մեծ թվով բժիշկների՝ մեղադրելով նրանց Հայաստանի մի քանի բժշկական բուհերից կեղծ դիպլոմներ ձեռք բերելու մեջ: Թեման լայն քննարկվում է իսրայելական մամուլում և արձագանք է գտել նաև Հայաստանում: SHANTNEWS-ի եթերում պարզաբանում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնյան:

̰
Տնակը հրդեհվելուց հետո մայրը երեխաների հետ հայտնվել է գյուղերից մեկի լքված շինությունում

22:07 01.12.2018

Քարե շինություն, որի պայմանները, տնակից ոչնչով չեն տարբերվում։ Մի կիսաքանդ ու վթարային շենքում է ապրում  Կատյա Խաչատրյանն իր վեց անչափահաս երեխաների հետ: Քարաշեն կացարանը գտնվում է Շիրակավան գյուղում: Երիտասարդ մայրն իր 6 երեխաների հետ այստեղ է տեղափոխվել Մեծ Մանթաշ գյուղից, երբ հրդեհվել է իրենց տնակը: Ընտանեկան իրավիճակը մորն ու երեխաներին թույլ չի տալիս վերադառնալ Մեծ […]

̰
«Շիրակի մարզի արդյունաբերությունը երկրաշարժից 30 տարի անց». Գիտաժողով Շիրակի մարզում

21:37 01.12.2018

«Շիրակի մարզի արդյունաբերությունը երկրաշարժից 30 տարի անց». Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի Գյումրիի բաժանմունքն այս թեմայով գիտաժողով է անցկացրել: 30 տարում իշխանություններին չհաջողվեց Գյումրիում արդյունաբերությունը ոտքի կանգնեցնել, թեև դրա համար հնարավորություններ կային,համոզված են գիտաժողովի մասնակիցները: Բայց սխալ ու թալանի միտված մասնավորեցումը, պետական աջակցության բացակայությունը, հարկային ծանր բեռը մարզում տնտեսության առաջխաղացումը դարձրին անհնարին: Ըստ ներկաների՝ արտադրական ձեռնարկությունների մասնավորեցումից […]

̰
Հաղարծին և Թեղուտ գյուղերի 50 բնակչի 1,5 մլն դրամի դրամաշնորհ է տրամադրվել

15:14 01.12.2018

Բնապահպանության նախարարությունը ԳԷՀ/ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքներում իրականացրել է շուրջ 70 մլն դրամի փոքր դրամաշնորհային ծրագիր, որի մասին նախկինում հայտարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ծրագիրն նպատակաուղղված է նվազեցնել անտառի և այլ բնական ռեսուրսների վրա մարդածին ճնշումները՝ համայնքի բնակիչների կողմից ներկայացված ապրուստի […]

̰
Տեսախցիկը նկարահանել է բանկից խաբեությամբ գումար հափշտակողներին

15:41 30.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկից խաբեությամբ գումար առերևույթ հափշտակած անձանց ինքնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2018թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող բանկերից մեկում մի կին և մի տղամարդ գումար փոխանակելու նպատակով գանձապահի ձեռքից վերցրել են […]

̰
Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ գումարից ավանդային մասի տրամադրման չափը փոխվել է

15:03 30.11.2018

Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան համար պետության սահմանած գումարի տրամադրման կարգը փոփոխվել է: Նախկինում 1 միլիոն և 1.5 միլիոն դրամ գումարի մի մասը ծնողներին տրամադրվում էր կանխիկ, իսկ մնացած մասը բանկերում պարտադիր ձևակերպվում էր որպես ավանդ: Այս պարտադիր պայմանը ծնողներից շատերի համար ընդունելի չէր: Նրանք պատճառաբանում էին, որ այդ գումարներն ընտանիքներին ավելի անհրաժեշտ են փոքրիկի […]

̰
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է. փաստաբանը դիմել է Փաշինյանին

12:51 30.11.2018

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը բաց նամակ է գրել՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում փաստաբանը մասնավորապես անդրադառնում է Մանվել Գրիգորյանի առողջական ծանր վիճակին ու խոսում նրան կալանքի տակ պահելու հետևանքների մասին: «Մեծարգո՛ պարոն Վարչապետ, օրեր առաջ հայտարարեցիք, թե ինչու չեն հրապարակվում Մանվել Գրիգորյանի հիվանդության թղթերը և հորդորեցիք, որպեսզի հանրությանը տեղեկացվի, թե ինչ հիվանդություններ ունի: […]

̰
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է

11:07 30.11.2018

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է՝ Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, այն է՝ կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար անձը ենթակա է քրեական պատասխանատվության: Նշված արարքների համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանվում է […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը. «Փաստ»

11:00 30.11.2018

«Փաստ» թերթը գրում է. «Երևանի Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արման Աբրահամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է 2 բնակարան և հողամաս: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ Ա.Աբրահամյանը հայտարարագրել է նաև «LEXUS GX 460» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները […]

̰
Ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննությունը ՔԿ-ում կկատարվի մասնագիտացված քննիչների կողմից

10:32 30.11.2018

ՀՀ Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախագծի ընդունումը նպատակամղված է Քննչական կոմիտեի կառուցվածքում ընտրական հանցագործությունների քննությամբ զբաղվող մասնագիտացված ստորաբաժանում ստեղծելուն և պայմանավորված է ընտրական գործընթացների հետ կապված հանցագործությունների քննության և որակման […]

̰
Կրակոցներ Երևանում. հարուցվել է քրեական գործ

10:18 30.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ երեկ երեկոյան Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով երկու անձ ստացել է հրազենային վիրավորում: Դեպքից անմիջապես հետո Երևան քաղաքի՝ 1981 թվականին ծնված բնակիչը հրազենային վիրավորումով  […]

̰
Դանակահարություն 16-րդ թաղամասում. կասկածյալը բերման է ենթարկվել

17:27 29.11.2018

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 17։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ կոնքային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Հովհաննես Մ.-ն: Նշանակվել էր ԴԲՓ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, 16-րդ թաղամասի թիվ 17 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Հովհաննես Մ.-ին դանակով հարվածել և […]

̰
Հայ-վրացական կապերը Ֆրանսիայում. Սալոմե Զուրաբիշվիլին և հայերը

17:15 29.11.2018

Ստորև ներկայացնում ենք aliq.ge-ում Գիտա Էլիբեկյանի հրապարակված  «Հայ-վրացական կապերը Ֆրանսիայում. Սալոմե Զուրաբիշվիլին և հայերը» վերտառությամբ հոդվածը՝ կրճատումներով: Վրաստանում նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլումի առաջատար Սալոմե Զուրաբիշվիլին, ծննդավայր Փարիզում հայերի մասին իմացել է դեռ մանկության տարիներին։ «Ես հայերի մասին լսել եմ 7-10 տարեկան հասակում։ Հայրս ասում էր, որ հայերը վրացիների նման հին քաղաքակրթություն ունեցող հնագույն […]

̰
Կենսաթոշակների և ծերության, հաշմանդամության ու կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019թ. հունվարի 1-ից կավելանան

14:15 29.11.2018

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում ընդունվել է որոշում՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամների և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կրկին Բագրատաշենի անցակետում են. մաքսակետում ասեղ գցելու տեղ չկա

11:11 28.11.2018

«Ղեկը աջ» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բագրատաշենի անցակետում տիրող իրավիճակի մասին: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կրկին Բագրատաշենի անցակետում են: Անցակետում բեռնատարների հերթը հասնում է մինչև վրացական կողմ։ Մաքսակետում ասեղ գցելու տեղ չկա։ Վթարված մեքենաներ, մեծ թվով կուտակված բեռնատարներ և աջ ղեկով մեքենաներ… լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում»,- ասված է տեսանյութերին կից գրառումներում:

̰
Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. տուժել է 22 մարդ

10:55 28.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 6-ական, յուրացման կամ վատնման 4, կողոպուտի, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի ու թմրամիջոցի մաքսանենգության 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ […]

̰
Թունավորում պահածոյացված շուշանից

09:43 28.11.2018

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 02։45-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Մետաքսյա Կ.-ն, 2002 թ. ծնված Արտյոմ Կ.-ն և 1977 թ. ծնված Գոհար Կ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նոյեմբերի 26-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Ձորագյուղ գյուղի 10-րդ փողոցի թիվ 175 […]

̰
Մինասի ստորագրությամբ նկարը` վեճի առարկա

22:22 27.11.2018

Հայ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ստորագրությունը կրող «Ամառը Ջաջուռում» գեղանկարի շուրջ աղմուկը չի դադարում: Նկարը խնդրահարույց էր դարձել Կանադայում ապրող հայ հավաքորդ Արտո Թավուկչյանի հնչեցրած հայտարարություններից հետո: Նա Երևանում ձեռք էր բերել կտավը և հետո պարզել, որ այն կեղծ է: Կանադահայ մեր հայրենակիցն իրեն խաբված է զգում: Այսօր այս թեմայով ասուլիս են հրավիրել նաև մի խումբ […]

̰
Տուն-տունիկ է. մեծ շնաձկներին թողած՝ հալածում են փոքր դերակատարներին. Վարուժան Ավետիսյան

17:15 27.11.2018

«Մենք չենք ընդունում, որ մեծ շնաձկներին թողած՝ իրավապահ մարմինները հալածում են փոքր դերակատարություն ունեցող անձանց»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասել է կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը: Ըստ Ավետիսյանի՝ բնավ չարդարացնելով հանցավոր ռեժիմում փոքր դերակատարություն ունեցող մարդկանց արարքը, պետք է հասկանալ, որ ներման չափանիշներ պետք է լինեն, և պետք է անցնենք առաջ: Ավետիսյանի […]

̰
Դպրոցականի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել մեկ այլ անչափահասի

14:01 27.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցահասակ երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 12-րդ դասարանի աշակերտին: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018թ. հունվարի 29-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, դասերն ավարտվելուց հետո Ավան վարչական շրջանի դպրոցներից մեկի երկու աշակերտները, ովքեր եղբայրներ են, […]

̰
Երկու եղբայրների դանակահարության դեպքը բացահայտվել է. Քննչական կոմիտե

13:55 27.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է դիտավորությամբ ուրիշի կյանքին ծանր մարմնական վնասված պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:05-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել առ այն, որ «աջ ստորին վերջույթի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, աջից հարողնաշարային շրջանի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունվել է երիտասարդ՝ ծնված […]

̰
Քարոզչական պաստառների տեղադրումը՝ գովազդվելու փորձված տարբերակ

13:45 27.11.2018

Նախընտրական քարոզչության համար սահմանված կարճ ժամկետը քաղաքական ուժերին ստիպում է հնարավոր բոլոր տեխնոլոգիաներն օգտագործել իրենց ռեյտինգային թեկնածուներին ներկայացնելու համար: Լայն շրջանակներին հասանելի  են մնում սոցիալական ցանցերը՝ իրենց ուղիղ եթերների հնարավորություններով: Բայց քաղաքական քարոզչության մշակույթից քարոզչական պաստառները դեռևս չեն հեռանում: Իսկ թե որտե՞ղ կարող են հայտնվել արտահերթ  ընտրություններին մասնակցող 9 կուսակցության և 2 դաշինքի քարոզչական պաստառները, […]

̰
Հայտնի է Ռուսաստանի «ամենախմող» շրջանը

11:36 26.11.2018

«Սթափ Ռուսաստան» նախագծի փորձագետները գնահատել են ալկոհոլի օգտագործման ծավալները երկրում և կազմել «ամենախմող» և «ամենասթափ» շրջանների վարկանիշը: Ալկոհոլից առավել քիչ կախում ունեցող բնակչությամբ շրջանը Չեչնիան է, որը ստացել է 12․78 միավոր: Երկրորդ տեղում Ինգուշեթիան է (12․82), երրորդում՝ Դաղստանը (14․18), իսկ «ամենախմող» շրջանը համարվել է ՌԴ ամենահեռավոր՝ Չուկոտական շրջանը (48․14), որին հաջորդում են Մագադանի մարզը (46․98) […]

̰
Դարանակալում և վնասազերծում․ Կոտայքի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության 41 դեպք

21:33 25.11.2018

Վերջին օրերին ոստիկանության Կոտայքի բաժին և Գառնիի բաժանմունք բնակարանային գողությունների վերաբերյալ մի քանի ահազանգեր են հնչել։ Դեպքերը կատարվել էին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։ Տարվա այս եղանակին ամառանոցների մեծ մասում մարդիկ չեն ապրում, հազվադեպ են գալիս՝ համոզվելու, որ ամեն բան կարգին է։ Հերթական այցի ժամանակ էլ ոմանք տեսել էին, որ ամառանոցները թալանված են։ Հետախուզական միջոցառումներ են […]

̰
BACK_TO_TOP