TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այգեպարի նախկին գյուղապետը պետությանը պատճառել է շուրջ 3 մլն դրամի վնաս

19:49 05.09.2018

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ բացահայտվեցին պաշտոնատար անձի կողմից յուրացման դեպքեր։ Յուրացնողը՝ Այգեպար համայնքի նախկին ղեկավարն էր։ Նյութերի նախապատրաստման ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել, որ Այգեպարի մանկապարտեզին բարեգործությամբ տրամադրված մանկական խաղահրապարակը մանկապարտեզի տարածքում տեղադրելու փոխարեն, համայնքի նախկին ղեկավարը տեղավորել է իր առանձնատան բակում։ Բացի դրանից՝ մանկապարտեզի […]

̰
Արամ Աթէշեան Սրբազան դարձեալ Անգարա մեկնած է. Այցը կապուած է Տիարպեքիրի հարցերուն հետ

17:21 05.09.2018

Արամ արք. Աթէշեան այսօր Անգարա մեկնած է։ Այս մասին տեղեկութիւնը կը փոխանցէ Պոլսոյ «Ժամանակ»  օրաթերթը։ Աղբիւրը կը  յաւելէ, որ Աթէշեան   սրբազանի այցի գլխաւոր նպատակը Տիարպեքիրի հայկական թաղամասի ներկայ իրավիճակի քննարկումն է։ Ըստ թերթին՝ Աթէշեան այսօր հանդիպում պիտի ունենայ Թուրքիոյ քաղաքաշինութեան նախարար Մուրատ Քուրումի հետ եւ վերջինիս հետ քննարկէ Սուր  թաղամասի հայկական հատուածին վիճակը։ Ընդամէնը շաբաթ […]

̰
Մանե Թանդիլյանը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է սոցպաշտպանությանը և զբաղվածությանն առնչվող հարցեր

16:53 05.09.2018

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է  Բուլղարիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարի տեղակալ Զոռնիցա Ռուսինովային։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան, դեսպանի խորհրդական Պետեր Շտերևը և ԱՍՀ […]

̰
Աշոցքի Կոճոռ թաղամասի 164 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծվել է տնակների սեփականաշնորհմամբ

14:46 05.09.2018

Աշոցքի հայտնի Կոճոռ թաղամասում, որը երկհարկանի տնակային շինություններից է բաղկացած, 164 ընտանիք է ապրում: Տնակները ժամանակին ռուս շինարարների համար էին կառուցվել, որոնք հետո քանդվելու էին, բայց դրանք ոչ թե քանդվեցին, այլ 2-րդ կյանք ստացան՝ Աշոցքի անօթևանների համար որպես բնակարան ծառայելով: Մարզի ցուրտ բնակավայրում այս տնակները ռեկորդային երկարակեցություն են գրանցել։ Բնակիչների մշտական նորոգումների շնորհիվ դրանք 30 տարի […]

̰
Ոստիկանները բերման են ենթարկել որդու համար հոգեմետ դեղահաբերով խմորեղեն պատրաստած կնոջը

14:15 05.09.2018

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ձեռք բերել։ Տեղեկություններն իրացվեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ։ Արդյունքում՝ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվեց ու թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվեց մի կին։ Նա իր բնակարանից ոստիկաններին ներկայացրեց 5 հոգեմետ դեղահաբ, նաև խմորեղեն, […]

̰
ՀՔԾ-ն թաքցնում է իր ոչ իրավաչափ գործողությունները. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

12:57 05.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նախկին նախագահի տանը խուզարկություն կատարելու կամ հարուցված քրեական գործի մասին խոսելիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ընտրողական մոտեցում է ցուցաբերում թափանցիկության ու հրապարակայնության  առումով: Մասնավորապես, ըստ Քոչարյանի պաշտպանի, երբ լրագրողները Սասուն Խաչատրյանին հարցնում են Քոչարյանի տանը խուզարկություն կատարելու մասին, ՀՔԾ պետը […]

̰
ՄԻՊ աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է

10:31 05.09.2018

Դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով խնդրել է այցելել իրեն, ուսումնասիրել իր բժշկական փաստաթղթերը և աջակցել անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Չհայտարարված այցի շրջանակում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում դիմումատուն հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով իրեն տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, տրվել է վիրահատական միջամտության ցուցում, սակայն հրաժարվել են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակում իրականացնել […]

̰
Նոր Խարբերդում քաղաքացին ընկել է փոսը. նրա վիճակը ծանր է

10:08 05.09.2018

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 23:48-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 16-րդ թաղամասում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 5 մ). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տան հարակից տարածքից Ս. Ս.-ին (ծննդյան տարեթիվը չի հաջողվել պարզել) դուրս են բերել փոսից […]

̰
Իրավապաշտպանը դժգոհ է արդարադատության փոխնախարարի պատասխանից

15:59 04.09.2018

«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ, փաստաբան Իննա Կարապետյանցը  պնդում է, որ այսօր հասարակությունը նոր իշխանություններից ակնկալում է մեծ փոփոխություններ, ու այդ փոփոխություններից մեկը, ըստ նրա, կարող է լինել  համաներումը: Փաստաբանն ընդգծել է, որ ինքն անձամբ անձնական որևէ շահագրգռվածություն չունի, քանի որ որևէ քրեակատարողական հիմնարկում հարազատ կամ բարեկամ չունի: Իրավապաշտպան գործունեություն իրականացնող կառույցի ղեկավարի պնդմամբ՝ հասարակության […]

̰
Միջազգային համաժողովում քննարկում են Հայաստանում երեխաների խնամքի համակարգի բարեփոխումները

13:35 04.09.2018

Այսօր Երևանում մեկնարկել է «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով միջազգային համաժողովը։ «Հանուն ընտանիքների միասնության» կարգախոսի ներքո միջազգային համաժողովի ընդհանուր նպատակն է նոր թափ հաղորդել Հայաստանում երեխաների խնամքի համակարգի բարեփոխմանը և հարթակ ապահովել Բուլղարիայի և տարածաշրջանի այլ երկրների հետ փորձի ու քաղած դասերի փոխանակման համար: Համաժողովին մասնակցում են ավելի քան 120 մասնագետներ և ոլորտի գործիչներ՝ Հայաստանի, Բուլղարիայի, […]

̰
Ես շատ եմ ուզում, որ ցածր գներով չվերթներ իրականացնող ավիաընկերությունները շատանան մեր երկրում. Տաթևիկ Ռևազյան

13:06 04.09.2018

Հայաստանի քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում խոսել է հայկական ավիաընկերություններից և նշել է, որ շատ ցավոտ խնդիր է այն, որ Հայաստանից մեկնում են Վրաստան, որպեսզի ավելի էժան չվերթով մեկնեն ուրիշ այլ երկիր: «Ես շատ եմ ուզում, որ ցածր գներով չվերթներ իրականացնող ավիաընկերությունները շատանան մեր երկրում: Ես այսօր մեկնում եմ Լոնդոն, որտեղ […]

̰
Ցանկալի է, որ հայկական ավիաընկերությունները մրցակցեն հայտնի ու հզոր ավիաընկերությունների հետ. Տաթևիկ Ռևազյան

12:43 04.09.2018

«Ցանկալի է, որ հայկական ավիաընկերությունները մրցակցեն հայտնի ու հզոր ավիաընկերությունների հետ: Մենք միշտ պետք է ուղևորի տեսանկյունից նայենք: Ուղևորին պետք է լավ գին, լավ սպասարկում ու հետաքրքիր ուղղություններ: Իսկ եթե մի ավիաընկերությունն ամբողջ վերահսկողությունն իր ձեռքն է վերցնում, ապա նա չի կարողանա այդ ամենն ապահովել: Ամբողջ աշխարհի փորձը դա է ցույց տալիս»,- այս մասին Շանթ […]

̰
Այսօր Հայաստանում ով ուզում է` կարող է գրանցել իր ավիաընկերությունը. Տաթևիկ Ռևազյան

12:35 04.09.2018

«Այսօր Հայաստանում ով ուզում է` կարող է գրանցել իր ավիաընկերությունը: Մենք հիմա ունենք նոր գրանցված հայկական ավիաընկերություններ: Եթե նայենք աշխարհում տենդենցները, ապա կտեսնենք, որ կառավարություններն այլևս ներդրումներ չեն անում ավիաընկերություններում»,- ասել է Հայաստանի քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման ժամանակ: Տաթևիկ Ռևազյանը նաև նշել է, որ ամեն ինչ կախված է ավիաընկերության առաջարկած պայմաններից: […]

̰
Խոշորացված համայնքում պետք է ապահովել բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը․ Սուրեն Պապիկյանը Լոռիում է

10:35 04.09.2018

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում, որտեղ նախարարը Լոռու մարզպետի և փոխմարզպետների ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի տարբեր համայնքներում, հանդիպումներ ունեցել մարզի բնակիչների, համայնքների ղեկավարների, ավագանու անդամների հետ՝ քննարկելու համայնքային նշանակություն ունեցող խնդիրները, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Օգոստոսի 31-ին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ մարզի մի շարք պատմամշակութային և […]

̰
Փոխնախարարը հայտարարագրել է 2 բնակարան, 6 մլն դրամ, 25 հազար դոլար․ «Փաստ»

09:41 04.09.2018

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը երկու բնակարան ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Բնակարաններից բացի, Անափիոսյանը հայտարարագրել է 6 միլիոն 500 հազար դրամ և 25 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 246 հազար դրամ […]

̰
Երիտասարդ կնոջը դանակով հասցվել է ավելի քան 65 հարված. մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդու

17:13 03.09.2018

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդ կնոջ սպանության շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդու։ Երիտասարդ կնոջ դին հայտնաբերվել է կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով՝  2018 թ. օգոստոսի 30-ին՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում, որտեղ կինը բնակվում էր վարձակալական հիմունքներով։ […]

̰
Ոստիկանները բացահայտել են Մրգահովիտում կատարված ավազակային հարձակումն և գողությունը

16:41 03.09.2018

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ Մարգահովիտ գյուղի մոտով սար բարձրանալիս իրեն ու ընկերոջը ծեծել են։ Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացին հայտնեց, որ նախորդ օրը, ժամը 20.00-ի սահմաններում, «Արջի թալա» կոչվող վայրում, որտեղ բնակվում է ընկերը, դիմակավորված երկու […]

̰
Ոստիկաններն անչափահասին հայրենիք են վերադարձրել

13:17 03.09.2018

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասի «Ռոսինկա» խնամքի հաստատությունում ապաստանել է ինչ-ինչ պատճառներով արտերկիր մեկնած և առանց ծնողական խնամքի մնացած ՀՀ քաղաքացի, անչափահաս մի տղա: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղայի մայրը ՀՀ-ում է: Կարճ ժամանակ անց պարզվել է նաև նրա ինքնությունը: Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում։

̰
Հալէպահայ բժշկուհին նշանակուած է Համալսարանի բժշկագիտական բաժանմունքի ղեկավար

13:01 03.09.2018

Սուրիահայ բժշկուհի Սիլվա Իշխանյանը նշանակուած է Հալէպի պետական համալսարանի Բժշկագիտութեան բաժանմունքի  ղեկավար (Դեկան): Այս մասին տեղեկութիւնը փոխանցած է համալսարանի ֆէյսպուքեան էջը: Նշենք, որ բժշկուհի Սիլվա Իշխանեան նոյն համալսարանէն ներս երկար տարիներու դասախօս է եւ մասնագիտութեամբ մորթաբան է:

̰
ԱՄՆ-ի կողմից հետախուզվող և Հայաստանում ձերբակալված թուրքը 2 ամսով կալանավորվել է

12:12 03.09.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է  ԱՄՆ-ի իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք ԱՄՆ քաղաքացի Քեվին (Քեմալ) Օքսուզին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Որպես Օքսուզի խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը  հայտնել էր, […]

̰
«Առինջ Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնում կառավարության դիմաց

11:47 03.09.2018

«Առինջ Մոլ»-ի մի խումբ աշխատակիցներ վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք նշում են, որ Հայաստան ներկրվող ապրանքի փոխադրման գները թանկացել են, ինչի արդյունքում փոքր ու միջին բիզնեսը հայտնվել է խնդրահարույց վիճակում: Մաքսային սահմանն անցնելիս հագուստ ներկրողների համար 1 կիլոգրամի հաշվով ծառայության արժեքն ավելացել է 2 դոլարով: Այս հարցին օրերս անդրադարձել էր […]

̰
Աղբահանության հարցում ստեղծվել է մենաշնորհային իրավիճակ, լրջագույն վերանայումներ պիտի անենք․ վարչապետ

23:13 02.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է աղբահանության խնդրին։ Վարչապետի խոսքով՝ վերջին տարիներին համակարգի կառավարումը պատշաճ ձևով չի իրականացվել, այսօր մայրաքաղաքում աղբահանության համար ստեղծվել է մենաշնորհային իրավիճակ: Վարչապետը ոլորտում կարևորել է լրջագույն հայեցակարգային վերանայումները։ Փաշինյանը կարծում է՝ մայրաքաղաքի աղբահանությունը պետք է վստահվի ոչ թե մեկ, այլ մի […]

̰
Արցախում բջջային կապը մենաշնորհային է. Փաշինյանը՝ ՀՀ-ի և Արցախի միջև ռոումինգի սակագնի մասին

20:54 02.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով պատասխանում է քաղաքացիների՝ ամենից շատ Like-երի արժանացած հարցերին: Օգտատերերին հետաքրքրել է, թե ե՞րբ է վերացվելու ռոումինգը Արցախի և Հայաստանի միջև։ «Ինձ տեղեկացրել են, որ վերջին տարիներին Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի սակագինն էականորեն նվազել է։ 170-140 դրամ էր, հիմա` 38-40: Եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք: Գիտեք, դա […]

̰
Հայ ժողովրդի միասնական ջանքերի և զոհողությունների արդյունքն այսօր անշրջելի իրողություն է․ «Երկիր Ծիրանի»

20:00 02.09.2018

Արցախի անկախության 27-ամյակի առիթով «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Նորանկախ արդի Հայոց պետականությունը բոլորեց իր 27-ամյակը: Հայ ժողովրդի միասնական ջանքերի և զոհողությունների արդյունքն այսօր անշրջելի իրողություն է՝ Հայկական միասնական պետականություն շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Սակայն դեռ արթուն է ներքին թշնամին, որն ամեն գնով փորձեց թուլացնելով, գործարքներ կնքելով և […]

̰
Գյումրիում 17-ամյա տղային ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրգործ է հարուցվել

17:52 02.09.2018

Գյումրիում անչափահաս տղայի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի՝ քաղաքացուն ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին news.am-ին հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, անձին ինքնասպանության հասցնելու հանգամանքերը պարզելու ուղղությամբ»,- ասաց Կարեն Գաբրիելյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Կոմիտասի փողոցի տներից […]

̰
Գյումրիի տներից մեկի բակում 17-ամյա ուսանողի կախված դի է հայտնաբերվել

12:39 02.09.2018

Սեպտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոմիտասի փողոցի տներից մեկը, որտեղ տան բակում գտնվող կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են երեխայի կախված դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ […]

̰
ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում

00:34 02.09.2018

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները, Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 31-ին Երևանի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված, ԱՄՆ քաղաքացի Արսեն Հակոբյանին: Հակոբյանն ԱՄՆ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հետախուզվում էր սպանության, 2 մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:

̰
Քարոզչության եթերաժամի գները նվազել են․ ԿԸՀ

00:10 02.09.2018

Հայտնի են Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23–ի ընտրությունների նախընտրական քարոզչության համար վճարովի եթերաժամի գները: Տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Քարոզարշավը կհեռարձակվի 18 հեռուստառադիոընկերություններով: Հանրային հեռուստաընկերությամբ քարոզչության մեկ րոպեն արժե 48 հազար դրամ: Ի դեպ, գինը իջել է. Երևանի ավագանու նախորդ տարվա ընտրություններին այն 60 հազար դրամ էր։ Ամենաբարձր սակագինը «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններով է՝ մեկ […]

̰
Երկու դատապարտյալների թույլ են տվել իրենց երեխաներին ուղեկցել դպրոց

00:03 02.09.2018

Սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը դատապարտյալներ Ն. Մ.-ի եւ Կ. Տ.-ի երեխաներին նվիրեց դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ բոլոր գրենական պիտույքները: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ տոնական օրն ամբողջական լինելու համար քրեակատարողական հիմնարկների կողմից վերոնշյալ դատապարտյալներին տրամադրվեց կարճաժամկետ մեկնում երեխաներին անձամբ առաջին դասարան ուղեկցելու նպատակով:

̰
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի բնակիչները նամակով դիմել են ԿԳ նախարարին

23:21 01.09.2018

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի բնակիչները նամակով դիմել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին՝ պահանջելով դպրոցի տնօրենի հրաժարականը։ Նամակն ամբողջությամբ՝ ստորև․ «Հարգելի՛ պարոն նախարար, Ձեզ են դիմում Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի մի խումբ բնակիչներ, ովքեր դժգոհ են գյուղի դպրոցում ստեղծված իրավիճակից: Արդեն 30 տարուց ավելի է՝ դպրոցը ղեկավարում է Լևոն Պողոսյանը: Նրա ղեկավարման տարիներին դպրոցի կրթական մակարդակն […]

̰
BACK_TO_TOP