18:17 10.07.2018
«911» ծառայությանը հուլիսի 10-ին՝ ժամը 15:24-ին, տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են խեղդվող քաղաքացու: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից՝ ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ն. Մ.-ին (ծնված 1976 թ):
14:19 10.07.2018
Ամուլսարի հանքում բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն արդեն 3 օր է, ինչ ստուգումներ է իրականացնում: ShantNews.am-ը քիչ առաջ խոսեց ակտիվիստ Վազգեն Գալստյանի հետ, որն Ամուլսարի հանքի տարածքում բողոքի ակցիաներ իրականացնողներից մեկն է: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ երեկվանից հանքից մի քանի տրակտորներ են հանվել, տեղյակ են, որ ներսում ստուգումներ են իրականացվում: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=664126803937217&id=100010197097701 «Տեխնիկան տանում […]
10:46 10.07.2018
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 10-ից Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի և դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Բագրևանդի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 2-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և ձախ […]
10:39 10.07.2018
Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները բողոքում են «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի կառուցման դեմ: Բնակիչները փակել են գործարանի հարակից ճանապարհն ու պահանջում են դադարեցնել շինարարությունը: Ցուցարարներն այդ կերպ փորձում են պատկան մարմինների ուշադրությունն իրենց վրա հրավիրել ՝ պահանջելով իրենց հարցի լուծումը: Բնակիչներն սպասում են Բնապահպանության նախարարության ու ՏԻՄ ներկայացուցիչներին:
09:35 10.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ռուբինյանց փ. 1, 1Ա, 3 շենքերը, Դրոյի փ. 4, 6 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վ.Փափազյան փ. 2-րդ նրբ. 113-115 սեփական տները, Համո Սահյան փ. 86-102 սեփական տները և հարակից […]
22:37 09.07.2018
Ամռանը ջրի սպառման ծավալների ավելացումը պայմանավորված է ոչ միայն շոգ եղանակով, այլև ոռոգման նպատակով ապօրինի ջրօգտագործմամբ՝ առաջին հերթին գյուղերում կամ քաղաքների անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում: Այս մասին ասված է «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում: Ընկերության շրջիկ խմբերն այս օրերին ստուգայցեր են կատարում, և օրերս 2 ապօրինի միացում է հայտնաբերվել Աբովյան քաղաքին հարակից […]
15:17 09.07.2018
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Արմավիրի մարզի 3 տարբեր գյուղերից ջերմոցների կառուցման համար նախատեսված մետաղյա ձողերի հափշտակության դեպքերը, մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Քրեական գործով կատարված բազմակողմանի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ Թ. Ղազարյանը, որը 2016 թվականից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը պայմանագրային հիմունքներով ծառայել է ՀՀ […]
15:10 09.07.2018
Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատմություն է հրապարակել Բելառուսի քաղաքացի, հայկական արմատներով Մագա անունով տղամարդու մասին, որը Ռուսաստանից անցել է Ադրբեջան, հասել Բաքու, ապա այցելել իր ծնողների ծննդավայր Գյանջա (Գանձակ), գտել հայրական տունը և հայերի մասին զրուցել տեղացիների հետ: Մագան, ըստ Լապշինի, մեծ ռիսկի է դիմել, քանի որ տեղի բնակիչներից ոմանք վերցրել են նրա անձնագիրը, թաքուն […]
10:51 09.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն, այսօր մեկնում է զինվորական ծառայության: Հավաքակայանում Աշոտի հետ են մայրը՝ Աննա Հակոբյանը, քեռին՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Ավելի վաղ Աշոտ Փաշինյանը դիմում էր ներկայացրել՝ Արցախում ծառայության անցնելու համար։ «Միշտ եղել եմ այն կարծիքին, որ այս պահին արցախյան հակամարտությունում խաղաղություն հաստատելը հայկական կողմի ձեռքերում է, դրա միակ արժանապատիվ ու արդյունավետ […]
10:42 09.07.2018
Հայաստանցիների շրջանում հանգստի կազմակերպման ծրագրերում հաճախ տեղ են գտնում մեր երկրի հանգստավայրերը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Հայաստանի բնակիչներն ավելի հաճախ են նախընտրում իրենց հանգիստը կազմակերպել մեր երկրում: Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այդ տեսանկյունից աճը բավական ոգևորող է: Միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա […]
10:20 09.07.2018
Հուլիսի 7-ին` ժամը 13.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1965 թ. ծնված Դավիթ Ս.-ն, որը 2002թ. հուլիսի 10-ից հետախուզվում էր Վրաստանի Վակե-Սաբուրտալինսկի ՆԳԲ կողմից Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով /խարդախություն/: Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
09:53 09.07.2018
Հայկական Վարդավառը նշվել է նաև ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի դիմաց։ Տեսանյութը ներկայացնում է «Ամերիկայի ձայնը»։
09:45 09.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2018թ. հուլիսի 7-ին Գառնիում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցվում է։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: 2018 թվականի լույս հուլիսի 7-ի գիշերը ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ բռնություն գործադրելու սպառնալիքով Գառնիի սարերից գառներ են […]
22:57 08.07.2018
Հուլիսի 8-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղում երեխան (2 տարեկան) կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ոստիկանները և քաղաքացիները առվակի մեջ հայտնաբերել և դուրս են […]
21:40 08.07.2018
Հուլիսի 8-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղում երեխան (2 տարեկան) կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
20:07 08.07.2018
«Քայլ արա» շարժման մի խումբ երիտասարդներ Վարդավառի առիթով անակնկալ այցելել էին Վանաձորի մանկատուն։ Երիտասարդները երեխաներին բերել էին խաղալիքներ, քաղցրավենիք, իսկ բակում տեղադրել մեծ, արհեստական լողավազան։ Մինչ լողավազան տեղադրելը, բակում միմյանց վրա ջուր են լցրել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ «Քայլ արա» շարժման երիտասարդների հետ էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրերը, ովքեր նույնպես մասնակցել են ջրոցիին։ […]
18:34 08.07.2018
Վարդավառի տոնին նվիրված գլխավոր և ամենամարդաշատ միջոցառումը, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել մայրաքաղաքի Կարապի լճում: Երևանի քաղաքապետարանն այստեղ ապահովել էր բոլոր պայմանները՝ ուրախ ջրային խաղերի և անմոռանալի ժամանցի համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Միջոցառմանը մասնակցում էին տարբեր տարիքի բազմաթիվ մարդիկ՝ երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ: Ջրային զվարճանքին […]
17:35 08.07.2018
Վարդավառի կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունն անցնում է 24-ժամյա ուժեղացված ծառայության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: «Խնդրում ենք երթևեկության բոլոր մասնակիցներին լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, բացառել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերը, չվտանգել ձեր և այլոց կյանքն ու առողջությունը: Որևէ իրավախախտ վարորդի նկատմամբ հանդուրժողականություն չի դրսևորվելու»,- գրել […]
16:04 08.07.2018
Հուլիսի 8-ին, ժամը 13։21-ին Սևանա լճի «Ֆլամինգո» լողափնյա հանգստի գոտում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացիներից տեղեկություն են ստացել, որ երեխա է կորել: Ժամը 13։17-ին ջրափրկարարները լողափի տարածքում գտել են Մ. Մ.-ին (2014 թ.) և հանձնել ծնողներին։
15:19 08.07.2018
Նոր Նորքում բակի երեխաները ջրով դույլերով գրոհել են ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի վրա։ Այս մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Սկզբում վարանում էին, բայց իմ «դուխո՛վ» կոչին, ահա այսպես արձագանքեցին»,-գրել է Մխիթար Հայրապետյանը https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/491772207954581
15:06 08.07.2018
Ժպիտներ, փուչիկներ․ Էջմիածնում Վարդավառի տոնին տիրող մթնոլորտին է անդրադարձել քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։ «Մեր Վարդավառը շատ ուրախ անցավ: Քաղաքապետին էլ մի լաաավ ջրեցին»,-գրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարն իր ֆեյսբուքյան էջում՝ գրառմանը կցելով լուսանկարներ։ https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/405878929908392
14:36 08.07.2018
Եթե Հայաստանի իրավապահ մարմինների և կառավարության միջամտությունն ուշանա, ապա Ազգային եկեղեցին կվերածվի թատերաբեմի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։ «Զարմանալի է, թէ ինչպէս կարելի է անկախ Հայաստանում հանդուրժել Ազգային Եկեղեցու հանդէպ կատարուող անօրինակ ոտնձգութիւններ: Արդար եւ վեհ նպատակների համար մղուող իւրաքանչիւր պայքար պէտք է միայն քաջալերուի, սակայն, այլեւս կասկած չկայ, […]
13:22 08.07.2018
Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մտահոգիչ դրվագի․ «Արդեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու երկու եպիսկոպոս կապել ու բանադրանքի տակ են դրել «Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժման» պարագլուխներին։ Ինձ, իբրև Հայ եկեղեցու Ծայրագույն վարդապետի, լուրջ մտորումների տեղիք է տալիս այս ամենը»,-ասված է գրառման մեջ։ Օգտատերերի ճշգրտող հարցերին ի պատասխան՝ նշվում է, որ […]
12:20 08.07.2018
Մոսկվայում վրաերթի է ենթարկվել խորհրդային տարիների այլախոհ և իրավապաշտպան Սերգեյ Գրիգորյանցը։ Այս մասին հայտնում է «Эхо Москвы» ռադիոկայանը։ Նշվում է, որ պատահարի հետևաքով 77-ամյա Գրիգորյանցի ոտքն է վնասվել։ Վարորդը դիմել է փախուստի։ Գրիգորյանցը կասկածներ ունի, որ վրաերթը կարող էր կազմակերպված լինել: Նրա խոսքով՝ միջադեպը կխանգարի իրեն 3 նոր գրքերի վրա աշխատանքում։ Նշվում է, որ այդ գրքերից […]
10:33 08.07.2018
Հուլիսի 7-ին, ժամը 21:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի նոր Նորքի 8-րդ զանգվածի Շրջադարձային թիվ 18 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: Ս. Խ.-ին (1965 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ […]
18:47 07.07.2018
Դժբախտ պատահարի հետևանքով՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստանալու պատճառով հուլիսի 7-ին մահացել է ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետ, ՔՀԾ 1-ին դասի խորհրդական Էմիլիա Մարտիկի Անանյանը: ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավարությունն ու անձնակազմը ցավակցում և իրենց զորակցությունն են հայտնում հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին: ՀՀ պաշտպանության նախարարություն https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/856478954536106
14:28 07.07.2018
Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը հուլիսի 6-ին Շանթ հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի եթերում խոսել մարզի կրթական, սոցիալական ու բժշկական ոլորտի խնդիրներից։ Անդրադարձել է նաև ներառական կրթության բացերին՝ ասելով, որ ստուգումներ է սկսել դպրոցներում։ «Ես հասկացա, որ ներառական կրթությունը դարձել է լավագույն այլընտրանքը դպրոցների հզորացման։ Ամենամեծ թիվը Շիրակի մարզում էր, որ շատ կարճ ժամանակահատվածում ներգրավվեց, այսինքն կարող […]
13:26 07.07.2018
Հուլիսի 8-ին ժամը 19։45 Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է լեգենդների խաղ՝ Լատինական Ամերիկայի և Եվրոպայի հավաքականների միջև։ Հայտնի է Հայաստան ժամանող աստղերի վերջնական ցանկը։ Հանդիպմանը Եվրոպա թիմից մասնակցելու են. Լուիշ Ֆիգու Պաոլո Մալդինի Յուրի Ջորկաեֆ Յարի Լիտմանեն Հրիստո Ստոիչկով Կախա Կալաձե Ռայան Գիգս Լյուդովիկ Ժուլի Դեմետրիո Ալբերտինի Վենսան Կանդելա Բենիտո Կարբոնե Լևան […]
13:03 07.07.2018
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Ամուլսարի փրկության համար պայքարը սկսվել է դեռ 2010 թվականից և միշտ ունեցել է խաղաղ բնույթ։ Բնության ու մարդկանց հիմնարար իրավունքների համար պայքարողները միշտ գործել են առանց բռնության կոչերի։ Վերջին օրերին հնչեցվող որոշ կոչեր և դրանք անողները ոչ մի առնչություն չունեն այս պայքարի […]