16:14 13.08.2018
Գերցեն փողոցը ևս ընդգրկված է Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրում: Մոտ մեկ կիլոմետր երկարությամբ և 7 մ լայնությամբ փողոցը համարվում է երկրորդական, այն քաղաքի երկու կարևոր` Շիրակացի և Վազգեն Սարգսյան փողոցները իրար կապող կարևոր հանգույց է համարվում, բայց տասնամյակներով չի հիմնանորոգվել, 30 տարի է՝ դարձել է հողային հիմքով: Փողոցաշինական ծրագրով հիմնանորոգվում է նաև Գյումրի գետակի վրա կառուցված հին կամուրջը: Բայց շինարարներն արդեն մեկ շաբաթ է՝ չեն կարողանում խիստ կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքի հիմքերի ամրացման աշխատանքներին անցնել։ Պատճառը կամրջի տակ տարիներով կուտակված տիղմն ու աղբն է, որով պետք է զբաղվեր կոմունալ բաժինը, բայց հիմա գոյացած զանգվածը ստիպված հեռացնում են շինարարները։
1971 թվականին կառուցված կամրջի լայնությունը մոտ 16 մետր է, բայց գետակի հունը գրեթե փակվել է: Նախկինում կամրջի տակ նաև ձորակ է եղել է, որտեղով անարգել ջուր է հոսել: Թաղամասի բնակիչների հավաստմամբ՝ ժամանակին կամրջի տակից նաև տրակտոր, անգամ տանկ է անցել։
Հիմա կամրջի հարակից տարածքում ճահիճ է առաջացել, այստեղ են թափվում նաև բնակելիների կոյուղաջրերը: Շոգ եղանակներին թաղամասում գարշահոտություն է տարածվում, այստեղ նաև կրծողների բազմանալու համար նպաստավոր միջավայր է դարձել։
Մետաղական կոնստրուկցիայով երկշերտ բետոնյա լիցքով ամրացնելու են կամրջի հիմքերը, ապա կջրամեկուսացնեն ամբողջ մակերեսն ու կկառուցեն պաշտպանիչ ճաղավանդակներ: Գերցեն փողոցը ևս կունենա անձրևաջրատար համակարգ:
22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-իԳազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...
21:54 12.08.2025
Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...
21:45 12.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...
21:29 12.08.2025
Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարարԱռավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:19 12.08.2025
Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետՈւկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...