16:56 26.06.2018
Լիբանանցի հայտնի վլոգեր, ճանապարհորդ-խոհարար Անտոնի Ռաֆայելն իր YouTube-յան ալիքում գովասանքով է խոսել Հայաստանի մասին՝ հրապարակելով վերջերս Հայաստան կատարած այցելության տեսանյութը:
Վլոգերը, որ հայտնի է հատկապես ազգային խոհանոցների մասին իր հաղորդումներով, Հայաստանում այցելել է նաև մարզեր, եղել է Ջերմուկում, Դիլիջանում, Տաթևում, Գյումրիում և այլուր, նկարահանումներ կատարել տարբեր վայրերում՝ իր հետևորդներին ծանոթացնելով հայկական խոհանոցին:
Անտոնի Ռաֆայելի հաղորդումը կոչվում է No garlic no onion: Հայաստանին նվիրված թողարկման ընթացքում նա ասել է, որ շատ հայ բարեկամներ ունի, սակայն առաջին անգամ է գտնվում իր հայ բարեկամների հայրենիքում:
«Ես հպարտ եմ, որ Հայաստան այցելեցի, շփվեցի ազնիվ, հյուրասեր և բարեկամ հայ ժողովրդի զավակների հետ։ Հրաշալի ճաշեր են պատրաստում Հայաստանում։ Մսի համն ուրիշ է այստեղ, իսկ հայկական հացը, որ ամենահինն է, աշխարհում ամենահամովն է»,- գրել է Անտոնի Ռաֆայելն «Ինստագրամի» իր էջում:
Նա նաև լուսանկար է հրապարակել Սևանա լճից՝ մակագրելով. «Սևանա լիճը պարզապես հրաշք է. այլ բան չեմ կարող ասել»։ Նրա հաղորդումը լայն տարածում ունի արաբական աշխահում, իսկ հայաստանյան այցը համընկել է թավշյա հեղափոխության օրերին: Հաղորդման մեջ անդրադարձ կա նաև այդ օրերին: Հայաստանյան իր յուրաքանչյուր օրը վլոգերը ներկայացրել է առանձին հաղորդմամբ:
16:01 06.08.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանինՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար: Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ […] ...
15:40 06.08.2025
Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները: ...
15:25 06.08.2025
Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4–ին Ոսկեվազ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդու։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ կազմված փաստաթղթերի հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում 37-ամյա տղամարդու տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 22 բույս և մարիխուանայով լցված թղթյա փաթեթ՝ 4 գրամից […] ...
15:11 06.08.2025
Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել էԱնցած տարեվերջին և այս տարի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել էին գողություններ, որոնց ձեռագրի նմանությունը հուշում էր համայնքային ոստիկաններին, որ դրանք կատարում է նույն անձը: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի 10-ին Հրաչյա Քոչարի փողոցում հարմարեցված գործիքով բացել էին ծաղկի խանութի փականը և գողացել 60 հազար դրամ, բջջային հեռախոս ու ծաղկեփունջ: Այս տարվա հունվարի 3-ին գողություն էր […] ...
14:57 06.08.2025
Երբ կնվազի օդի ջերմաստիճանըՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 6-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 6-ի ցերեկը, […] ...