13:12 09.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարան է այցելել: Քաղաքապետ Հայկ Մարությանը, լրագրողի հարցին ի պատասխան, նշել էր՝ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ, իսկ թե ինչ հարցեր էին քննարկվել, Մարությանը չէր մանրամասնել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը տեղեկացրեց՝ վարչապետի […]
13:06 09.01.2019
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, ձմեռային զորակոչի շրջանակներում, մինչև զորակոչի ավարտը, «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության` զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմական ոստիկանները հետևելու են նաև օդանավակայանների տարածքում զինծառայողների կողմից զինվորական համազգեստի կրման կանոնների […]
12:05 09.01.2019
Դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Դիլիջանի բաժին են ստացվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից դեկտեմբերի 10-ին կազմված անտառախախտման արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված կից հաշվարկը, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել են 15 հատ տարբեր տեսակի և […]
11:32 09.01.2019
Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի բնակիչ Էդգար Բաբասյանը պատմել է, թե ինչպես է կարողացել ընդամենը 12 հազար ռուբլիով ճամփորդել աշխարհով մեկ: «Երբ քո մոտ քնապարկ կա, քեզ այլևս գիշերելու համար գումար պետք չէ, իսկ երբ ավտոստոպով ես ճամփորդում, ապա նաև տրանսպորտի համար ծախսեր պետք չեն»,- ասել է Էդգարը Telegram-ի Mash ալիքում հրապարակված տեսանյութում: Այնուամենայնիվ, Էդգարը 12 հազար […]
10:32 09.01.2019
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր կենսաթոշակը ստանալու հետ կապված խնդիրները կարգավորելու հարցում: Ըստ դիմումատուի՝ 2013 թվականից ստանում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ, 2017 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից ստացել է ծանուցում, ըստ որի՝ իր ներկայացրած աշխատանքային գրքույկի գրառումները և սոցիալական վճարների մասին տեղեկանքները չեն հիմնավորում իր աշխատելու […]
10:26 09.01.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 31-ից 2019 թ. հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 323 դեպք, որից 111-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 140 կենցաղային կանչ, 63 հրդեհ, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 54 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 12 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված […]
10:00 09.01.2019
Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ եթեր կհեռարձակվի հայկական հեռուստաալիք, որը կլինի Թուրքիայում Քուրան հայկական ընտանիքի ջանքերով տպագրվող «Լույս» թերթի համանուն TV-ն: Հեռուստաընկերության հիմնադիրներից Հարություն Քուրանը SHANTNEWS.am-ին ասաց, որ հեռուստաընկերության առաջին ուղիղ հեռարձակումը եղել է հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրվա առթիվ. եթեր են հեռարձակել Ստամբուլի հայկական եկեղեցիներում մատուցվող պատարագները: Հարություն Քուրանը նաև տեղեկացրեց, որ հեռուստաընկերության հաղորդումները […]
21:58 08.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ամանորի գիշերը դանակահարության հետևանքով սպանված 23-ամյա ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցած անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը SHANTNEWS.am-ին նոր մանրամասներ է ներկայացրել: Լրագրողի տեղեկացմամբ՝ երկու կողմերի միջև հանդիպումը տեղի է ունեցել «Բարեկամության տանը», որին մասնակցել է սպանվածի հայրը, եղբայրն ու «Հին Հռոմ» ռեստորանի սեփականատերը՝ կասկածյալների […]
18:44 08.01.2019
Անձնագրերի «ուժը» Henley Passport Index վարկանիշը կազմում է հիմնվելով նրա վրա, թե քանի երկիր կարող է այդ անձնագիր կրող այցելել առանց վիզայի։ Այս ցուցանիշով բացարձակ առաջատարը Ճապոնիան է․ այս երկրի անձնագիրը կրողը կարող է անարգել մեկնել աշխարհի 190 երկիր։ Ճապոնիային «1-2 երկրի» տարբերությամբ զիջում են Սինգապուրը, Հարավային Կորեան, նրանց էլ «հետապնդում են» արևմտաեվրոպական ու սկանդինավյան […]
17:29 08.01.2019
Կուրսկում ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ հունվարի 3-ին և 5-ին կազմակերպած տոնական միջոցառումների ժամանակ մասնակիցներին անվճար բաժանվել է քաղցրավենիք և հուշանվերներ: Նրանք սկսել են խաչակնքվել, գոռալ, երգել, հրել միմյանց: Թեև կազմակերպիչները բարձրախոսով հայտնել են հավաքվածներին, որ նվերները բոլորին կբավականացնեն, միևնույն է, հրմշտոցն անխուսափելի է եղել:
15:30 08.01.2019
Կարագանդայի միջադեպին այսօր անդրադարձել են նաև հայ մտավորականները: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել կատարվածի վերաբերյալ և կոչ արել հասարակությանը կենցաղային հողի վրա տեղի ունեցած սպանությունը չդիտարկել որպես ազգամիջյան հակամարտություն: «Սա տխուր ազդանշան է, և մերոնք պետք է հետևություն անեն: Ինչքան աշխատեցին՝ լավ Ղազախստանի համար, հիմա էլ թող գան իրենց հայրենիքում աշխատեն: Կամաց-կամաց իրենք իրենց հայացքները […]
14:20 08.01.2019
Այսօր մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի ձմեռային զորակոչը, ու թեև մինչ այս անոնսվել էին բանակի նոր ճտքակոշիկները, սակայն այս զորակոչի ընթացքում դրանք դեռ չեն բաժանվի նորակոչիկներին։ Այս մասին այսօր կենտրոնական հավաքակայանում ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ «Նոր կոշիկները արդեն պատրաստման ավարտական փուլում են, պահեստավորման-ընդունման փուլում են, ավարտվելուց հետո կհատկացվեն […]
10:49 08.01.2019
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը սոցիալական հոլովակ է տարածել, որտեղ մի կին պատմում է մեքենայով երեխաների անվտանգ տեղափոխումն անտեսելու հետևանքների մասին: «Գնահատի՛ր կյանքը։ ? Մեքենայի մեջ օգտագործի՛ր երեխաների համար նախատեսված նստատեղ»,- ասված է Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/375224656620263/
10:22 08.01.2019
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 8-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
23:44 07.01.2019
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն իր հետագա գործունեությունը կշարունակի օրենսդիրում և օրենքի պահանջով մարզպետի պաշտոնից շուտով հրաժարական կտա: «Օրենքն է այդպես պահանջում, երբ մանդատը ստանում ես, պետք է պաշտոնից հրաժարվես, բայց ես մինչև երդման արարողությունը կլինեմ Շիրակի մարզպետ»,- պարզաբանել է Կարեն Սարուխանյանը: Ըստ Կարեն Սարուխանյանի՝ ամենայն հավանականությամբ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար կլինի երկրորդ փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը: «Ժամանակի […]
16:10 07.01.2019
Ղազախստանից հայերի արտաքսման վերաբերյալ SHANTNEWS.am-ը փորձել է տեղեկություն ստանալ ՀՀ ԱԳՆ-ից: Գերատեսչությունից չեն հերքել արտաքսման մասին տեղեկությունը, սակայն ժամանակ են խնդրել այլ մանրամասներ ներկայացնելու համար: ԱԳՆ-ում ևս չեն կապում դեպքը Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի հետ: Մեզ հայտնեցին, որ նախարարությունը հանդես կգա մեկնաբանությամբ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել: Այս […]
16:05 07.01.2019
Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ու դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ SHANTNEWS.am-ին մեկնաբանություններ են տվել ղազախ լրագրողները: Նրանց հավաստիացմամբ՝ միջադեպից հետո որոշակի լարվածություն է առաջացել Կարագանդայում, սակայն ավելի ուշ իրավիճակը հանդարտվել է: Անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը մեր թղթակցին ասել է, որ կան որոշ ուժեր, որոնք միջադեպին փորձում են ազգային երանգ հաղորդել: Ղազախ լրագրողի ունեցած տեղեկություններով՝ միջադեպի օրը […]
13:47 07.01.2019
Հունվարի 1-ին՝ ժամը 9։20-ին, հիվանդանոցներից մեկից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի երիտասարդի, որը հայտնել է, որ Ազատության հրապարակում ծեծի են ենթարկել: Ըստ տուժողի՝ հունվարի 1-ին՝ ժամը 5-9-ն ընկած ժամանակահատվածում, մի տղամարդ «Սուրբ Զորավար» եկեղեցու մոտ, ինչից հետո Պուշկին փողոցում ձեռքերով և ոտքերով հարվածել […]
13:39 07.01.2019
Ավարտվում են տոնական արձակուրդները, հոգեբան Աննա Բադալյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչպես կարելի է առավել հեշտ հաղթահարել հետտոնական սթրեսը. «Ես կցանկանայի հետտոնական սթրեսի փոխարեն ասել հետհանգստյան սթրես: Այստեղ մեծահասակների համար կարևոր գործոն է այն, որ նրանց պետք է շփում այն մարդկանց հետ, ովքեր ստեղծելու ներուժ ունեն: Աշխատանքի գնալու համար մեծ դեր է խաղում […]
09:20 07.01.2019
Աբովյան քաղաքում կրակել են շան և նրա ձագերի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել «Դինգո» թիմը: «Աբովյան քաղաքում տեղի ունեցած շների սպանդի հետքերով գնացինք ու գտանք կրակողին: Նա ոչ միայն կրակել էր մեծ շանը, այլ նաև նույն զենքից (նույնանման փամփուշտ) աղբամանի մոտ կրակած էին ընդամենը 1 ամսական 4 ձագեր: Ձագերից երկուսը կենդանի […]
23:51 06.01.2019
Քութայիսի հիվանդանոցում միջադեպ է տեղի ունեցել: Մեկ տարվա կտրվածքով արդեն երկրորդ անգամ Քութայիսի տարբեր հիվանդանոցներ մահացածների հարազատներին են հանձնում օտարի դի: Քաղաքում վերջին դեպքը տեղի է ունեցել նաև այս ամանորի նախաշեմին: Խարագաուլիի և Ծղալտուբոյի շրջաններում բնակվող 70-ն անց կանանց մահը հիվանդանոցում արձանագրել էին դեկտեմբերի 31-ին: Համապատասխան փաստաթղթերը ձևակերպելուց հետո յուրաքանչյուր ընտանիք իր հարազատի դին տուն […]
21:59 06.01.2019
Հայկական սփյուռքը դիմել է ղազախական Կարագանդայի բնակիչներին․ «Կարագանդայի մարզի հայկական սփյուռքը խորապես ցավում է հունվարի 1-ին երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպի համար, որը մարդկային կյանք է խլել։ Ցավոք սրտի, այդ միջադեպին մասնակցություն են ունեցել հայեր։ Մենք սգում ենք, անկեղծորեն խորին ցավակցություն հայտնում զոհված երիտասարդի ընտանիքին ու մտերիմներին և ներողություն խնդրում։ Մենք դատապարտում ենք մեղավորներին և […]
20:04 06.01.2019
Հունվարի 6-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ է դիմել շնչառական վարակներով 526 հիվանդ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ «Հաշվի առնելով գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնը և տոնական օրերը, այսօր այցելել ենք Երևան քաղաքի մի շարք բժշկական կենտրոններ, որտեղ հոսպիտալացված են սուր շնչառական վարակներով հիվանդներ։ Ես եղել եմ Նորք […]
19:48 06.01.2019
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկությանը, թե Արցախում ծեծի են ենթարկել համասեռական Ջեյմ Մարկոսյանին: «Քիչ առաջ մի անհայտ ֆեյսբուքյան էջ կեղծ լուր է հրապարակել, իբր թե «Արցախում դաժան ծեծի են ենթարկել ֆրանսահայ, Ամանորը Արցախում անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած՝ համասեռամոլ Ջեյմ Մարկոսյանին»: Լուրը որոշ լրատվամիջոցներ սկսել են տարածել՝ առանց ստուգելու դրա ճշմարտացիությունը: 1. […]
19:25 06.01.2019
Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական երեխայի մահվան հետ կապված մանրամասներ է հաղորդել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ին: Երեխայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Փորձաքննության եզրակացության արդյունքներից ելնելով՝ նոր կոնկրետ գնահատական կտրվի, թե որն է եղել փոքրիկի մահվան պատճառը: Բժիշկների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու կամ […]
19:01 06.01.2019
«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան այս օրերին Հայաստանում է։ Նրան նկատել են Սուրբ Գայանե եկեղեցում՝ կնոջ հետ օրհնված ջրի հերթում սպասելիս։ Այս մասին հայտնում է News.am-ը։ Զույգը Սուրբ Գայանե եկեղեցում զրուցել է հավատացյալների հետ ու լուսանկարվել։
18:04 06.01.2019
Ճանապարհային ոստիկանության կազմակերպած և իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքում տոնական օրերին արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով այս տարի ունենք 6-ով պակաս մահվան ելքով պատահար. մինչ հունվարի 5-ի ժամը 15.00-ի դրությամբ՝ ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 5 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զոհվել էր 11 մարդ’ 6-ով ավելի։ Ի դեպ, 2018 թվականին Հայաստան ներկրված տրանսպորտային միջոցների թիվը գերազանցում է […]
16:35 06.01.2019
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի ծնունդը և մկրտության օրը։ Այս րոպեներին պատարագ է ընթանում վիրահայոց բոլոր եկեղեցիներում, որի ավարտին կկատարվի ջրօրհնեք: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ՝ մաղթելով բարեկեցություն և ուրախություն: «Հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը հիմնված է […]
16:22 06.01.2019
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս։ Վաղ առավոտից հենց այս խոսքերով էին միմյանց դիմում Գյումրիի առաքելական եկեղեցիների մոտ խմբված հավատացյալ ժողովուրդը։ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների առիթով Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ պատարագ է մատուցվել Սուրբ Յոթ Վերք եկեղեցում։ Ճրագալույցին հաջորդած պատարագի ընթացքում Սրբազանը ներկա հավատացյալներին է փոխանցել օրվա խորհուրդն ու Առաքելական եկեղեցու […]