19:00 25.11.2018
«Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա» առթիվ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որը ներկայացնում ենք ստորև․ «Կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը գլոբալ համավարակ է։ Այն բարոյական ոտնձգություն է կանանց և աղջիկների նկատմամբ, ամոթի դրոշմ՝ բոլոր հասարակությունների վրա և լուրջ խոչընդոտ ներառական, հավասարական և կայուն զարգացման համար։ Իր հիմքում, կանանց և աղջիկների հանդեպ […]
16:45 25.11.2018
Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, որ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ «Տեղեկացնեմ, որ. ✅ Հայաստանում նման դեղ գրանցված չէ և հետևաբար չի կարող ներկրվել։ ✅ Պարզապես տարօրինակ է 5 օր խմելու […]
11:54 25.11.2018
Գյուղամեջում գտնվող փոքրիկ աղբյուրը շիրակցիները կառուցել են 1800-ականներին: Գյուղացիների համար միակ տեղն է, որտեղից մշտապես ջուր է հոսում: Խմելու ջուր տներում չկա։ Միակ աղբյուրի ջուրն էլ հասնում է սարերից, դրանք գրունտային ջրեր են: Ամեն օր բնակիչների առաջին գործը ջուր կրելն է, տարբեր չափի ու քաշի տարաներով, իսկ տուն հասցրած ջուրն էլ խնայողաբար են օգտագործում: Տան […]
09:30 24.11.2018
2015 թ.-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Գեգենավան և մյուսներն ընդդեմ Վրաստանի» գործի քննության ընթացքում բացահայտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի «խոշտանգումների արգելման» մասին կետի խախտում՝ պարտավորեցնելով Վրաստանի իշխանություններին արդյունավետ հետաքննություն անցկացնել: Դատապարտյալներին նվաստացուցիչ վերաբերմունքի մեղադրանքով Վրաստանի գլխավոր դատախազության աշխատակիցները ձերբակալել են թիվ 6 «Ռուսթավի բանտի» նախկին տնօրենին և երկու աշխատակիցներին: Այդ մասին հաղորդում է […]
15:57 23.11.2018
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 01։00-ին, Նորագավիթ, Արտաշատի խճուղու թիվ 85 հասցեի մոտից, վիճաբանության կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանները բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, 1985 թ. ծնված Դավիթ Ղ.-ին և 1996 թ. ծնված Գարիկ Հ.-ին: Պարզվել է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 23։00-ին, նշված հասցեի մոտ Ռոբերտ Ա.-ն վիճաբանության ժամանակ իր […]
14:11 23.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Հին Երևան» նախագծի տարածք: Նա Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ առաջինն այցելել է Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գործունեության տարածք: Կառուցապատող ընկերություններից մեկի պատճառով շենքը վթարային էր դարձել: Վարչապետի պաշտոնակատարը ծանոթացել է, թե շենքի ամրացման համար ինչ տարբերակներ են առաջարկվում: Այնուհետ […]
11:39 23.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա տոնական երեկոն անցկացրել է ընտանիքի անդամների հետ Ֆլորիդայի Մարա-Լագո նստավայրում: Տոնական սեղանին եղել են «Ցեզար» աղցան, լոլիկներ՝ մոցարելլա պանրով, հունական աղցաններ, լցոնած հավկիթներ, «բադ-պրոշուտտո», սեխ, ֆլորիդական ծովախեցգետին, «Ջամբո» ոստրեներ, խեցգետիններ, կարտոֆիլի պյուրե, քաղցր կարտոֆիլ, բանջարեղեն, հնդկահավ, հորթի միս, ոչխարի միս, սաղմոն, չիլիական սիբաս ձուկ, կարմիր վահանաձուկ, շոգեխաշած կողիկներ: Գոհաբանության […]
15:03 22.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը խոսել է հոկտեմբերի 2-ին ՀՅԴ-ի և կառավարության միջև տեղի ունեցած անհամաձայնության մասին՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտում է թույլ տվել՝ ներկայացնելով, թե ազատում է աշխատանքից դաշնակցական նախարարներին և մարզպետներին: Արմենուհի Կյուրեղյանի խոսքերով՝ ՀՅԴ ԳՄ որոշման համաձայն՝ նախարարներն ու մարզպետներն արդեն հրաժարականի դիմում էին […]
08:25 22.11.2018
Մոսկովյան շինհրապարակներից մեկում բրիգադիր է մահացել, որը, ինչպես պարզվել է, եղել է ազգությամբ հայ։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին, հայտնում է riafan.ru-ն։ Մահը վրա է հասել 3 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել Պերվոմայսկոյե ավանում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նույն օրը համանման ևս մեկ դեպք է արձանագրվել Մինսկի փողոցում։ Մահացած շինարարը եղել […]
18:17 21.11.2018
Նոյեմբերի 20-ին նշվում է Երեխաների համաշխարհային օրը: Այդ առիթով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում երեխաները խոսել են իրենց հուզող խնդիրների մասին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա անդրադարձել է երեխաների բարձրացրած հարցերին՝ շեշտելով, որ իր համար երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են: «Երեխաները ոչ միայն մեր […]
16:45 21.11.2018
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+5մգ+0,1մգ, բլիստերում 50/5×10/)» 1801800 սերիայի (պիտանիության ժամկետ` 12.2019թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հայտնաբերված դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում: Նշված դեղը ներկրող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:
15:59 21.11.2018
«Ռոսավիացիան» հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է զբաղվի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացու մահվան հանգամանքների քննությամբ: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» լրատվական ծառայությունը՝ հղում անելով «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոյին: Ներադկոն ասել է, որ դեպքի հետաքննությունը նպատակ ունի կանխել հետագայում նման դեպքերի կրկնությունը: Քննության համար կպահանջվի 10 օր: Թե ինչն է եղել ողբերգական միջադեպի պատճառը, […]
15:43 21.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Աշտարակ քաղաքի կենտրոնական հրապարակում այսօր ելույթ է ունեցել հանրության առաջ՝ խոսելով հեղափոխության, դրա դժվարությունների և տված արդյունքների մասին: Փաշինյանն ասել է, որ իրենց հիմնական խնդիրն է եղել Հայաստանի բնակիչներին հավատ ներշնչել ապագայի նկատմամբ, քանի որ այսօր, առավել քան երբևէ, հենց դրա կարիքն ունեն մարդիկ: […]
14:46 21.11.2018
Մինչև տարեվերջ Գյումրիի տնակներում ապրող 21 ընտանիքի ապահովելու են սոցիալական բնակարաններով: Այդ բնակարանները 10 ընտանիքի կհանձնվեն արտահերթ: Խոսքը վերաբերում է միայնակ ծերերին ու բազմազավակ ընտանիքներին, իսկ մնացած բնակարանների համար կլինի վիճակահանություն: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am–ի թղթակիցը: Իսկ ինչպե՞ս են ընտրվելու այդ ընտանիքները: Քաղաքապետարանն առաջնորդվում է 3 չափորոշիչներով: Այս պահին բնակբաժինը շարունակում է փաստաթղթեր ընդունել ընտանիքներից: […]
14:29 21.11.2018
Շիրակի մարզում անշարժ գույքի առք ու վաճառքի, նվիրատվության և այլ գործարքների աճ է գրանցվել: Մասնագետները փաստում են, որ կադաստրային գործարքների նման ակտիվություն մարզում 2009 թվականից հետո չէր գրանցվել: Կադաստրի մարզային ստորաբաժանումում այս տարվա 3-րդ եռամսյակում միայն բնակարանների առք ու վաճառքի գործարքների թիվը 20 տոկոսով ավելին է երկրորդ եռամսյակի համեմատ։ Մասնագետները սովորաբար սա պայմանավորում են 2 […]
14:03 21.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ մարզպետարանում հանդիպել է մարզի պաշտոնյաների հետ և խոսել տնտեսական խնդիրների մասին: Փաշինյանի խոսքերով՝ վերջին ամիսներին ՀՀ-ում կա տնտեսական անկում, սակայն դա սպասելի է, քանի որ հանքարդյունաբերության ոլորտում, մասնավորապես, ամենաթողություն այլևս չկա, ինչի պատճառով որոշ հանքավայրեր դադարեցրել են գործունեությունը, ինչը բացասական ազդեցություն է ունենում տնտեսության […]
13:43 21.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում է: Մարզպետարանում հանդիպման ժամանակ Փաշինյանն անդրադարձել է դեկտեմբերի 9-ին սպասվող խորհրդարանական ընտրությանը՝ նշելով, որ դա պետք է լինի ամենաազատ ու ընտրակաշառքներից զերծ ընտրությունը: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ ինքը ոստիկանությունից սպասում է մշտական օպերատիվ տեղեկատվության, և չի հանդուրժի ընտրակաշառքների մասին մամուլից, այլ ոչ թե ոստիկանությունից […]
13:33 21.11.2018
Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանող անձանց խումբը, որը երթը սկսել էր օպերայի բակից, հասել է կառավարության շենք: Հավաքվածները պահանջում են, որպեսզի իրենց ընդունի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և լուծում տա բարձրաձայնվող խնդրին: Պահանջում են, որպեսզի Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում նշվի այդ փաստը: Մի մասի մոտ նշվել է, մյուս մասի մոտ՝ ոչ: SHANTNEWS-ի հետ զրույցում խմբի ներկայացուցիչ […]
12:24 21.11.2018
2018թ. հունվարից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության բժշկական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ քննչական մարմինների վարույթում նախապատրաստվել է 51 նյութ, որոնցից 41-ով հարուցվել են քրեական գործեր: Դրանք վերաբերում են բժշկական հաստատություններում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացումների, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով կատարված հափշտակությունների, փաստաթղթերի կեղծման, պաշտոնեական կեղծիքների կատարման առերևույթ հանցավոր արարքներին: Այս մասին […]
23:50 20.11.2018
«Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով և մեկնաբանություններով» … Lույս է տեսել երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի գիրքը, որը 88-ի երկրաշարժի վերաբերյալ հեղինակի 30 տարիների հավաքած գիտական տվյալների ամփոփումն է։ Գրքում զետեղվել են երկրաշարժի մասին մինչ այժմ անհայտ շատ մանրամասներ։ Օրինակ այն, որ Լենինականը հիմնականում ավերվել է ոչ թե առաջին, այլ 2-րդ ցնցման հետևանքով, […]
17:24 20.11.2018
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հանդես է եկել նախաձեռնությամբ, այն է՝ բոլոր եկեղեցիների դռները բաց պահել անօթևան մարդկանց առաջ: Այդ մասին պատրիարքը հայտարարել է Թբիլիսիի Սուրբ Երրորդության մայր տաճարում քարոզի ժամանակ՝ եկեղեցական առաջնորդներին տալով իր օրհնությունը: «Մենք պետք է հիշենք, որ եկեղեցին Հիսուս Քրիստոսի մարմինն է, ամենադիմացկուն մարմինը: Առջևում դաժան ու ցուրտ ձմեռ է: Ցանկանում […]
21:22 19.11.2018
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հրապարակել է նախընտրական ամբողջական ցուցակը, որը ներկայացնում ենք ստորև․ 1. Ավետիսյան Վարուժան Պարսամի 2. Գրիգորյան Ստեփան Գևորգի 3. Չուգասզյան Գարեգին Բաբկենի 4. Մկրտչյան Հերմինե Արտուշի 5. Սաֆարյան Գևորգ Վիտալիկի 6. Կոմշույան Արա Ալեքսանդր Վահրամի 7. Մակեյան Պետրոս Ստեփանի 8. Չոբանյան Կառա Ռուբենի 9. Կյուրեղյան Արեգ Արմենակի 10. Պապիկյան Արայիկ Գագիկի 11. Միքայելյան Արմեն Ռաֆայելի 12. Ստեփանյան Լիանա Սամվելի 13. Ավագյան Վահագն Ժիրայրի 14. Գասպարյան Վահե Քրիստափորի 15. Հակոբյան Ռաֆիկ Սերյոժայի 16. Բեժանյան Տաթևիկ Աշոտի 17. Լամբարյան Արմեն Լևոնի 18. Եղիազարյան Գագիկ Պավելի 19. Բալայան Կարեն Լևոնի 20. Սահակյան Ամալյա Գրիշայի 21. Մանուկյան Վարազդատ Անուշավանի 22. Բուլանիկյան Հակոբ Սարգսի 23. Թոփչյան Հրայր Իվանի 24. Նազարյան Սոնա Սինարայի 25. Բարսեղյան Գրիգոր Լևոնի 26. Կարապետյան Մանվել Պարգևի 27. Մարգարյան Հրաչիկ Արամի 28. Թադևոսյան Անահիտ Ժորայի 29. Կարապետյան Գագիկ Սուրենի 30. Պետրոսյան Աշոտ Գարուշի 31. Կյուրեղյան Սերգեյ Արմենակի 32. Արշակյան Գոհարիկ Արամայիսի 33. Հարությունյան Արտակ Լադիկի 34. Հայկազյան Վարդան Ցոլակի 35. Գասպարյան Դավիթ Վազգենի 36. Մկրտչյան Լիլիթ Հայկի 37. Մեհրաբյան Արմեն Չելյուսկինի 38. Մանուկյան Լևոն Արամայիսի 39. Սարգսյան Տարոն Մհերի 40. Ասատրյան Անահիտ Բաբկենի […]
14:59 19.11.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 16-19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 112 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 26, բնակարանային գողության 17, անձնական ունեցվածքի գողության 16, խարդախության 14, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի և ծեծի 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, յուրացման կամ վատնման, անձի առևանգման ու գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի […]
14:36 19.11.2018
Թուրքիայում բերման են ենթարկվել մի խումբ մտավորականներ ու այլ գործիչներ, ովքեր մեղադրվում են թուրք մտավորական, հայամետ գործիչ Օսման Քավալայի հետ կապ ունենալու համար: Օսման Քավալան ձերբակալվել է մեկ տարի առաջ՝ 2016թ.-ի Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեղադրանքով։ Նա Հայոց ցեղասպանությունը ճանաչած այն թուրք գործիչներից է, ով համարձակորեն խոսել է Հայոց ցեղասպանության մասին, եղել է […]
14:25 19.11.2018
Նոյեմբերի 18-ին`ժամը 00։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 17-ին, ժամը 20։30-ին, շտապօգնության կանչով մեկնել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 11 շենքի բնակարաններից մեկը, որտեղ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ցուցաբերել 1966 թ. ծնված Գեղամ Գ.-ին, 1965 թ. ծնված Անժելա Վ.-ին, 1994 թ. ծնված Լիլիթ Գ.-ին և 1993 թ. ծնված […]
12:35 19.11.2018
Նոյեմբերի 16-ին հաղորդումներ էին ստացվել երկու «Ֆոլքսվագեն Տուարեգ» մեքենաների լուսարձակները գողանալու մասին: ՔՀԲ ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նոյեմբերի 17-ին՝ ժամը 11-ն անց 30-ին, Երկաթուղայինների 8-րդ փողոցի թիվ 21/4 հասցեի բակից, նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Յուրիկ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն և բաց թողնվել: Գողոնն առգրավվել է:
20:26 18.11.2018
Երեկ երեկոյան Տավուշի մարզում մեքենա է հրդեհվել։ «Ղեկը աջ» նախաձեռնությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում։ «ՀՀ կառավարությունը շարունակում է անտեսել «Ղեկը աջ» նախաձեռնության զգուշացումները, ինչի հետևանքով նմանատիպ դեպքերը անխուսափելի կդառնան…. Երեկ երեկոյան Տավուշի մարզում մեքենա է հրդեհվել, պատճառը վերասարքավորումն է (ղեկը փոխելը)։ Մեքենան դեպքից ժամեր առաջ էր վերասարքավորվել։ Կառավարությունը չպետք է թույլ […]
12:12 18.11.2018
Shantnews-ն ահազանգ է ստացել Լարսում տիրող իրավիճակին ծանոթ Արթուր Հունանյանից, ով տեղեկացրել է, որ սահմանի փակ լինելու պատճառով ստիպված է եղել վերադառնալ Վլադիկավկազ։ «Չորս օր է՝ հյուրանոցում եմ մնում, էս խեղճ ժողովուրդը մեղք են, կոտորվում են»,-ասել է մեր հայրենակիցը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում […]
10:27 18.11.2018
Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայկական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: Առավոտյան Նորին Սրբությունն ուղեկցությամբ Նովոսիբիրսկի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և հայրապետական շքախմբի անդամների ժամանեց եկեղեցի, ուր ազգային տարազներով երիտասարդներ Ամենայն Հայոց […]