16:57 23.08.2018
«Հասմիկ» ճամբարի միջոցառման լուսանկարների սկանդալին է անդրադարձել նաև հոգեբան Իրինա Ծատուրյանը և նշել է, որ հնարավոր է, որ երեխաները դա ընկալեն, որպես զվարճանք կամ խաղ, բայց ամեն մի խաղ ունի իր դրական և բացասական կողմերը: Չնայած ավելի վաղ ջոկատավարների կողմից արված պարզաբանումներին՝ հոգեբանը, այնուամենայնիվ, կարծում է, որ խնդիր կա և դա կարող է վնասել նաև […]
15:58 23.08.2018
«Ճամբարում ղեկավարումը հիմնականում ինքնակառավարման սկզբունքով է լինում, և երբ երեխաները գալիս են ճամբար, ջոկատավարների հետ քննարկում են, թե ինչ կուզեն լինի և ինչ միջոցառումներ կարելի է կազմակերպել: Ջոկատավարները այդ գաղափարները համակարգում են, որից հետո քննարկում են մանկխորհում և հաստատում են»,- ասել է սկանդալի կենտրոնում հայտնված «Հասմիկ» ճամբարի ավագ մանկավարժ Մուրադ Մուրադյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի […]
13:26 23.08.2018
«Հասմիկ» ճամբարի սկանդալի տեղիք տված լուսանկարների հրապարակումից հետո ճամբարի ավագ մանկավարժ Մուրադ Մուրադյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է ճամբարում կազմակերպված միջոցառումը և դրա էությունը: «Երեխաները որոշեցին, որ ՈՒՀԱ կազմակերպեն, և մենք դեմ չեղանք: Ծրագիր ներկայացրին երեխաները, երաժշտական համարներ կային: Եվ դրվագ էին մտցրել, թե ինչպես են տղաները քննադատում նման կերպ աղջիկների հագուստները, աղջիկները՝ […]
09:07 23.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 1-ից Հայաստանում ժամանակավորապես արգելվեց աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը, իսկ որպես արգելքի վերջնաժամկետ սահմանվեց հոկտեմբերը: Ներկրման արգելքին զուգահեռ, սակայն, ներքին շուկայում աջ ղեկով ավտոմեքենաների առքուվաճառքը թույլատրվում է: Իսկ ի՞նչ կլինի մի քանի ամիս անց: Արդյո՞ք կերկարաձգվի աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը, թե՞ նոր կառավարությունը կկարողանա այնպիսի մի որոշում կայացնել, որը ձեռնտու […]
08:45 23.08.2018
«Մի քանի օր է՝ Հայաստանում է գտնվում Բելգիայի թագավորը՝ ընտանյոք հանդերձ: Այցը մասնավոր է՝ հանգստի նպատակով, և արքայական ընտանիքի որոշմամբ՝ կոնֆիդենցիալ: Նրանք, մեզ հասած տեղեկություններով, հանգրվանել են «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում, մնալու են մոտ 10 օր և ոչ մի պաշտոնական հանդիպում չեն ունենալու: Ծրագիրը բացառապես մշակութային է՝ Տաթև, Էջմիածին և այլն: Իսկ երեկ արքայական ընտանիքն այցելել […]
08:37 23.08.2018
Սեպտեմբերի 1-ից սոցփաթեթից օգտվողները պետք է ունենան ID քարտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1973785465976439&id=204697426218594&__xts__[0]=68.ARBhiUZyllPeNjRJNVHEWbDKTiueWqzJAcHO4lX8Dyu3zi_g4YZhIjYhnW8xcd4-Rg7p6Nd6whlrje2U2aHS94ZKBC_MY-ep8JTH8nMFodebK2CtUdF68DZdRc4AWxy7hSa3wbw&__tn__=-R
23:26 22.08.2018
Օգոստոսի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի Անտառային փողոցի մի բնակիչ կամավոր ոստիկանություն է հանձնել 7,62 մմ տրամաչափի կարաբին հրացան, նույն տրամաչափի ՊԿՏ գնդացիր, 7,62 մմ տրամաչափի 200 փամփուշտով շղթա, 16 հատ տրոտիլի փաթեթ, 2 մալուխ, 16 պայթուցիչ և 7070 տարբեր տրամաչափի փամփուշտ: Քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերքը ձեռք է բերել […]
23:10 22.08.2018
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվել է նաև օգոստոսի 20-21-ին: Հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է ավելի քան երկու տոննա 200 կիլոգրամ կանեփի` վայրի աճած զանգված: Տնամերձ մեկ հողամասում հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի 79 թուփ: Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 430 գրամ մարիխուանա: Բացատրական աշխատանքի շնորհիվ կամովի հանձնվել է մեկ հրացան, […]
22:59 22.08.2018
Օգոստոսի 21-ին գրպանահատության կասկածանքով երկու հոգու բերման են ենթարկել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները: Առաջին դեպքը տեղի էր ունեցել դեռևս օգոստոսի 12-ին: 50-ամյա մի կին հաղորդում էր տվել, որ երեկոյան` մոտ 19։00-ին, 58 համարի ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը: Կուտակային քարտերից զատ կնոջ կորուստը կազմել էր […]
18:47 22.08.2018
Պետական եկամուտների կոմիտեում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել ՊԵԿ ղեկավարության հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Ժակսիլիկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինտեգրման հետագա զարգացմանը և համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ շրջանակում անդրսահմանային առևտրի […]
16:08 22.08.2018
Ընտանեկան նպաստների հասցեականությունը բարձրացնելու ուղղություններից մեկը սոցիալական ապահովության ծառայությունները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը վերադարձնելն է: Այսպիսի կարծիք է հայտնել Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք միայն օրենսդրական փոփոխությունները կարող են բարելավել իրավիճակն այս համակարգում: Ներկայումս այդ կառույցները մարզպետարանների և համայնքապետարանների ենթակայության տակ են և, ըստ սոցապ նախարարի, ստացվում է, որ իրենց […]
14:41 22.08.2018
Ճանապարհային ոստիկանության գործելաոճը փոխվեց, և տուգանքները փոխարինվեցին նկատողություններով: Բայց նկատողությունները տեղ չեն հասնում, իսկ տուգանքները չեն արձանագրվում: Այս կարծիքն այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պեդանյանը: «Վալերի Օսիպյանը մի առիթով ասաց, որ նկատողություններն անսահմանափակ չեն լինելու, բայց փաստը մնում է փաստ, որ երթևեկության որակը վատացել է, անբարեխիղճներն են օգտվում այս […]
13:42 22.08.2018
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է հասարակական-քաղաքական նոր իրողությունների պայմաններում համացանցի դերին: Փորձագետի դիտարկումներով՝ հայ հասարակությունն այս պահին քաղաքականացված է, ինչն էլ պարարտ հող է ստեղծում մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման համար: Մարտիրոսյանը նկատել է, որ հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական կայքը քաղաքական գործընթացների ժամանակ Հայաստանում արդիական է դառնում: «Եթե հիշեք 2017 թվականի ընտրությունները, ապա արդեն […]
12:57 22.08.2018
Ինչպես հայտնի է, երկրորդ երեխայի ծննդյան համար նախատեսված միանվագ նպաստի չափը նախատեսվում է եռապատկել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրել համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծը, որի շրջանակներում էլ նախատեսվում է վերանայել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երկրորդ երեխայի ծննդյան դեպքում: Այս մասին […]
12:31 22.08.2018
2018 թվականի ընթացքում կվերակազմավորվեն «Վանաձորի մանկատուն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» և «Գյումրու N 1 երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները։ 2018 թվականի հուլիսին «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի: Վերակազմավորման արդյունքում 56 երեխա գիշերօթիկ խնամքի հաստատությունից վերադարձել է ընտանիք: Ընդհանրապես 2018 թվականի […]
11:52 22.08.2018
Նպաստների հասցեականության վերանայման և ճշգրտման նպատակով ներդրվում են նոր չափորոշիչներ: Դրանց հիմքում վարկերի և ավանդների մասին տեղեկատվության օգտագործումն է: Արդեն այս ամսվանից գործարկվել է նպաստների համար դիմողների փաստագրման նոր կարգ, որի համաձայն` դիմողը պետք է ներկայացնի երկու նոր տեղեկանք. ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանք ընտանիքի չափահաս անդամների՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի […]
10:54 22.08.2018
Օգոստոսի 22-ին՝ ժամը 10:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
01:00 22.08.2018
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման, շինմոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 22-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, դադարեցվելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի թվով 166 առանձնատների, իսկ օգոստոսի 22-ին` ժամը 08:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 18:00-ը, Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման […]
23:03 21.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Բացահայտվել են մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 5, սպանության սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, հարկերից խուսափելու և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, փաստաթղթի կեղծելու, ծեծի ու պաշտոնատար անձ չհանդիսացող […]
22:22 21.08.2018
Գյումրիի շուկայամերձ տարածքում ու կենտրոնական հրապարակում, ըստ քաղաքապետարանի, անօրինական գործունեությամբ զբաղվող կարգավարները սկսել են բողոքել։ Նրանք պահանջում են չեղարկել անվճար կայանատեղիների վերաբերյալ՝2015 թվականին ընդունած ավագանու որոշումը`դարձնել կայանատեղիները վճարովի, որ իրենք էլ օրինական դաշտում աշխատեն: Տարիներ առաջ տարեց տղամարդիկ «Տարոն Գասպարյան» ՍՊԸ-ում են աշխատել, գումարը վարորդներից հավաքել ու վճարել են ընկերությանը, հետո, ըստ տեսուչների, պարզվել է, […]
16:32 21.08.2018
Երեկ՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում քաղաքացու տան ուղղությամբ նռնակ են նետել, որը պայթել է: Ոստիկանները պարզել են, որ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Արգիշտի Կիրակոսյանը ժամը 01:50-ի սահմաններում իր հորեղբոր որդու՝ նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Վրեժ Կիրակոսյանի […]
14:35 21.08.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփել է նախարարության 100 օրվա աշխատանքը: Նախարարը ներկայացրել է փաստ, ըստ որի՝ վարչական համաներման ոլորտում խոշոր համաներում է իրականացվել և շուրջ 120 հազար մարդ ազատվել է պարտավորությունից։ Նախարարը նշել է, որ մեկ միլիոնից ավելի վարույթ պետք է կարճվի։ «Քրեական ենթամշակույթի բացառմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել, բռնի կերպով մոլեխաղեր իրականացնելու բացառման միջոցառումներ են […]
13:34 21.08.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մամուլի ասուլիսի տեսքով ամփոփել է նախարարության վերջին 100-օրյա աշխատանքները: Անդրադառնալով բանտերի ծանրաբեռնված լինելու խնդրին՝ Զեյնալյանը նշել է, որ չկա դատապարտյալ, որ չունենա սեփական մահճակալը։ «Գորիս», «Վարդաշեն» և շատ այլ քրեակատարողական հիմնարկներ ենթակա են փոփոխության, մենք նաև բանտային նոր հիվանդանոցի կարիք ունենք»,- ասել է նախարարը։ Նախարարը խոսել է նաև քրեակատարողական հիմնարկներում մահացության […]
13:00 21.08.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում անդրադարձել է Մանվել Գրիգորյանին խցում լուսանկարելուն և նշել, որ դա դատապարտելի երևույթ է։ «Դատապարտյալին լուսանկարելը ես դատապարտելի եմ համարում։ Եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունն իրեն լուսանկարելու, ապա ԶԼՄ-ն պետք է մտածի՝ այն հրապարակի՞, թե՞ ոչ։ Ազատազրկման մեջ գտնվող անձի կամքն ազատորեն չի ձևավորվել, […]
12:32 21.08.2018
«Հարգելի՛ լրագրողներ, ես՝ որպես արդարադատության նախարար, չեմ կարող Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ։ Բողոքը ներկայացված է Վճռաբեկ դատարան․ գործադիր իշխանությունը չի կարող միջամտել»,-ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հարցին։
12:27 21.08.2018
«Դատապարտյալների սնունդը բարելավման կարիք ունի, սննդի որակը մշտապես վերահսկվում է։ Դատապարտյալների մեծամասնությունը սնունդն ստանում է բանտերում, մենք հետևում ենք մսի, պահածոների որակին։ Մեզ համար այս հարցը սկզբունքային է»,- ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում։ Նախարարը խոսել է նաև Պրոբացիոն ծառայության մասին․ «Աշխատանքներ են տարվում, որպեսզի անձի նկատմամբ թևնոցների միջոցով վերահսկողություն […]
12:20 21.08.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփել է նախարարության աշխատանքների 100 օրը։ Նա խոսել է անցումային արդարադատության հարցի շուրջ։ «Վարչապետն իր ելույթում նշել է, որ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, ես ավելացնեմ՝ անցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանը, սահմանադրության որևէ դրույթ չի կասեցվելու։ Սա աջակցող գործառույթ է իրականացնելու։ Տեսականորեն հնարավոր է, որ կարող են լինել դատական ժամկետների վերականգնման […]
11:44 21.08.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփել է նախարարության վերջին 100-օրյա աշխատանքները: Նա նշել է, որ ՄԻԵԴ-ի վճիռներն իր նախաձեռնությամբ հրապարակվել են միասնական տեղեկատվական հարթակում, հիմնվել է լինցենզավորման էլեկտրոնային միասնական գրանցամատյան, ստեղծվել է inotar անվանումով էլեկտրոնային պայմանագրերի հարթակ։ Նախարարը նաև նշել է, որ ստեղծվել է դատարանների և հարկադիր կատարողական ծառայության միջև կապն ապահովող էլեկտրոնային հարթակ։ «Մշակվել և […]
11:34 21.08.2018
Արմավիրի մարզում հեղեղից վնասվել են դաշտերն ու ոռոգման ջրանցքի մի հատվածը. Ջրային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են «Շենիկ» ՋՕԸ: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում: «Օգոստոսի 19-ի երեկոյան տեղացած երկարատև հորդառատ անձրևի հետևանքով Շենիկ ու Քարակերտ համայնքներում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել. Թալին-1 ջրանցքի՝ երկու գյուղերի սահմանակից հատվածում սարերից իջնող հեղեղաջրերն այնքան առատ էին, […]
10:49 21.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Էլոյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք` երկու բնակարան, մեկ առանձնատուն, ավտոտնակ և հողամաս: Նրան են պատկանում նաև երկու ավտոմեքենաները` «LEXUS IS 200» և «INFINITI QX 60» մակնիշների: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա` հունիսի 15–ի դրությամբ կազմել […]