14:19 26.07.2018
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քաղաքացիների կողմից կառավարությանը հասցեագրված աննախադեպ մեծ քանակությամբ նամակներին: Վարչապետը նշել է, որ իրենք խնդիր ունեն նամակների մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ: «Ես ուզում եմ հանձնարարել նախարարներին, պետական մարմինների ղեկավարներին, մարպետներին, ինչպես նաև անկախ պետական մարմիններին և նաև Երևան քաղաքի պաշտոնակատարին, որ յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ սահմանված […]
12:40 26.07.2018
Կառավարությունը հավանություն է տվել Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված ամառային զորակոչի երկարաձգման վերաբերյալ օրենքի նախագծին: Նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացմամբ՝ զորակոչի երկարաձգումը պայմանավորված է բժշկական հետազոտման և փորձաքննության, հանրակրթական ծրագիրը չավարտած և 18 տարին լրացած անձանց տարկետումների տրամադրման գործընթացը լիարժեք իրականացնելու համար: Նախարարը նշել է, որ զորակոչի երկարաձգումը չի ազդելու զորացրումների վրա:
10:22 26.07.2018
Հուլիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիտակ գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների՝ Ա․Մովսիսյանը գնացել էր դաշտ՝ իր հնձած ցորենի արտը վառելու նպատակով, ինչը գյուղատնտեսության մեջ ընդունված է։ Կրակը տարածվել է հարևան արտի ուղղությամբ։ […]
10:15 26.07.2018
Facebook սոցիալական ցանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է զայրացած քաղաքացին անխնա ջարդում լվացքի մեքենան։ Տեսանյութին կից նշվում է, որ մաքսային ծառայության աշխատակիցները լվացքի մեքենայի համար 100 դոլար մաքսավճար են պահանջել։
10:06 26.07.2018
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է փոխվի ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ու նա ազատ արձակվի, պատճառն առողջական վիճակն է: Գրիգորյանը, ինչպես հայտնի է, տառապում է քաղցկեղով, տարին առնվազն մեկ անգամ քիմիաթերապիայի կուրսեր էր ստանում արտերկրում: Բուժման հերթական կուրսը նա պետք է ստանար հունիսի 13-ին, սակայն տեղի է ունեցել ձերբակալությունը: Կալանքի տակ գտնվելու […]
08:40 26.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը նախորդ տարի առքուվաճառքով է զբաղվել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Շահգալդյանը գնել է երկու հողամաս 1 միլիոն 735 հազար և 2 միլիոն 284 հազար դրամով, նաև վաճառել է երեք այլ հողամաս 1 միլիոն, 200 հազար և 160 հազար դրամով: Դրամական միջոցները […]
00:33 26.07.2018
ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Կոտայքի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում տեղ գտած չարաշահումները: Ոստիկանության տարածած տեսանյութում նշվում է այն մասին, որ տարբեր գրասենյակների աշխատակիցներ քաղաքացիներից ապօրինի վարձատրություն են պահանջել ու այն ստացել: Մասնավորապես, Չարենցավանի գրասենյակի աշխատակից Գայանե Կարապետյանը մի քաղաքացուց պահանջել ու ստացել է ամեն տարվա երկու ամսվա նպաստի գումարը՝ 58 հազար դրամ: Այդ ապօրինի […]
17:22 25.07.2018
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 24-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները և նախանշել փոխգործակցության նոր ուղղություններ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ […]
15:59 25.07.2018
Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 26-ին ուժի մեջ կմտնի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքը: Հիշյալ օրենքի հիման վրա հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռնամուխ կլինի այն կատարողական վարույթների կարճմանը, որոնք հարուցվել են 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ […]
12:40 25.07.2018
Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար Վիոլետա Գաբրիելյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ հայկական գամփռ ցեղատեսակի շների որոշ անուններ իր նախաձեռնությամբ դրվել են հայկական լեռնաշխարհի տեղանուների անուններով` Վան, Ուրմիա, Ուրարտու և այլն: Այդ մասին նա ասել է այսօր կայացած «Ինչպե՞ս են վերականգնում շների ազգային ցեղատեսակներին հետխորհրդային երկրներում» թեմայով Երևան-Թբիլիսի–Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ: «Մենք կորցրել ենք հայկական լեռնաշխարհի տարածքը, […]
11:00 25.07.2018
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 26-ի ժամը 9:00-ից մինչև հուլիսի 27-ի ժամը 20:00-ը դադարեցվելու է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի թիվ 22ա, 22բ, 24, 26, 28, 30, 34, 34ա, 36, 38, 48, Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 1-ից մինչև 8, Մարգարյան փողոցի թիվ 7, Միկոյան փողոցի թիվ 2/2 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Դավթաշեն գյուղի և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում […]
10:30 25.07.2018
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույց: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման չհայտարարված այցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ: Զեկույցում տեղ գտած հարցերը հիմնականում վերաբերում են կանանց և անչափահասների բժշկական զննությանը, հոգեբանական աշխատանքներին, պահման պայմաններին, ինչպես […]
09:43 25.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարությունը լծված է ուսումնասիրելու բանակից ազատվողների ցուցակը, ընդ որում՝ ուշադրության կենտրոնում են ոչ միայն պաշտոնյաների զավակները, այլև հասարակ անձինք: Մասնավորապես՝ դիտարկում են, թե ով ինչի համար է բանակից ազատվել, ինչ հիմքով, որքանով է դա օրենքի սահմանում և այլն: Ըստ այդմ՝ արդեն մի քանի ահազանգ ենք ստացել, որ մարդիկ, […]
01:00 25.07.2018
51-ամյա Նազելի Նիկոլյանը Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Արթիկի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (010) 59 06 60 հեռախոսահամարներով։
22:58 24.07.2018
ՀՀ կառավարության և Լոս Անջելեսի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը Լոս Անջելեսի ավագանու անդամ Փոլ Քրեքորյանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ համատեղ սկսում է երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ծրագիրը նախատեսում է 2018 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լոս Անջելեսի քաղաքապետարանում աշխատելու և միաժամանակ […]
16:01 24.07.2018
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինից տեղեկացնում են, որ առաջնորդվելով սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրերով, ինչպես նաև ստացված ահազանգերով, պետական վերահսկողական միջոցառումների շարք է սկսում հետևյալ ուղղություններով՝ պաղպաղակի շուկա (չփաթեթավորված (փափուկ) պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների ուսումնասիրություն), մանկական ժամանցի վայրեր, մանկական սրճարաններ, փոքր և միջին հանրային սննդի օբեկտներ: Վերահսկողական գործողությունների արդյունքների մասին […]
13:53 24.07.2018
Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն այսօր լրագրողներին է ներկայացրել զորակոչի նոր պայմանները, որոնք առնչվում են զորակոչիկների առողջական խնդիրներին: Սահմանվել է 4 հիվանդություն, որոնց դեպքում, եթե նախկինում տարկետում էր տրվում զորակոչիկին, ապա հիմա նրանք մեկնում են ծառայության, սակայն ծառայությունն անցնում են հատուկ պայմաններում: Խոսքը, մասնավորապես, նորմայից ավելի կամ նվազ քաշ և գիշերամիզություն ունեցող […]
13:32 24.07.2018
Ադրբեջանի Գյանջա (հայկական՝ Գանձակ, նախկին Կիրովաբադ) քաղաքի ղեկավար Էլմար Վելիևի դեմ հուլիսի 3-ին տեղի ունեցած մահափորձից հետո այդ երկրում տեղի ունեցող զինված բախումներն ու զանգվածային ձերբակալությունները հասել են ընդհուպ մինչև Սումգայիթ և Բաքու, և հակապետական կամ հայամետ գործունեության անվան տակ իշխանությունները ձերբակալում են իրենց համար անցանկալի անձանց: Ըստ «Թուրան» գործակալության հաղորդագրության՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, […]
23:11 23.07.2018
Այսօր՝ ժամը 18-19-ի սահմաններում, մոտ 40 րոպե Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։ Հաղարծինի վարչական ղեկավար Գևորգ Թամրազյանի փոխանցմամբ՝ բողոքի գործողության մասնակիցներից ոմանք պահանջել են, որ բնապահպան ակտիվիստները հեռանան տարածքից: Ճանապարհ փակած Հաղարծինի բնակիչներն ասել են, որ «Դիլիջան ազգային պարկ»-ի աշխատակիցները, ոստիկանությունը զբաղվում են ապօրինի ծառահատումների դեմ […]
22:49 23.07.2018
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Մեսրոպ Է.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11։05-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներից մեկն իր ավտոմեքենայով Տաշիր քաղաք մեկնելիս Նորաշեն գյուղի Դեմիրճյան փողոցի 63 հասցեի դիմաց` ճանապարհին, նկատել է մարմնական վնասվածք […]
22:02 23.07.2018
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է: «Իմ պաշտպանյալի շաքարախտի ցուցանիշները գնալով բարձրանում են, ինչ վերաբերում է անբուժելի հիվանդությանը, որի համար պետք են պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ, դրանք արդեն ուշացել են և չեն կատարվել, հետևաբար նման պայմաններում նրա առողջական վիճակն օր-օրի վատանում է»,- ասաց պաշտպանը: Արսեն […]
21:45 23.07.2018
Հետհեղափոխական կրքերն ու սպասումները նոր իշխանություններից. ի՞նչ է սպասում հասարակությանը, ե՞րբ և ի՞նչ ժամկետներում կարող է իշխանությունը արդարացնել ժողովրդի սպասելիքները։ Հեղափոխությունից հետո մարդիկ սպասում են կտրուկ փոփոխությունների ու կյանքի որակի բարելավման: Այս թեմաների շուրջ այսօր Գյումրիում «Հայաստանը հեղափոխությունից հետո. նոր կառավարություն, նոր արժեքներ, նոր մարտահրավերներ» խորագրով քննարկում էր կազմակերպել «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունը: Քննարկումների […]
21:32 23.07.2018
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 20.07.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և 2-րդ խմբի հաշմանդամ երկու զինծառայողի: ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արամ Սիրեկանի Խաչատրյանի, լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանի, ավագ լեյտենանտ Վահագն Ջոնիկի Էլոյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ: 20 տարվա ընթացքում Արամ Սիրեկանի Խաչատրյանի ընտանիքին կտրամադրվի […]
21:24 23.07.2018
Այսօր Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցում վերջին հրաժեշտն են տվել նյույորքաբնակ բժիշկ, բարերար Հովհաննես Օյունջյանին։ Արվեստի դպրոցում, որը կառուցվել է բարերարի հովանավորությամբ, իրենց հարգանքի տուրքն են մատուցել քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները, մտավորականներ, «Օյունջյան» դպրոց-վարժարանի մանկավարժական հանրույթն ու բարերարի միակ ազգականը` Նինա Օյունջյանը , որն ապրում է Երևանում։ Կատարվել է հոգեհանգստի կարգ, որից հետո երախտավոր գյումրեցիները ծափերի ներքո […]
21:20 23.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ վերականգնվել է Սարիգյուղ-Ոսկեպար հատվածի ճանապարհը: «Հայաստանը Վրաստանի հետ կապող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները Սերժ Սարգսյանի Հայաստանում մի քանի տարի հնարավոր չէր լինում նորոգել: Ընդամենը 1 ամիս պահանջվեց հյուսիսի 3 միջպետական ճանապարհներից մեկի, Տավուշի վատթարագույն` Սարիգյուղ-Ոսկեպար հատվածը մեծամասամբ հիմնարար վերականգնելու […]
19:50 23.07.2018
Վերջերս ռուսական լրատվամիջոցներն ու ոչ պաշտոնական աղբյուրները հայտնել են Հայաստանի կողմից՝ ռուսական Су-30СМ կործանիչների ձեռքբերման հնարավորության մասին: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցում հիշեցնում է eadaily-ի լրագրողը և հետաքրքրվում՝ իրո՞ք այդպես է, Ռուսաստանի հետ այդ հարցով բանակցություններ վարվո՞ւմ են, և արդյո՞ք Հայաստանը զարգացնում է կործանիչ ավիացիան: Տոնոյանը պատասխանել է, որ երկնքում գերիշխելը միշտ […]
18:11 23.07.2018
Երևանից դեպի Մերձավան և Էջմիածին համայնքներ տանող երթուղիներն առաջիկայում նոր տրանսպորտային միջոցներ կսպասարկեն, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի ունեցավ տրանսպորտային միջոցների գնահատում։ Ներկայացված էին 2018թ. արտադրության ամբողջովին նոր «Գազ» մակնիշի 24 տրանսպորտային միջոցներ։ Նախարարի տեղակալը հանձնաժողովի անդամների […]
17:35 23.07.2018
Walk Free իրավապաշտպան կազմակերպությունը աշխարհում ստրկության ենթարկված մադրկանց վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել: Տվյալներ են մշակվել աշխարհի 167 երկրներից, օգտագործվել է շուրջ 71 հազար անանուն աղբյուր: Ստրկության ենթարկվածների հիմնական մի քանի խմբեր կան: Հարկադիր աշխատանքի ենթարկվածներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Ստիպողական ամուսնություններ կանանց շրջանում, մարդկանց առևտուր օրգանների վաճառքի նպատակով և այլն: Walk Free-ի տվյալներով՝ […]
15:18 23.07.2018
Չինացի գիտնականները պարզել են, որ ձկան և այն մթերքի օգտագործումը, որոնք օմեգա 3 են պարունակում, կարող են զգալիորեն երկարաձգել մարդու կյանքը: Մասնագետները 16 տարի շարունակ ուսումնասիրություններ են կատարել 240.000 տղամարդկանց և 180.000 կանանց միջոցով: Որոշ մասնակիցներ ամեն օր օգտագործել են տարբեր ծավալներով ձկներ: Պարզվել է, որ տղամարդիկ, որոնք պարբերաբար սնվել են ձկնով, 10 տոկոսով պակաս հավանականություն […]
15:05 23.07.2018
Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչների մեծ հեկտարներով հողատարածքները ոռոգման ջրի բացակայության պատճառով չորացել են: Բերքը ծառերից ժամանակից շուտ չորանում ու թափվում է, գյուղացիները, որոնք սպասում էին միրգը շուկա հանելուն, այսօր ստիպված են մտածել գոնե ծառերը չորանալուց փրկելու մասին: Գյուղացիները դիմել են կառավարությանը, և գյուղատնտեսության նախարարությունը հանձնաժողով է ուղարկել խնդիրը կարգավորելու համար, սակայն դեռ լուծում չկա: […]