13:04 01.08.2018
Այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել «S.O.S. Սևան» նախաձեռնությունը, որի ներկայացուցիչներն ասել են, թե դարձյալ ստիպված են կառավարությանը դիմել՝ հիշեցնելով, որ Սևանա լիճը մեծ վտանգի առջև է: Բավական ժամանակ է, ինչ Սևանա լիճը «ծաղկել է»: Ջրի աղտոտվածությունը պայմանավորված է մի քանի գործոններով` ջրի մակարդակն ու ձնկապաշարն է էականորեն նվազել, կենցաղային թափոններն են լճում ավելացել, իսկ կենսաբանական, քիմիական մաքրման կայաններ վաղուց չկան: Դրանք շարքից դուրս են եկել Խորհրդային միության փլուզումից հետո: Բնապահպանները դեմ են, որ Սևանա լճից հավելյալ ջրառ կատարվի: Նրանք ընգծել են, որ դա ճահճացման վտանգն էլ ավելի կմեծացնի:
«2012 թվականից սկսած կառավարությունը վերցնում է Սևանից հավելյալ ջուր, ինչը բերում է լճի բացասական բալանսի: Որերորդ անգամ ուշադրություն չի դարձնում ոչ բնապահպանության նախարարության պնդումներին, որ համաձայն չեն այդ որոշման հետ, ոչ ուրիշ նախարարությունների: Այս անգամ մենք տեսնում ենք, որ Սևանը ահավոր ծանր վիճակում է, և դրա մասին խոսում են բոլոր մասնագետները: Եվ այս վիճակում մենք ունենք Ջրպետկոմի բացատրությունը, որ Արարատյան դաշտը շատ վատ վիճակում է»,- ասել է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը՝ հավելելով, որ նույն Ջրային տնտեսության պետական կոմիտեն չի հերքում՝ Սևանից Արարատյան դաշտ գնացող ջուրը անօրինական կերպով օգտագործվում է ձկնաբուծարանների կողմից, թեև ջուրը տրամադրվում է գյուղացիներին՝ ոռոգման նպատակով:
Ըստ Զարաֆյանի՝ իր համար անհասկանալի է հատկապես այն, որ ԲՆ-ն դեմ է ջրառին, խոսում է վտանգներից, բայց ջրառը շարունակվում է:
«Հասկանում ենք, որ Արարատյան դաշտը վատ վիճակում է, վերցրեք անօրինական թույտվությունները չեղյալ համարեք և գոնե միջոցառման պլան ներկայացրեք, որ մենք հասկանանք՝ էս ջուրը չի գնա ինչ-որ ուրիշ բաների: Ջկնաբուծարաններն են ջրով լի, շատ հանգիստ իրենց համար շարունակում են գործել, իսկ մենք Սևանն էսպես անընդհատ գցում ենք վատ վիճակում»,- հավելել է Զարաֆյանը:
20:20 05.08.2025
Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում էԿամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...
20:13 05.08.2025
«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքումՀայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...
20:04 05.08.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...
19:52 05.08.2025
Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...
19:45 05.08.2025
Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին: «Կարծում եմ՝ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին: Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր […] ...