TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոմավառություն՝ ի հիշատակ ակտիվիստ Կարեն Մարգարյանի

09:10 16.07.2018

Թոքերի քաղցկեղից մահացել է թավշյա հեղափոխության ակտիվիստներից Կարեն Մարգարյանը: Երիտասարդը 21 տարեկան էր: Կարեն Մարգարյանի հիշատակին հուլիսի 15-ին Երևանի Ազատության հրապարակում մոմավառություն է կազմակերպվել: Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքից էր: Սոցցանցերում ընկերների գրառումների համաձայն՝ Կարենը բարի, կյանքով լեցուն մարդ էր, որն այդպես էլ չհասցրեց վայելել այն պայքարի արդյունքները, որի համար «անքուն գիշերներ էր անցկացնում […]

̰
«Սանիթեքի» ու «Վեոլիա ջրի» գործունեությունից գոհ չենք․ Փաշինյան

23:43 15.07.2018

Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ու ջրամատակարարմամբ զբաղվող «Վեոլիա ջուր» ընկերությունների գործունեությունից այդքան էլ գոհ չենք: Ընկերությունները սա պետք է հասկանան։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ ծառայությունների խնդիրներին։ «Ահազանգերի հիման վրա մի քանի անգամ հանձնարարական եմ տվել, որ զբաղվեն ջրամատակարարման խնդրով: Տեղյակ եմ, որ Երևանում և մարզերում ջրամատակարարման […]

̰
Հայաստանում պետական մակարդակով կադրային բանկ է ստեղծվելու․ վարչապետ

23:17 15.07.2018

Հայաստանում պետական մակարդակով կադրային բանկ է ստեղծվելու։ Այս մասին ֆեյսբուքյան ուղեղ տեսակապով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ Նրա խոսքով՝ կադրային բանկը կլինի առցանց հարթակ՝ իր ներքին ֆիլտրերով, որտեղ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հավակնություններ ներկայացնել պետական կառավարման համակարգում աշխատանքի անցնելուն: «Մենք պետք է կարողանանք առաջիկայում իրագործել կադրային հեղափոխություն, որը նոր ավյուն […]

̰
Ամասիայում 7-ամյա աղջիկ է կորել․ փրկարարները գտել են նրան

18:27 15.07.2018

Հուլիսի 15-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի «Սուրիկի աղբյուր» կոչվող տարածքում երեխա է կորել (մոտ 7 տարեկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ աղբյուրից 1 կմ (դեպի հյուսիս) հեռավորության վրա գտել են աղջկան:

̰
Քանաքեռի տներից մեկում օձ է հայտնաբերվել

17:30 15.07.2018

Հուլիսի 15-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը կաթողիկոսի դատախազ եղբորորդու դեմ հաղորդում է ներկայացրել դատախազություն

16:31 15.07.2018

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հաղորդում ներկայացնելով հանցագործության մասին: Նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հաղորդումը վերաբերում է կաթողիկոսի եղբորորդի, Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանի գործողություններին: «Սույն թվականի հուլիսի 13-ին Մայր Աթոռում Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով խաղաղ ցուցարարների շրջանում հայտնվել է կաթողիկոսի եղբորորդի, Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն […]

̰
Լուսիկ Ագուլեցու հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 16-ին

16:18 15.07.2018

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Լուսիկ Ագուլեցու հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ Մշակույթի նախարարությունից: Լուսիկ Ագուլեցու հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ ժամը 19:30-ից սկսած՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

̰
Շիրակի թեմի առաջնորդը խզում է հարաբերությունները «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների հետ

16:10 15.07.2018

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը երկար դադարից հետո մեկնաբանել է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը։ Նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ պաշտոնապես խզում է հարաբերությունները նախաձեռնության անդամների հետ ու հայտարարում ցմահ ապաշխարություն, քանի որ նախաձեռնության անդամների հոգևոր դաստիարկությունը ձախողել է։ «Շուրջ երկու տասնամյակ Շիրակի թեմի առաջնորդի հայրական խնամքը պետք եղածից ավել վայելած […]

̰
Կարեն Ղազարյանը Բերդավանի բնակիչ է․ նրա՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են․ ոստիկանություն

13:33 15.07.2018

Ադրբեջանական մամուլի տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` անդրադառնալով Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի` Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին տեղակատվությանը: «Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու […]

̰
Ադրբեջանի պնդմամբ «գերի հայ հետախույզը» չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում. Դավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակ

13:01 15.07.2018

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկար են հրապարակել, պնդում են, որ լուսանկարում գերեվարածը հայ հետախույզ է, որին բռնել են հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում։ Տվել են նաև անձնական տվյալները՝ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյան, բայց անունը կարող է և սխալ լինել։ ՀՀ ՊՆ-ից մեզ հայտնեցին, որ գերին դիվերսանտ չէ, այլ, ամենայն հավանականությամբ, հերթական մոլորված գյուղացին, այս պահին ճշտվում են […]

̰
Կաթողիկոսը հրաժարվում է բաց քննարկման ձևաչափով հանդիպումից. «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնություն

12:45 15.07.2018

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից հանդիպում է խնդրում բաց քննարկման ձևաչափով, բայց կաթողիկոսը հրաժարվում է լրատվամիջոցների ներկայությամբ հանդիպումից: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ գրեթե երկու ամիս է, ինչ կաթողիկոսի հրաժարականի պահանջն է հնչում՝ հրապարակ բերելով ոչ միայն գրավոր, այլև […]

̰
Երևանում 8-ամյա երեխան սեքսուալ բռնության զոհ է դարձել. կասկածյալը ձերբակալված է

12:03 15.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն ֆեյսբուքյան էջում։ Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ կասկածյալի բնակարանում։ Քրեական գործով պարզվել է, թե ինչ պայմաններում է տուժողը ծանոթացել […]

̰
Գիշերն Աղբերք գյուղում կորած բնակիչը գտնվել է

09:32 15.07.2018

Հուլիսի 14-ին, ժամը 23:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի բնակիչը՝ Ռ. Մ.-ն (ծնված 1945 թ.), ժամը 18:00-ի սահմաններում բարձրացել է սար և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել է 4 ոստիկան և 11 […]

̰
Թումանյան համայնքը մերժում է «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը․ «Թունելի համար 30 տուն պետք է քանդվի»

22:44 14.07.2018

Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանին հուլիսի 12-ի նիստին որոշում է կայացրել գրությամբ դիմել ՀՀ կառավարությանը` դադարեցնելու «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը: Համայնքապետ Լևոն Զավարյանն արդեն հաստատել է ավագանու որոշումը, հաղորդում է «ԷկոԼուրը»: «Շնող» ՀԷԿ-ի գլխամասը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի վրա, իսկ կայանը ունենալու է 22 կմ երկարությամբ ջրատար թունել՝ միջանցիկ ամբարտակով, օգտագործելու է Դեբեդ և […]

̰
Օտարերկրացիներին օգնություն էին առաջարկել, ապա կողոպտել

22:29 14.07.2018

Հուլիսի 10-ի կեսգիշերն անց ոստիկանության Չարենցավանի բաժին են դիմել երկու օտարերկրացիներ:  Նրանք հայտնել են, որ ժամեր առաջ բացահայտ հափշտակել են իրենցից մեկի պայուսակը, իսկ մյուսինը փորձել են, բայց չի ստացվել: Օտարերկրացիները մոտավորապես հիշում էին միայն մեքենայի համարանիշի թվերը: Ոստիկանները պարզել են, որ Սևանա լճի մոտ՝ ճանապարհին երկու երիտասարդ առաջարկել են օտարերկրացիներին մեքենայով Երևան հասցնել: Ընթացել […]

̰
Վանաձորում պայթյունի ձայն է լսվել. քաղաքի բազմաթիվ թաղամասեր հոսանքազրկվել են

22:14 14.07.2018

Վանաձորի «Տարոններ» թաղամասում քիչ առաջ պայթյունի ձայն է լսվել: Shamshyan.com-ը հայտնում է, որ ըստ ականատեսների՝ պայթյունը գրանցվել է «Տարոն-2» թաղամասի հարևանությամբ գտնվող, սարի վրա տեղակայված բարձավոլտ էլեկտրասյուների վրա: Պայթյունից անմիջապես հետո կրակի մեծ ալիք է բարձրացել և անհետացել: Ներկայում տարածքում հրդեհ չկա, սակայն «Տարոններ» և հարակից թաղամասերը հիմնականում հոսանքազրկված են: Աղբյուրի տեղեկություններով՝ բարձավոլտ էլեկտրասյուների վրա տեղի […]

̰
Սևանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ է ստացել

22:08 14.07.2018

Շարունակվում են ահազանգեր ստացվել Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների մասին: EcoNews.am-ի փոխանցմամբ՝ նախօրեին համացանցում հայտնվել է տեսանյութ, որը միանգամից գրավել է բնասեր և բնապահպան հասարակության ուշադրությունը: Քաղաքացիներից մեկը տեսանկարահանել է, թե ինչպես է Սևանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ  ստացել: Քաղաքացին նշում է, որ դեպքն արձանագրվել է Շողակաթ (Շորժա) համայնքի ափին: Այս երևույթը հաճախ անվանում են […]

̰
Ուկրաինայում գտել են կենդանի թաղված կնոջ մնացորդներ

20:22 14.07.2018

Ուկրաինայում` Պետրիկովի գյուղի մոտ, հայտնաբերվել է մահացած ամուսնու գերեզմանի մեջ կենդանի թաղված կնոջ մնացորդները: Միկոլ Բանդրիվսկին կարծում է, որ հուղարկավորությունը մոտ 3000 տարի առաջ է եղել: Այն, որ կինը կենդանի է եղել, երևում է նրա դիրքից. նա պառկած է կոկորդով հենված ամուսնու ուսին: Հետազոտողները ենթադրում են, որ կինը գերեզման գնալուց առաջ թույն է խմել: Նշվում է, […]

̰
Աշտարակի քաղաքապետի Lexus-ը տեղափոխել են տուգանային հրապարակ

10:52 14.07.2018

ՃՈ աշխատակիցները  հուլիսի 13-ին Երևան-Սևան ավտոճանապարհին ծառայության ժամանակ կանգնեցրել են Lexus մակնիշի 80 RO 808 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակին թաղանթապատված է եղել սահմանվածից շատ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է՝ վարորդը եղել է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով անգամ իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար էլ քաղաքապետի Lexus-ը տեղափոխվել է Սևանի ՃՈ տուգանային հրապարակ։

̰
Փրկարարները կանխել են սելավաջրերի հոսքը

10:28 14.07.2018

Հուլիսի 13-ին՝ ժամը 21:48-ին, «911» ծառայությանն  ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ սելավաջրերը լցվում են «Ուկրշին» տնակային ավանի 20-րդ բարաքի թիվ 1, 19-րդ բարաքի թիվ 5 և այլ տնակներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի ջրալցվել […]

̰
23-ամյա քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

09:00 14.07.2018

Հուլիսի 14-ին, ժամը 07:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներին հաջողվել է կանխել քաղաքացի Ծ. Բ.-ի (1995 թ.) ինքնասպանության […]

̰
Մահացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին

23:39 13.07.2018

Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանը: Այս մասին տեղեկանում ենք ազգագրագետի ֆեյսբուքյան էջից: «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13-ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի-Սամվելյանը»,- ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/LousickAgouletsi/posts/1840318206030793

̰
Արմավիրում 31-ամյա տղամարդ է կորել

23:06 13.07.2018

Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 31-ամյա Հովհաննես Քնաջյանը: Այս մասին տեղեկացրին Ոստիկանության մամուլի ծառայությունից:  Նրա գտնվելու մասին տեղեկություն ունեցողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության Արմավիրի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 010-52-06-42 հեռախոսահամարներով:

̰
Բավարարվել են ապրիլի անկարգությունների 2 մասնակցի չկալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքները

22:42 13.07.2018

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազների բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Առաջին ատյանի դատարանը մերժել էր Երևան քաղաքի Էրեբունի, ինչպես նաև Ավան վարչական շրջաններում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով մեղադրյալներ Կ. Օհանյանի և Կ. Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ հանցագործությանը նրանց առնչությունը հիմնավորված […]

̰
Գեղամավանում հովվին սպանել են աներոջ հուղարկավորությունից հետո՝ վեճի ժամանակ. նոր մանրամասներ

22:37 13.07.2018

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում կատարված սպանությունից: Այդ օրը հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ բազմակի կտրած-ծակած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գեղամավան գյուղի բնակիչ Հուսիկ Զաքարյանը: Ավելի ուշ, հիվանդանոցում 56-ամյա տղամարդը մահացել էր: Պարզվել է` գյուղում եղել է Հուսիկ Զաքարյանի աներոջ հուղարկավորության արարողությունը, որից հետո, երեկոյան […]

̰
Այցով «Հրազդան» ՔԿՀ-ում գտնվող ԱՆ քրեակատարողական ծառայության պետը պատվիրել է բացառել կոռուպցիան

22:23 13.07.2018

Հուլիսի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հերթական աշխատանքային այցով «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում է եղել: Անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ծառայության պետը խոսել է հիմնարկում առկա խնդիրների մասին, դիմել անձնակազմին՝ կոչ անելով լինել առավել զգոն, կանխել արգելված իրերի ներթափանցման փորձերը, խստագույնս բացառել կոռուպցիոն որևէ երևույթի դրսևորում, բարեխղճորեն կատարել ծառայողական պարտականություններն իրենց լիազորությունների շրջանակներում […]

̰
Հելսինկիի ռեստորաններից մեկում «Թրամպուտին» անունով ճաշատեսակ են մատուցում

21:59 13.07.2018

Հելսինկիի ռեստորաններից մեկում ճաշացանկում ավելացել է նոր ճաշատեսակ, որը կոչվում է «Թրամպուտին»: Այս մասին հայտնում է Helsingin Uutiset-ը: Մի քանի օրից` հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաքում տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին գագաթնաժողովը: Ներկա պահին Հելսինկիում շատ ակտիվ պատրաստվում են այդ մեծ իրադարձությանը, իսկ «Թրամպուտին» ճաշատեսակը ռեստորանում սկսել են մատուցել հուլիսի […]

̰
Սուրբ Աթոռի պետական քարտուղարն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

21:47 13.07.2018

Հուլիսի 12-ին Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինն Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա մարզի Աքուիլեա քաղաքում կազմակերպված Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառումների շրջանակներում ունեցած ծավալուն ելույթի ժամանակ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը, հաղորդում է «Il Messaggero» թերթը: «Այդ համաշխարհային հակամարտությունը հնարավոր է դարձրել այն, ինչ մեզ մինչ օրս սարսափով է լցնում. զանգվածային կոտորածների սկիզբ, որոնց զոհն էր […]

̰
Ոստիկանությունն արձագանքել է ճանապարհային երթևեկության վերաբերյալ բողոքներին

21:11 13.07.2018

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին շրջանում տարածված բողոքներին՝ ճանապարհային երթևեկության խախտումների և ՃՈ անգործության վերաբերյալ. «Վերջին շրջանում մի քանի օգտատերեր բողոքում են մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին երթևեկության վիճակից և որպես «մեղավորի» նշում ճանապարհային ոստիկանների պասիվությունը։ Հարգելի քաղաքացիներ, ճանապարհային ոստիկանները ներողամիտ չեն […]

̰
Բազմաթիվ հայեր պատրաստվում են Իրան ուխտագնացության

21:06 13.07.2018

Այս օրերին հազարավոր հավատացյալներ պատրաստվում են ուխտագնացություն կատարել դեպի Սուրբ Թադեի վանք: Այն գտնվում է Իրանի հյուսիսարևմտյան Չալդրան նահանգի Ղարաքիլիսա գյուղում: Այս մասին հայտնել է Iran Front Page-ը: Ըստ տեղեկությունների՝ 4-6-րդ դարերում կառուցված վանքում հուլիսի 14-ին կմատուցվի Սուրբ պատարագ, որին կմասնակցեն բազմաթիվ հայեր Իրանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Գերմանիայից և Հայաստանից: Նշվում է նաև, որ 3 օրվա […]

̰
BACK_TO_TOP