23:58 28.06.2018
Հունիսի 28-ին`ժամը 21:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչը՝ Ի. Ա.-ն (16 տարեկան), առավոտյան դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 22:50-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 3 փրկարար, 6 ոստիկան և Եղեգնավան գյուղի […]
23:39 28.06.2018
Օմսկում հայկական հարսանիքը դարձել է քաղաքացիների բուռն քննարկումների թեմա։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հայերի հարսանեկան ավտոշարասյունը փակել փողոցներից մեկի երթևեկությունը։ Հայկական դրոշներով արտասահմանյան մեքենաների վարորդները 1 րոպե կանգ են առել ճանապարհի մեջտեղում՝ խաթարելով երթևեկությունը, որից հետո շարունակել ընթացքը։ Ոմանք դրանում ոչ մի սարսափելի բան չեն տեսել և դժգոհ օգտատերերին […]
22:49 28.06.2018
Համացանցում տեսագրություն էր տարածվել, որ երևում է, թե ինչպես է սպիտակ «Պրիորա»-ի վարորդը մեքենան Հանրապետության հրապարակի գորգի վրա անկանոն վարում կամ այսպես ասած «դրիֆտ» էր անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և՛ երթևեկության մասնակիցների, և՛ մոտակայքում գտնվող անձանց նկատմամբ։ ՃՈ հետախուզման հատուկ խմբի ծառայողները պարզել են, որ «Պրիորան» վարել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղում ապրող Վլադիմիր […]
22:32 28.06.2018
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հունիսի 27-ին կայացել է ցմահ ազատազրկման դատապարտված Ա. Մ.-ի մկրտության արարողությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, դատապարտյալ Ա. Մ.-ն մկրտվել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և ցմահ դատապարտյալների հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի ձեռամբ: Արարողությանը ներկա են գտնվել նաև դատապարտյալի հարազատները: Հոգևոր այս մեծ խորհուրդը դատապարտյալների ցանկությամբ իրականացվում է նաև […]
21:37 28.06.2018
Ամուլսարի հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է: Այս մասին հունիսի 28-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը: «Ինչպես գիտեք, բնապահպանության և ընդերքի տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանին հանձնարարվել է հնարավորինս սեղմ ժամկետներում ձևավորել Ամուլսարի հարցով զբաղվող աշխատանքային խումբ, ներգրավել նաև քաղհասարակության ներկայացուցիչներին, ՀԿ-ներին, որպեսզի Ամուլսարի հարցով խումբը սկսի գործել»,- ասել է նա: […]
20:43 28.06.2018
ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը հունիսի 28-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ վերջին օրերի աղմկահարույց ձերբակալություններին ու արագ ազատ արձակումներին: Օգտատերերին հետաքրքրում էր՝ արդյո՞ք ճիշտ էր ազատ արձակել մարդկանց, ում «անմեղ չլինելը» հայտնի է բոլորին: Վերջիններս հորդորեցին մի պահ մոռանալ անմեղության կանխավարկածի մասին ու պատասխանել անկեղծ: «Անմեղության կանխավարկածը մոռանալ չէի ցանկանա: Ես կխուսափեի իրավապահների, նախաքննական […]
20:08 28.06.2018
Ոստիկանությունը հունիսի 27-ին բերման է ենթարկել և ձերբակալել Շիրակի մարզի բնակիչ Ջեյմսիկ Մարտիրոսյանին, որը կասկածվում է մի խումբ անձանց հետ խաբեությամբ վստահությունը չարաշահելու, բռնություն կամ բռնության սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելու մեջ: Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
19:48 28.06.2018
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է սկսել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակում: SHANTNEWS.am-ը դիմեց ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանին՝ պարզելու համար՝ արդյո՞ք այս տեղեկատվությունն իրականությանը համապատասխանում է: Վերջինս նշեց, որ որոշակի գործողություններ իրականացվում են, խոստացավ լրացուցիչ տեղեկատվություն փոխանցել ավելի ուշ:
18:39 28.06.2018
Ոստիկանին այսուհետ սովորեցնելու են աշխատել ոչ միայն հանցագործություն կատարած անձի, այլև այն մարդկանց հետ, որոնց արարքը բռնությամբ է զուգորդվում, բայց արարքի մեջ հաճախ կարող են բացակայել հանցակազմի տարրեր: Այս մասին այսօր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում խոսեց Քրեական արդարադատության ոլորտի Եվրոպայի խորհրդի փորձագետ Արշակ Գասպարյանը: Նրա խոսքերով՝ ոստիկանությունը […]
18:25 28.06.2018
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանդիպում է տեղի ունեցել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչների ու միջազգային բնապահպանական կառույցների ներկայացուցիչների միջև: Օրակարգում բնապահպանությանը, հատկապես անտառպահպանման ու անտառային լանդշաֆտների վերականգնման խնդիրներն են եղել, որոնց վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցել է նաև Հայաստանի բնապահպանության փոխնախարարը: «Ընդգրկված է եղել Միջին Ասիա տարածաշրջանը՝ իր 5 պետություններով՝ Ղազախստան, Տաջիկստան, Ուզբեկստան, […]
18:17 28.06.2018
ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանից ֆեյսբուքյան օգտատերերը հետաքրքրվում էին՝ ինչո՞ւ սափրված չէ: «Թրաշը մոդա՞ է, թե՞ ֆաշիստական կարգերի համաձայն բոլորը վարչապետի օրինակով պետք է մորուք պահեն»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Մկրտչյանին նման հարց ուղղվեց: «Մենք յուրաքանչյուրս մեր մորուքից ունենք, վարչապետն էլ՝ իր: Ֆաշիստական խմբավորման գործունեություն չենք ծավալում, ընդամենը ցանկություն է, որը որևէ կերպ չի խոչընդոտում […]
18:04 28.06.2018
Արցախի խորհրդարանում այսօր բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տեղի ունեցած վեճի և հայհոյանքի տեսանյութն է հրապարակվել, որտեղ երևում է, թե ով է սկսել այն և ինչպես է զարգացել: Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում միջադեպ է տեղի ունեցել «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի և «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Ժաննա Գալստյանի միջև: Ավելի վաղ տեղեկացրել […]
17:59 28.06.2018
Կառավարությունում չկան հաստիքներ, որոնք նախատեսված են արտոնյալների համար: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ արդյո՞ք կառավարության հաստիքները ևս արտոնյալների համար են: Վերջինս նշեց՝ կադրերի ընտրությունը կատարվում է պրոֆեսիոնալիզմի, տվյալ դիրքին կոմպետենտ լինելու, մասնագիտական գիտելիքների առումով: «Առաջնահերթությունը դա է: Ներկայիս կառավարությունում նման սահմանափակումներ, արտոնյալների համար […]
17:33 28.06.2018
Հենց նոր դատական նիստի դահլիճից ազատ արձակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով ևս մեկ ամբաստանյալ՝ գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը: Նրա խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդել էր պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ մոտ մեկ ժամ առաջ: Պաշտպանը դատարանին նախ միջնորդել էր որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին՝ նշելով, որ ամբաստանյալը փող չունի գրավի գումար մուծելու համար: Հետո […]
17:30 28.06.2018
Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի աշխատակիցները վերլուծել են 18-ից մինչեւ 45 տարեկան 4710 մարդկանց վերաբերող տվյալները, ուշադրություն դարձնելով այն բանի վրա, թե նրանք որքան հաճախ և ինչ քանակությամբ են ալկոհոլային խմիչքներ օգտագործում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Պարզվել է, որ այն տղամարդկանց մոտ, որոնք իրենց թույլ են տվել չարաշահել ոգելից խմիչքները, բարձրացել է արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը, իսկ […]
17:23 28.06.2018
Պաշտոնական այցով Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն այսօր այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, որտեղ նրան դիմավորել են երկրի իրավատեր երեք համայնքների հոգևոր առաջնորդները: Shantnews.am-ի Երուսաղեմի աղբյուրը տեղեկացնում է, որ Քեմբրիջի դուքսի դիմավորման արարողության ժամանակ Երուսաղեմի հայոց պատրիարքին ներկայացնում էր Սուրբ Աթոռի լուսարարապետ գերաշնորհ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը: Ս. Հարության տաճարում Արքայազն Ուիլյամն այցելել […]
17:16 28.06.2018
24 կին, 149 զավակ ունեցող 61-ամյա կանադացի Ուինսթոն Բլեքմորին մեղադրանք է առաջադրել Կանադայի դատարաններից մեկը։ Նա մեղավոր է ճանաչվել բազմակնության համար։ Բազմազավակ հայրիկին դատապարտել են 150 ժամ հասարակական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև 6 ամիս տնային կալանքի, որի ընթացքում նա կկարողանա գնալ աշխատանքի։ Թե ինչ չի թույլատրվի նրան, աղբյուրները լռում են։ Բազմակին է նաև Բլեքմորի փեսան։ […]
17:01 28.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի հետ կապված տեսանյութին: Նա, լինելով այդ հետաքննության համահեղինակ, արձագանքել է քննադատություններին, թե սեփական աշխատանք արված չէր, պարզապես մեկտեղված էին արդեն իսկ հրապարակված փաստեր: Մկրտչյանը նշել է, որ կային մի շարք խնդիրներ՝ վիզուալի, ձայնի հետ կապված, նաև տեքստի կառուցվածքի […]
16:31 28.06.2018
Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանին նվիրված փառատոն, որի շրջանակում ամենատարբեր միջոցառումներ են եղել. երգ, պար, կավագործություն, գորգագործություն, այս ամենը՝ զուգակցված բարձր տրամադրությամբ ու հայկական ուտեստներով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
15:51 28.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական նշանակումն է արել: Վարչապետի որոշմամբ՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նիկոլայ Բաղդասարյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,- ասված է որոշման մեջ:
14:29 28.06.2018
Օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում նկատել է, թե ինչպես է տաքսու ավտոմեքենայի վարորդը աղբը նետում մեքենայից դուրս: SHAMSHYAN.com-ի հրապարակված տեսանյութում երևում է, որ ոստիկանապետը կանգնեցնում է մեքենան, դուրս գալիս, մոտենում վարորդին և ստիպում վերցնել իր նետած աղբը:
12:25 28.06.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության հունիսի 28-ի նիստի ժամանակ առաջարկեց մեկ տարով՝ մինչև 2019 թ. հուլիսի 1-ը հետաձգել դեղերի՝ դեղատոմսով դուրսգրման որոշումը: Նա նշեց, որ հաշվի առնելով տարբեր մասնագիտական միությունների, պացիենտների բազմաթիվ դիմումները՝ առաջարկում են որոշման՝ ամբողջական ուժի մեջ մտնելու ժամկետները երկարաձգել մինչև 2019 թ. հուլիսի 1-ը՝ թողնելով բացառությունները՝ թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող […]
11:35 28.06.2018
ՀՀ կառավարությունը հունիսի 28-ին ընդունեց «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին» նախագիծը: Այն օրակարգի չզեկուցվող հարցերից է: Կառավարության որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվում Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները: Հիմնավորման մեջ նշված է, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» […]
09:12 28.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից նախօրեին բերման ենթարկված և այնտեղ գտնվող Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն, հրաժարվում է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը իր կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին բերման էր ենթարկել Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ մուտքի մոտից: Վերջինս բերման ենթարկվելուց հետո՝ […]
22:52 27.06.2018
84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միսակ Դավթյանը: Ակադեմիկոսը վախճանվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Գիտությունների Ազգային ակադեմիայից: «Միսակ Դավթյանը մեծ ավանդ ունի Հայաստանում գիտության, մասնավորապես կենսաքիմիայի զարգացման գործում: Նրա գիտական հետաքրքրությունները վերաբերում էին օրգանիզմներում ամոնիակի և ամինաթթուների յուրացման մեխանիզմների ուսումնասիրությանը, օրնիտինային ցիկլի ֆերմենտների կառուցվածքաֆունկցիոնալ […]
22:17 27.06.2018
Reddit սոցցանցի համահիմնադիր, ամերիկաբնակ գործարար Ալեքսիս Օհանյանը «ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»ի բակում ծառատունկի է մասնակցել։ Նա միջոցառումից լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ «ԹՈւՄՈ-ի մոտ տնկելով առաջին ծառը, հուսով եմ՝ շատերից մեկը»,- լուսանկարին կից գրել է Օհանյանը: «Այս մեկն անվանել եմ «Օլիմպիա»: Նա (դուստրը) այժմ երկու ծառ ունի, մեկական՝ իր տներից յուրաքանչյուրի դիմաց՝ Ֆլորիդայում և […]
21:55 27.06.2018
Հունիսի 27-ին` ժամը 19:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (մոտ 30 տարեկան կին) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 47 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարների և քաղաքացիների (հարևանների) համատեղ ուժերով քաղաքացի Կ. Պ.-ի […]
20:18 27.06.2018
Հունիսի 26-ին, ժամը 14.36-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը կանչով մեկնել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղ, որտեղ վարորդին ծեծել են և կոտրել ոտքը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, «շտապօգնության» խումբը կանչով մեկնել է Բաղանիս գյուղ` մի տղամարդու բուժօգնություն ցույց տալու, որտեղ անհայտ […]
18:15 27.06.2018
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ուսումնասիրություն է իրականացրել ընդերքօգտագործողների կողմից ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքով սահմանված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման, ինչպես նաև չկատարված պարտավորությունների գծով իրավասու պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցների վերաբերյալ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ուսումնասիրության շրջանակներում ՀՀ […]
17:55 27.06.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, արձագանքելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին լուրերի հերքմանը, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ուրախ եմ, որ Տարոն Մարգարյանին առողջությանս մաղթանքը տեղ հասավ և նա շուտ կազդուրվեց, բայց տխուր եմ, որ Արթուր Գևորգյանի հայտարարության ֆոնին քաղաքապետարանի պաշտոնական կայքում և էջում հրապարակված են փոխնահանգապետի բոլոր հանդիպումները և […]