13:36 16.08.2018
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ 2017-ի հունվար-հունիս ամիսներին միգրացիայի բացասական մնացորդը կազմել է 17500, իսկ 2018-ին՝ 6000: Բնական հավելաճը 2016-ի հունվար-հունիսին կազմել է 4000, 2017-ի հունվար-հունիսին՝ 2600, 2018-ի հունվար-հունիսին՝ 3100: Նա նշել է, որ սա միջմարդահամարային շրջանի տվյալներ են. 10 տարին մեկ մարդահամար […]
13:00 16.08.2018
Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնել է Վան ու անձամբ ծանոթացել հայկական գերեզմանոցի տարածքում իրավիճակին, որտեղ վերջերս տեղի իշխանությունները հասարակական զուգարան էին կառուցել, տեղեկացնում է «Ակօս»-ը: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Վան այցելելուց հետո համոզվել է, որ զուգարանի կառուցման վայրում հին հայկական գերեզմանոց է եղել։ «Ուր ձեռքս տարա, մարդու ոսկոր դուրս եկավ: […]
12:30 16.08.2018
«Չնայած Արմավիրի մարզում գրանցված կարկտահարությանը` այս տարի խաղողի բերքն առատ է, ու սպասվում է նախորդ տարվանից ավելի բերքի մթերում»,- այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է գյուղնախարար Արթուր Խաչատրյանը։ Նախարարը նշել է, որ արդեն հանդիպումներ են ունեցել մթերող բոլոր կազմակերպությունների հետ ու քննարկել գնային քաղաքականությունը։ Արթուր Խաչատրյանը վստահեցրել է, որ գյուղացու մշակած խաղողի ողջ […]
10:07 16.08.2018
Սուրիոյ Ազգային Ժողովի հայ անդամ դոկտ. Նորա Արիսեան օրերս իր նոր հատորը ներկայացուցած է։ SHANTNEWS այս մասին տեղեկութիւն ստացաւ Դամասկոսի իր աղբիւրէն։ Մեր աղբիւրին փոխանցմամբ` արաբերէնով լոյս տեսած եւ Ցեղասպանութենէն ճողոպրած հայորդիներու մասին պատմող հատորը կը կրէ՝ «Հայերու տարագրութիւնը Տէր Զօրի մէջ»: Կը տեղեկանանք նաեւ, որ Արիսեան իր նորատիպի Սուրիոյ աքատեմական շրջանակներուն ներկայացուցած է Դամասկոսի […]
09:55 16.08.2018
Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ «Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք […]
01:00 16.08.2018
Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են, հերթի երկարությունը կազմում է մեկ ու կես կիլոմետր, Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար անցանելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։ «Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում: Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին […]
00:47 16.08.2018
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են կոռուպցիոն դրսևորման հերթական դրվագը, այս անգամ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ: Պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանը չարաշահումներ է կատարել: 2017-18 թվականներին համայնքի ճանապարհները և ոռոգման ցանցը հիմնանորոգելու, ծառութուփ ձեռք բերելու և տնկելու, խաղահրապարակ […]
00:25 16.08.2018
Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հայտարարություն են տարածել, որում մեղադրում են ՀՀ ոստիկանությանն իրենց պաշտպանյալների նկատմամբ անմեղության կանխավարկածի խախտման մեջ։ Փաստաբանների տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «2018 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանությունը հին ու ոչ այնքան բարի ժամանակների ոգով տարածել է հաղորդագրություն իրենց ձևակերպմամբ «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանի ու […]
00:16 16.08.2018
Տնօրենները դպրոցական խորհուրդները վերածել են բիզնեսի, պետք է այս ամենին վերջ տալ: Այս մասին Կասկադում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Հենց այսօր քննարկվել է դպրոցներում խորհուրդներին և տնօրեններին հավաստագրեր տրամադրելու կարգը»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ խնդիրը լուծելու համար պետք է նաև ուսուցիչների ու ծնողների աջակցությունը, քանի որ […]
22:22 15.08.2018
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել առողջական խնդիրների և դեղերի ձեռք բերման դժվարության պատճառաբանությամբ քաղաքացու կողմից կառավարության 3–րդ մասնաշենքում ռումբի տեղադրման ահազանգ կատարելու առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ պաշտոնական կայքից: Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Մարզային գրանցում ունեցող քաղաքացին ունի առողջական խնդիրներ, վիրահատվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Բուժման հետագա պատշաճ ընթացքը կազմակերպելու նպատակով, համաձայն միջազգային ուղեցույցների, քաղաքացուն նշանակվել […]
21:34 15.08.2018
Նիկոլայ Նիկողոսյանի և նրա կնոջ՝ Էթերի Նիկողոսյանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա վաղը՝ ժամը 11։30-ին, Մոսկվայի հայկական Սուրբ Պայծառակերպության եկեղեցում: Այնուհետ Նիկոլայ Նիկողոսյանի աճյունը կտեղափոխվի Երևան: Հուղարկավորությունը տեղի կունենա Կոմիտասի անվան պանթեոնում: ԽՍՀՄ ժողովրդական նկարիչը վախճանվեց օգոստոսի 10-ին, կյանքի 100-րդ տարում: Ընդամենը մեկ օր անց մահացավ նրա կինը՝ Էթերի Նիկողոսյանը: Ավելի վաղ rusarminfo.ru լրատվական կայքը հաղորդել էր, որ […]
19:40 15.08.2018
Կառավարությունը ազատանցիներին կարկտահարության փոխհատուցում հատկացնելու մասին որոշում կկայացնի: Այս մասին այսօր հայտարարել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, որն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Ազատանի մոտ 800 հեկտար ցանքերը կարկտահարվել են օգոստոսի 8-ին: Այժմ գնահատվելու է յուրաքանչյուր տնտեսության կրած վնասի չափը: Գյուղատնտեսության նախարարը շրջել է կարկտահարված դաշտերում և լսել ազատանցիների դժգոհությունները, որոնք նախարարին խնդրել են աջակցել […]
19:10 15.08.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է «Я – предприниматель» ձեռնարկության զարգացման ֆոնդի ներկայացուցիչներին, հայտնում է ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Ֆոնդը ներառում է մի շարք տեխնոլոգիական ընկերություններ, որոնք առաջարկում են նորարարական ծառայություններ ՏՏ ոլորտում։ Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները` առանձին անդրադառնալով «World WiFi» նախագծին։ Գաղափարի […]
19:00 15.08.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ուսումնասիրություններով պարզվել է, որ համացանցի սոցիալական ցանցերում գովազդվում են Հայաստանում գործող տարբեր վարկային միջնորդներ: Դրանք գործելով իբրև վարկային կազմակերպություններ, իրենց դիմող քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով նրանց անվամբ Հայաստանում գործող բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով ձևակերպում են վարկեր՝ վարկային պայմանագրում նշված գումարի 30-ից […]
18:10 15.08.2018
«Վեոլիա Ջրի» ֆեյսբուքյան էջից քիչ առաջ տեղեկացանք, որ օրերս ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը կարճել է վարչական վարույթը, հարուցված Երևանի Ավանեսովի նրբանցք, 1-ին շենքի թիվ 26 բնակարանի բնակիչ Արմեն Հախնազարյանի դիմումի հիման վրա: Նշվում է, որ տվյալ անձը բողոքել էր «Վեոլիա ջրի» մատակարարած ջրի որակից: Արձագանքելով դրան, տեսչության կողմից, համաձայն գործող կարգի, նշված բնակարանում […]
16:10 15.08.2018
Այսօր Գյումրիում քննարկում է կազմակերպվել համայնքների խոշորացման գործընթացի, գրանցած հաջողությունների ու ստեղծված դժվարությունների մասին: Քննարկմանը մասնակցել են Սարապատ խոշորացված համայնքի 14 գյուղերի ներկայացուցիչներն ու մի շարք հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ, ովքեր ուսումնասիրություն են արել գյուղական համայնքներում ու պարզել, որ խոշորացումից շահել են հիմնականում փոքր գյուղերը, մեծ և համեմատաբար շատ բյուջե ունեցող գյուղերում էլ դժգոհ են՝ իրենց հավաքագրածով […]
15:50 15.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը հանգստանում է Իջևանում։ Այս մասին տեղեկացանք վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2192011034409506&id=100008018927331
13:00 15.08.2018
Թուրքիայում «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի խաղի ժամանակ ուշագրավ հարց է հնչել, որին, սակայն, մասնակիցը սխալ է պատասխանել։ Եթե մասնակիցը կարողանար ճիշտ պատասխանել, ապա կվաստակեր 30.000 թուրքական լիրա ( (մոտ 4.000 դոլար): Հաղորդավար Մուրաթ Յըլդըրըմը հնչեցրել է հետևյալ հարցը. «Թուրքիան նշված երկրներից ո՞րի հետ ունի ամենաերկար ցամաքային սահմանը»։ Տարբերակներ՝ A. Հայաստան B. Վրաստան C. Հունաստան D. Բուլղարիա Մասնակիցն օգտվել […]
12:40 15.08.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր շարունակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի մասին դատական նիստից րոպեներ առաջ տեղեկություն է ստացել քրեակատարողական հիմնարկից, որ նա վատառողջ է և նպատակարհարմար չի գտնում այսօր դատարան տեղափոխվել: Դատավորը հայտարարեց 20 րոպե ընդմիջում, որպեսզի համապատասխան գրություն ստանար այդ մասին: […]
11:00 15.08.2018
ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնում նախապատրաստված նյութերով Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ.-ի կողմից կաշառք ստանալու փաստով տվյալներ են ձեռք բերվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ.-ն 2013-2017 թթ. ընկած ժամանակահատվածում նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն […]
08:07 15.08.2018
Հուլիսի 16-ին՝ ժամը 9։10-14։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը հարմարեցված բանալու գործադրմամբ բացել է Արտաշիսյան փողոցի 63/2 շենքի բնարականներից մեկի դուռը, մտել ներս և հափշտակել ոսկեղեն: Տեսագրությունում երևացող անձը կասկածվում է հանցագործությունը կատարելու մեջ: Նրան ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
23:14 14.08.2018
Գյումրիի Ռուսթավելի փողոցում, որտեղ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը մեկ տարի առաջ 2 տարբեր մասնավոր անձանցից տարածք էր գնել հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով, հիմա հրաժարվել է բիզնես գաղափարից ու փոխել նախագիծը: Սեփականատերը հյուրանոցի փոխարեն կանաչ գոտի է հիմնելու և օգտագործման իրավունքով տրամադրելու է քաղաքին։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: […]
21:36 14.08.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 14-ին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել են Շանթ Հարությունյանին: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Շանթ Հարությունյանի հետ, վերջինը ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված իր ազատ արձակման հետ: «Այդ բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները […]
21:16 14.08.2018
Հունիսի 4-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի […]
21:00 14.08.2018
Օգոստոսի 14-ին՝ ժամը 4։30-ից սկսած, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր էին ստացվում: Մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշում էր, […]
19:28 14.08.2018
Օրերս ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ մայրաքաղաքի Որմնադիրների փողոցի բնակիչ, 2003 թ. ծնված Սուսաննա Մովսիսյանը օգոստոսի 3-ին՝ ժամը 6:30-ի սահմաններում, տնից դուրս է եկել, և մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Օգոստոսի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Սուսաննա Մովսիսյանը Երևանի «Վարդավառի» զբոսայգու մոտ հայտնաբերել […]
14:03 14.08.2018
Շարմ ալ շէյխի եգիպտացի վաճառորդներէն մին զարմացուցած է շրջանը այցելող հայ զբօսաշրջիկները։ Եգիպտացին, որ մաքուր հայերէնով Չարենց արտասանած է, անդրադարձած է նաեւ Հայաստանի վերջին զարգացումներուն ու խօսած «Թաւշեայ յեղափոխութեան» մասին։ Ան բառացիօրէն ըսած է «Հայեր ջան, դուխով». բան մը որ զարմացուցած է հայ զբօսաշրջիկները։ Նշենք, որ տեսանիւթը տեղադրած է Ֆէյսպուքի օգտատէր Մարինէ Շահինեանը։
11:11 14.08.2018
Օգոստոսի 14-ին` ժամը 09:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 3-րդ հարկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, […]
10:58 14.08.2018
««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում բունտ է հասունանում: Բանն այն է, որ դատապարտյալները և կալանավորները պահանջում են իրենց դեմ հարուցված քրեական գործերն օբյեկտիվ քննել կամ իրենց պայմանական վաղաժամկետ ազատ արձակել: Ի պատասխան իրենց հորդորներին՝ այս օրերին ՀՀ քրեակատարողական հիմնարկների կալանավորներից շատերը հացադուլ են հայտարարել, իսկ ահա մի մասն էլ, չդիմանալով անազատությանը, ինքնասպան է […]
10:45 14.08.2018
Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ առաջիկայում Էջմիածինը հենց մուտքի մոտ կունենա հանգստի գեղեցիկ գոտի: «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Հայտնում եմ ձեզ, որ Մշակույթի պալատի հարակից տարածքը շուտով կբարեկարգվի, Վանա լճի մակետով կառուցված մեծ լողավազանը կհիմնանորոգվի, և դրանում կգործարկվի գունավոր ցայտաղբյուր: Մեր քաղաքը հենց մուտքի մոտ կունենա գեղեցիկ գոտի, որտեղ կկարողանան […]