TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հելսինկիի ռեստորաններից մեկում «Թրամպուտին» անունով ճաշատեսակ են մատուցում

21:59 13.07.2018

Հելսինկիի ռեստորաններից մեկում ճաշացանկում ավելացել է նոր ճաշատեսակ, որը կոչվում է «Թրամպուտին»: Այս մասին հայտնում է Helsingin Uutiset-ը: Մի քանի օրից` հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաքում տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին գագաթնաժողովը: Ներկա պահին Հելսինկիում շատ ակտիվ պատրաստվում են այդ մեծ իրադարձությանը, իսկ «Թրամպուտին» ճաշատեսակը ռեստորանում սկսել են մատուցել հուլիսի […]

̰
Սուրբ Աթոռի պետական քարտուղարն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

21:47 13.07.2018

Հուլիսի 12-ին Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինն Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա մարզի Աքուիլեա քաղաքում կազմակերպված Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառումների շրջանակներում ունեցած ծավալուն ելույթի ժամանակ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը, հաղորդում է «Il Messaggero» թերթը: «Այդ համաշխարհային հակամարտությունը հնարավոր է դարձրել այն, ինչ մեզ մինչ օրս սարսափով է լցնում. զանգվածային կոտորածների սկիզբ, որոնց զոհն էր […]

̰
Ոստիկանությունն արձագանքել է ճանապարհային երթևեկության վերաբերյալ բողոքներին

21:11 13.07.2018

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին շրջանում տարածված բողոքներին՝ ճանապարհային երթևեկության խախտումների և ՃՈ անգործության վերաբերյալ. «Վերջին շրջանում մի քանի օգտատերեր բողոքում են մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին երթևեկության վիճակից և որպես «մեղավորի» նշում ճանապարհային ոստիկանների պասիվությունը։ Հարգելի քաղաքացիներ, ճանապարհային ոստիկանները ներողամիտ չեն […]

̰
Բազմաթիվ հայեր պատրաստվում են Իրան ուխտագնացության

21:06 13.07.2018

Այս օրերին հազարավոր հավատացյալներ պատրաստվում են ուխտագնացություն կատարել դեպի Սուրբ Թադեի վանք: Այն գտնվում է Իրանի հյուսիսարևմտյան Չալդրան նահանգի Ղարաքիլիսա գյուղում: Այս մասին հայտնել է Iran Front Page-ը: Ըստ տեղեկությունների՝ 4-6-րդ դարերում կառուցված վանքում հուլիսի 14-ին կմատուցվի Սուրբ պատարագ, որին կմասնակցեն բազմաթիվ հայեր Իրանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Գերմանիայից և Հայաստանից: Նշվում է նաև, որ 3 օրվա […]

̰
Արթուր Գրիգորյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

20:51 13.07.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանին, հաղորդում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Արթուր Գրիգորյանը նշել է, որ կոմիտեից ակնկալում է ոլորտի գերակա խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանք, մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում պահել ինչպես ՀՀ կառավարության […]

̰ ̰
Յուրաքանչյուր դերասանի համար պատիվ կլինի Գյումրիի թատրոնի բեմում խաղալը. Հրանտ Թոխատյան

18:00 13.07.2018

Նոր թատերական նախագիծ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Աճեմյանցիները նախապատրաստվում են նոր թատերաշրջանին, տեղեկացնում է SHANTNEWS-ի թղթակիցը: Պրեմիերան լինելու է Ալեյն Ռեյնո Ֆուրտոնի «Խելահեղ պատմություններ» պիեսը, որը Գյումրիի թատրոնի դերասանները խաղացել են նաև 2016 թվականին: Նոր բեմադրվողը իր հանգուցալուծումներով ու մոտեցումներով տարբերվելու է նախորդից։ Իսկ աճեմյանցիների հետ համատեղ խաղում են դերասաններ Հրանտ Թոխատյանն […]

̰
Գողության համար հետախուզվողը հայտնաբերվել է հոգեկան առողջության կենտրոնում

16:31 13.07.2018

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 12-ին՝ ժամը 12։50-ին, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվել է հուլիսի 11-ից բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (գողություն) հետախուզվող, 1990 թ. ծնված Վարդան Ե.-ն: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ և Տավուշի մարզի […]

̰
Քաղաքացին կամավոր հանձնել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք

11:00 13.07.2018

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացի Ա.Հ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել 2 միավոր ԱԿՄ ինքնաձիգ, 2 միավոր ականանետ, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան և մեծ քանակությամբ այլ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ […]

̰
«Ընտանիքում բռնության կանխարգելման» խորհրդի կազմում կձևավորվի բռնության ենթարկվածների ֆինանսական աջակցության տրամադրման խումբ

10:02 13.07.2018

Կառավարության կողմից հաստատվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: «Ցանկանում եմ իրազեկել, որ կառավարության կողմից հաստատվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» […]

̰
Աննա Հակոբյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի չարաշահումների մասին

23:08 12.07.2018

Կարծում եմ՝ դա նորություն չէր, մենք բոլորս գիտեինք, մենք ապրում ենք Հայաստանում, կոնկրետ մեր լրատվամիջոցը բազմիցս անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում տիրող իրավիճակին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի կինը՝ անդրադառնալով  «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի կողմից կատարված չարաշահումներին: «Վերջին տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամն ուներ խնդիրներ: Մենք գիտենք, որ սփյուռքի բարերարները մեծ տոկոսներով կրճատում էին […]

̰
Վանաձորում կորած 3-ամյա երեխային գտել են

22:43 12.07.2018

Վանաձորում կորած երեխային գտել են: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 18:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Վարդանանց փողոցի «Մուշմար» խանութի մոտակայքում, կորել է 3 տարեկան երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 18:36-ի սահմաններում փրկարարները ոստիկանության աշխատակիցների […]

̰
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի, պալատների և մարզային դատարանների նախագահներ է ընտրել

22:32 12.07.2018

Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր՝ հուլիսի 12-ին Վճռաբեկ դատարանի նախագահ և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ է ընտրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից: Քվեարկությամբ 7 ձայնով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել Երվանդ Խունդկարյանը: Վերջինը նաև 10 ձայնով ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ: Վճռաբեկ դատարանի քրեական պալատն էլ կղեկավարի […]

̰
Որպես անհետ կորած որոնվում է Վարդուհի Մովսիսյանը

22:10 12.07.2018

Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Վարդուհի Մովսիսյանը: 49-ամյա Մովսիսյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել Մաշտոցի կամ մոտակա բաժին:

̰
Լևոն Երանոսյանը ցանկացել է հաշտվել Սասուն Միքայելյանի հետ

15:10 12.07.2018

Ազգային ժողովում «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը նշեց, որ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը փորձել է հաշտվել իր հետ, բայց ինքը մերժել է։ Միքայելյանի խոսքերով` Երանոսյանը հաշտվելու նպատակով իր մոտ միջնորդ էր ուղարկել, բայց «նույն բախտին է արժանացել»: Հարցին, թե այսինքն շիշ նետեցի՞ք նորից, Միքայելյանը ծիծաղեց և ասաց՝ «ինչի ես շշաձի՞գ եմ»: Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին, […]

̰
Վարորդների տուգանքները կներվեն. ԱԺ-ն ընդունեց օրենքը

13:52 12.07.2018

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության տուգանքների համաներման օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 68 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով: Համաներումից կօգտվի 150.000 վարորդ, կներվի 13․7 միլիոն դրամ տուգանք։ Հիշեցնենք, որ օրենքով նախատեսվում է ներել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց պարտքերը: Սակայն սա ոչ բոլոր իրավախախտումներին է վերաբերում: Օրինակ՝ առանց […]

̰
Luca Rossi: «Philip Morris» has revealed Armenia two years ago

13:44 12.07.2018

Two years ago, we discovered Armenia in terms of traditions and potential of scientific and technological development. That is why a decision was made to establish a research and development center in Armenia as well as to develop an ecosystem that promotes the scientific education. When it comes to connecting to the Internet and having […]

̰
Մանվել Գրիգորյանին ցանկանում են զրկել Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

11:35 12.07.2018

Մանվել Գրիգորյանին ցանկանում են զրկել Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից: Այս հարցը քննարկվելու հուլիսի 24-ին նախատեսվող Էջմիածնի ավագանու նիստի ընթացքում: Մինչ այդ, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հարցում է սկսել՝ պարզելու քաղաքացիների դիրքորոշումն այդ հարցի շուրջ: https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/408705346292417

̰
«Ֆիլիպ Մորրիս»-ը՝ Վանաձորի Ինժեներական համաժողով-ցուցահանդեսի համակազմակերպիչ ու ամենասենսացիոն մասնակից

18:30 11.07.2018

Հուլիսի 7-ին Վանաձորում կայացավ երկրորդ ամենամյա Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը։ Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ: Համաժողով-ցուցահանդեսի բանախոսների և մոդերատորների շարքում էին ինժեներական ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների խթանմանը […]

̰
Վաղը ավագանու արտահերթ նիստ կգումարվի. կորոշվի Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը

18:11 11.07.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վաղը կայանալիք արտահերթ նիստի մասին: Վաղը՝ հուլիսի 12 ին, ժամը 10:00 ին, ՀՀ Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ կգումարվի, որի ընթացքում կքննարկվի նոր քաղաքապետի արտահերթ ընտրության օրը:

̰
Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

17:21 11.07.2018

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի Twitter-յան էջից: Բալայանը գրել է, որ փաստաթուղթը փոխանցվել է Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման նպատակով։ Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր ՄԹ Համայնքների պալատը այսօր հավանություն է տվել #Հայաստան– #Եվրամիություն ՀԸԳՀ-ին (#CEPA)՝ […]

̰
Գյումրիի քաղաքապետն անդրադարձել է  նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը Երկրագիտական թանգարանին հանձնելու հարցին

16:00 11.07.2018

Այսօր Գյումրիի ավագանու արտահերթ նիստում օրակարգային հարցերից բացի, քաղաքապետն անդրադարձել է Գյումրիի նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը Երկրագիտական թանգարանին հանձնելու հարցին, որի շուրջ այս օրերին քննարկումներն ակտիվացել են, հաղորդում է SHANTNEWS-ի թղթակիցը: Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի այս առաջարկին դեմ չի եղել մշակույթի նախարարությունը, ավելին, նախագծի տեսքով այն ներկայացվել է արդեն կառավարությանը: Իսկ քաղաքապետը շենքը թանգարանի համար […]

̰
«Ֆիլիպ Մորրիսը» Հայաստանը բացահայտել է երկու տարի առաջ. Լուկա Ռոսսի

15:10 11.07.2018

Երկու տարի առաջ մենք բացահայտեցինք մեզ համար Հայաստանը՝ գիտական ու տեխնոլոգիական զարգացման ավանդույթների ու ներուժի առումով։ Այդ իսկ պատճառով էլ որոշում ընդունվեց Հայաստանում հիմնել հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց, ինչպես նաև զարգացնել գիտական կրթությունը խրախուսող էկոհամակարգ։ Երբ օվկիանոսի մյուս կողմում գտնվող ընկերոջդ նոր սանրվածքը գնահատելու համար բավարար է համացանցին միացած լինելն ու սմարթֆոնի մեջ skype […]

̰
Ստեփանավանի սոցծառայությունների կողմից խարդախությամբ հափշտված ավելի քան 15 մլն դրամի վնասը հատուցվել է

12:48 11.07.2018

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ և վերլուծությամբ պարզվել է, որ մարզում կոռուպցիոն բնույթի դրսևորումների ռիսկերը մեծ են հատկապես սոցիալական աջակցության ոլորտում, որտեղ հանցավոր ոտնձգությունները հաճախ կատարվում է խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող անձանց նկատմամբ: Մասնավորապես ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ […]

̰
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

09:22 11.07.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 11-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Անդրանիկի փող․ 6, 8, 10, 42, 44, Շերամի փող․ 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, 43, 47, 49, 51, […]

̰
Բարձրագույն դատական խորհուրդը մարզերի դատարանների նախագահներ է ընտրել

00:44 11.07.2018

Բարձրագույն դատական խորհրդի հերթական՝ հուլիսի 10-ի նիստում խորհրդակցություն է անցկացվել Արարատի և Վայոց ձորի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից: Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԲԴԽ-ն նշված դատարանների նախագահների ընտրություն է կազմակերպել: Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Արթուր Մարգարյանը, Արարատի […]

̰
Բնապահպանների թիրախում է հայտնվել կարմիրգրքյան թռչնի որսի հերթական սիրահարը

22:42 10.07.2018

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Եվս մեկ որսագող «հպարտացել» է լուսանկարվելով սպանված կենդանու դիակի հետ՝ անտեսելով անգամ կենդանու՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված լինելու հանգամանքը: Արթուր Պետրոսյան անունով օգտատերը սույն թվականի ապրիլ ամսին համացանց է բեռնել լուսանկարներ «որսից»՝ հաշվի չառնելով, որ տվյալ կենդանատեսակների որսն արգելված […]

̰
16-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

22:33 10.07.2018

Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Անուշ Ասատրյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել Շենգավիթի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02, (010 48 02 02) հեռախոսահամարներով։

̰
Որսի համար չթույլատրվող վայրի թռչնի հետ լուսանկարված դեռահասը հրավիրվել է ոստիկանություն

22:15 10.07.2018

EcoNews.am կայքը տեղեկատվություն էր հրապարակել, որ ֆեյսբուքյան մի օգտատեր լուսանկարվել է որսի համար չթույլատրվող գիշատիչ թռչուն համարվող մեծ ճուռակի հետ, և այդ լուսանկարները 2017 թվականին բեռնել է համացանց։ Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ լուսանկարներում պատկերաված 16-ամյա Արգիշտին Ապարանի բնակիչ է։ Նա իր ծնողի հետ հրավիրվել է բաժին ու բացատրություն տվել։ Համաձայն Արգիշտիի հայտնածի՝ […]

̰
Ինքնահրկիզման փորձ՝ վարչապետի նստավայրի մոտ

18:42 10.07.2018

Երևանի Բաղրամյան 26 հասցեում՝ ՀՀ վարչապետի նստավայրի մոտ, միջին տարիքի տղամարդը փորձել է բենզինի միջոցով ինքնահրկիզվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը: «Այս պահին դեպքի վայրում է շտապօգնության աշխատակիցների խումբը, քաղաքացուն համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվում»,- նշեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից և հավելեցին, որ […]

̰
BACK_TO_TOP