23:50 18.08.2018
Շիրակի մարզի որոշ ճանապարհահատվածներում արգելապատնեշների բացակայությունն է մեծաթիվ ՃՏՊ-ների պատճառը։ Քսան գյուղեր Գյումրիին կապող միակ՝ Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի միայն Գյումրի-Կապս հատվածն է տարիներ առաջ հիմնանորոգվել, իսկ դեպի Ամասիա ոլորապտույտ մասերը մնացել են գրունտային հիմքով։ Այդ հատվածներում բետոնե հենասյուներ ու արգելապատնեշներ տեղադրված չեն։ Մոտ մեկ ամիս առաջ այդ հատվածում մեքենան հետընթաց կատարելիս Ջրաձորի կիրճն էր գլորվել, ինչի հետևանքով […]
23:14 18.08.2018
Օգոստոսի 18-ին՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Չարբախի բաժանմունք է ներկայացել արյունոտված դեմքով մի քաղաքացի և հայտնել, որ մի տղամարդ իրեն հարվածել է: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ախտորոշվել՝ «ճակատի շրջանի քերծված վերք, որովայնի շրջանի կտրած-ծակած թափանցող վերք»: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ ժամեր անց ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու Շարուրի […]
18:40 18.08.2018
Արդեն 3 օր է՝ «Հյուսիս- հարավ»ճանապարհի Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածի հայ շինարարները գործադուլ են անում՝ պահանջելով կապալառու չինական «Սինոհիդրո» ընկերությունից բարձրացնել աշխատավարձերը, կրճատել աշխատաժամերը և շինաշխատանքների ընթացքում ապահովել իրենց անվտանգությունը: Հյուսիս-հարավի շինարարությունն արագացնելու համար չինական ընկերությունը հավելյալ աշխատաժամեր է սահմանել, որի դիմաց վարձատրությունից շինարարները դժգոհ են: «Աշխատանքային պայմանագիր կա, այնտեղ նշված է նաև վարձատրությունը, եթե […]
17:55 18.08.2018
«Այս հեղափոխությունը բացեց տասնյակ հազարավոր հասակական խմբերի ձայնը, այդ մարդիկ նախկինում կամ ձայնազուրկ են եղել կամ վախենում էին իրենց կարծիքը արտահայտել»: Այս մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյան: Տիգրան Հակոբյանի բնորոշմամբ ներկայիս քաղաքացիական ակտիվիստների շարժումները շատ ժամանակ հաջողության հասնելու համար իշխանական դիմակն է հագնում և սկսում է օգտագործել իշխանության […]
17:15 18.08.2018
«Եթե մենք նայենք այն բոլոր գործընթացները, որոնք կատարվում են Հայաստանում, ապա կարելի է ասել, որ կան ժողովրդավարության դասական հատկանիշները»: Այս մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյան: Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանը իր այդ ամբոխահաճո մոտեցումներով փորձում է շտկման ենթարկել իր կառավարության գործունեության ուղենիշը: «Միակ բանը, որ ինձ մտահոգում […]
16:45 18.08.2018
«Հայաստանում ժողովրդի պահանջով ձևավորված իշխանությունը իսկապես դեմոկրատական է»: Հեռանկարի տաղավարում Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա հասարակական ու քաղաքական արդյունքների մասին խոսելիս ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյան: Նա, անդրադառնալով Փաշինյանի ելույթին, նշել է, որ վարչապետը խոսել է ուղիղ դեմոկրատական սկզբունքների մասին: «Ժողովրդավարության երկու տեսակ կա: Եվ Փաշինյանը բերեց հին Հունաստանի և ավելի […]
14:49 18.08.2018
«UNESCO»-ն Թուրքիոյ մէջ վտանգուած լեզուներու ցուցակ հրապարակած է, որուն համաձայն՝ 11 լեզուներ անհետացման եզրին են։ Ցուցակին մաս կը կազմեն Տրապիզոնի խօսուող պոնտոսեան յունարէնը, Արթուինի Հոփա շրջանին մէջ խօսուող հայերէնի իւրայատուկ բարբառներէն մէկը՝ համշէնահայերէնը, Չամլըհեմշինի մէջ առաւելապէս տարեցներու կողմէ օգտագործուող լազերէնը, Էտիրնէի տարածաշրջանին մէջ տարեցներու մէջ խօսուող գնչուական լեզուն, դարձեալ Էտիրնէի մէջ խօսուող կակաուզերէնը եւ Թուրքիոյ […]
09:28 18.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Լարսի տևական ծանրաբեռնվածության հետևանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների: Հետևաբար՝ նրանք, ովքեր ամռանը ժամանել են հայրենիք և պետք է արդեն մինչև օգոստոսի վերջ լինեն ՌԴ-ում, […]
00:57 18.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք։ Բացահայտվել են մասնավորապես՝ խարդախության 19, մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 5-ական, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, հարկերից խուսափելու և թմրամիջոցի իրացման 2-ական, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության, […]
00:46 18.08.2018
Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում իրավապահներն օրերս Գյումրիում թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հերթական դեպքն են գրանցել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 15-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, համագործակցելով ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի […]
23:40 17.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացրել՝ ամփոփելով վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրն ու խոսելով անելիքներից, միջոցառման ավարտին ֆեյսբուքյան իր էջում բազմամարդ հրապարակից լուսանկար է հրապարակել, որն արվել է թռչնի թռիչքի բարձրությունից։ «Հզոր, հաղթական, անպարտելի ժողովուրդ»․ ահա այսպես է լուսանկարը մակագրել Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2132824060371311/?type=3&theater
20:22 17.08.2018
«Ճիշտ մեկնարկ է տրվել»,- այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով կառավարության 100-օրյա աշխատանքին: «Բնականաբար, շոշափելի արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, բայց կա մի կարևոր իրողություն, որ բոլորին պարզ է այսուհետ, որ կոռուպցիային հասարակությունը «ոչ» է ասել և ասել է հստակ: Եվ կառավարությունն, ի դեմս վարչապետի, հետամուտ […]
18:46 17.08.2018
Քաղաքաշինության կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ առաջին կիսամյակում թեժ գծով ստացվել է մոտ 1500 հեռախոսազանգ. «Քաղաքացիներին մտահոգող հարցերին ծանոթանալու և դրանց հնարավորինս արագ լուծումներ տալու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարն օրվա ընթացքում ստանում է բազմաթիվ հեռախոսազանգեր: «Թեժ գծի» 011-621-769 հեռախոսահամարով 2018 թվականի առաջին կիսամյակում ստացվել է ավելի քան 1500 հեռախոսազանգ: […]
18:42 17.08.2018
Մեր համայնքների չզարգացվածության պատճառը բդեշխային քաղաքականություն է եղել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Շատ-շատ համայնքների ղեկավարներ բառացիորեն իրենց դրսևորում էին տանտիրոջ մոտեցումներով, և իրենց թվում էր, թե իրենց սեփականությունն է (խմբ.-համայնքը), և այդ թալանը հենց սկսվում է ներքևից մինչև վերև: Որքան էլ փորձում էին ժամանակին ցույց տալ, որ […]
18:28 17.08.2018
Օգոստոսի 10-14-ը Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում կողոպուտի երեք դեպք է կատարվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ առաջինը օգոստոսի 10-ին գրանցվել էր ոստիկանության Մալաթիայի բաժնում: Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ, ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկե շղթան՝ կախազարդով, ու փախել: Շղթան հափշտակել հաջողվել էր, իսկ պոկված […]
17:02 17.08.2018
Աւստրալիոյ ծերակուտական Էրիք Ապեց յայտարարած է, որ ինք պատրաստ է պայքարիլ Հայոց Ցեղասպանութեան ուրացման դէմ։ Ան այս մասին յայտարարած է 16 օգոստոսին ունեցած ելոյթի մը ընթացքին եւ շեշտած Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալուն կարեւորութիւնը։ Ծերակուտականը նաեւ յիշեցուցած է, որ իր նախահայրերը հարիւր տարի առաջ գործնականապէս մասնակցած էին Ցեղասպանութեան զոհերուն օժանդակութիւն հասցնելու ջանքերուն։ «Կը հաւատամ արդարութեան յաղթանակին, եւ […]
16:15 17.08.2018
Այսօր՝ ժամը 18։30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելու է պաշտոնավարման 100 օրը: Հանրահավաքին մասնակցող գյումրեցիների խումբն արդեն մայրաքաղաքի ճանապարհին է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից կուսակցության անդամներն ու տասնյակ գյումրեցիներ ավտոերթով շարժվել են Երևան: Ի՞նչ էր հնարավոր փոխել 100 օրում, և որոնք են ժամանակավոր կառավարության աշխատանքի արդյունքները: […]
14:26 17.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, թե որտեղից է սկսելու իր քայլարշավը դեպի Հանրապետության հրապարակ: «Ժամը 17:30-17:40-ին Արցախի պողոտա-Էրեբունի պողոտա խաչմերուկից կշարժվեմ Հանրապետության հրապարակ: Ովքեր ցանկանում են՝ եկեք միասին քայլարշավ իրականացնենք, որտեղ հանդես կգամ ծավալուն ելույթով, կամփոփենք նախորդ երեք ամիսները, կխոսենք ապագա հաղթանակների մասին»,- ասել է նա:
11:08 17.08.2018
Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի խաչմերուկում հայտնաբերել են 5 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակված պարկուճներ, մի քանի ինքնաշեն փայտյա մահակներ, ինչպես նաև ավտոմեքենայի ապակու փշուրներ: Նշված վայրում՝ գետնին, հայտնաբերվել են նաև արնանման հետքեր: Փաստի առթիվ […]
09:51 17.08.2018
«ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարհելով ՃՈ արգելքները, շահագործել են իրենց մեքենաները: Արդյունքում ՃՈ-ն 127 դեպքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, […]
23:39 16.08.2018
Օգոստոսի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ծառայության ղեկավար անձնակազմի հետ աշխատանքային այցով եղել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, հիմնարկի վարչական շենքի դահլիճում Ա. Մխոյանը հիմնարկի վարչակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Ժորժիկ Վարագյանին: Շնորհավորելով վերջինիս և խոսքն ուղղելով ներկաներին՝ ծառայության պետը պահանջել է […]
23:07 16.08.2018
Оգոստոսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի «Նորքի այգիների» տներից մեկին հարակից ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակում հայտնաբերել են «Kia» մակնիշի 80 SU 080 համարանիշի […]
22:13 16.08.2018
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Պիքֆայայի իր նստավայրէն ներս ընդունած է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէնի պաշտօնակատար՝ Պետրոս Թէրզեանը։ Այս մասին կը տեղեկանանք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կայքէջէն, ուր մասնաւորապէս գրուած է «Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքի Վեհարանի մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէնի պաշտօնակատար՝ Պետրոս […]
19:20 16.08.2018
Գյումրիի ավագանու որոշմամբ քաղաքում հանրային օգտագործման ավտոկայանատեղիներն անվճար են, իսկ իրականում վճարովի: Այս հակասական իրավիճակը շտկել չի հաջողվում արդեն քանի տարի: Այսօր քաղաքապետարանում հանրային քննարկում էր կազմակերպվել, բայց ոչ թե անօրինական գումար վերցնողների գործողությունները կանխելու, այլ կայանատեղիները օրինական կերպով վճարովի դարձնելու համար։ Նման առաջարկություն է արել իսրայելական ընկերությունը, որը պատրաստակամ է ներդրումներ անել Գյումրիում ավտոկայանատեղիները […]
18:52 16.08.2018
Այսօր՝ ժամը 15։00֊ին, Արարատի մարզի մեկ տասնյակից ավելի համայնքների բնակիչներ ոռոգման ջրի խնդրով բողոքի ցույց են իրականացրել Արարատի մարզպետարանի շենքի դիմաց: «Ժողովրդավարական Արարատ» հասարակական կազմակերպության նախագահ Հենրիկ Ավագյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասաց, որ Արարատի մարզպետը ընդունել է ակցիայի մոտ 20 ակտիվիստի և լսել նրանց պահանջը: «Բոլորի ներկայությամբ մարզպետը խոստացավ, որ կհեռացնի աշխատանքից քաղաքացիներին դիտավորությամբ ջուր […]
18:50 16.08.2018
Օգոստոսի 17-ին կարգելվի երթևեկությունը և ավտոմեքենաների կայանումը Երևանի մի շարք փողոցներում, հայտնում է ՀՀ ոստիկանությունը: «Հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 07:00-ից մինչև երեկոյան 22:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը. Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ Նալբանդյան փողոցում՝ Սախարովի […]
17:00 16.08.2018
2019 թվականի մարտից Հայաստանում կներդրվի բուսաբուծության ապահովագրության նոր փորձնական ծրագիր: Այն հնարավորություն կտա գյուղացիներին ու անհատ ձեռներեցներին բնական աղետների դեպքում վնասի փոխհատուցում ստանալ ապահովագրական կազմակերպություններից: Պիլոտային ծրագիրը նախ կներդրվի Արմավիրի, Արարատի և Շիրակի մարզերում։ Յուրաքանչյուր մարզի համար առանձնացվել են բանջարաբոստանային այն կուլտուրաները, որոնց համար էլ կսահմանվեն փոխհատուցումներ։ Արմավիրի և Արարատի մարզերի բնակավայրերի համար գյուղնախարարությունը առաջարկում […]
16:40 16.08.2018
Մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունները համատեղ մեկնարկում են «Քո արվեստը՝ դպրոցում» դրամաշնորհային ծրագիրը: Մրցույթը հաղթահարած 50 արվեստագետից յուրաքանչյուրին նախատեսվում է տրամադրել 1 մլն. դրամ դրամաշնորհ: Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտարարել են մշակույթի ու կրթության և գիտության նախարարները: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշել է, որ դրամաշնորհ ստացած յուրաքանչյուր արվեստագետ իր ծրագիրն իրականացնելու է […]
15:57 16.08.2018
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավորապես կանջատվեն: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգի աշխատանքը նախ մասամբ կսահմանափակվի, իսկ […]
15:40 16.08.2018
1 ուսումնական տարվա ընթացքում 1-12-րդ դասարանների աշակերտները հնարավորություն կունենան անվճար այցելել 3 մշակութային հաստատություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը․ «Կարևոր ենք համարում աբոնեմենտային համակարգի վերագործարկումը, թերևս 30 տարի անց ամբողջ հանրապետության տարածքով մեկ, որովհետև, կարծում ենք, որ մեր քաղաքականության, և թե կրթության և գիտության նախարարության քաղաքականության մեջ […]