10:50 03.08.2018
Օգոստոսի 3-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի բակում երեխայի գլուխը արգելափակվել է ճաղավանդակների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները երեխայի գլուխն անվնաս դուրս են բերել ճաղավանդակների արանքից: Երեխան չի տուժել:
09:28 03.08.2018
Օգոստոսի 2-ին՝ ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Սպորտային 4-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա. Ա.-ի […]
09:20 03.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։ Մկրտչյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն և երկու հողամաս։ Փոխմարզպետի սեփականությունն են համարվում նաև երեք ավտոմեքենաները՝ «LEXUS RX 300», «GAZ 52» և տրակտոր «T25A» մակնիշների։ Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 700 հազար […]
22:33 02.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան տարբեր առարկաներով վնասած անձանց ինքնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. մայիսի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 13:00- 15:00-ն […]
22:12 02.08.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Վարչապետի տիկինը Կարեն Ղազարյանի ծնողներին ասել է, որ այս պահին ամենակարևորը նրա մասին լուր ունենալն է: Աննա Հակոբյանը խոստացել է կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Վարչապետի տիկնոջ խոսքով՝ Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու միակ տարբերակն այդ դեպքում միջազգային […]
16:20 02.08.2018
Արցախյան պատերազմից հետո տեղի բնակավայրերում ու դրանց հարևանությամբ շարունակում են մնալ ականապատ տարածքներ, որոնք խիստ վտանգավոր են բնակչության ու նաև գյուղատնտեսական աշխատանքներ տանելու համար։ 2000 թվականից սկսած այդ տարածքներում ականազերծում է իրականացնում բրիտանական «Հալո Թրաստ» կազմակերպությունը։ Կազմակերպության սակրավորները Երևանում ցուցադրական ականազերծում էին անում՝ ներկայացնելու համար իրենց բարդ ու վտանգավոր աշխատանքը։ Բայց երևանյան այգու հարթ ու […]
14:17 02.08.2018
Բրիտանական Marks & Spencer բրենդը կոշիկների հավաքածու է ներկայացրել՝ մարդկային մաշկի երանգներով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Սովորաբար կանացի հանդերձանքի այդ կարևոր մասը ստեղծվում է բաց մարմնագույն երանգ ունեցող նյութերից. մարմնի այդ գույնը հատուկ է սպիտակամորթ անձանց: Բրիտանական այս բրենդի դիզայներները մշակել և ներկայացրել են թխամորթ և սևամորթ մարդկանց մաշկի գույնն ունեցող կոշիկներ: Դրանից բացի՝ կան […]
13:21 02.08.2018
Թուրքիոյ կողմէ բռնագրաւեալ Սիսի կաթողիկոսութեան դատական հայցը պիտի ներկայացուի Թուրքիոյ մէջ։ Այս մասին Shantnews տեղեկութիւն ստացաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կայքէջէն, ուր մասնաւորապէս գրուած է, թէ 31 Յուլիս 2018-ին, Ս. Աստուածածին Վանքին մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին նախագահութեամբ տեղի ունեցաւ Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջքի իրաւական յանձնախումբին աշխատանքային հանդիպումը։ Կը նշուի նաեւ, որ Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի […]
12:21 02.08.2018
Թուրքիոյ ոչ-իսլամ փոքրամասնութիւններու առաջնորդները օրերս հանդէս եկած են յայտարարութեամբ մը, ուր յայտնած են, թէ իրենք «գոհ» են Թուրքիայէն։ Ըստ Պոլսոյ «Ժամանակ» հայկական օրաթերթին կրօնապետերու եւ աշխարհիկ վարիչներու այս հաղորդագրութիւնը լոյսին կը տրուի Թուրքիոյ մէջ փոքրամասնութիւններու դէմ առկայ ճնշումներու մասին կարգ մը հրապարակումներէն ետք։ Կը նշուի նաեւ, որ յայտարարութեան տակ ստորագրած են Պոլսոյ Պատրիարքութեան ընդհանուր տեղապահ […]
12:13 02.08.2018
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կաթողիկոսի ամառային նստավայրում՝ Լիբանանի Բիքֆայա քաղաքում նոր շենք է կառուցում: Շինարարությունը մեկնարկել է Բիքֆայայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, որտեղ գտնվում են Դպրեվանքն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված սփյուռքում առաջին հուշարձանը: Այդ մասին Shantnews-ը տեղեկացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Նոր շինությունը կազմված է լինելու 24 սենյակից, ունենալու է պահեստ և շտեմարան: Տեղեկացանք նաև, […]
11:23 02.08.2018
Նորարարությունները կարող են օգնել շուրջ 285 միլիոն մարդկանց, որոնք ապրում են տեսողական խանգարումներով: «Մինչ այդ սարքերը նախագծված էին կորցրած զգայարանները վերականգնման նպատակով, վերջին տասնամյակում նրանք սկսեցին վերանայել ուղեղի կազմակերպման և զարգացման մեր պատկերացումները: Ուղեղը կարող է նույն կերպ վերամշակել ընկալվող տեղեկատվությունը անկախ նրանից, թե որ օրգանն է մատուցում այն»: BrainPort սարքավորումը փոխանցում է թվային տեղեկատվություն տեսախցիկի […]
09:40 02.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Իրանական «Սավա» ընկերությունը, որ իրականացնում էր «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հատվածներից մեկի կառուցումը, լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել իր 17 աշխատակիցներին, մարդիկ 5 ամիս աշխատել են, բայց այդպես էլ չեն վարձատրվել: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների կապալառուն «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունն է: Իսկ ահա […]
23:47 01.08.2018
Օգոստոսի 1-ին` ժամը 22:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ցած նետվել Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 15 շենքին հարակից շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: […]
23:37 01.08.2018
Չնայած շարունակվող բնական աճին, Հայաստանի բնակչությունը մեկ տարում նվազել է 10.1 հազար մարդով և հուլիսի 1-ին կազմել է 2 969,8 հազար մարդ: Ինչպես հայտնում է ՀՀ վիճակագրական ծառայությունը, քաղաքային բնակչությունը նվազել է 3.6 հազարով, հասնելով 1 894,4 հազարի, իսկ գյուղական բնակչությունը նվազել է 6.5 հազարով՝ մինչև 1 075.4 հազար: 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում երկրի բնակչությունը […]
23:20 01.08.2018
ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում խումբը բնակարանային գողություններ է կատարում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ խոսքը նախկինում տարբեր հանցագործություններ կատարած Երևանի բնակիչներ Էդգար Կորոտկինի և Պետրոս Մինասյանի մասին է: Հուլիսի 31-ին քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ ստացան, որ կասկածյալները Հալաբյան փողոցի […]
22:10 01.08.2018
Հոլանդիայում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Արմեն քահանա Մելքոնյանը հեռացել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունից։ Այս մասին Տեր Արմենը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Կը յայտնեմ թէ հետ այսու առնչութիւն չունիմ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման հետ՝ սկզբունքային պատճառներով»։ Shantnews-ի թղթակիցը Տեր Արմեն քահանա Մելքոնյանից փորձեց պարզել շարժումից հեռանալու պատճառները: Նա մասնավորապես նշեց, որ […]
21:30 01.08.2018
Բարձր ջերմաստիճանի պատճառով առաջացող մահվան ցուցանիշը 2080 թվականին կարող է ավելանալ վեց անգամ: Այս եզրակացության են եկել Ավստրալիայի «Մոնաշի» համալսարանի գիտնականները: Նրանք մշակել են մի համակարգչային ծրագիր, որը ցույց է տվել, որ կլիմայի անոմալ տաքացման արդյունքում մահացության դեպքերի աճ է գրանցվելու աշխարհի 20 պետությունում: «Այս ուսումնասիրության պատճառն այն էր, որ տասնյակ հազարավոր մարդիկ ողջ աշխարհում առողջական […]
18:05 01.08.2018
Գագիկ Համբարյանը վերադառնալու է Շիրակի պետական համալսարան ու աշխատելու է որպես դասախոս, բայց մի քանի օր առաջ տեղեկացել է, որ նորից ներգրավված է մեկ այլ դատական գործում, այս անգամ պատասխանողի կարգավիճակով: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրել է անձամբ Գագիկ Համբարյանը: Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հուլիսի 25-ին դատարան է դիմել մեղադրանքով, որ Գագիկ Համբարյանն […]
15:35 01.08.2018
Այսօր Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին իր պաշտոնում վերականգնելու հայցի քննությունը: Անահիտ Ֆարմանյանը դատարանում վիճարկում է Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանը, որով նա ազատվել է պրոռեկտորի պաշտոնից: Իսկ հրամանի հիմքում այն էր, որ Անահիտ Ֆարմանյանի մասնագիտությանն ու պարտականություններին համապատասխան աշխատանք բուհում այլևս չկա։ […]
15:21 01.08.2018
Ըստ Ռուսաստանի Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF)՝ մարդիկ արդեն ամբողջությամբ սպառել են 2018 թվականին մոլորակի կողմից հատկացված ռեսուրսների պաշարը: Ամեն անգամ էկոլոգիական «պարտքի» օրերը ավելանում են ըստ հատուկ ուսումնասիրությունների, որոնց հիմքում ընկած են բիոլոգիական ռեսուրսների օգտագործումը և ջերմոցային գազերի արտանետումները: Եթե 2000-ականների սկզբին այդ օրը գալիս էր հոկտեմբերին, ապա տարեցտարի այն վրա է հասնում ավելի […]
14:15 01.08.2018
«Կաթողիկոսը պետք է հրաժարական տա, որովհետև նա խախտել է կրոնական իր ուխտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է պատմաբան Գևորգ Յազըճյանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կորյուն աբեղա Առաքելյանը, որ օրերս կարգալույծ էր հռչակվել Մայր Աթոռի կողմից: Չնայած դրան, նախկին հոգևորականը շարունակում է ներկայանալ որպես աբեղա։ «Նոր Հայաստան, նոր […]
13:48 01.08.2018
Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀՇ ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանը անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների և ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ դիտարկում է գրել՝ նշելով, որ դա պատահական չէր և ներկայացնում է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը: «Դա տարօրինակ է այն իրողության մեջ, երբ խոսքը գնում է ընդամենը քրեական հանցագործությունների բացահայտումների մասին: Այդպիսի հայտարարություն կարող էր […]
13:29 01.08.2018
Երևանում՝ Վերաքննիչ դատարանի առջևում, բողոքի ակցիա է ի պաշտպանություն Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «ազատություն Դավիթին», «Դավո ջան, մենք քեզ հետ ենք», «արդարություն», «Մեր Դավիթին մեզ տվեք»: Հիշեցնենք՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը հուլիսի 7-ին կալանավորվել են՝ ապրիլի հակակառավարական ցույցերի ժամանակ բողոքի ակցիաների մասնակիցների վրա խուլիգանական հարձակումների մեղադրանքով:
13:04 01.08.2018
Այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել «S.O.S. Սևան» նախաձեռնությունը, որի ներկայացուցիչներն ասել են, թե դարձյալ ստիպված են կառավարությանը դիմել՝ հիշեցնելով, որ Սևանա լիճը մեծ վտանգի առջև է: Բավական ժամանակ է, ինչ Սևանա լիճը «ծաղկել է»: Ջրի աղտոտվածությունը պայմանավորված է մի քանի գործոններով` ջրի մակարդակն ու ձնկապաշարն է էականորեն նվազել, կենցաղային թափոններն են լճում ավելացել, իսկ կենսաբանական, […]
12:45 01.08.2018
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբրգական ավտովթար է տեղի ունեցլ Արմավիրի մարզում։ Ժամը 02։50- սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Խաչատուր Նալբանդյանը իր վարած Opel մակնիշի համարանիշի ավտոմեքենայով Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե դարպասին, կոտրել այն և առաջ ընթանալով՝ կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդ Խ. Նալբանդյանը, նրա […]
07:30 01.08.2018
Օրերս Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դրսևորումն ի հայտ եկավ. միջադեպն աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ, հաղորդում է Econews.am-ը: Համացանցում ահազանգ հնչեց, որ Մարտունի քաղաքում անհայտ անձը երկու շուն է կապել մեքենայի հետևից և քարշ է տալիս կենդանիներին: Դեպքին միանգամից արձագանքեց Հայաստանի կենդանասեր և կենդանապաշտպան հասարակությունը: «Դինգո թիմի» անդամները գնացին ահազանգի հետքերով և հայտնաբերեցին վերոնշյալ […]
23:53 31.07.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք։ Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի՝ բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 14, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու 8, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության 5, կաշառակերության 4, […]
19:26 31.07.2018
Սյունիքի մարզի Շաղատ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով երկու բնակիչ ստացել է տարբեր բնույթի այրվածքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հուլիսի 31-ին՝ ժամը 14:01-ին, նախարարության «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում այրվում է անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի […]
18:07 31.07.2018
ՀՀ արդարադատության նախարարությունը, կարևորելով բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ […]
15:53 31.07.2018
Աշխատանքից ազատված ուսուցչուհին Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է նախկին աշխատանքին: Քաղաքացին դիմել է ՄԻՊ՝ տեղեկացնելով, որ իրեն աշխատանքից անօրինական ազատել են: Ըստ դիմումատուի՝ շուրջ 20 տարի աշխատել է դպրոցում որպես ուսուցչուհի: Առողջական խնդիրների պատճառով մի քանի օր չի ներկայացել աշխատանքի, սակայն հետագայում այդ փաստը հավաստող տեղեկանք տնօրինությանը ներկայացնել չի կարողացել: Արդյունքում, վերջինիս աշխատանքից ազատել են՝ […]