20:07 08.07.2018
«Քայլ արա» շարժման մի խումբ երիտասարդներ Վարդավառի առիթով անակնկալ այցելել էին Վանաձորի մանկատուն։ Երիտասարդները երեխաներին բերել էին խաղալիքներ, քաղցրավենիք, իսկ բակում տեղադրել մեծ, արհեստական լողավազան։ Մինչ լողավազան տեղադրելը, բակում միմյանց վրա ջուր են լցրել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Քայլ արա» շարժման երիտասարդների հետ էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրերը, ովքեր նույնպես մասնակցել են ջրոցիին։ Անակնկալ մանկատուն էր այցելել նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ում վարչապետի դուստրերը մի լավ ջրել են։
19:15 13.05.2025
Reuters. ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան քննարկում են Էր Ռիադին F-35 կործանիչների վաճառքըՄիացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները քննարկել են Էր Ռիադին F-35 կործանիչների հնարավոր մատակարարման հարցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թագավորություն այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրների։ Ինչպես նշում է գործակալությունը, Սաուդյան Արաբիան արդեն մի քանի տարի է, ինչ հետաքրքրված է ամերիկյան F-35 կործանիչի գնմամբ։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք Վաշինգտոնը թույլ […] ...
19:05 13.05.2025
Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհըՄայիսի 13-ին, ժամը 17։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 17։45-ին: […] ...
19:00 13.05.2025
Մարկ Գևորգյանը նորամուտն է նշել «Հանովերի» երկրորդ թիմումԳերմանիայի Երրորդ Բունդեսլիգայի 37-րդ տուրում «Հանովեր 2»-ը հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է Քյոլնի «Վիկտորիային»։ Հյուրերի կազմում 73-րդ րոպեին փոխարինման է մտել հայ պաշտպան Մարկ Գևորգյանը, որն առաջին հանդիպումն է անցկացրել «Հանովերի» երկրորդ թիմում։ 19-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամռանն է ավստրիական «Զալցբուրգի» համակարգից տեղափոխվել «Հանովեր»։ Նա ծանր վնասվածք ուներ և 2024 թ. մայիսից պաշտոնական հանդիպման չէր մասնակցել։ ...
18:50 13.05.2025
ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասըԳլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային […] ...
18:46 13.05.2025
Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետԱյսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների, մասնավորապես՝ Չինաստանի, Ղազախստանի, Վրաստանի պաշտպանության նախարարների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
18:37 13.05.2025
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետՄայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ նշվել […] ...