21:46 29.06.2018
ՀՀ ԱԻ նախարարության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համագործակցությունը տասնյակ տարիների պատմություն ունի, որը շարունակաբար ընդլայնվում է: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն այսօր` հունիսի 29-ին, ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության լրատվական բաժնից: Գերատեսչություների ղեկավար […]
21:35 29.06.2018
«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօրվա թեժ իրադարձություններից հետո Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները որոշել են շարունակել պայքարը՝ անկախ բոլոր շահագրգիռ կողմերի միմյանց հետ փոխադարձ պայմանավորվածություններից։ «Մեր գիտակցության մեջ սա հայրենիքի փրկություն է, միջավայրի փրկություն է, տարածքի ֆիզիկական փրկություն է, որն ավելի բարձր արժեք ունի, քան երկրի […]
21:28 29.06.2018
Հունիսի 29-ին` ժամը 20:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ագարակ և Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում՝ գազալցակայանում, պայթել է ավտոմեքենայի գազի բալոնը, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
20:39 29.06.2018
Հունիսի 29-ին՝ ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 30 հասցեում գտնվող նախկին գյուղտեխնիկայի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա մեկ զոհ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է չշհագործվող շենքի տանիքի […]
20:11 29.06.2018
Կ.Ուլնեցի փողոցում, ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ մեղադրյալի՝ Երևանի բնակիչ Ա.Իսոյանի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, մի խումբ անձինք «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենաներով ժամանել են Կ.Ուլնեցու փողոց, […]
20:03 29.06.2018
Հունիսի 29-ին տեղի է ունեցել Արցախի ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հունիսի 28-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը:
19:28 29.06.2018
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով 2018թ. հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ են իրականացնելու ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները։ «Ժամը 12:00-ից Ազատության պողոտայի սկզբնամասում (Կասկադ համալիրի վերևում) գտնվող հուշարձանի հարակից տարածքից հնարավոր կլինի դիտել ՀՀ ԶՈւ ինքնաթիռների անցումները։ […]
19:19 29.06.2018
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ընկերության աշխատանքներն արդեն 8-րդ օրն է դադարեցվել են «ապօրինի և հրահրված գործողությունների հետևանքով»: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որի աշխատանքները ապօրինի և հրահրված գործողությունների հետևանքով արդեն 8-րդ օրն է դադարեցվել են, հայտնում է, որ հունիսի 29-ին, մոտավորապես 12։00-ից Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները, «Լիդիան Արմենիա» ընկերության որոշ աշխատակիցների […]
18:56 29.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Շիրակի փոխմարզպետ է նշանակվել Վարդան Գրիգորյանը։ 36-ամյա պաշտոնյան Aravot.am-ին տեղեկացրել է, որ ավարտել է Երևանի պետական համալսարանի երկու ֆակուլտետներ՝ աստվածաբանության ու ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետները։ Այնուհետ հաշվապահական դասընթացների գնալով՝ մասնագիտացել է այդ ոլորտում և որպես հաշվապահ աշխատել է իր ընտանիքին պատկանող «Ռոյալ» կահույքի սրահում։ Լրագրողի հարցին՝ որքանո՞վ են ճիշտ տեղեկությունները, […]
18:22 29.06.2018
Ամուլսարի հանքի տարածքում և Ջերմուկում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այնտեղ գտնվող ակտիվիստներից Վազգեն Գալստյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանքի աշխատողները միջպետական ճանապարհները բացել են, իսկ դեպի հանք բարձրացող ճանապարհները շարունակում են փակ մնալ: Ակտիվիստը ավելի վաղ գրել էր, որ Ամուլսարի հանքի աշխատակիցներին ղեկավարությունը կեսօրից հետո զանգել և աշխատակիցներին կանչել է […]
17:07 29.06.2018
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը պատրաստվում է դիմել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, որ հաջորդ շաբաթ պաշտոնապես դիմելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որ վերջինս անվավեր ճանաչի ՀՀ նախագահի նախկին հրամանագիրը: «Իրավական պետության կարևորագույն սկզբունքներից է օրինականության սկզբունքը: Ըստ այդմ՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն […]
16:16 29.06.2018
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվել է գերեզմանի վաճառքի և անարգման գործով դատավարությունը։ Հիշեցնենք` դեպքը տեղի է ունեցել 2 տարի առաջ, երբ Հակոբյաններն ընտանեկան գերեզման են այցելել և տեսել, որ իրենց գերեզմանի տեղում այլ մարդ է հուղարկավորված ու շքեղ գերեզման է կառուցված։ Իսկ ամենաանհավատալին հետո են պարզել՝ այն, որ իրենց հարազատի՝ հանգուցյալ Հենրիկ Հակոբյանի դին […]
15:59 29.06.2018
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը հուլիսի 1-ից արդեն կգործի: Մինչ այդ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել է կենսաթոշակային այս փոփոխությունների դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամների հետ: SHANTNEWS.am-ը նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանից հետաքրքրվեց՝ նախարարի հետ հանդիպմանը բարձրացրեցի՞ն իրենց հուզող հարցերը, եկա՞ն ընդհանուր հայտարարի: «Մեզ հուզող հարցերը Կենտրոնական բանկի հետ են, իսկ երեկ մենք […]
15:03 29.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Ֆորումի հարգելի մասնակիցներ և հյուրեր, Ջերմորեն ողջունում եմ ձեզ «Ռուսաստանի և Հայաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» թեմայով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի շրջանակում: 7 տարի […]
14:49 29.06.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Սերգեյ Չ.-ն և կամավոր հանձնել «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի 48 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, 2 նռնակի պայթուցիչ, «Մակարով» տեսակի ատրճանակի 1 պահունակ` լիցքավորված 8 փամփուշտներով, 5.45 մմ տրամաչափի «ԱԿՍ» […]
14:43 29.06.2018
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը և քաղաքապետարանը համատեղ մեկ տարի առաջ ծրագիր է ներկայացրել կառավարություն, որով առաջարկվում է Գյումրիում դադարեցնել քաղաքացիների հաշվառումը տնակային հասցեներում: Այս առաջարկին որոշակի ընթացք տրվել էր, ընդունվել էր որոշում, որով հանձնարարվում էր ոստիկանությանը՝ բացառել քաղաքացիների հաշվառումը ոչ հիմնական շինությունների հասցեներում: Այս պահանջը Գյումրիում առայժմ անիրագործելի է, փոխարենը տնակային հին ու նոր հասցեներում […]
14:18 29.06.2018
Մահացել է հետախույզ, ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի մայրը: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է հետաքննող լրագրող Զարուհի Մեջլումյանը: https://www.facebook.com/Mardaser/posts/2052558941444334 Նշենք, որ իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար դատապարտված 49-ամյա Սողոմոն Քոչարյանն անբուժելի հիվանդության պատճառով ազատ էր արձակվել 2015 թվականին: 15 օր գտնվելով ազատության մեջ՝ Սողոմոն Քոչարյանը մահացել էր:
14:11 29.06.2018
Ամուլսարի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները փակել էին միջպետական ճանապարհը: Այնտեղ գտնվող ակտիվիստներից Վազգեն Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանքի աշխատողները փակել են դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը։ «Փաստացի, հանքի աշխատողները փակել են միայն դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը։ Ջերմուկի բնակիչներից մի քանի հոգի իջել էին նկարահանելու դեպքերը և այս պահին […]
13:51 29.06.2018
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետը ուղերձով դիմել է Էջմիածին ուխտի գնալ պատրաստվողներին: Ամենայն Հայոց կաթողիկոսը հորդորում է հունիսի 30-ին ի զորակցություն Հայոց հայրապետի Ս. Էջմիածին ուխտի գնալ պատրաստվող հավատացյալներին զերծ մնալ իրենց նախաձեռնությունից։ Այդ օրը Մայրավանք մեկնելու մասին է հայտարարել կաթողիկոսի հրաժարականը պահանջող «մի խումբ» և սադրանքներից ու հավատացյալների զգացմունքները վիրավորելու հավանականությունից խուսափելու համար Վեհափառ […]
13:41 29.06.2018
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը տեղեկացրել է, որ այսուհետ կառավարության նիստերը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն Կառավարության պաշտոնական յութուբյան ալիքում: «Հարգելի գործընկերներ ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն հաջորդ շաբաթվանից կառավարության նիստերը կնկարահանվեն մի քանի տեսախցիկներով և կհեռարձակվեն ուղիղ եթերում կառավարության պաշտոնական youtube-յան ալիքում»,- գրել է նա:
13:35 29.06.2018
Արդեն արդիական չեմ համարում «հանցավոր կլաններ» արտահայտությունը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե միայն Էջմիածնի՞ն է բնորոշ հանցավոր կլաններ ունենալը, թե՞ այլ քաղաքների ևս: «Հենց այսօր՝ իմ լիազորությունները ստանձնելու երրորդ օրը, հանդիպում եմ ունեցել Էջմիածնի ոստիկանապետի հետ և նրանից ստացել եմ հավաստիացումներ, որ […]
13:20 29.06.2018
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ներկայացնում է վեհաժողովում իր արած հայտարարությունը: Զոհրաբյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում բարձրացրել եմ համաշխարհային մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման հարցը և խոսել եմ Ջուղայի հայկական պատմական գերեզմանոցի ոչնչացման մասին, քանզի հողին հավասարեցնելով Ջուղայի բացառիկ խաչքարերը, 9-ից 12-րդ դարերի Ամենափրկիչ […]
12:27 29.06.2018
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունիսի 28-ին՝ ժամը 13։45-ին, Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և նույն օրը` ժամը 16։00-ին, Արտաշատի բաժին է տեղափոխվել 1992 թ. ծնված Սարգիս Մ.-ն, որը փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր […]
11:31 29.06.2018
Հունիսի 29-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցների կողմից Արարատի մարզի Այնթափ համայնքում գտնվել է Եղեգնավան գյուղի Շիրվանզադե փողոցի թիվ 44 տան բնակիչը (Ի. Ա., 2002 թ.): Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին` ժամը 22:24-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի Շիրվանզադե փողոցի թիվ 44 տան բնակիչը […]
11:25 29.06.2018
SHANTNEWS.AM-ի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները երեկ ձերբակալել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին: Երեկ հայտնել էինք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է սկսել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակում: ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը հայտնել էր, որ «որոշակի գործողություններ են իրականացվել»: Այս պահին հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել քրեական հեղինակությունը:
11:20 29.06.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է քաղաքապետի պաշտոնակատարին նշանակման առիթով` վստահություն հայտնելով, որ նա ազգանվեր ծառայությամբ իր ջանքերը կներդնի ի նպաստ քաղաքի բարեկարգման և կենսամակարդակի բարձրացման: Նորին […]
11:08 29.06.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Կառավարման նոր մշակույթի մասին» գրառում է արել: Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ Արզական համայնքի հանրության ներկայացուցիչների հետ կազմակերպված լսումների արդյունքում ունենք խմելու ջրի հարցի կարճաժամկետ լուծման հետևյալ պատկերացումները, որոնք շտապ պետք է կյանքի կոչենք` ֊ ոռոգման նոր ջրագծի մոնտաժումը ՋՕԸ-ն կավարտի առաջիկա տասնօրյակում (այն էապես կնվազեցնի խմելու ջրի […]
10:07 29.06.2018
Կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ն բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը, Էջմիածնի քաղաքապետարանին, խնդրի հետ կապ ունեցող բոլոր պատկան մարմիններին՝ նշելով, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից: «Հարգելի պատկան մարմիններ: Լրատվությունով տարածվում են նյութեր, որ Մանվելի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից: Դինգո Թիմը հայտնում է […]
00:38 29.06.2018
ՌԴ Վոլոգդա քաղաքում «Արհեստների քաղաք» փառատոնին գյումրեցի հայ վարպետ Արտակ Թադևոսյանը կներկայացնի զարդեր՝ պատրաստված արտասովոր նյութից՝ զինամթերքից։ Ոսկերիչ-դիզայները կարծում է, որ իր աշխատանքներն ավելին են, քան սովորական զարդեր։ Դրանք խաղաղության կոչ են՝ հասցեագրված ողջ մարդկությանը։ «Այն, ինչը կարող է սպանել, կարող է նաև զարդարել մեր կյանքը։ Հրաժեշտ զենքին։ Եկեք զենքը վերածենք զարդարանքի»,-Թադևոսյանի խոսքերն է մեջբերում […]
00:05 29.06.2018
ՌԴ ոստիկանները ձերբակալել են մերձմոսկովյան Կորոլյով շրջանի բնակչի՝ 25-ամյա հայից 45 մլն ռուբլի արժողությամբ բիթքոին գողանալու կասկածանքով: «Մոսկվայաբնակ հայը խարդախության մասին հայտարարությամբ դիմել է ոստիկանություն: Անհայտ անձինք մոլորության մեջ են գցել նրան՝ խոստանալով օգնել 103 բիթքոինը վաճառելու հարցում: 45.3 մլն ռուբլի ընդհանուր արժեքով կրիպտոարժույթի փոխանցումից հետո չարագործներն անհետացել են»,- հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ […]