TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական դեպք Երևանում. «Անչոկ» գեղեցկության սրահում հայտնաբերվել է 28-ամյա վարսավիրի դին

22:19 01.09.2018

Երևանում օգոստոսի 30-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար փողոցի 17/4 շենքի 3-րդ հարկում գործող «Անչոկ» գեղեցկության սրահում 28-ամյա տղայի դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահացած Նարեկ Հարությունյանն […]

̰
Վրաստանում այսօրվանից արգելվում է ծխախոտի զետեղումը խանութի ցուցափեղկին

20:23 01.09.2018

«Ծխախոտի վերահսկման մասին» օրենքի համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի մեկից ուժի մեջ են մտնում ծխախոտի վերահսկման նոր կանոնակարգերը: Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնում մեկնաբանում են, թե որ դեպքում է տուգանվում ծխախոտի արտադրանք վաճառողը: Մասնավորապես, արգելվում է ծխախոտի արտադրանքի, ծխախոտի աքսեսուարի կամ ծխախոտի օգտագործման համար նախատեսված սարքավորումների իրացումը և զետեղումը ցուցափեղկին այնպես, որ այն տեսանելի […]

̰
«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները դեմ են նաև Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

19:39 01.09.2018

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները այսօր հերթական բողոքի ակցիան են կազմակերպել Երևանում՝ ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի: Երևանի Սուրբ Աննա եկեղեցու սպասավորները և այցելուները բողոքի ցույցին զուգահեռ բացօթյա ֆիլմի դիտում են անում, ինչը, ըստ ցուցարարների, խանգարում է իրենց: Փոխադարձ մեղադրանքները վերածվել են վիրավորանքների: Shantnews.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարները շարունակում են պահանջել Ամենայն […]

̰
Բացահայտվել է Արման Մկրտումյանի առանձնատան նկատմամբ կատարված ավազակային հարձակումը

13:47 01.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակումը. ձերբակալվել է երկրորդ կասկածյալը, հայտնաբերվել զենքերը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, դիմակավորված և զինված երեք անձ, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք են […]

̰
Լիբանանում կենցաղային վեճի հետևանքով հայ է զոհվել, կան վիրավորներ

23:41 31.08.2018

Օգոստոսի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լիբանանի հայկական համայնքում: Հայահոծ Բուրջ Համուդում վիճաբանության հետևանքով հայ է զոհվել, կան վիրավորներ:  Shantnews.am-ի լիբանանյան աղբյուրը հայտնում է, որ միջադեպը կենցաղային բնույթ է կրել. ազգությամբ ոչ հայ բնակիչներից մեկը հայհոյանքներ է տեղացել տարեց հայ մարդու հասցեին։ Դեպքին միջամտելով՝ մի խումբ հայ երիտասարդներ սաստել են հայհոյողին, որն, ըստ ականատեսների, հոգեկան […]

̰
Լիբանանի Հայոց թեմը նոր առաջնորդ է ընտրել

23:09 31.08.2018

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Լիբանանի Ազգային Առաջնորդարանից տեղեկանում ենք, որ այսօր տեղի ունեցած Ազգային պատգամավորական ժողովի ժամանակ Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Նարեկ արք. Ալեմեզյանը: Դռնփակ ժողովը ղեկավարել է թեմի գործող առաջնորդ Տ. Շահե եպս. Փանոսյանը, որի հրաժարականի լուրը Shantnews.am-ը հաղորդել էր շաբաթներ առաջ:  

̰
Սեպտեմբերի 5-ից կենսաթոշակների վճարումը կսկսվի

16:40 31.08.2018

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայտնում է, որ 2018թ. սեպտեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 5-ից: Այս մասին տեղեկացրել է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:

̰
Կան շատ ծանրակշիռ գործոններ հանքի գործունեության վնասակարության մասին. Արթուր Գրիգորյան

14:21 31.08.2018

«Լիդիան Արմենիա»-ի իրավական բանավեճի, թիթեռի ու շրջակա միջավայրի կենսական բազմազանությունն ապահովող մյուս կենդանիների վերացման և Ամուլսարի տարածքում էկոլոգիական աղետի մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում խոսել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Համեմատելով փաստերն ու հանքի շահագործման հետևանքով առաջացած խնդիրները՝ Գրիգորյանը նշել է, որ տվյալ  դեպքում մենք գործ ունենք դե յուրե և […]

̰
Սուրիկ Խաչատրյանի որդին փորձաքննություն է անցել հոգեբուժարաններից մեկում. եզրակացությունը հայտնի է. «Ժողովուրդ»

09:41 31.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու՝ Տրդատ Խաչատրյանի նկատմամբ նշանակած փորձաքննության արդյունքները հայտնի են: Ինչպես հայտնի է՝ Խաչատրյանի երկու որդիների՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանների՝ բանակից ազատման հիմքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ փաստաթղթերը կեղծելու կասկածանքով: Տրդատ Խաչատրյանի առողջական վիճակը պարզելու համար որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն […]

̰
Փոխնախարար՝ ոչ ադեկվատ պահվածքով. որպես ծնողների բնակության վայր ներկայացրել է «Նորագավիթի գերեզմանոցը»․ «Ժողովուրդ»

08:57 31.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը պաշտոնավարման այս երկու ամիսների ընթացքում իր պահվածքով հասցրել է գրավել նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ դառնալով նրանց խոսակցությունների թիվ մեկ թեման: Երիտասարդ փոխնախարարը պարբերաբար աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Բացի այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, փաստաթղթերում իր անձնական տվյալները գրանցելիս՝ ծնողների բնակության […]

̰
Երևանում 28-ամյա կնոջ` բռնության հետքերով դի է հայտնաբերվել

22:57 30.08.2018

Երևանի Շենգավիթ համայնքում օգոստոսի 30-ին սպանություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Շենգավիթի սեփական տներից մեկում հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածների հետքերով կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Մարինե Դ.-ն է: Հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։

̰
Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

22:33 30.08.2018

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` կոչ անելով քաղաքացիներին գրել հարցեր, որոնց կանդրադառնա կիրակնօրյա ուղիղ եթերի ժամանակ։ «Սիրելի հայրենակիցներ, կիրակի երեկոյան ֆեյսբուքյան այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին: Գրեք ձեր հարցերը խնդրեմ»,- ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2144780599175657?__tn__=-R

̰
Թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում գրպանահատության մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

22:25 30.08.2018

Օգոստոսի 29-ին՝ ժամը 19։00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18։30-ից 19։00-ն ընկած ժամանակահատվածում, Արմեն Ա.-ն թիվ 58 […]

̰
«Վեոլիա Ջուր»-ը հերքում է ոստիկանության բոլոր մեղադրանքները

16:50 30.08.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը համացանցում իր բաժանորդների համար հրապարակել է հաղորդագրություն, որտեղ անդրադարձ է կատարել, ըստ ընկերության, հրապարակված «անհիմն և լուրջ մեղադրանքներին», որոնք ներկայացվել են ընկերությանը մի քանի շաբաթ առաջ: Տարածված հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Վեոլիա Ջուր» ընկերությունը հերքում է ոստիկանության կողմից օգոստոսի 25-ին իր կայքում զետեղված տեղեկությունները, կտրականապես չի ընդունում իր աշխատակիցներին ուղղված բոլոր մեղադրանքները […]

̰
Դուք արդեն կարող եք հետևել Ձեր կուտակային կենսաթոշակային միջոցներին

16:40 30.08.2018

Որպես կուտակային համակարգի մասնակից` անձը կարող է ցանկացած ժամանակ տեղեկանալ` որքա՞ն գումար է կուտակվել իր հաշվին, և որքա՞ն եկամուտ ունի այդ միջոցների կառավարումից: Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Համակարգի յուրաքանչյուր մասնակցի համար Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում բացվում է անհատական կենսաթոշակային հաշիվ, որը տալիս է ամենակարևոր հարցերի պատասխանները` -որքան սոցիալական վճար է կատարել […]

̰
Փողոցային երաժիշտներին կարող է ներկայացվել մեկ պահանջ. Արարատ Միրզոյանի գրառումը

15:45 30.08.2018

Երեկ Հյուսիսային պողոտայից  Ուկրաինայի 2 քաղաքացի է բերման ենթարկվել, ովքեր փողոցային երաժիշտներ են: Դեպքը ֆեյսբուքյան օգտատերերի շրջանակներում բուռն քննարկումների է արժանացել: Շատ օգտատերեր այս արարքը ընկալել են որպես հալածանք փողոցային երաժիշտների նկատմամբ: «Երկու օր առաջ ոստիկանները արգելում էին նվագել ուկրաինացի ու վրացի երաժիշտներին, որոնք սիրված արտասահմանյան երգեր էին կատարում, բավական լավ մակարդակով, բայց ոչ բարձր՝ մոտիկ […]

̰
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ունեցվածքը՝ 4 անշարժ գույք և մեքենա․ «Փաստ»

09:47 30.08.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, ով հունիսի 21–ին է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Գրիգորյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն, մեկ բնակարան և մեկ հողամաս: Նրա սեփականությունն է համարվում նաև «HONDA CIVIC FERIO» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները պաշտոնն […]

̰
Գյումրիում կառուցվում է Մուշ և Անի թաղամասերը իրար կապող նոր ճանապարհ

17:05 29.08.2018

Գյումրիի Մուշ և Անի թաղամասերն իրար կապող ճանապարհը հայտնվել է Գյումրիում հիմնանորոգվող 12 փողոցների ցանկում: Հիմքից նոր  ճանապարհ է կառուցվում, որն ունենալու է 600 մետր երկարություն, 7 մետր լայնություն: Հողային հին ճանապարհը չի շահագործվի։ Մինչ այս գոյություն ունեցող ճանապարհով կարող էր անցնել ընդամենը մեկ մեքենա: Փողոցը կլայնացվի՝ առկա հողակույտերն հավասարեցնելով: Փողոցը մայթեր էլ է ունենալու։ Սա […]

̰
Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

10:41 29.08.2018

ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամաններով Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ նշանակվել են համապատասխան պաշտոններում, ինչպես նաև ստացել են սպայական կոչումներ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբ Սարգսյանը նշանակվել է Վայոց ձորի փրկարարական վարչության պետ: Տավուշի ՄՓՎ Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ գնդապետ Վաղինակ Հովսեփյանը նշանակվել է Տավուշի ՄՓՎ ճգնաժամային […]

̰
Գիտելիքի ու դպրության օրը ՀՀ նախագահի նստավայրի դռները բաց կլինեն երեխաների համար

10:26 29.08.2018

Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սեպտեմբերի 1-ին` ժամը 14:00-ից մինչև 18։00-ը,  Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները կբացվեն երեխաների և նրանց ծնողների առաջ: Նրանց տրամադրության տակ կլինեն նախագահական նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մինչ այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Հանրապետության նախագահի նստավայրի առավոտյան հյուրերը կլինեն մանկատների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների սաները, սոցիալապես անապահով […]

̰
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա հարձակված անձանցից մեկը վնասազերծվել և ձերբակալվել է․ նոր մանրամասներ

09:06 29.08.2018

Նոր մանրամասներ են ի հայտ եկել Ձորաղբյուրում օգոստոսի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակումից։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Facebook-ի իր էջում գրել է. «2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել  Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման […]

̰
Ի դեմս Բիլզերյանների՝ կունենանք Արցախի հիմնախնդիրները բարձրաձայնող նոր «դեսպաններ». Արցախի ՄԻՊ

01:00 29.08.2018

Բիլզերյանների ընտանիքի՝ Արցախ կատարած այցի արդյունքում մենք կունենանք շատ ավելի գիտակից և տեղեկացված նոր «դեսպաններ», որոնք կարող են հարկ եղած դեպքում խոսել Արցախի հիմնախնդիրների մասին: Այդ մասին news.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հակադարձելով  ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի հետ կապված քննադատություններին: Ըստ Մելիքյանի՝ մարդիկ չեն պատկերացնում՝ […]

̰
Մահացել է մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը

23:37 28.08.2018

Այսօր՝ ժամը 19։30-ի սահմաններում, կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, 69-ամյա Թամարա Պողոսյանը։ Մահը վրա է հասել տևական ծանր հիվանդությունից հետո։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։ 2003-2004 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարի պաշտոնը։ 2013 թվականի մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել […]

̰
Վրաերթից 7-ամյա երեխա է մահացել

19:04 28.08.2018

Օգոստոսի 27-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Զ. Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 2011 թ. ծնված Մերուժան Սուչյանին և անմիջապես իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, որտեղ երեխան մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Կատարվում է քննություն:

̰
Ճամբարակում իրականացվելու է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության վեց ծրագիր

18:15 28.08.2018

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվելու է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության վեց ծրագիր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրել է Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը. բոլոր վեց ծրագրերն էլ արդեն հաստատված են ՀՀ կառավարության կողմից, իսկ դրանց մեկնարկը կտրվի շինարարական մրցույթի անցկացումից հետո, հավանաբար սեպտեմբերի երկրորդ կեսին: […]

̰
Գյումրիի նախկին «Չափ ու կշեռքի» շենքը տրամադրվել է Շիրակի մարզային քննչական վարչությանը

14:09 28.08.2018

Գյումրիի քաղաքապետարանի նախկին շենքը տրամադրվել է Հայաստանի քննչական կոմիտեին։ Կարմիր ու սև քարերի համադրությամբ հինգհարկանի շենքը քաղաքի կենտրոնում կառուցվել է 80-ականների սկզբին: Այն շատերին հայտնի է եղել «Չափ ու կշեռքի» շենք անվանումով: 1900-ականներին այս շենքում Գյումրիի քաղաքապետարանն էր տեղակայվել: Հիմա նույն շենքում միջսենյակային պատերն են ապամոնտաժում: Շենքն ունենալու է ժամանակակից քննչական գործողությունների համար անհրաժեշտ առանձնասենյակներ […]

̰
ՀԲԸՄ-ի նախագահը այցելած է Արամ Ա. Կաթողիկոսին

12:56 28.08.2018

Շաբաթ, 25 Օգոստոս 2018-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Ս. Աստուածածին Վանքի Վեհարանէն ներս ընդունած է այցելութիւնը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ՝ Պերճ Սեդրակեանին։ Երկար հանդիպման ընթացքին արծարծուեցան Հայաստանի ներքին կացութեան եւ Հայաստան-Սփիւռք յարաբերութեան առնչուած շարք մը հարցեր։

̰
Վերնիսաժի հարակից տարածքում ծառահատում է իրականացվել

12:54 28.08.2018

Օգոստոսի 27-ի առավոտյան Վերնիսաժի հարակից տարածքում ծառահատում է իրականացվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: https://www.facebook.com/anahit.bakhshyan.31/posts/2136641629929946?__xts__[0]=68.ARDlSiF5UIJQYXtYKiVVuo4p4ushJK1xur0GmHNQWVgLaQIJM_71ljNhN8u1vY8XIj4qSEjvbexzcqgEBQNA6lx5GJ6j0Qw1Te9zQw7mnGV10zLMc7PlK3e0i0r_rK6KXwUhQ0E&__tn__=-R Անահիտ Բախշյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ դեպքը բացահայտելու համար: «Քանի որ Վերնիսաժի տնօրենն ու քաղաքապետարանն իրենց տեղում չեն, ապա ՀՀ ոստիկանապետ, պարո՛ն Օսիպյան, խնդրում ենք արագ արձագանքել այս ահազանգին […]

̰
Առաջին անգամն է, որ պետական պաշտոնյան այս հանձնաժողովում իսկապես խոսում է խնդիրներից. Լենա Նազարյան

12:38 28.08.2018

Առաջին անգամն է, որ պետական պաշտոնյան այս հանձնաժողովում իսկապես խոսում է խնդիրներից՝ ներկայացնելով կոնկրետ փաստեր, բացահայտելով մեզ համար իրական խնդիրները թվերով, այլ ոչ թե փորձում է հարցը կոծկել: Այս մասին այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը: Նշենք, որ […]

̰
Յարգած են Նուպար Օզանեանի յիշատակը. Հայազգի հերոսը զոհուած էր «ԻԿԻԼ»ի դէմ պայքարած ատեն  

12:05 28.08.2018

Երեւանի  մէջ հոգեհանգստեան  պաշտօն կատարուած է Սուրիոյ մէջ տարի մը առաջ զոհուած Նուպար Օզանեանի յիշատակին։ Այս մասին  Shantnews -ին յայտնեցին Օզանեանի հարազատները։ Սուրիոյ քրտական շրջանակներուն մօտ մեծ յարգանքի արժանացած հայ մարտիկը ծնած է Թուրքիա։ Նախնական կրթութիւնը ստացած է Պոլսոյ Սկիւտար շրջանի Սուրբ Խաչ դպրեվանքէն  մերս։ Քէմալական իշխանութիւններուն օրօք  Թուրքիոյ  փոքրամասնութիւններուն հանդէպ  ընթացք առած բռնաճնշումներուն դէմ պայքարելու […]

̰
BACK_TO_TOP