17:16 28.06.2018
24 կին, 149 զավակ ունեցող 61-ամյա կանադացի Ուինսթոն Բլեքմորին մեղադրանք է առաջադրել Կանադայի դատարաններից մեկը։ Նա մեղավոր է ճանաչվել բազմակնության համար։ Բազմազավակ հայրիկին դատապարտել են 150 ժամ հասարակական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև 6 ամիս տնային կալանքի, որի ընթացքում նա կկարողանա գնալ աշխատանքի։ Թե ինչ չի թույլատրվի նրան, աղբյուրները լռում են։ Բազմակին է նաև Բլեքմորի փեսան։ […]
17:01 28.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի հետ կապված տեսանյութին: Նա, լինելով այդ հետաքննության համահեղինակ, արձագանքել է քննադատություններին, թե սեփական աշխատանք արված չէր, պարզապես մեկտեղված էին արդեն իսկ հրապարակված փաստեր: Մկրտչյանը նշել է, որ կային մի շարք խնդիրներ՝ վիզուալի, ձայնի հետ կապված, նաև տեքստի կառուցվածքի […]
15:51 28.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական նշանակումն է արել: Վարչապետի որոշմամբ՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նիկոլայ Բաղդասարյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,- ասված է որոշման մեջ:
14:29 28.06.2018
Օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում նկատել է, թե ինչպես է տաքսու ավտոմեքենայի վարորդը աղբը նետում մեքենայից դուրս: SHAMSHYAN.com-ի հրապարակված տեսանյութում երևում է, որ ոստիկանապետը կանգնեցնում է մեքենան, դուրս գալիս, մոտենում վարորդին և ստիպում վերցնել իր նետած աղբը:
12:25 28.06.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության հունիսի 28-ի նիստի ժամանակ առաջարկեց մեկ տարով՝ մինչև 2019 թ. հուլիսի 1-ը հետաձգել դեղերի՝ դեղատոմսով դուրսգրման որոշումը: Նա նշեց, որ հաշվի առնելով տարբեր մասնագիտական միությունների, պացիենտների բազմաթիվ դիմումները՝ առաջարկում են որոշման՝ ամբողջական ուժի մեջ մտնելու ժամկետները երկարաձգել մինչև 2019 թ. հուլիսի 1-ը՝ թողնելով բացառությունները՝ թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող […]
11:35 28.06.2018
ՀՀ կառավարությունը հունիսի 28-ին ընդունեց «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին» նախագիծը: Այն օրակարգի չզեկուցվող հարցերից է: Կառավարության որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվում Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները: Հիմնավորման մեջ նշված է, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» […]
09:12 28.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից նախօրեին բերման ենթարկված և այնտեղ գտնվող Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն, հրաժարվում է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը իր կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին բերման էր ենթարկել Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ մուտքի մոտից: Վերջինս բերման ենթարկվելուց հետո՝ […]
22:52 27.06.2018
84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միսակ Դավթյանը: Ակադեմիկոսը վախճանվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Գիտությունների Ազգային ակադեմիայից: «Միսակ Դավթյանը մեծ ավանդ ունի Հայաստանում գիտության, մասնավորապես կենսաքիմիայի զարգացման գործում: Նրա գիտական հետաքրքրությունները վերաբերում էին օրգանիզմներում ամոնիակի և ամինաթթուների յուրացման մեխանիզմների ուսումնասիրությանը, օրնիտինային ցիկլի ֆերմենտների կառուցվածքաֆունկցիոնալ […]
22:17 27.06.2018
Reddit սոցցանցի համահիմնադիր, ամերիկաբնակ գործարար Ալեքսիս Օհանյանը «ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»ի բակում ծառատունկի է մասնակցել։ Նա միջոցառումից լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ «ԹՈւՄՈ-ի մոտ տնկելով առաջին ծառը, հուսով եմ՝ շատերից մեկը»,- լուսանկարին կից գրել է Օհանյանը: «Այս մեկն անվանել եմ «Օլիմպիա»: Նա (դուստրը) այժմ երկու ծառ ունի, մեկական՝ իր տներից յուրաքանչյուրի դիմաց՝ Ֆլորիդայում և […]
21:55 27.06.2018
Հունիսի 27-ին` ժամը 19:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (մոտ 30 տարեկան կին) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 47 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարների և քաղաքացիների (հարևանների) համատեղ ուժերով քաղաքացի Կ. Պ.-ի […]
20:18 27.06.2018
Հունիսի 26-ին, ժամը 14.36-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը կանչով մեկնել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղ, որտեղ վարորդին ծեծել են և կոտրել ոտքը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, «շտապօգնության» խումբը կանչով մեկնել է Բաղանիս գյուղ` մի տղամարդու բուժօգնություն ցույց տալու, որտեղ անհայտ […]
18:15 27.06.2018
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ուսումնասիրություն է իրականացրել ընդերքօգտագործողների կողմից ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքով սահմանված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման, ինչպես նաև չկատարված պարտավորությունների գծով իրավասու պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցների վերաբերյալ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ուսումնասիրության շրջանակներում ՀՀ […]
17:55 27.06.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, արձագանքելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին լուրերի հերքմանը, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ուրախ եմ, որ Տարոն Մարգարյանին առողջությանս մաղթանքը տեղ հասավ և նա շուտ կազդուրվեց, բայց տխուր եմ, որ Արթուր Գևորգյանի հայտարարության ֆոնին քաղաքապետարանի պաշտոնական կայքում և էջում հրապարակված են փոխնահանգապետի բոլոր հանդիպումները և […]
16:13 27.06.2018
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբայրը՝ Սարգիս Հակոբյանը, կալանքից ազատ է արձակվել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց մեղադրյալի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը: Փաստաբանի փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանը «հիմքերի բացակայության» պատճառով ազատ է արձակել նաև նույն գործով կալանավորված Գագիկ Ազարյանին, Սարգիս Բաղդասարյանին ու Վլադիմիր Մխիթարյանին: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Էրեբունու վարչական շրջանի տարածքում բողոքի ակցիայի մասնակից […]
15:55 27.06.2018
Լիարժեք չի գործում լրագրողների գործունեության խոչընդոտման համար պատասխանատվության ինստիտուտը: Այս մասին 2017 թվականի տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Եվ այդ պատասխանատվության միջոցների ոչ լիարժեք գործադրման պատճառով, իմ կարծիքով, լրագրողների մոտ առկա է արդարացի ընկալում այն մասին, որ պետության կողմից լիարժեք պաշտպանված չեն»,- ասել է Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանի […]
15:44 27.06.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է: Մեսրոպ Մակյանի նախագահությամբ դատարանը հետազոտել է քրեական գործի ապացույց ռադիոկապի խոսակցություններն ու տեսաձայնագրությունները: Հետազոտվող ապացույցներից պարզ է դառնում, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին ռադիոկապով շփվել են զինված խմբի անդամներն ու գնդի տարածքը շրջապատած ոստիկանները: Խոսակցություններից մեկն ուշագրավ է. Միայնակ գայլ […]
15:40 27.06.2018
ՀՀ կառավարության՝ հունիսի 28-ի նիստի օրակարգում ներառված է «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու մասին օրենքի նախագիծը: Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին ամրացված՝ Վեդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 5 (նախկին Թումանյան […]
14:49 27.06.2018
ՀՀ կառավարությունը հունիսի 28-ի նիստի ժամանակ կսահմանի իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը: Համաձայն նախագծի՝ իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին տվյալ վայրում բնակարանի վարձի փոխհատուցում Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում տրամադրվում է դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի […]
14:14 27.06.2018
Վերլուծելով Թուրքիայի ընտրությունների ազդեցությունը Պոլսո Հայոց պատրիարքարանի վրա՝ Թուրքիայի հարցերով փորձագետ Տիրան Լոքմագյոզյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է. «Էրդողանի հաղթանակով Արամ Աթեշյանն ամրապնդեց իր դիրքերը»: Լոքմագյոզյանի կարծիքով՝ ստամբուլահայ համայնքն այսօր դժվար օրեր է ապրում: «Պոլսում հայկական համայնքը այսօր բոլոր առումներով պառակտված է։ Համայնքը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, որոնցից ամենահրատապը համայնքում օտար ամուսնությունների թվի […]
14:10 27.06.2018
«Թուրքիայում քաոսային վիճակ է տիրում. գուցե և այն քողարկված է, սակայն ակնհայտ է, որ երկիրը մտել է վտանգավոր մի փուլ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ստամբուլահայ գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսը։ Նա նաև ասել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր ունեցած բոլոր պետական կառույցներն օգտագործել է խորհրդարանում մեծամասնական ուժ դառնալու նպատակով, բայց […]
13:16 27.06.2018
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ալբանիայի Հանրապետության, Թուրքմենստանի, Լիբանանի Հանրապետության և Կանադայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանվի: Չզեկուցվող այս հարցը ներառված է կառավարության՝ հունիսի 28-ի նիստի օրակարգում: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հուլիսի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Ըստ հիմնավորման՝ կառավարության այս որոշման ընդունումը թույլ կտա վերոհիշյալ […]
12:38 27.06.2018
Պետական եկամուտների կոմիտեում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր: Մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, կարևորելով բիզնեսի հետ պարբերական հանդիպումները, վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել և հետամուտ լինել ցանկացած խնդրի օպերատիվ լուծմանը: «Մեր հիմնական առաքելությունն է մաքսային համակարգում ապահովել օրենսդրության գերակայությունն ու […]
12:38 27.06.2018
Հայաստանի ուղևորափոխադրողները նամակով դիմել են վարչապետին՝ բարձրացնելով երթուղային տրանսպորտի հարցը: Հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը նշեց, որ մայրաքաղաքը սպասարկող ցանցի խնդիրների լուծման համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Բանախոսն ընդգծեց՝ հարցը կարելի է լուծել տրանսպորտի գնի փոփոխությամբ, ապա մանրամասնեց՝ ոչ թե գինը բարձրացնելով, այլ կառավարությունից տրվող դոտացիայի միջոցով: Եղիազարյանը հայտնեց, […]
11:00 27.06.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հիշեցնում է, որ ամառային ամիսներին հրդեհավտանգ իրավիճակները մեծամասամբ պայմանավորված են մարդկային գործոնով: Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Հանրապետությունում ամառային եղանակին ջերմաստիճանի բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: ԱԻՆ հայտարարության մեջ ասվում է. «Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` […]
10:51 27.06.2018
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսիր-Բրայերսը, շնորհավորելով նորանշանակ պետի մասնագիտական գործունեության մեկնարկը, համառոտ ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերը: «ԱՄՆ կառավարությունը կարևորում է իր դերը միգրացիայի և փախստականների հիմնախնդիրների լուծման առնչությամբ, որն արտահայտվում է ՄԱԿ ՓԳՀ-ի, պետական և հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությամբ, այդ թվում` Միգրացիոն ծառայության հետ»,- նշեց տիկին Բեսիր-Բրայերսը։ Նա նաև անդրադարձավ […]
10:03 27.06.2018
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է` դեկորատիվ լողավազաններում չլողալ, կենդանիների չլողացնել. դրանք նախատեսված չեն լողալու համար, չեն վարակազերծվում, իսկ դա նշանակում է, որ կարող են բազմաթիվ վտանգավոր բակտերիաներ պարունակել: Այդուհանդերձ, շոգ եղանակին ջրային այդ կառույցներում հատկապես երեխաների լողի դեպքերը կանխելու նպատակով նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին և համայնքապետարաններին՝ իրենց հերթին քայլեր ձեռնարկելու առաջարկով: Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի […]
22:58 26.06.2018
«Ամռան ընթացքում հանգստյան օրերս նվիրելու եմ համայնքային այցելություններին՝ նախապես հայտարարելով, թե որ մարզում եմ լինելու ընթացիկ շաբաթվա վերջում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ «Եթե ունեք խնդիրներ, որոնք վերաբերում են տվյալ շաբաթվա այցով նախատեսվող մարզի Ձեր համայնքին, ապա կարող եք նամակ գրել իմ ֆեյսբուքյան էջին կամ [email protected] […]
21:09 26.06.2018
Հայտնի ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն արդեն քանի օր է՝ Հայաստանում է: Նա «Instagram»-ի իր էջում ՀՀ նորանշանակ նախարարաների հետ լուսանկարներ է հրապարակել: Դրանցից մեկում Թանկյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ է: Ռոք երաժիշտը նաև մեկնաբանել է լուսանկարը. «Ասացեք ողջույն մշակույթի նոր նախարարին: Շատ բան կա անելու նոր Հայաստանում»: Say […]
20:14 26.06.2018
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն(Շմայս) իր վերջին զենքերն է հանձնել ԱԱԾ-ին: «Ազատության» հետ զրույցում նա պատմում է, որ հիշել է՝ պահած զենք ուներ, բերել է և հանձնել: «20 տարի առաջ, որ պատերազմից եկել էինք, իմ պատմական «Շմայս» անունով ավտոմատը, հիշեցի, որ պահած էր, նաև մի քանի փամփուշտ էր, ասեցի՝ թող չմնա, փչանա, զանգեցի իմ քննիչ […]