TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ պետք է իմանալ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ տեղափոխելիս

16:50 11.10.2024

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հիշեցնում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքների տեղափոխման կարգավորումների մասին։ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ուղեկցող ուղեբեռով Հայաստան տեղափոխելիս՝ ենթակա չեն մաքսային հայտարարագրման։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստան են տեղափոխվում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետության տարածքով։ Այս դեպքում պարտադիր […]

̰
Ազատազրկված անձինք հնարավորություն կունենան հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ նոր հեռախոսներով և անհամեմատ մատչելի սակագներով․ ԱՆ քրեակատարողական ծառայություն

16:40 11.10.2024

Ինչպես հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատազրկված անձանց հաղորդակցումն արտաքին աշխարհի հետ, շարունակում է իրականացնել աշխատանքներ կապի՝ առավել բարենպաստ և որակյալ պայմանների ստեղծման ուղղությամբ։ Այսպիսով՝ ազատազրկված անձանց կայուն հեռախոսակապի իրավունքն ապահովելու նպատակով բոլոր 10 քրեակատարողական հիմնարկներում իրականացվել էր կարիքների գնահատում։ Դրա հիման վրա կազմակերպված մրցույթի արդյունքում քրեակատարողական հիմնարկների համար ձեռք է բերվել […]

̰
Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ

15:16 11.10.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ։ Ներկայացվել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը, որը խմբագրվել է նախորդ քննարկումների հիման վրա։ Կոմիտեի մշակած նախագծի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական դիմագիծը: «Կոմիտեն նպատակ ունի մասնագիտական հանրության աջակցությամբ վերջնարդյունքին հասցնելու մանրակրկիտ աշխատանք պահանջող […]

̰
Հոկտեմբերի 12-ի ցերեկը ջերմաստիճանը կրկին կբարձրանա

14:48 11.10.2024

Երևանում հոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ին, 15-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ին, 15-16-ին առանձին շրջաններում, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի […]

̰
Կապանի բնակիչը համերկրացուն ձեռքերով հարվածներ հասցնելուց հետո նաև այրել է վերջինիս․ պարզվել են Կապանում կատարված սպանության իրական հանգամանքները

14:25 11.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ բացահայտվել է 2024թ․ ապրիլի 13-ին Կապանում կատարված 63-ամյա տղամարդու սպանության իրական հանգամանքները։ 2024թ․ ապրիլի 18-ին քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ ապրիլի 13-ին իր հայրը՝ Կապան քաղաքի 63-ամյա բնակիչը, տանից էշով դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Նույն օրը, […]

̰
Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի մոտակայքում կրակոցներ արձակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

12:23 11.10.2024

Ավարտվել է Երևանի 22–ամյա բնակչի կողմից Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի մոտակայքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. փետրվարի 19-ին Երևան քաղաքի Գայի պողոտա 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ուղղությամբ, ավտոկայանատեղիում կայանված` ֆիզիկական անձի […]

̰
Նոր Նորքում այգին վնասելու համար կիրառվել են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ

11:42 11.10.2024

Համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղ այգու տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ ս.թ. սեպտեմբերի 28-ին քաղաքացիներ Ա.Բ.-ի ու Վ.Բ.-ի կողմից այգու տարածքում հատվել և այրվել են մոշի, մասուրի մոտ մեկ տասնյակ չորացած թփեր ու թթենու կանաչ ճյուղեր։ […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:42 11.10.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9-ական, հոգեկան ներգործության՝ 8, պետական սահմանն ապօրինի […]

̰
Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

09:38 11.10.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 16 թաղ․ 29, 30, 31 շենքեր, Հովնաթանի և Տիչինայի փողոցներ, Շահումյան 16 փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գյուլբենկյան փ. 43 շենք, Բագրատունյաց պող․ 8, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր […]

̰
Աշխարհի 3 գիգանտներից 2-ը Հայաստանում են. Հովիկ Մուսայելյանը ՏՏ ոլորտի հեռանկարների մասին

22:10 10.10.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Հիշեցնենք, որ «Սինոփսիս Արմենիան» նշում է  20-ամյակը և ԱՄՆ-ից դուրս «Սինոփսիս» ընկերության ամենամեծ ստորաբաժանումն է համարվում, որը զբաղվում է գիտահետազոտական- ճարտարագիտական աշխատանքներով: Հովիկ Մուսայելյանը խոսել է հետևյալ հարցերի շուրջ. որո՞նք են ընկերության 20 տարվա գործունեության արդյունքները, ի՞նչ նոր ուղղություններ կան «Սինոփսիս Արմենիայի» ծրագրերում, ՏՏ ոլորտի […]

̰
Հրդեհ Ծղուկ գյուղի լեռան մոտակայքում

21:19 10.10.2024

Հոկտեմբերի 10-ին, ժամը 15:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի լեռան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկմարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 18:32-ին: Այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ և մոտ 33 հա հնձած արտ:

̰
Ամբողջ աշխարհում  ավելի քան 730 միլիոն մարդ սովի է մատնված․ Welthungerhilfe

20:18 10.10.2024

Աշխարհում ավելի քան 730 միլիոն մարդ սովի է մատնված։ Այս մասին Բեռլինում իր զեկույցի ժամանակ հայտարարել է Welthungerhilfe սովի դեմ գերմանական մարդասիրական հասարակական կազմակերպությունը։ Կազմակերպությունը նշել է, որ Ենթասահարյան Աֆրիկան և Հարավային Ասիան սովի ամենաբարձր մակարդակ ունեցող տարածաշրջաններն են: «Անընդունելի է, որ համաշխարհային հանրությունը պատշաճ կերպով չի կատարում սովին վերջ տալու իր հանձնառությունը», – ասվում […]

̰
Երևանի քաղաքապետարանի և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» հկ-ի միջև ստորագրվել է հուշագիր

20:12 10.10.2024

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հյուրընկալել է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր, գիտնական Յես Օլեսենին: Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր: Համագործակցությունը կնպաստի ընթացող կրթական, բժշկագիտական և առողջապահական բարեփոխումներին: Կողմերն իրենց ջանքերը կուղղեն բժիշկների, ուսանողների, դասախոսների, մանկավարժների, գիտական աշխատողների մասնագիտական որակների […]

̰
Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին

19:36 10.10.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 10-ին առցանց ձեւաչափով մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության եւ նոր մարտահրավերների ու վտանգների հակազդման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման համատեղ հանձնաժողովի, որից հետո էլ` ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին` […]

̰
Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

19:26 10.10.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև՝ նշված […]

̰
«Միլթոն» փոթորկի հետևանքով Ֆլորիդայում գրեթե 3,4 միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության

19:17 10.10.2024

Հինգշաբթի գիշերը «Միլթոն» փոթորկի հարվածից հետո ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գրեթե 3,4 միլիոն սպառող մնում է առանց էլեկտրականության, հայտնում է PowerOutage.us մոնիտորինգային պորտալը: Հինգշաբթի օրվա տվյալներով՝ Ֆլորիդայում առանց էլեկտրականության է մնացել 3 մլն 382 հազար բնակիչ, ինչը կազմում է նահանգի էլեկտրաէներգիա սպառողների ընդհանուր թվի 30%-ը։ ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ «Միլթոն»-ը շարունակում է […]

̰
Փրկարար ծառայությունում անցկացվել են «Ինքնասպանությունների կանխարգելում և կանխում» թեմայով սեմինար-հանդիպումներ

19:02 10.10.2024

Ամեն տարի սեպտեմբերի 10-ին աշխարհում նշվում է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը, որի նպատակն է խթանել և աջակցել ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված համընդհանուր գործողությունները: Այս օրը շեշտադրում է հոգեկան առողջության կարևորությունը, նպաստում է խնդրի շուրջ իրազեկության բարձրացմանը և խրախուսում է միասնական պայքարը, որպեսզի յուրաքանչյուր անձ զգա, որ երբեք միայնակ չէ և անհրաժեշտության դեպքում կարող է աջակցություն ստանալ։ […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը

18:54 10.10.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։ Մասնագիտական եզրակացությունների հիման վրա հաստատվել են «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի մշակած հատուկ տեխնիկական պայմանները բազմաբնակարան 3 և առողջապահական 1 շենքի նախագծային փաստաթղթերի մշակման համար։ Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ գործող շինարարական օբյեկտների ռիսկայնության դասակարգման […]

̰
Ժամանակավորապես փակ կլինի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը

18:47 10.10.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Էրեբունի-Երևան 2806-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը: Ըստ այդմ՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ. 18, 38, 56 երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի Ազատամարտիկների, Նորաշենի փողոցներով մինչև Գ. Մահարու փողոց, այնուհետև՝ գործող ուղեգծերով: Նույն ժամանակահատվածում կդադարեցվի տրոլեյբուսային […]

̰
Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել է թմրամիջոց

18:24 10.10.2024

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Ա․Ս․-ին։ Ամբողջական խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են փաթեթ՝ թաքցված կալանավորված անձի մարմնում: Փաթեթում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 10,58 գրամ քաշով բուսական զանգված։ Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ […]

̰
Հայաստանի և Հնդկաստանի ազգային արխիվները թվայնացման ոլորտում գործակցության հուշագիր կստորագրեն

18:14 10.10.2024

Արդարադատության նախարարության Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը հյուրընկալել է Հնդկաստանի ազգային արխիվի տնօրեն դոկտոր Արուն Սինգհալին, փոխտնօրեն դոկտոր Սանջայ Գարգին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանի առաջին քարտուղար տիկին Ռաջ Բալային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների արխիվների միջև առաջիկայում կնքվելիք հուշագրի մանրամասները։ Մասնավորապես, համագործակցության շրջանակներում նախատեսվում է խորացնել արխիվային փաստաթղթերի թվայնացման և պահպանման, թվային աշխարհի […]

̰
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ

18:07 10.10.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ դիտարկվել է նաև կառույցի աջակցության հնարավորությունը՝ ժողովրդագրական մարտահրավերների լուծմանն ուղղված աշխատանքներում։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ոլորտային տարբեր […]

̰
Չինաստանը նախկին բանկիրին մահապատժի է դատապարտել 55 մլն դոլար կաշառք վերցնելու համար

17:46 10.10.2024

Չինաստանի կենտրոնական Հուանգան քաղաքի դատարանը Չինաստանի Ժողովրդական բանկի (Կենտրոնական բանկ) ղեկավարի նախկին տեղակալ Ֆան Իֆեյին դատապարտել է մահապատժի 386 միլիոն յուան ​​(55 մլն ԱՄՆ դոլար) կաշառք ստանալու համար: Մահապատիժն անմիջապես փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է AFP գործակալությունը։ Դատարանը համարել է, որ Ֆան Իֆեյը կատարել է «հանցագործություն՝ կապված առանձնապես լուրջ հանգամանքների […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 3-9-ը

17:31 10.10.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 3-9-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Արաբկիր վարչական շրջանում՝ հոկտեմբեր 5-ին, ◾️Նոր Նորքում՝ հոկտեմբերի 6-ին, ◾️Կենտրոնում և Շենգավիթում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Նոր Նորքում՝ հոկտեմբերի 7-ին, ◾️Շենգավիթ վարչական շրջանում, Կենտրոնում և Արաբկիրում չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի […]

̰
Մեկնարկել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը դպրոցների տնօրենի հավակնորդների համար

17:17 10.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ սկսում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման նոր ծրագիրը՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար։ Ծրագրի նպատակն է ուժեղացնել կրթության կառավարիչների ինստիտուտը՝ զարգացնելով հանրակրթական հաստատությունների տնօրենների առաջնորդության և ռազմավարական պլանավորման հմտություններն ու արդյունավետ կառավարման գիտելիքները: […]

̰
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

17:11 10.10.2024

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: «Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը Պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ համատեքստում առկա խնդիրները բացահայտելու նպատակով Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու […]

̰
Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը՝ Ճապոնիայի վարչապետին

17:04 10.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շիգերու Իշիբային Ճապոնիայի վարչապետ ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ճապոնիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ և ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ այդ պատասխանատու պաշտոնում: Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը երկկողմ փոխշահավետ համագործակցությունը փոխադարձ […]

̰
Կոտայքի մարզի պարեկները թմրանյութ և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ են հայտնաբերել

17:00 10.10.2024

Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 5-ին Աբովյան քաղաքի Դարանի փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի ավտոմեքենա։ Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են դեղնականաչավուն զանգված։ Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Նա ոստիկաններին է ներկայացրել նաև այլ […]

̰
Փաթեթներում կանեփ էր, շոկո և կրիստալ. Գուգարքի ոստիկանների բացահայտումը

16:46 10.10.2024

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Գուգարքի բաժնում ստացվել էր oպերատիվ տվյալ, որ Վանաձորի Կոտրած եկեղեցի կոչվող թաղամասում «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձում է տեղադրել թմրամիջոց: Ժամը 14-ին ոստիկաններն արդեն դեպքի վայրում էին: Գյումրիում հաշվառված, բայց Երևանում բնակվող 23-ամյա վարորդը իրավապահների ներկայությամբ փորձեց թաքցնել մեքենայում եղած փաթեթները, մեքենայից նետեց մի քանիսը, սակայն սրահում մնացին տարբեր գույնի փաթեթներ։ Այդ […]

̰
ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը` հանրակրթական դպրոցներից մեկում հատուկ գործողություն իրականացնելու առնչությամբ

16:32 10.10.2024

Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: «Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները: Այդ իմաստով ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանի […]

̰
BACK_TO_TOP