19:20 26.06.2018
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները պատասխանել են անհնազանդության գործողություններ դադարեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կոչին:
«Հարգելի պրն. Փաշինյան, թավշյա հեղափոխության օրերի ընթացքում մենք՝ ՀՀ հազարավոր քաղաքացիների նման, կանգնած ենք եղել ձեր կողքին, ջանք ու եռանդ չենք խնայել Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմանը նպաստելու համար: Մեզ ոգևորել էին վարչապետ ընտրվելուց հետո Ձեր արած հայտարարություններն այն մասին, որ հանքարդյունաբերության հարցում ՀՀ կառավարության քաղաքականությունը փոխվելու է: Սակայն այսօր, արդեն որերորդ անգամ է, խիստ վիրավորված ենք զգում այն պատճառով, որ Ամուլսարի պաշտպանությանն ուղղված մեր գործողությունները որակում եք որպես սաբոտաժ և կառավարության նկատմամբ անվստահություն: Ձեր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարություններն արժեզրկում են մեր պայքարը՝ հանուն այնպիսի հիմնարար իրավունքների, ինչպիսիք են կյանքի իրավունքը, ջրի իրավունքը, առողջ բնական միջավայրում ապրելու իրավունքը: Քաղաքացիական անհնազանդությունը, որը նաև Թավշյա հեղափոխության հիմնական մեթոդներից էր, ոչ միայն պայքարի մեթոդ է, այլև հիմնարար իրավունք: Մեր իրավունքները ոտնահարող այս հանքարդյունաբերական անարդարության նկատմամբ անհնազանդությունը համարում ենք մեր իրավունքն ու քաղաքացիական պատասխանատվությունը: Ավելին, ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի 2-րդ կետն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին, ուստի մենք նաև կատարում ենք մեր սահմանադրական պարտավորությունը:
Մենք՝ Ամուլսարի համար պայքարողներս, Վայոց Ձորի բնակիչներս, հետևում ենք Ամուլսարի հարցով բոլոր զարգացումներին և լավատեղյակ ենք տեխնիկական, իրավական և բնապահպանական հարցերով մասնագիտական գնահատականներին: Անցյալ շաբաթ միջազգային փորձագետների՝ Ամուլսար այցելությունից հետո տրված գնահատականները վկայեցին, որ «Լիդիան» ընկերությունն անգամ նախագծային փոփոխություններ է կատարել, որոնք իրավունք չուներ անելու առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատական ներկայացնելու և ՀՀ կառավարության կողմից դրա հաստատվելու: Ավելին, մենք ականատես ենք լինում, որ արդեն իսկ շինարարարության փուլում «Լիդիան»-ը չի կարողանում պահել իր խոստումներն ու հավաստիացումները զրո է կամ քիչ ազդեցության մասին, մասնավորապես, օրինակ՝ հողային աշխատանքների փոշին տարածվում է ոչ թե հավաստիացված՝ 1, այլ 10 կիլոմետրից ավելի՝ հասնելով Ջերմուկ քաղաք, Արփա գետն աղտոտվել է ցիանային հարթակի տարածքից արտահոսած կավաջրերով, մի քանի անգամ վնասվել են Գնդեվազ համայնքի խմելու ջրի ավազանը և խողովակները:
Մենք արդեն երեք անգամ հանդիպումներ եք ունեցել ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ և ձեր հորդորներին հետևելով՝ բացել ենք հանքի ճանապարհները՝ անուղղակիորեն թույլ տալով «Լիդիան»-ին շարունակել աշխատանքները: Սակայն ամեն անգամ այդ աշխատանքներն ավելի մեծ թափ են առել, ավելի ինտենսիվացել և բազմաթիվ նոր կոնստրուկցիաներ են ավելացել:
Ուրախ ենք իմանալ, որ բոլոր հանքերի խնդիրները քննելու նպատակով կազմավորվել է աշխատանքային խումբ, և որ այս խմբի առաջին գործը լինելու է Ամուլսարի խնդրի քննությունը: Մենք ուրախ կլինեինք տուն վերադառնալ արևին, քամուն և ցրտին դրսում շուրջօրյա հերթապահելու փոխարեն, եթե ստանայինք երաշխիքներ, որ «Լիդիան»-ն առնվազն ժամանակավորապես դադարեցնելու է բոլոր աշխատանքները մինչև կառավարության կողմից վերջնական որոշման կայացումը: Մինչ այդ մենք մեր պատասխանատվությունն ենք համարում մնալ այստեղ և թույլ չտալ «Լիդիան»-ի կողմից աշխատանքների իրականացմանը։
Մենք մտավախություն ունենք, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի մնացորդ որոշ պաշտոնյաներ ապատեղեկացնում են Ձեզ, սխալ են ներկայացնում իրավիճակը: Հրավիրում ենք Ձեզ անձամբ այցելելու Ջերմուկ և տեղում ծանոթանալու իրավիճակին: Դուք կտեսնեք, որ մենք քսան հոգի չենք, ինչպես «Լիդիան»-ն է որակում, այլ հարյուրավոր մարդիկ Վայոց Ձորի քաղաքներից ու գյուղերից, Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: Հուսով ենք, որ կընդունեք այս հրավերը և որ կառավարությունը կկարողանա մոբիլիզացնել իր մասնագիտական ռեսուրսներն այս հարցին առավել սեղմ ժամկետում լուծում գտնելու համար: Մենք կվերադառնանք տուն և կբացենք հանքավայր տանող ճանապարհներն այն ժամանակ, երբ երաշխիք ստանանք, որ «Լիդիան»-ի գործողություններն առնվազն ժամանակավորապես դադարեցվել են: Մեր կամքն ու պահանջն է, որ Ամուլսարում ներկայիս ապօրինի հանքարդյունաբերական գործունեությունը դադարեցվի, իսկ հանքարդյունաբերական որևէ հեռանկար ընդհանրապես այս տարածաշրջանում չլինի»:
https://www.facebook.com/armecofront/videos/2253392084700843/
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...