20:07 26.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձանց ինքնությունը։ 2018թ. մայիսի 10-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի […]
20:00 26.06.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 26-ին մասնակցել է «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով միջոցառմանը: Հանդիպումն իրականացվել է GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան […]
19:42 26.06.2018
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանություն են հրավիրել մի քաղաքացուհու: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տեղեկացմամբ՝ վերջինս հաղորդում է տվել, որ Ա. Կ.-ն և Ն. Կ.-ն 2015 թ. ընդունվել են Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 դպրոց՝ 1-ին դասարան, որից հետո մեկնել են ՌԴ: Դպրոցի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հրահանգել […]
19:36 26.06.2018
Հունիսի 26-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած զորակոչիկների հերթական մրցույթի առաջին փուլը: Մրցույթին մասնակցել են ծրագրավորողներ, կիբեռանվտանգության և ցանցային ադմինիստրացիայի ոլորտով հետաքրքրվող զորակոչիկներ: Անհատական զրույցների ու առաջադրանքների […]
19:20 26.06.2018
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները պատասխանել են անհնազանդության գործողություններ դադարեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կոչին: «Հարգելի պրն. Փաշինյան, թավշյա հեղափոխության օրերի ընթացքում մենք՝ ՀՀ հազարավոր քաղաքացիների նման, կանգնած ենք եղել ձեր կողքին, ջանք ու եռանդ չենք խնայել Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմանը նպաստելու համար: Մեզ ոգևորել էին վարչապետ ընտրվելուց հետո Ձեր արած […]
18:33 26.06.2018
ԵԱՀԿ Մինսկի խմբից դեռևս արձագանք չկա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Ադրբեջանի ռազմական արսենալը մեծացնելու, հայկական կողմի ցանկացած ռազմական կամ ռազմավարական օբյեկտ ոչնչացնելու մասին հոխորտանքներին արձագանքելով՝ Բալայանը հղում կատարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և իր՝ արդեն իսկ հնչեցրած արձագանքներին: Հարցին՝ արդյո՞ք Ալիևի […]
18:15 26.06.2018
Ամռան շոգին Գյումրիում ցայտաղբյուրները ցամաքել են։ Քաղաքի տարբեր հատվածներում եղած ցայտաղբյուրները դադարել են գործել միաժամանակ: Սա գյումրեցիներին թույլ է տվել եզրակացնել, որ դա վթարի հետևանք չէ: Պարզվում է՝ համայնքի տարածքում գտնվող 27 ցայտաղբյուրներին ջուր չի հասնում հին ջրագծերն անջատելու պատճառով: «Վեոլիա ջուր»-ը ջրագծերն անցկացրել է ըստ նախագծի. դրանում քաղաքի ցայտաղբյուրները սնուցող ջրագծերը նորով փոխարինելու ծրագիր […]
16:56 26.06.2018
Լիբանանցի հայտնի վլոգեր, ճանապարհորդ-խոհարար Անտոնի Ռաֆայելն իր YouTube-յան ալիքում գովասանքով է խոսել Հայաստանի մասին՝ հրապարակելով վերջերս Հայաստան կատարած այցելության տեսանյութը: Վլոգերը, որ հայտնի է հատկապես ազգային խոհանոցների մասին իր հաղորդումներով, Հայաստանում այցելել է նաև մարզեր, եղել է Ջերմուկում, Դիլիջանում, Տաթևում, Գյումրիում և այլուր, նկարահանումներ կատարել տարբեր վայրերում՝ իր հետևորդներին ծանոթացնելով հայկական խոհանոցին: Անտոնի Ռաֆայելի հաղորդումը […]
16:50 26.06.2018
ՀՀ վարչապետի աշխատակազմից արձագանքել են Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնության հանդիպման կոչին: Նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ իրենց ֆեյսբուքյան գրառումից հետո հանդիպել է վարչապետի օգնականի հետ, կարճ ներկայացրել իրենց մտահոգությունները, իսկ այսօր արդեն իրենց տեղեկացրել են, որ վարչապետն իրենց հետ կհանդիպի հուլիսին: Մինչ այդ նախաձեռնության անդամները նախապատրաստվելու են, հանդիպումներ […]
16:05 26.06.2018
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում անդրադառնալ իրավապահների խնդիրներին և մեկնաբանել ԱԱԾ գործողությունները: Հունիսի 26-ին լրագրողների հետ զրույցում Շարմազանովը նշեց՝ երեկ ձերբակալված Ալեքսանդր Սարգսյանին ԱԱԾ-ն արդեն ազատ է արձակել և պարզ է, թե ինչ է եղել, իսկ Վաչագան Ղազարյանի հետ կապված՝ նախաքննություն է ընթանում: «Նախաքննությանը չմիջամտելու շահերից ելնելով մեկնաբանություն չեմ անում. սպասենք նախաքննության […]
15:04 26.06.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հունիսի 26-ի նիստում հանդես եկավ ելույթով, որը, սեփական գնահատմամբ, առավելապես կոչ էր: Դիմելով Երևանի քաղաքային իշխանություններին՝ մասնավորապես նշեց. «Դադարեցրե՛ք բնակելի շենքերի ծակուծուկերում բազմաբնակարան շենքերի շինթույլտվություն տրամադրել, մի՛ փակեք բնակիչների օդը, արևը և լույսը: Ձեզնից յուրաքանչյուրի համար տհաճ կլինի բացել սեփական ննջասենյակի պատուհանը և հայտնվել դիմացի շենքի ննջասենյակում և […]
14:33 26.06.2018
Երևանի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ դիմել են ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանը՝ նրանց ուշադրությունը հրավիրելով այդ կառույցի ներսում առկա կոռուպցիոն դրսևորումների վրա: Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը Երևանի ավագանու՝ հունիսի 26-ի նիստի ժամանակ ընթերցեց այդ խնդրանք-դիմումը: Աշխատակիցները տեղեկացրել են, որ Երևանի քաղաքապետարանում ծաղկում են կոռուպցիան, յուրացումն ու չարաշահումները: Մտահոգություններից առաջինը վերաբերում է բենզինի յուրացումներին, այն է՝ բոլոր […]
14:13 26.06.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամ Վիկտոր Ենգիբարյանը հունիսի 26-ի նիստում առաջին անգամ ելույթ ունենալով նշեց, որ ավագանու անդամ լինելը ցանկացած երևանցու համար ամենամեծ պատիվը և կոչումը պետք է լինի: «Տպավորություն է, որ Երևանի ավագանին գտնվում է գերության մեջ. ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ գերությունն այլևս չի լինելու: Ավագանու բոլոր անդամները հավասար են, որևէ […]
14:02 26.06.2018
Երևանի ավագանու հունիսի 26-ի նիստի օրակարգում Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց օտարելու մասին հարցեր են: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, դիմելով ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանին, հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ է նա ձեռնարկել, որ անօթևան քաղաքացիներն ունենան սոցիալական բնակարաններ և ժամանակավոր տանիք: Նա ընդգծեց՝ Երևանը պարտավոր է ունենալ սոցիալական բնակարաններ, մինչդեռ անօթևանների […]
13:44 26.06.2018
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հունիսի 26-ի նիստի ժամանակ ներկայացրեց հատվածներ «Երևան» հիմնադրամի 2017 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունից, որը հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը ներկայացրել է պատկան մարմիններին: Հաշվետվության մեջ ֆինանսական հատկացումների մասին նշված է հետևյալը. «Երևան քաղաքի բարեկարգում, կանաչապատում՝ 56 մլն դրամ, Տոնական մշակութային, սոցիալական, կրթական միջոցառումների կազմակերպում՝ 353 մլն 623 հազար […]
13:22 26.06.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին մտահոգում են «Երևան» հիմնադրամում գրանցված չարաշահումները: «Մենք տեսնում ենք՝ ինչպես են համայնքի ղեկավարները, մասնավորապես, Երևանի քաղաքապետը քաղաքին ծառայել, ինչքանով են ծառայել: Չեմ կարող զուգահեռ չանցկացնել «Երևան» հիմնադրամի հետ՝ կապված այս թնջուկի հետ: 2016-ին հիմնադրամի մասին հարցում եմ արել, թե ինչ գույք ունի, ստացել եմ պատասխան, որտեղ 52 անուն […]
13:03 26.06.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, հունիսի 26-ի նիստին ելույթ ունենալով, անդրադարձավ քաղաքապետի բացակայության հարցին: «Առողջություն եմ մաղթում քաղաքապետին, բայց այս օրերի բուռն արձագանքն ինձ համար՝ որպես քաղաքական որոշակի մտածողություն ունեցող մարդու, հարցեր է առաջացնում։ Տեսանյութը բոլորդ տեսել եք, նոր քննադատություն չեմ հնչեցնի, պարզապես մի երկու հարց. հաշվետու քաղաքականության հիմքն այն է, որ երբ […]
12:30 26.06.2018
Երևանի ավագանու հունիսի 26-ի հերթական նիստի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Ձայնի իրավունք էր ստացել «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Դեպի ամբիոն քայլելու ընթացքում Բախշյանն արժանացավ Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանի ուշադրությանն ու հաճոյախոսությանը: «Ջահելացել ա»,- ասաց Իգիթյանը:
12:12 26.06.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հունիսի 26-ի հերթական նիստի ժամանակ հիշեցրեց՝ «Երևան» հիմնադրամի կողմից գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին» նախագիծը քննարկվեց, սակայն այդպես էլ օրակարգ չմտավ: Սամսոնյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ նպատակով էր նախագիծը բերվել օրակարգ և ինչո՞ւ հանվեց օրակարգից: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հաստատեց, որ օրակարգում նախապես կար այդ հարցը, սակայն նշեց՝ […]
07:28 26.06.2018
Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է օգտատերերերի՝ ամենից շատ Like-երի արժանացած հարցերին։ Դրանցից մեկը վերաբերում էր ընտանիքների համալրմանը։ Վարչապետին ուղղվել էր հարց, թե ինչու կոչ չեք անում, որ ամեն մի հայ ընտանիք ևս մեկ երեխա ունենա։ Վարչապետը նշել է, որ կոչ անելու համար նախ իր ընտանիքը պետք է օրինակ ծառայի. […]
22:28 25.06.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 25.06.2018թ.-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել […]
20:52 25.06.2018
Իսրայելական «El Al» ավիաընկերության չվերթը հետաձգվել է, քանի որ տղամարդիկ չեն ցանկացել ինքնաթիռում կանանց կողքին նստել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքից Թել Ավիվ չվերթի ժամանակ: Չորս ուլտրաուղղափառ հրեաներ հրաժարվել են նստել ամերիկացի ու իսրայելցի երկու ուղևորուհիների հարևանությամբ: Բորտուղեկցորդուհիները փորձել են հարթել իրավիճակը, սակայն չեն կարողացել, որովհետև իրենք էլ էին […]
20:35 25.06.2018
«Այս ընտրություններից մենք շատ ավելի ուժեղ դուրս եկանք»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ, հայազգի Սելինա Դողանը։ Դողանը, մեկնաբանելով երեկ Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունները, նկատեց, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամներն ու գաղափարակիցները գոհ են գրանցված արդյունքներից։ «Բոլորդ գիտեք, թե ինչ դժվարին պայմանների մեջ ենք գործում, ու եթե հաշվի առնենք այդ պայմանները, պետք է […]
20:15 25.06.2018
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին արգելել են պաշտոնական այցերի ու ճամփորդությունների ժամանակ սնվել սխտոր պարունակող կերակրատեսակներով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Ինչպես հաղորդում է աղբյուրը, թագավորական ընտանիքում նման միջոցներ ձեռնարկվում են, որպեսզի խուսափեն բերանից տհաճ հոտից: Պարզվել է նաև, որ Եղիսաբեթ 2-րդ թագուհին ատում է սխտորը և արգելում է այն օգտագործել կերակուրների մեջ: […]
18:56 25.06.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, դեռևս 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում խուզարկություններ էին անցկացրել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Իրականացված խուզարկության արդյունքում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից հայտնաբերել էին մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, ինչպես նաև քաղաքացիների կողմից […]
18:56 25.06.2018
Ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողները հայտարարությամբ են հանդես եկել՝ արձագանքելով ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներին: «Հունիսի 16-ին ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված գողությունը, որը կատարվել է Մանվել Գրիգորյանի և իր շրջապատի կողմից, մեզ խորը ցավ պատճառեց՝ մեր վիշտն ավելի բորբոքելով: Մենք՝ Ապրիլյան պատերազմի նահատակների ծնողներս, մեր ցասումն ու վրդովմունքն ենք հայտնում այս առիթով: Պահպանելով անմեղության […]
18:40 25.06.2018
2018թ. ամառային զորակոչին ընդառաջ հունիսի 25-ից մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Միջոցառումը ձեռնարկվել է ՀՀ վարչապետի այն հայտարարության առնչությամբ, որով արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին կոչ էր արվել վերադառնալ հայրենիք և կատարել […]
18:29 25.06.2018
Համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որում բերման է ենթարկվում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Այս լուրն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, Երևանի Սայաթ-Նովա փողոցից»,- ասել է նա: Հիշեցնենք, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը […]
17:42 25.06.2018
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Այս լուրը հաստատել են ՀՔԾ մամուլի ծառայությունից: Այլ մանրամասներ, սակայն, չեն հրապարակվում: Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 25-ին, Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ ապացույցների բավարար համակցության հիման վրա հունիսի 22-ին Մանվել Գրիգորյանի […]
17:12 25.06.2018
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում քաղաքացիներին՝ օգնել ոստիկանությանը՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության ավելացման համար: «Հարգելի քաղաքացինե՛ր, ՀՀ ոստիկանությունը տիրապետում է երկրի օպերատիվ իրավիճակին, բարեխղճորեն կատարում է օրենքով իրեն լիազորված բոլոր պարտականությունները, այդ թվում՝ հանցագործությունների նախականխում, կանխում, խափանում և, իհարկե, բացահայտում: Սակայն հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է բոլորի և […]