TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիին նվիրված հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 562 հազար դոլար

13:33 02.07.2018

Ժամեր առաջ Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հայաստան հիմնադրամի»-ի 4-րդ ամենամյա դրամահավաքը, որը այս անգամ կազմակերպվել էր Գյումրիի համար, հաղորդում է «Արմենպրես»-ը:  Շուտով ևս մի քանի գյումրեցի ընտանիք «դոմիկից» կտեղափոխվի նոր ու հարմարավետ տուն։ Մեկ բնակարանի արժեքը մոտ 25 000 դոլար  է։ Հեռուստամարաթոնին մասնակցել են ինչպես հիմնադրամի բարերարները, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող քաղաքացիներ։ Կոչով հանդես […]

̰
Ջրցան մեքենաները շքերթ անելու համար չեն, այլ Երևանի փողոցները լվանալու. Անահիտ Բախշյան

12:08 02.07.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում հորդորում է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին ջրցան մեքենանաերը օգտագործել ոչ միայն Երևան քաղաքի տոնակատարությունների ժամանակ, այլև շոգ ամռան օրերին: «Երևանի քաղաքապետարանի հարգելի աշխատակիցներ, ջրցան մեքենաները Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ շքերթ անելու համար չեն, այլ Երևանի փողոցները լվալու: Դե՛, ձեզ տեսնենք, շքերթը սկսեք»,- ասված […]

̰
Մշտադիտարկման այցերը դպրոցներ և մանկապարտեզներ ավարտվել են. ՄԻՊ-ը հանդես կգա արտահերթ զեկույցով

10:50 02.07.2018

Նախադպրոցական, հանրակրթական և երեխաների խնամքի հաստատություններում ջրամատակարարման և սանիտարական ծառայությունների հասանելիությունն ուսումնասիրելու նպատակով 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մոնիթորինգային այցեր են իրականացրել Երևանի և մարզերի ավելի քան 200 ուսումնական հաստատություններ: ՄԻՊ-ից հայտնում են, որ այցերը կատարվել են համապատասխան փորձագետների կողմից մշակված հատուկ մեթոդների ու հարցաշարերի միջոցով. ստուգվել են հաստատություններում գործող սանհանգույցները, ջրի և […]

̰
ՌԴ-ում սպանության սպառնալիքի համար հետախուզվողը հայտնաբերվել է Արտաշատում

09:43 02.07.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին՝ ժամը 10.30-ին, Իսակովի փողոցից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Գոռ Գ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 22-ից ՌԴ Ժելեզնոգորսկ քաղաքի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի /սպանության սպառնալիք/ մեղադրանքով: Գոռ Գ.-ին հայտնաբերելու մասին հաղորդվել է հետախուզումը նախաձեռնողին […]

̰
Գիշերը «Լիդիան Արմենիա»-ի հարբած ներկայացուցիչը փորձել է վրաերթի ենթարկել ակտիվիստներին

21:01 01.07.2018

«Լիդիան Արմենիա» կազմակերպության աշխատակիցը հարբած վիճակում մեքենան քշել է հանքի ճանապարհը փակած ակտիվիստ, ջերմուկցի Էդմոնդ Աղաբեկյանի վրա:  Նրա խոսքով` «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչն ազգությամբ հայ չի եղել, իրենց հետ էլ խոսել է շատ անհարգալից տոնով: Այս մասին հայտնում է «Նոյան Տապան»-ը։   «Որ ուզենայինք, դրան այստեղ կծեծեինք, բայց մեր նպատակը բռնությունը չէ, մեր նպատակն այն է, որ դրա […]

̰
Սևանա լճի հանրային լողափերը պատրաստ են ընդունելու հանգստացողներին

15:45 01.07.2018

Այսօր տրվել է լճափնյա հանգստի ամառային շրջանի մեկնարկը: Սևանա լճի հանրային լողափերը պատրաստ են ընդունելու հովեկներին: Գոյություն ունեցող 11 հանրային լողափերից 3-ում ամառվա սեզոնին կմատուցվեն տարբեր անվճար ծառայություններ՝ փրկարար ծառայություն, բուժսպասարկում, մարզական ու մանկական խաղահրապարակներ, անվճար ավտոկայանատեղի, հանդերձարաններ, լողաթախտեր: Գործում է նաև Մարտունու հանրային լողափը: Համայնքային իշխանություններն էլ «Սևան Ազգային պարկի» հետ մեկտեղ կհետևեն տարածքների […]

̰
Դավիթաշենի կամրջի մոտ գյուրզա է հայտնաբերվել

15:23 01.07.2018

Հուլիսի 1-ին, ժամը 13:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի մոտակայքում՝ աստիճանների վրա նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել են անվտանգ տարածք:

̰
Մեկնարկել է ավտոերթ դեպի Ջերմուկ՝ հաջակցություն Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի

14:20 01.07.2018

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնապահպանները Երևանից երթով հասել են Արենի գյուղ և այնտեղ ստորագրահավաք են անցկացնում՝ ի պաշտպանություն Ամուլսարի: News.am-ի հաղորդմամբ՝ բնապահպանները նաև թռուցիկներ են բաժանել բնակիչներին: Բնապահպանները ավտոերթը կշարունակեն դեպի Ջերմուկ, որտեղ ակտիվիստներն արդեն 9-րդ օրն է՝ փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Բնապահպաններին այլ ակտիվիստներ կմիանան Եղեգնաձորից: […]

̰
ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս ժամը 11-15-ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

13:27 01.07.2018

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-6-ին […]

̰
Չսահմանված վայրում աղբ թափելու համար տուգանք է սահմանվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական և պաշտոնատար անձանց համար

12:36 01.07.2018

Վարչական իրավախախտումների մասին օրենքում նոր փոփոխություններ են կատարվել: Օրենսգրքի 43.1 հոդվածի համաձայն՝ աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը կառաջացնի տուգանք՝ պաշտոնատար անձի նկատմամբ՝ 100-200 հազար դրամի չափով: Այս մասին հայտնում է iravaban.net-ը։ Նշված խախտումը նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կրկին կատարելու համար պաշտոնատար անձը կտուգանվի 200-300 հազար դրամի չափով: Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, […]

̰
Ենոքավանի հանգստյան գոտու ավտոկայանատեղիում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

23:15 30.06.2018

Հունիսի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում 1965 թ. ծնված Գարիկ Փ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղի հանգստյան գոտում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Արսեն Գ.-ն դանակով հարվածել է 1978 թ. ծնված Հովսեփ Բ.-ին՝ պատճառելով վնասվածք: Հովսեփ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկված միջոցառումների և […]

̰
Չինաստանում բացվել է աշխարհի ամենաբարձր ապակե կամուրջը

21:30 30.06.2018

202մ բարձրությամբ կառույցն իրենից ներկայացնում է շրջանաձև ապակե դիտակետ, որը կախված է կամրջի եզրից:

̰
Հայաստանում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 42 աստիճան. Գագիկ Սուրենյան

20:13 30.06.2018

Ջերմաստիճանը մոտ օրերին  մի քանի աստիճանով ևս կբարձրանա: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Օդերևութաբանը չի բացառում՝  հանրապետության ցածրադիր վայրերում  ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 42 աստիճան: «Հուլիսի 2-ից մի փոքր կակտիվանա այդ ջերմային ալիքը, որը Իրաքի տարածքից է ներթափանցում, և օդի ջերմաստիճանը ևս 1-2 աստիճանով կբարձրանա, […]

̰
«Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանը վիրահատվել է

18:58 30.06.2018

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն այսօր վիրահատվել է: Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է. «Մեկ ժամ առաջ հայ դուխով բժիշկները վիրահատեցին Հովհաննես Հարությունյանի աջ վիրավոր ոտքի ծունկը: Վիրահատությունը բարեհաջող է անցել»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=913904818820680&id=423716244506209

̰
Ի՞նչ պետք է իմանալ, երբ դրսում ջերմաստիճանը գերազանցում է 35 աստիճանը

16:20 30.06.2018

Հանրապետության տարածք են ներթափանցել արևադարձային ալիքները: Այս արտահայտությունը վերջին օրերին ավելի հաճախ ենք լսում: Օդի ջերմաստիճանը բարձրացել է, չնայած դեռևս չի գերազանցել վերջին տարիների «պատմական առավելագույնը»: Այն, ըստ օդերևութաբանների, օրինակ Երևանում վերջին անգամ 2010 թվականին է գրանցվել՝ 42 աստիճան: Ի՞նչ պետք է իմանալ, երբ դրսում ջերմաստիճանն անցնում է 35 աստիճանը: Առաջին խորհուրդը մասնագետներից՝ խուսափել արևի […]

̰
Մանվել Գրիգորյանի կնոջը մեղադրանք առաջադրվեց. նա ստորագրությամբ ազատ արձակվեց

16:10 30.06.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին ձերբակալված Նազիկ Ամիրյանին 30.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական ծառայությունից: Բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ն. Ամիրյանը Մանվել Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի […]

̰
Ինչի՞ համար է անձրևի հարկը. մասնագետի պարզաբանումը

15:48 30.06.2018

 ՌԴ Պերմի շրջանի Կունգուր  քաղաքի իշխանությունները բացատրել են, թե ինչ է նշանակում  վճարումներ կատարել  անձրևաջրերի համար:  Փոխքաղաքապետ Անդրեյ Դրեմինն ասում է՝ այդպիսի բան չկա:  Նշում է, որ  խոսքը «ընդհանուր բնակարանային  կարիքների» մասին է:  «Ընդհանուր  բնակարանային կարիքներ» ասվածը շատ հարաբերական է՝ ներառում է ամեն ինչ՝  վնասվել է  ջրի խողովակը, ջրի արտահոսք կա, անհամապատասխանություններ ընդհանուր և ներտնային […]

̰
Փլուզում Շիրակի փողոցում. կա զոհ

15:42 30.06.2018

Հունիսի 30-ին՝ ժամը 13:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի դաշնամուրի գործարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը […]

̰
Թեղուտի պոչամբարը չի համապատասխանում միջազգային չափանիշներին և ՀՀ օրենսդրության պահանջներին. խոստովանել է «Թեղուտ» ՓԲԸ-ն

15:39 30.06.2018

Հունիսի 29-ին տեղի ունեցած «Թեղուտի պատուհասը. որն է լուծումը» խորագրով քննարկման ժամանակ, ինչպես տեղեկացնում է Էկոլուր բնապահպանական կազմակերպությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը հայտարարել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել է, որ Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին: Ըստ նրա՝ այդ մասին ընկերությունը նշել է  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին […]

̰
Երևանի երկնքում պարզվել է Հայաստանի դրոշը

15:06 30.06.2018

Չնայած շոգ եղանակին ու կիզիչ արևին՝ այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու մի շարք քաղաքացիներ հավաքվել են Երևանի Հաղթանակի զբոսայգուն հարող տարածքում, որպեսզի տեսնեն ՀՀ ԶՈւ ինքնաթիռների անցումները։ Առիթը ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձն է: Փորձառու օդաչուները Երևանի երկնքում մի քանի պտույտ են կատարել: Երկնքում սավառնող ինքնաթիռներն ու դրանցից արձակված եռագույն ծուխը ոգևորել է հատկապես փոքրիկներին: […]

̰
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

14:05 30.06.2018

Այսօր՝ հունիսի 30-ին, Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: ShantNews.am-ը Հայաստանի երրորդ նախագահի կենսագրությունը ներկայացնում է ըստ ՀՀ նախագահի կայքի։ Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական […]

̰
Խորհրդարանում անցկացվել է «Հաշմանդամություն ունեցող երեխաների» խնդիրներին վերաբերող թեմայով խորհրդակցություն

13:58 30.06.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հունիսի 29-ին Ազգային ժողովում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն` «Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին» թեմայով, որի նպատակն է եղել քննարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2018թ-ի «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրված առաջարկությունները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մարդու […]

̰
Դպրոցականները` ոստիկանության ՊՊԾ գնդում

12:49 30.06.2018

Հունիսի 23-ին ոստիկանության ՊՊԾ գունդ էին այցելել դպրոցականները: Հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Բաքվի մետրոյում կարճ շորտ հագած աղջկան փորձել են դաստիարակչական ծեծով պատժել

11:58 30.06.2018

Արդեն երկրորդ շաբաթն է, Ադրբեջանում չեն դադարում թեժ քննարկումները Բաքվի մետրոյում տեղի ունեցած միջադեպի շուրջ: Ամեն ինչ սկսվել է մետրոյում երթևեկող մի տղայի ու կարճ շորտ հագած աղջկա վեճի պատճառով: Ադրբեջանցի «ջիգիթը» կոպիտ վիրավորելով կարճ շորտ հագած աղջկան, փորձում է նկատողություն անել հագ ու կապի և նստած ձևի համար: Աղջիկն էլ պատասխանել է, թե դա […]

̰
Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել

09:56 30.06.2018

Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]

̰
Արարատի գյուղերը մնացել են առանց ոռոգման ջրի. այն արտոնյալների համար է․ «Ժամանակ»

09:53 30.06.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Ժամանակ» թերթի խմբագրություն էին ահազանգել Արարատի մարզի Վեդի, Վանաշեն, Գոռավան, Սիսավան համայնքների բնակիչները, ովքեր դժգոհում էին, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով ամբողջ բերքը ոչնչանում է: Հողօգտագործողների խոսքով` Ազատի ջրամբարում սելավի ջրերից ամբարված բավական ջրային պաշար կա, բայց դա հասարակ մահկանացուների համար չէ: Մեր տեղեկություններով` Ազատի ջրամբարում գարնանային սելավից հավաքված ջրերի […]

̰
Շինաշխատանքներով պայմանավորված՝ Երևան-Մեղրի ճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է

09:44 30.06.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի: Հունիսի 30-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին, ժամը 08:30-ի դրությամբ 200 մ հատվածը միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) 2018 թվականի հունիսի 12-ին տեղի […]

̰
Երևանի 3 բնակարաններում օձեր են հայտնաբերվել

09:33 30.06.2018

ԱԻՆ-ից հայտնում են,  որ հունիսի 29-ին, ժամը 21:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի «Ֆորդերի սերվիզ» կոչվող տարածքում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուրզա տեսակի օձին բռնել և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 29-ին, ժամը 15:01-ին […]

̰
ՀՀ-ն լիարժեքորեն չի հետևում թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափորոշիչներին․ Պետդեպ

22:32 29.06.2018

Այս տարի ՀՀ-ն մարդկանց առևտրի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի տարեկան զեկույցում հայտնվել է այն երկրների խմբում, որոնք լիարժեքորեն չեն հետևում Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին ակտի նվազագույն չափորոշիչներին, սակայն աշխատանքեր են տանում այդ ուղղությամբ: Դիտարկվող ժամանակահատվածում կառավարությունը զգալի ջանքեր է գործադրել նվազագույն չափորոշիչների ապահովման համար, սակայն զոհերի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքն ակտիվ չի եղել։ Գործերի մեծ մասը, որոնք […]

̰
ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ

21:55 29.06.2018

Հունիսի 28-ին՝ Կառավարության նիստից հետո, մի խումբ քաղաքացիներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ազատությունից զրկման վայրերում գտնվող իրենց ազգականների իրավունքների պաշտպանության հարցով: Նույն օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Ինչպես պաշտպանին դիմած քաղաքացիների, այնպես էլ ազատազրկվածների բողոքների […]

̰
BACK_TO_TOP