10:31 21.08.2018
Հոգեբուժարաններին առնչվող Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած խախտումները վերացնելու համար Առողջապահության նախարարությունը հաստատել է միջոցառումների ծրագիր։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ՝ հաստատվել է հոգեբուժարաններում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի նոր ձև, մշակվել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնության և սպասարկման կարգին, իրավական […]
08:45 21.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր` 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Թադևոսյանը հայտարարագրել է բնակարան և «NISSAN TIIDA 1.6 I» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 350 հազար դրամ, իսկ եկամուտները` 1 միլիոն 15 հազար դրամ, որից 240 հազար դրամն աշխատավարձն է, […]
22:53 20.08.2018
Երևանի կենդանաբանական այգին վերսկսում է հաշմանդամություն ունեցող երեխաների համար հիպոթերապիայի պարապմունքները: Կենդանաբանական այգին շարունակում է իր ձիարշավարանում հաշմանդամություն ունեցող երեխաների համար հիպոթերապիայի անվճար սեանսներ կազմակերպելու ավանդույթը, և իր ֆեյսբուքյան էջում հայտարարում, որ հիպոթերապիայի անվճար սեանսներին մասնակցելու համար պետք է ներկայացնել երեխայի (8-18 տարեկան) հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ, բժշկի համապատասխան ցուցումը, ցուցումը տվող բժշկի կապի տվյալները (հեռախոսահամար, […]
22:10 20.08.2018
Հայաստանում գործող բոլոր բանկային ու վարկային կազմակերպությունները, կառավարության որոշմամբ, զիջում են մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակած վարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն մոտ հարյուր հազար քաղաքացիներ: Օգոստոսի 1-ից գործընթացը մեկնարկել է, յուրաքանչյուր կազմակերպություն վարկառուներին է առաջարկում տուգանքների զիջման իր մոտեցումները: Հիմա բանկերում փաստաթղթերի ընդունման ու վերաձևակերպման գործընթացներ են կատարվում, իսկ տուգանքների զիջման դեպքում հաշվի են առնվում […]
17:05 20.08.2018
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 603 դեպք, որից 368-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 164 կենցաղային կանչ, 273 հրդեհ, 65 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 86 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 13 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների […]
11:41 20.08.2018
Համաշխարհային շուկայում 5%-ով աճել է համացանց մուտք գործելու հնարավորություն չունեցող և միայն զանգեր ու հաղորդագրություններ ստանալու հնարավորություն ունեցող հեռախոսների առքն ու վաճառքը: Այս մասին հայտնում է Sky News-ը: Նշվում է, որ վերջին շրջանում նման հեռախոսների վաճառքի մեծամասշտաբ աճը նոր է գրանցվել: Հատկանշական է, որ այդ նույն ժամանակահատվածում սմարթֆոնների և համացանց մուտք գործելու հնարավորություն ունեցող հեռախոսների […]
10:23 20.08.2018
Ժամը 09:20-ին հերթական անգամ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ։ Հաղորդվել է, որ Թբիլիսիում ավտովթարից տուժած Մանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.) գտնվում է «Իյաշվիլի» մանկական ԲԿ-ում, Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.)՝ «Ժելեզնադորոժնայա» ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.)՝ «Էվեքս» ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: Լիլիթ Շալվարյանը (20 տ., ստացել է կոտրվածք) […]
22:23 19.08.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խնդրանք-կոչ ունի՝ ուղղված դպրոցների տնօրեններին և աշակերտներին։ Դա վերաբերում է ներգաղթյալ երեխաների աջակցությանը, որպեսզի ինտեգրումը հեշտ լինի։ Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ։ Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ այդ երեխաների վերադարձը դյուրին լինի, որ նրանց համար հիասթափություններ չլինեն: Նախարարը կոչ է արել անհրաժեշտության դեպքում, […]
23:50 18.08.2018
Շիրակի մարզի որոշ ճանապարհահատվածներում արգելապատնեշների բացակայությունն է մեծաթիվ ՃՏՊ-ների պատճառը։ Քսան գյուղեր Գյումրիին կապող միակ՝ Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի միայն Գյումրի-Կապս հատվածն է տարիներ առաջ հիմնանորոգվել, իսկ դեպի Ամասիա ոլորապտույտ մասերը մնացել են գրունտային հիմքով։ Այդ հատվածներում բետոնե հենասյուներ ու արգելապատնեշներ տեղադրված չեն։ Մոտ մեկ ամիս առաջ այդ հատվածում մեքենան հետընթաց կատարելիս Ջրաձորի կիրճն էր գլորվել, ինչի հետևանքով […]
23:14 18.08.2018
Օգոստոսի 18-ին՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Չարբախի բաժանմունք է ներկայացել արյունոտված դեմքով մի քաղաքացի և հայտնել, որ մի տղամարդ իրեն հարվածել է: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ախտորոշվել՝ «ճակատի շրջանի քերծված վերք, որովայնի շրջանի կտրած-ծակած թափանցող վերք»: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ ժամեր անց ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու Շարուրի […]
18:40 18.08.2018
Արդեն 3 օր է՝ «Հյուսիս- հարավ»ճանապարհի Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածի հայ շինարարները գործադուլ են անում՝ պահանջելով կապալառու չինական «Սինոհիդրո» ընկերությունից բարձրացնել աշխատավարձերը, կրճատել աշխատաժամերը և շինաշխատանքների ընթացքում ապահովել իրենց անվտանգությունը: Հյուսիս-հարավի շինարարությունն արագացնելու համար չինական ընկերությունը հավելյալ աշխատաժամեր է սահմանել, որի դիմաց վարձատրությունից շինարարները դժգոհ են: «Աշխատանքային պայմանագիր կա, այնտեղ նշված է նաև վարձատրությունը, եթե […]
17:55 18.08.2018
«Այս հեղափոխությունը բացեց տասնյակ հազարավոր հասակական խմբերի ձայնը, այդ մարդիկ նախկինում կամ ձայնազուրկ են եղել կամ վախենում էին իրենց կարծիքը արտահայտել»: Այս մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյան: Տիգրան Հակոբյանի բնորոշմամբ ներկայիս քաղաքացիական ակտիվիստների շարժումները շատ ժամանակ հաջողության հասնելու համար իշխանական դիմակն է հագնում և սկսում է օգտագործել իշխանության […]
17:15 18.08.2018
«Եթե մենք նայենք այն բոլոր գործընթացները, որոնք կատարվում են Հայաստանում, ապա կարելի է ասել, որ կան ժողովրդավարության դասական հատկանիշները»: Այս մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյան: Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանը իր այդ ամբոխահաճո մոտեցումներով փորձում է շտկման ենթարկել իր կառավարության գործունեության ուղենիշը: «Միակ բանը, որ ինձ մտահոգում […]
16:45 18.08.2018
«Հայաստանում ժողովրդի պահանջով ձևավորված իշխանությունը իսկապես դեմոկրատական է»: Հեռանկարի տաղավարում Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա հասարակական ու քաղաքական արդյունքների մասին խոսելիս ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյան: Նա, անդրադառնալով Փաշինյանի ելույթին, նշել է, որ վարչապետը խոսել է ուղիղ դեմոկրատական սկզբունքների մասին: «Ժողովրդավարության երկու տեսակ կա: Եվ Փաշինյանը բերեց հին Հունաստանի և ավելի […]
14:49 18.08.2018
«UNESCO»-ն Թուրքիոյ մէջ վտանգուած լեզուներու ցուցակ հրապարակած է, որուն համաձայն՝ 11 լեզուներ անհետացման եզրին են։ Ցուցակին մաս կը կազմեն Տրապիզոնի խօսուող պոնտոսեան յունարէնը, Արթուինի Հոփա շրջանին մէջ խօսուող հայերէնի իւրայատուկ բարբառներէն մէկը՝ համշէնահայերէնը, Չամլըհեմշինի մէջ առաւելապէս տարեցներու կողմէ օգտագործուող լազերէնը, Էտիրնէի տարածաշրջանին մէջ տարեցներու մէջ խօսուող գնչուական լեզուն, դարձեալ Էտիրնէի մէջ խօսուող կակաուզերէնը եւ Թուրքիոյ […]
09:28 18.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Լարսի տևական ծանրաբեռնվածության հետևանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների: Հետևաբար՝ նրանք, ովքեր ամռանը ժամանել են հայրենիք և պետք է արդեն մինչև օգոստոսի վերջ լինեն ՌԴ-ում, […]
00:57 18.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք։ Բացահայտվել են մասնավորապես՝ խարդախության 19, մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 5-ական, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, հարկերից խուսափելու և թմրամիջոցի իրացման 2-ական, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության, […]
00:46 18.08.2018
Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում իրավապահներն օրերս Գյումրիում թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հերթական դեպքն են գրանցել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 15-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, համագործակցելով ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի […]
23:40 17.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացրել՝ ամփոփելով վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրն ու խոսելով անելիքներից, միջոցառման ավարտին ֆեյսբուքյան իր էջում բազմամարդ հրապարակից լուսանկար է հրապարակել, որն արվել է թռչնի թռիչքի բարձրությունից։ «Հզոր, հաղթական, անպարտելի ժողովուրդ»․ ահա այսպես է լուսանկարը մակագրել Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2132824060371311/?type=3&theater
20:22 17.08.2018
«Ճիշտ մեկնարկ է տրվել»,- այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով կառավարության 100-օրյա աշխատանքին: «Բնականաբար, շոշափելի արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, բայց կա մի կարևոր իրողություն, որ բոլորին պարզ է այսուհետ, որ կոռուպցիային հասարակությունը «ոչ» է ասել և ասել է հստակ: Եվ կառավարությունն, ի դեմս վարչապետի, հետամուտ […]
18:46 17.08.2018
Քաղաքաշինության կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ առաջին կիսամյակում թեժ գծով ստացվել է մոտ 1500 հեռախոսազանգ. «Քաղաքացիներին մտահոգող հարցերին ծանոթանալու և դրանց հնարավորինս արագ լուծումներ տալու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարն օրվա ընթացքում ստանում է բազմաթիվ հեռախոսազանգեր: «Թեժ գծի» 011-621-769 հեռախոսահամարով 2018 թվականի առաջին կիսամյակում ստացվել է ավելի քան 1500 հեռախոսազանգ: […]
18:42 17.08.2018
Մեր համայնքների չզարգացվածության պատճառը բդեշխային քաղաքականություն է եղել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Շատ-շատ համայնքների ղեկավարներ բառացիորեն իրենց դրսևորում էին տանտիրոջ մոտեցումներով, և իրենց թվում էր, թե իրենց սեփականությունն է (խմբ.-համայնքը), և այդ թալանը հենց սկսվում է ներքևից մինչև վերև: Որքան էլ փորձում էին ժամանակին ցույց տալ, որ […]
18:28 17.08.2018
Օգոստոսի 10-14-ը Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում կողոպուտի երեք դեպք է կատարվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ առաջինը օգոստոսի 10-ին գրանցվել էր ոստիկանության Մալաթիայի բաժնում: Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ, ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկե շղթան՝ կախազարդով, ու փախել: Շղթան հափշտակել հաջողվել էր, իսկ պոկված […]
17:02 17.08.2018
Աւստրալիոյ ծերակուտական Էրիք Ապեց յայտարարած է, որ ինք պատրաստ է պայքարիլ Հայոց Ցեղասպանութեան ուրացման դէմ։ Ան այս մասին յայտարարած է 16 օգոստոսին ունեցած ելոյթի մը ընթացքին եւ շեշտած Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալուն կարեւորութիւնը։ Ծերակուտականը նաեւ յիշեցուցած է, որ իր նախահայրերը հարիւր տարի առաջ գործնականապէս մասնակցած էին Ցեղասպանութեան զոհերուն օժանդակութիւն հասցնելու ջանքերուն։ «Կը հաւատամ արդարութեան յաղթանակին, եւ […]
16:15 17.08.2018
Այսօր՝ ժամը 18։30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելու է պաշտոնավարման 100 օրը: Հանրահավաքին մասնակցող գյումրեցիների խումբն արդեն մայրաքաղաքի ճանապարհին է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից կուսակցության անդամներն ու տասնյակ գյումրեցիներ ավտոերթով շարժվել են Երևան: Ի՞նչ էր հնարավոր փոխել 100 օրում, և որոնք են ժամանակավոր կառավարության աշխատանքի արդյունքները: […]
14:26 17.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, թե որտեղից է սկսելու իր քայլարշավը դեպի Հանրապետության հրապարակ: «Ժամը 17:30-17:40-ին Արցախի պողոտա-Էրեբունի պողոտա խաչմերուկից կշարժվեմ Հանրապետության հրապարակ: Ովքեր ցանկանում են՝ եկեք միասին քայլարշավ իրականացնենք, որտեղ հանդես կգամ ծավալուն ելույթով, կամփոփենք նախորդ երեք ամիսները, կխոսենք ապագա հաղթանակների մասին»,- ասել է նա:
11:08 17.08.2018
Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի խաչմերուկում հայտնաբերել են 5 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակված պարկուճներ, մի քանի ինքնաշեն փայտյա մահակներ, ինչպես նաև ավտոմեքենայի ապակու փշուրներ: Նշված վայրում՝ գետնին, հայտնաբերվել են նաև արնանման հետքեր: Փաստի առթիվ […]
09:51 17.08.2018
«ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարհելով ՃՈ արգելքները, շահագործել են իրենց մեքենաները: Արդյունքում ՃՈ-ն 127 դեպքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, […]
23:39 16.08.2018
Օգոստոսի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ծառայության ղեկավար անձնակազմի հետ աշխատանքային այցով եղել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, հիմնարկի վարչական շենքի դահլիճում Ա. Մխոյանը հիմնարկի վարչակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Ժորժիկ Վարագյանին: Շնորհավորելով վերջինիս և խոսքն ուղղելով ներկաներին՝ ծառայության պետը պահանջել է […]
23:07 16.08.2018
Оգոստոսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի «Նորքի այգիների» տներից մեկին հարակից ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակում հայտնաբերել են «Kia» մակնիշի 80 SU 080 համարանիշի […]