12:20 27.08.2018
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 517 դեպք, 291-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 173 կենցաղային կանչ, 201 հրդեհ, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 97 մարդ: Փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում էլ փրկվել է 9 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է […]
12:12 27.08.2018
2018 թվականի առաջին կիսամյակում էլեկտրամոբիլների թիվը Եվրոպայում գերազանցել է մեկ միլիոնը: Էլեկտրամոբիլների վաճառքը, այդ թվում՝ ամբողջական էլեկտրական և հիբրիդ մեքենաների, տարվա առաջին կիսամյակում ավելացել է 42 տոկոսով: Վաճառքի ցուցանիշներով եվրոպական շուկայում առաջին տեղում Նորվեգիան է, երկրորդ տեղում՝ Գերմանիան, երրորդում՝ Մեծ Բրիտանիան: Չնայած էլեկտրամոբիլների արագորեն աճող պահանջարկին, մեքենաների եվրոպական շուկայում դրանք առայժմ ընդամենը 2 տոկոս են […]
10:55 27.08.2018
Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: «Արմավիրի քաղաքապետի ժ/պ Դավիթ Խուդաթյանն առավոտյան տեղեկացրեց, որ Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում և քաղաքացիները ստիպված տաքսիներով են գալիս Երևան: Խնդիրը տեղում հասկանալու և լուծում տալու համար գնում եմ քաղաք Արմավիր»,- […]
09:51 27.08.2018
Պոլսոյ մէջ հանրութեան դատին ներկայացուած է պոլսահայ նշանաւոր լուսանկարիչ Արա Կիւլէրի կարճ պատմուածքներու նոր ժողովածուն։ Հատորը պատրաստութիւնն է Պոլսոյ մէջ գործող «ԱՐԱՍ» հրատարակչատան, որ այս մասին կարճ հաղորդագրութիւն մը կատարելով յայտարարած է, թէ «Արա Կիւլէրը շատ նշանաւոր է, բայց քիչեր միայն գիտեն, որ ան ատենին եղած է նաեւ պատմուածքներու հեղինակ ու գրած է հայերէն պատմուածքներ, […]
22:48 25.08.2018
Օգոստոսի 25-ին՝ ժամը 18:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (Կ. Ղ., ծնված 1974թ.) վնասել է իրեն՝ կտրելով ձեռքի երակները. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Քաղաքացին հրաժարվել է […]
13:22 25.08.2018
«Մենք դեմ ենք առաջին հերթին անչափահասների շրջանում միասեռականության քարոզչությանը, և ընդհանրապես նման քարոզչությունը պետք է արգելվի»,- այս մասին ասել է Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը: Նահապետյանը մեջբերելով օրեր առաջ «Հասմիկ» ճամբարի սկանդալը՝ նշեց, որ այն ինչ տեղի է ունեցել ճամբարում միասեռականության քարոզ է, ու «ցավոք սրտի այդ քարոզում ներգրավված են […]
11:00 25.08.2018
Օգոստոսի 23-ին՝ ժամը 20-անց 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Մյասնիկյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 25-ամյա Գուրգեն Ա.-ին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դրամապանակ, որի մեջ մի քաղաքացու տվյալներով վարորդական վկայական ու գումար: Ըստ Գուրգեն Ա.-ի հայտարարության՝ դրամապանակը նույն օրը գողացել էր թիվ 20 […]
23:56 24.08.2018
Ռուսական Lenta.ru առցանց պարբերականը հրապարակել է հոդված իր թղթակցի՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան կատարած ուղևորության և անծանոթների հետ հանդիպումների մասին։ Ուսումնասիրելով իրավիճակը Հայաստանում՝ թղթակից Ալյոնա Պետրովա-Վոդկինան եկել է եզրահանգման, որ հայ երիտասարդները սերտորեն կապված են իրենց մայրերի հետ, ովքեր կենցաղային աշխատանքներ են կատարում նույնիսկ չափահաս որդիների փոխարեն։ «Ընդհանրապես, հայ տղաներն ու նրանց մայրերն առանձին հետազոտության […]
22:26 24.08.2018
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 23-ին՝ ժամը 15։30-ին, Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիրից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վարդան Մ.-ին, որը 2011թ. հունվարի 20-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 162 հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի մեղադրանքով:
15:40 24.08.2018
Նիդեռլանդների վարչական իրավունքի պետական խորհուրդն ավարտել է երկու հայ երեխաների՝ Հովիկի (13տ.) և Լիլիի (12տ.) գործով լսումները և որոշել է մերժել այս երկրում ապաստան ստանալու նրանց խնդրանքը: Որոշման մեջ նշված է, որ հայ երեխաները պետք է լքեն Նիդեռլանդները և վերադառնան Հայաստան, որտեղ նրանց որևէ վտանգ չի սպառնում, հայտնել է հոլանդական Rechtspraak.nl. լրատվամիջոցը: Եթե Հովիկն ու Լիլին […]
14:27 24.08.2018
Հայաստանյան մի շարք տեղական ընկերություններ սննդի արտադրության մեջ տեխնիկական աղ են օգտագործվում: Այս մասին պնդում է Ավանի «Աղի կոմբինատ» ընկերության տնօրենը: Ըստ Արեգ Ղուկասյանի՝ Իրանից և Թուրքիայից ներմուծված տեխնիկական աղն առանց մակնշման իրացվում է շուկայում, ինչի հետևանքով իրենք արդեն լուրջ վնասներ են կրել: «Երբ մարդ մեծ քանակով աղ է բերում Հայաստան և վաճառում է այդ […]
13:50 24.08.2018
«Հանուն ազգի յուրաքանչյուրիս քայլը» կամ կրճատ՝ ՀԱՅՔ քաղաքացիական նախաձեռնության անդամները այսօր բողոքի ակցիան են իրականացրել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ: Ակցիայի մասնակիցների ձեռքերին եղել են «Ո՛չ ԼԳԲՏ քարոզին, Այո՛ ավանդական ընտանիքին» գրություններով թղթեր: Նախաձեռնության անդամները բողոքի նամակ են հանձնել դեսպանատան աշխատակցին և խնդրել, որ այն հասնի Մեծ Բրիտանիայի թագուհուն: Հիշեցնենք, որ նմանատիպ ակցիա ՀԱՅՔ նախաձեռնության […]
12:15 24.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք։ Բացահայտվել են մասնավորապես՝ խարդախության 14, անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման 5, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 3-ական, կողոպուտի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ […]
12:12 24.08.2018
Կոտայքի մարզում, այսօր՝ օգոստոսի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Երկրաբանների փողոցի տներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններին ու քննիչներին նույն փողոցի տներից մեկի բնակիչ 47-ամյա Արսեն Ք.-ն հայտնել է, որ օգոստոսի 23-ի ժամը […]
10:50 24.08.2018
Վրացական Ուրեկի հանգստավայրում փրկարարները ծովից դուրս են բերել խեղդվող 5 զբոսաշրջիկների, որոնցից 3-ը՝ ՀՀ քաղաքացիներ։ Փրկարարներն ափ են դուրս բերել հայ ամուսիններին և նրանց 15-ամյա դստերը, ովքեր լողալով հեռացել էին ափից և չեն կարողացել վերադառնալ։ Մյուս երկու զբոսաշրջիկները, որոնց համար օգնություն է պահանջվել, եղել են ՌԴ քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման […]
09:14 24.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ին Վյաչեսլավ Ասրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան և պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել նոտար Աննա Աբրահամյանի՝ 2018-ի օգոստոսի 20-ի մերժման որոշումը, և պարտավորեցնել որպես հետևանք՝ ժառանգությունն ընդունած ժառանգի վկայագրում պարտավորությունը գրանցել: Հայցվոր կողմի […]
08:58 24.08.2018
Օգոստոսի 24-ին՝ ժամը 03:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում քաղաքացին փորձում է ածելիով վնասել դաստակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են դաստակները վնասված Ս. Ս.-ին (1990թ.), ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ս. Ս.-ը հոսպիտալացվել […]
22:59 23.08.2018
Օգոստոսի 23-ին՝ ժամը 14:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և սպառնում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ Ա. Ն.-ն (ծնված 1966 թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և ցանկացել է […]
22:29 23.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է սփյուռքահայ բոլոր երիտասարդների Հայաստան վերադառնալը: Այս մասին նա հայտարարել է Ծաղկաձորի Գրողների միության հյուրատանը «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողության ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ մեծ ցանկություն ունի, որպեսզի երիտասարդներն այստեղից տանեն Հայաստան վերադառնալու գիտակցությունը: «Ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և պատիվ ունեմ ձեզ դիմել` սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Մեր ավետյաց երկիրն իրականություն դարձնելու ժամանակը եկել է, և շատ կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրի և հեռավոր սփյուռքում ապրող յուրաքանչյուր ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու գաղափարի և անհրաժեշտության մասին»,- […]
22:18 23.08.2018
Օգոստոսի 22-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցում վիճաբանություն է: Նշված փողոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 9-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Նորաշեն գյուղի բնակիչներ Գրիգոր Թ.-ն, Աննա Ս.-ն և Հայկազ Ս.-ն հարվածներ են հասցրել երկու քաղաքացու, որոնցից մեկը դիմել է Նորաշենի […]
19:15 23.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գավառում 81-ամյա կնոջը սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ 2018 թվականի օգոստոսի 22-ին Գավառ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 1937 թվականի ծնված բնակչուհին՝ գլխի շրջանում մարմնական վնասվածքներով։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տարեց կնոջ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 22-ին՝ […]
17:04 23.08.2018
«Հասմիկ» ճամբարում տեղի ունեցած միջոցառման և հրապարակված լուսանկարների հրապարակմանը և քննարկմանն այսօր անդրադարձել է փաստաբան Թամարա Բաղդասարյանը: Նա իր խոսքում նշեց, որ այստեղ գլխավոր խնդիրն այն է, թե ինչպես են այդ լուսանկարները մեկնաբանվել լրագրողի կողմից: «Վստահ եմ, որ երեխաների 99 տոկոսը տեղյակ չէ ԼԳՏԲ համայնքի մասին, իսկ այս դեպքում հանրայնացնելով և սխալ մեկնաբանությամբ ներկայացնելով՝ երեխաներին […]
16:57 23.08.2018
«Հասմիկ» ճամբարի միջոցառման լուսանկարների սկանդալին է անդրադարձել նաև հոգեբան Իրինա Ծատուրյանը և նշել է, որ հնարավոր է, որ երեխաները դա ընկալեն, որպես զվարճանք կամ խաղ, բայց ամեն մի խաղ ունի իր դրական և բացասական կողմերը: Չնայած ավելի վաղ ջոկատավարների կողմից արված պարզաբանումներին՝ հոգեբանը, այնուամենայնիվ, կարծում է, որ խնդիր կա և դա կարող է վնասել նաև […]
15:58 23.08.2018
«Ճամբարում ղեկավարումը հիմնականում ինքնակառավարման սկզբունքով է լինում, և երբ երեխաները գալիս են ճամբար, ջոկատավարների հետ քննարկում են, թե ինչ կուզեն լինի և ինչ միջոցառումներ կարելի է կազմակերպել: Ջոկատավարները այդ գաղափարները համակարգում են, որից հետո քննարկում են մանկխորհում և հաստատում են»,- ասել է սկանդալի կենտրոնում հայտնված «Հասմիկ» ճամբարի ավագ մանկավարժ Մուրադ Մուրադյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի […]
13:26 23.08.2018
«Հասմիկ» ճամբարի սկանդալի տեղիք տված լուսանկարների հրապարակումից հետո ճամբարի ավագ մանկավարժ Մուրադ Մուրադյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է ճամբարում կազմակերպված միջոցառումը և դրա էությունը: «Երեխաները որոշեցին, որ ՈՒՀԱ կազմակերպեն, և մենք դեմ չեղանք: Ծրագիր ներկայացրին երեխաները, երաժշտական համարներ կային: Եվ դրվագ էին մտցրել, թե ինչպես են տղաները քննադատում նման կերպ աղջիկների հագուստները, աղջիկները՝ […]
09:07 23.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 1-ից Հայաստանում ժամանակավորապես արգելվեց աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը, իսկ որպես արգելքի վերջնաժամկետ սահմանվեց հոկտեմբերը: Ներկրման արգելքին զուգահեռ, սակայն, ներքին շուկայում աջ ղեկով ավտոմեքենաների առքուվաճառքը թույլատրվում է: Իսկ ի՞նչ կլինի մի քանի ամիս անց: Արդյո՞ք կերկարաձգվի աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը, թե՞ նոր կառավարությունը կկարողանա այնպիսի մի որոշում կայացնել, որը ձեռնտու […]
08:45 23.08.2018
«Մի քանի օր է՝ Հայաստանում է գտնվում Բելգիայի թագավորը՝ ընտանյոք հանդերձ: Այցը մասնավոր է՝ հանգստի նպատակով, և արքայական ընտանիքի որոշմամբ՝ կոնֆիդենցիալ: Նրանք, մեզ հասած տեղեկություններով, հանգրվանել են «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում, մնալու են մոտ 10 օր և ոչ մի պաշտոնական հանդիպում չեն ունենալու: Ծրագիրը բացառապես մշակութային է՝ Տաթև, Էջմիածին և այլն: Իսկ երեկ արքայական ընտանիքն այցելել […]
08:37 23.08.2018
Սեպտեմբերի 1-ից սոցփաթեթից օգտվողները պետք է ունենան ID քարտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1973785465976439&id=204697426218594&__xts__[0]=68.ARBhiUZyllPeNjRJNVHEWbDKTiueWqzJAcHO4lX8Dyu3zi_g4YZhIjYhnW8xcd4-Rg7p6Nd6whlrje2U2aHS94ZKBC_MY-ep8JTH8nMFodebK2CtUdF68DZdRc4AWxy7hSa3wbw&__tn__=-R
23:26 22.08.2018
Օգոստոսի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի Անտառային փողոցի մի բնակիչ կամավոր ոստիկանություն է հանձնել 7,62 մմ տրամաչափի կարաբին հրացան, նույն տրամաչափի ՊԿՏ գնդացիր, 7,62 մմ տրամաչափի 200 փամփուշտով շղթա, 16 հատ տրոտիլի փաթեթ, 2 մալուխ, 16 պայթուցիչ և 7070 տարբեր տրամաչափի փամփուշտ: Քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերքը ձեռք է բերել […]
23:10 22.08.2018
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվել է նաև օգոստոսի 20-21-ին: Հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է ավելի քան երկու տոննա 200 կիլոգրամ կանեփի` վայրի աճած զանգված: Տնամերձ մեկ հողամասում հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի 79 թուփ: Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 430 գրամ մարիխուանա: Բացատրական աշխատանքի շնորհիվ կամովի հանձնվել է մեկ հրացան, […]