15:35 10.10.2024
Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության տարածքային հաշվառման քննական բաժիններում ցանկացած գործարք կատարելիս քաղաքացիները վճարումը կարող են կատարել տեղում՝ գործարքը կատարող աշխատակցի մոտ։ Հաշվառման քննական բաժիններում տեղադրված POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարում կատարելու արդյունքում խնայվում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը, […]
15:20 10.10.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
14:42 10.10.2024
Կառավարության որոշումներով սահմանվել են Պրոբացիայի ծառայողների ատեստավորման կարգը, ինչպես նաև ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը: Մասնավորապես՝ սահմանվել են պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման կարգը, ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը, ատեստավորման փուլերը, թեստավորման հարցաշարերի կազմման հիմնական սկզբունքները, գնահատման կարգը, ատեստավորման կազմակերպման այլ առանձնահատկությունները։ Ատեստավորման արդյունքներով պայմանավորված պրոբացիայի ծառայողին կհաշվարկվի հավելավճար: […]
14:35 10.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Քննիչի կողմից կայացվել է նշված […]
14:32 10.10.2024
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Կարգավորման նպատակն է ստեղծել ՓՄՁ-ների համար գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր` տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները ըստ խախտման բնույթի և պետությանը պատճառվող վնասի չափի։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային […]
14:26 10.10.2024
Կառավարությունը սահմանել է Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը: Որոշման ընդունումը կնպաստի հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց պատշաճ, թափանցիկ գործունեության, հավասար մրցակցային դաշտի, ծառայությունների բարձր որակի և տեղեկատվության […]
14:18 10.10.2024
Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման համար պետական աջակցության ընթացքն ապահովելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել էր մեկ տարով, և մինչև տարեվերջ վճարման ենթակա կանխատեսվող գումարը կազմում է շուրջ 1 մլրդ դրամ: Ներկայումս ծրագրի շահառուների թիվը հասնում է շուրջ 16000-ի: Ակնհայտ է, որ շահառուների թիվն կավելանա, […]
14:11 10.10.2024
Գործադիրը սահմանել է տրանսպորտային միջոցների պետական գրանցման գործողությունների կատարման բացառություններ: Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԼՂ-ից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք, ունենալով փաստացի տիրապետողներ կամ օգտագործողներ, հանրապետությունում դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ: Այս առումով, անհրաժեշտություն է առաջացել պետական իրավաչափ մոտեցմամբ, սոցիալական արդարության հիման […]
13:58 10.10.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ այդմ՝ անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (2024 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ: Սոցիալական աջակցությունը պետք […]
13:37 10.10.2024
Հոկտեմբերի 9-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է հիմնադրամի՝ որպես հուսալի և կառուցողական գործընկերոջ հետ արդյունավետ համագործակցությունը հատկապես ընտանեկան բռնության […]
13:32 10.10.2024
Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ կամավոր ատեստավորումը փորձնական կարգով մեկնարկել է 2021-ին: Նախարարությունը, վերլուծելով նախորդ տարիների փորձը, հանգել է այն եզրակացության, որ թղթային տարբերակով իրականացվող կամավոր ատեստավորումը ժամանակի հետ կապված խնդիրներ ու այլ բարդություններ է առաջացնում ուսուցիչներին համար: «Փոփոխությունների այս առաջարկով ատեստավորման էլեկտրոնային եղանակն ենք ներդնում, […]
13:27 10.10.2024
Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ԵՏՀ Խորհրդի 2023 թ. նոյեմբերի 24-ի որոշմանը համապատասխան՝ ՀՀ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացն ապահովելու նպատակով։ Որոշմամբ առաջարկվում է ապահովել 8000 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։ Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրության՝ 2024 […]
13:17 10.10.2024
Երևանում հոկտեմբերի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-ի կեսօրից հետո, 12-13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հոկտեմբերի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ին, 15-ի գիշերը առանձին […]
13:13 10.10.2024
Հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ թոռը` 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ, բայց` անարդյունք: Նրա անհետ կորելու վերաբերյալ նաև տեղեկություն տարածվեց մամուլով և սոցիալական ցանցերով ու կրկին՝ անարդյունք: Ըստ կարգի` Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով […]
12:57 10.10.2024
Շուրջ 6 հազար ուսուցիչ դիմել է կամավոր ատեստավորման համար։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստին այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Շուրջ 6 հազար ուսուցիչ դիմել է ատեստավորման համար։ Դիմողների շրջանում կան նաև չաշխատող մանկավարժներ, որոնք կամավոր ատեստավորում անցնելուց հետո հիմնականում աշխատանքի են անցնում դպրոցներում։ Նախատեսում ենք, որ այս տարի ատեստավորումը կանցկացնենք նոյեմբերին»,- ասաց […]
12:43 10.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.04 դրամ:
12:28 10.10.2024
Սյունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-52» մակնիշի մեքենան: Մեղրիի բնակիչ վարորդը թափքում առկա 6 խմ փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: Պարեկների հաջորդ բացահայտումն արձանագրվել […]
12:22 10.10.2024
Պետական բյուջեից 1 մլրդ 391 մլն դրամ կհատկացվի մարզպետների աշխատակազմերին՝ 18 համայնքերում թվով 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար: Նախագիծն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:
12:11 10.10.2024
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցություններին։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանն ասել է, որ այս պահին ինքն այնտեղ է, որտեղ պետք է լինի՝ շատ մեծ պատասխանատվությամբ։ «Ես հաճույքով կատարում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները։ Այլ մեկնաբանություններ այս հարցի հետ կապված չեմ ունենալու»,- «Արմենպրես»-ի […]
11:53 10.10.2024
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
11:45 10.10.2024
Երևան քաղաքի պարեկները հոկտեմբերի 9-ի գիշերը՝ ժամը 23-ին, Բադալ Մուրադյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալու, անկանոն վարելու և հետիոտնային անցումներով անցնող անձանց կյանքը վտանգելու համար ձերբակալել և քննչական բաժին են ներկայացրել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 17-ամյա երկու բնակչի: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
11:38 10.10.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սահակ Վարդանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որպեսզի կանխարգելվի անցանկալի բորբոսների առաջացումը, – սննդամթերքի […]
11:14 10.10.2024
Հոկտեմբերի 9-ին, ժամը 22-ին, «Հյունդայի» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վարորդը՝ 36-ամյա Արտակ Գ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:10 10.10.2024
Արարատի մարզի Գեղանիստ և Գետափնյա բնակավայրերը միացնող կամուրջը հիմնանորոգվում է։ 70մ երկարությամբ կամուրջը վթարային էր։ Հիմնանորոգման շրջանակում արդեն իսկ ապամոնտաժվել են կամրջի բազրիքները, անվահրիչները, ասֆալտե ծածկի, պաշտպանիչ ու հարթեցնող շերտերը։ Բոլոր հեծանները հանվելու են, և տեղադրվեն նորերը։ Նոր հեծանները պատվիրված են կապալառու կազմակերպության կողմից։ 27 հեծաններից տասն արդեն իսկ պատրաստ են։ Կամրջի հիմքերի ամրացումից հետո […]
10:46 10.10.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 10, խարդախության՝ 8, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 7, […]
10:39 10.10.2024
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
10:00 10.10.2024
Հոկտեմբերի 9-ին, ժամը 21:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված […]
22:27 09.10.2024
Բաքվում է ԱՄՆ նախագահ Բայդենի ավագ խորհդական Ջոն Պոդեստան: Այսօր նա հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեի հետ: Ի՞նչ են քննարկել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ջոն Պոդեստան ԱՄՆ նախագահի՝ Կլիմայի հարցերով միջազգային քաղաքականության գծով ավագ խորհրդականն է, և պարզ է, որ քննարկվել են այդ կլիմայական կոնֆերանսին վերաբերող հարցեր: Եվ հետաքրքիր է, որ ընդամենը […]