TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքական հեռուստաեթերում Հայաստանի մասին հարց է հնչել (լուսանկար)

13:00 15.08.2018

Թուրքիայում «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի խաղի ժամանակ ուշագրավ հարց է հնչել, որին, սակայն, մասնակիցը սխալ է պատասխանել։ Եթե մասնակիցը կարողանար ճիշտ պատասխանել, ապա կվաստակեր 30.000 թուրքական լիրա ( (մոտ 4.000 դոլար): Հաղորդավար Մուրաթ Յըլդըրըմը հնչեցրել է հետևյալ հարցը. «Թուրքիան նշված երկրներից ո՞րի հետ ունի ամենաերկար ցամաքային սահմանը»։ Տարբերակներ՝ A. Հայաստան B. Վրաստան C. Հունաստան D. Բուլղարիա Մասնակիցն օգտվել […]

̰
Պավլիկ Մանուկյանը վատառողջ է

12:40 15.08.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր շարունակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը  տեղեկացրեց, որ  ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի մասին դատական նիստից րոպեներ առաջ  տեղեկություն է  ստացել քրեակատարողական հիմնարկից, որ նա  վատառողջ է և  նպատակարհարմար չի գտնում այսօր դատարան տեղափոխվել:  Դատավորը հայտարարեց 20 րոպե ընդմիջում, որպեսզի  համապատասխան գրություն ստանար այդ մասին:  […]

̰
Վայքի սոցաջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրգործ

11:00 15.08.2018

ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնում նախապատրաստված նյութերով Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ.-ի կողմից կաշառք ստանալու փաստով տվյալներ են ձեռք բերվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ.-ն 2013-2017 թթ. ընկած ժամանակահատվածում նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն […]

̰
Գողությունը կատարողին ճանաչողներին խնդրվում է դիմել ոստիկանություն

08:07 15.08.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 9։10-14։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը հարմարեցված բանալու գործադրմամբ բացել է Արտաշիսյան փողոցի 63/2 շենքի բնարականներից մեկի դուռը, մտել ներս և հափշտակել ոսկեղեն: Տեսագրությունում երևացող անձը կասկածվում է հանցագործությունը կատարելու մեջ: Նրան ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

̰
Ոչ թե հյուրանոցային համալիր, այլ կանաչ գոտի. Սամվել Կարապետյանը հրաժարվել է Գյումրիի իր բիզնես նախագծից

23:14 14.08.2018

Գյումրիի Ռուսթավելի փողոցում, որտեղ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը մեկ տարի առաջ 2 տարբեր մասնավոր անձանցից տարածք էր գնել հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով, հիմա հրաժարվել է բիզնես գաղափարից ու փոխել նախագիծը: Սեփականատերը հյուրանոցի փոխարեն կանաչ գոտի է հիմնելու և օգտագործման իրավունքով տրամադրելու է քաղաքին։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել Շանթ Հարությունյանի հետ

21:36 14.08.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 14-ին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել են Շանթ Հարությունյանին: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Շանթ Հարությունյանի հետ, վերջինը ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված իր ազատ արձակման հետ: «Այդ բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները […]

̰
«Վստրեչի ապերի» և Գարեգին Իսկանդարյանի գործունեությունից տուժածները կարող են դիմել ոստիկանություն

21:16 14.08.2018

Հունիսի 4-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի […]

̰
Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. 2 ոստիկան վիրավորվել է

21:00 14.08.2018

Օգոստոսի 14-ին՝ ժամը 4։30-ից սկսած, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր էին ստացվում: Մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշում էր, […]

̰
Օգոստոսի 3-ից անհետ կորած աղջիկը գտնվել է

19:28 14.08.2018

Օրերս ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ մայրաքաղաքի Որմնադիրների փողոցի բնակիչ, 2003 թ. ծնված Սուսաննա Մովսիսյանը օգոստոսի 3-ին՝ ժամը 6:30-ի սահմաններում, տնից դուրս է եկել, և մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Օգոստոսի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Սուսաննա Մովսիսյանը Երևանի «Վարդավառի» զբոսայգու մոտ հայտնաբերել […]

̰
«Հայեր ջան, դուխով». եգիպտացի վաճառորդը կը զարմացնէ հայ զբօսաշրջիկները

14:03 14.08.2018

Շարմ ալ շէյխի եգիպտացի վաճառորդներէն մին զարմացուցած է շրջանը այցելող հայ զբօսաշրջիկները։ Եգիպտացին, որ մաքուր հայերէնով Չարենց արտասանած է, անդրադարձած է նաեւ Հայաստանի վերջին զարգացումներուն ու խօսած «Թաւշեայ յեղափոխութեան» մասին։ Ան բառացիօրէն ըսած է «Հայեր ջան, դուխով». բան մը որ զարմացուցած է հայ զբօսաշրջիկները։ Նշենք, որ տեսանիւթը տեղադրած է Ֆէյսպուքի օգտատէր Մարինէ Շահինեանը։

̰
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

11:11 14.08.2018

Օգոստոսի 14-ին` ժամը 09:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 3-րդ հարկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, […]

̰
ՔԿՀ-ներում դատապարտյալները պահանջում են քրգործերն օբյեկտիվ քննել. «Ժողովուրդ»

10:58 14.08.2018

««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում բունտ է հասունանում: Բանն այն է, որ դատապարտյալները և կալանավորնե­րը պահանջում են իրենց դեմ հարուց­ված քրեական գործերն օբյեկտիվ քննել կամ իրենց պայմանական վաղաժամ­կետ ազատ արձակել: Ի պատասխան իրենց հորդորներին՝ այս օրերին ՀՀ քրեակատարողական հիմնարկների կալանավորներից շատերը հացադուլ են հայտարարել, իսկ ահա մի մասն էլ, չդիմանալով անազատությանը, ինքնասպան է […]

̰
Երկու շաբաթից Էջմիածինը կունենա հանգստի գեղեցիկ գոտի

10:45 14.08.2018

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ առաջիկայում Էջմիածինը հենց մուտքի մոտ կունենա հանգստի գեղեցիկ գոտի: «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Հայտնում եմ ձեզ, որ Մշակույթի պալատի հարակից տարածքը շուտով կբարեկարգվի, Վանա լճի մակետով կառուցված մեծ լողավազանը կհիմնանորոգվի, և դրանում կգործարկվի գունավոր ցայտաղբյուր: Մեր քաղաքը հենց մուտքի մոտ կունենա գեղեցիկ գոտի, որտեղ կկարողանան […]

̰
Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում դի է հայտնաբերվել

08:58 14.08.2018

Օգոստոսի 13-ին՝ ժամը 15:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ադամանդի գործարանի մոտակայքում՝ ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում հայտնաբերվել է Ն. Ի.-ի (1935թ.) դին: Փրկարարները ջրավազանից դուրս են […]

̰
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել «Լիդիան Արմենիա»–ի տնօրենի հետ

20:14 13.08.2018

Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը հեռախոսազրույց է ունեցել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի հետ և խնդրել, որ մինչև աշխատանքային խմբի ուսումնասիրության ավարտն աշխատակիցները չազատվեն աշխատանքից: Ալոյանը խոստացել է մինչև վաղը հարցը քննարկել տնօրենների խորհրդի նիստում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS. am-ը հայտնել էր, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող Ամուլսարի շրջակա […]

̰
Նեմեց Ռուբոյի ունեցվածքը. սոցցանցերում սկանդալային տեսանյութ է տարածվում

19:37 13.08.2018

Սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ մոտ 20 րոպե խոսվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) միլիոնների մասին։ Ներկայացվում է նաև, թե նրան պատկանող կառույցներից որը ում անունով է գրանցված։ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից։

̰
Թալինն առաջինը «ոչ» ասաց պոլիէթիլենային տոպրակներին

19:06 13.08.2018

Արագածոտնի մարզի Թալին քաղաքից մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը: Ինչպես հայտարարել էր բնապահպանության նախարարը մեկ ամիս առաջ՝ Հայաստանում աստիճանաբար կկրճատվի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների  կիրառումը։ Պիլոտային քաղաք է ընտրվել Թալինը։ Ծրագրի շրջանակներում Թալինի քաղաքապետարանը, բնապահպանության նախարարության հետ համատեղ, իրականացրել է առաջին հանրային լսումը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, որը […]

̰
Գյումրիում հիմնանորոգվում է Գերցեն փողոցն ու աղբով խցանված կամուրջը

16:14 13.08.2018

Գերցեն փողոցը ևս ընդգրկված է Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրում: Մոտ մեկ կիլոմետր երկարությամբ և 7 մ լայնությամբ փողոցը համարվում է երկրորդական, այն քաղաքի երկու կարևոր` Շիրակացի և Վազգեն Սարգսյան փողոցները  իրար կապող կարևոր  հանգույց է համարվում, բայց տասնամյակներով  չի հիմնանորոգվել, 30 տարի է՝ դարձել է հողային հիմքով: Փողոցաշինական ծրագրով հիմնանորոգվում է նաև Գյումրի գետակի վրա […]

̰
Ճնշումներ Տէրիք գիւղին մէջ. Տեղի մարմինները հայերուն կ՚ըստիպեն քրտերէնը որպէս պարտադիր դասանիւթ ընդունիլ

15:55 13.08.2018

Նոր  խմորումներ  կը  գրանցուին  Սուրիոյ  Տէրիք գիւղին մէջ։ Շրջանին մէջ գործող ինքնակառավարման  մարմինը վերջերս հրապարակած է հաղորդագրութիւն մը, ուր բառացիօրէն կ՚ըսուի, թէ յառաջիկայ  հանգրուանին  (շատ  հաւանաբար ուսումնական նոր տարեշրջանին)  Տէրիք գիւղի  հայկական վարժարանին  մէջ քրտերէն լեզուի ուսուցումը պիտի դառնայ պարտադիր։ Հաղորդագրութիւնը լոյս տեսած է արաբերէն լեզուով ու պատճառ դարձած, որ շրջանի հայ բնակութեան մօտ  տագնապի […]

̰
Այնթապում դպրոցի տնօրենն իր ծանոթին ձևակերպել է որպես պահակ և յուրացրել 2 մլն դրամ

13:19 13.08.2018

Արարատի մարզի Այնթափ համայնքի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում յուրացման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ դպրոցի տնօրեն Ա. Ս.-ն առաջարկել է Ս. Ի-ն 2014 թվականի հունիսին կնքել դպրոցում որպես պահակ աշխատանքի անցնելու վերաբերյալ աշխատանքային պայմանագիր։ Վերջինս, Ա. […]

̰
«ՍՕՍ մանկական գյուղեր»-ի աշխատակիցը ձերբակալվել է՝ անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողությունների կասկածանքով

12:20 13.08.2018

ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցը՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի արհեստանոցում անառակաբարո գործողություններ են կատարվել մանկական […]

̰
Զորակոչիկներին ու նրանց ազգականներին բաժանվել են ՄԻՊ-ին դիմելու վերաբերյալ թերթիկներ

12:17 13.08.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են բաժանվել զորակոչիկներին ու նրանց ազգականներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Տեղեկատվական թերթիկում ներկայացված են, թե ինչ իրավունքներ ունեն զորակոչիկները բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների ընթացքում, ինչպես կարող են դիմել Պաշտպանին, ինչ ընթացակարգով է քննարկվում դիմումը, երբ կարող է այն դադարեցվել […]

̰
Գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ. կա տուժած

11:48 13.08.2018

Օգոստոսի 13-ին՝ ժամը 09:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 47 շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դ. Ա.-ին պատկանող բնակարանի փակ պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի […]

̰
Կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը. Արայիկ Հարությունյան

11:27 13.08.2018

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ համատեղ ջանքերով կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը,  որի  նպատակներից մեկը Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումն է. «Ճանաչելով միմյանց՝ մենք […]

̰
Արտաշատում առևտրականները բողոքի ակցիա են անցկացնում

10:41 13.08.2018

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի առևտրականներն այսօր վաղ առավոտից դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով հարկային մարմնի աշխատանքից: «Ամբողջ քաղաքը տեռոր են անում, 13-14 հոգով մտնում են ստուգման: 300 հազար դրամի ապրանք ունեցող խանութի վրա 500-600 հազար դրամի տուգանք են դնում: Հանձնարարականով գալիս են, որ ՀԴՄ ստուգեն, բայց որ դա չի լինում, աշխատուժն են ստուգում՝ առանց հանձնարարականի: Ամեն […]

̰
Մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ պետությունը միլիոնավոր դրամներ է խնայում. Մխիթար Հայրապետյան

10:28 13.08.2018

Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունն առաջ է բերել Հայաստան-սփյուռք հարաբերությունների նոր տրամաբանություն ու օրակարգ: Հանրապետությունում և սփյուռքում նոր ու դրական տրամադրություններ են տիրում, մեծացել են սպասումները, և այս ամենը պետք է վերածել շոշափելի արդյունքի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստան-սփյուռք հարաբերություններին, նախարարության կողմից իրականացվող ծրագրերին: – Արդեն շուրջ […]

̰
Ամուլսարի ճանապարհների շրջափակման դեմ բողոքող բնակիչները բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ

09:32 13.08.2018

Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անում ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք նաև հայտարարություն են տարածել լրատվամիջոցների համար, որում ասված է. «Մենք՝ Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի և այլ համայնքների հազարից ավելի բնակիչներ արդեն երկրորդ անգամ դիմել ենք վարչապետին և կառավարությանը՝ կոչ անելով միջամտել՝ վերջ տալու Ամուլսարի […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

09:15 13.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նուբարաշեն 11փ. 5, 6, 7, 9, 10-16, Արցախի փ. 4, 6, 6/1, 6Ա, Բ շենքերը, Թբիլիսյան խճ. 26/5, 29/3, 33, 35/1, 35/2, Մամիկոնյանց փ. 47, 47/1, 49, 49/1, Զարուբյան փ. 10/1, […]

̰
Ջերմուկում քայլերթ և ավտոերթ է անցկացվել՝ ի պաշտպանություն Ամուլսարի

00:01 13.08.2018

Ի պաշտպանություն Ամուլսարի՝ օգոստոսի 12-ին Ջերմուկում համերաշխության քայլերթ և ավտոերթ է անցկացվել: Ակցիային մասնակցել են Ջերմուկի, Գնդեվազի, ինչպես նաև Վայոց ձորի մարզի այլ համայնքների բնակիչները: «Այս քայլերթը նպատակ ունի մարդկանց մեջ ամրապնդելու այն գաղափարը, որ Ամուլսարը, միևնույնն է, հանք չի դառնալու, և մեր պայքարն ուղղված չէ անձերի դեմ։ Մենք սիրում և հարգում ենք մեր հայրենակիցներին՝ […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում մահվան վերջին 2 դեպքերի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում քննություն է նախաձեռնվել

22:15 12.08.2018

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց մահվան վերջին երկու անհանգստացնող դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի կյանքի իրավունքի ապահովումը գտնվում է պետության անմիջական պատասխանատվության ներքո: Պոզիտիվ պարտականության ուժով պետությունը պարտավոր է ապահովել կյանքի արժանապատիվ պայմաններ ազատությունից զրկված անձի համար: Հետևաբար, […]

̰
BACK_TO_TOP