20:10 09.10.2024
ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում ժառանգական գործոն կա՞: Եթե կինն ունի կրծքագեղձի քաղցկեղ, կարո՞ղ է պլանավորել հղիություն: Իսկ կրծքով կերակրում հնարավո՞ր է արդյոք, երբ կինը կրծքագեղձի քաղցկեղի դեմ բուժում է ստանում: Քաղցկեղ ունեցող կանանց կենսակերպին վերաբերող այս և մի շարք այլ հարցերի պատասխանում է ԱՆ ուռուցքաբանության գծով […]
19:48 09.10.2024
Գերմանիայի նախագահական նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հանդիպումը: Ողջունելով Հանրապետության նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Գերմանիայի նախագահը նշել է. «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալել Գերմանիայի նախագահական նստավայրում և շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք այս հանդիպման, ինչպես նաև Համբուրգի Կայունության համաժողովին մասնակցելու համար: Բեռլինի […]
19:43 09.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարման ուղղությամբ խնդիրների լուծումը, պատկան գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, այդ թվում՝ […]
18:32 09.10.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար տարակարգի ընթացակարգի ներդրումը նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներից է, որը գործում է 2023 թվականից: Այս պահին ոլորտում տարակարգ է շնորհվել 24 մանկավարժի: Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի և առաջինը […]
18:24 09.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում կինեմատոգրաֆիայի մասնագետներ ընդգրկելու նպատակով: Մրցույթն իրականացվելու է՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանի, որով հաստատվել են կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող, հայերենին […]
18:14 09.10.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հերթական անգամ աշխատանքային այցով եղել է Արթիկ համայնքում։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, համայնքապետարանի մասնագետների հետ մարզպետը շրջել է Արթիկում, դիտարկվել են Արթիկի լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները, որոնք իրականացվում են պետություն-համայնք համագործակցությամբ՝ «Արթիկ համայնքի 12 բնակավայրի լուսավորության ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի […]
17:55 09.10.2024
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել ատամնաբուժական կլինիկայից վերադարձած կալանավորված անձ Ա․Հ․-ին: Խուզարկության արդյունքում քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, որոնք Ա․Հ․-ն թաքցրել էր տաբատի մեջ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
17:51 09.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ պատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի […]
17:47 09.10.2024
Երկու սենյականոց բնակարաններն ամենապահանջվածներն են և հիմնականում առաջինն են սպառվում: Ներկայացնում ենք «Շանթ Ռեզիդենս»-ի 2 սենյականոց բնակարաններից մեկը՝ 63 քմ մակերեսով: Բնակարանն ունի ✔️ Խոհանոց ✔️ Հյուրասենյակ ✔️ Պատշգամբ ✔️ Ննջասենյակ ✔️ Սանհանգույց Այս պահին գործում է -25% զեղչ: Համալիրի հասցե՝ Սևանի 21 Գրասենյակի հասցե՝ Կիևյան 16, 10-րդ հարկ Հեռ․ 055 85 00 04, 055 […]
17:41 09.10.2024
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 8 անձ, նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: 7 տուժածից մեկն անչափահաս է: Բժիշկները նրանց առողջական վիճակն այս պահին գնահատում են ծանր: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:56-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ […]
17:28 09.10.2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը մասնակցել է Հայաստանի նոր ժողովրդագրական ռազմավարական ծրագրի նախագծի ներկայացմանը։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերը, հայաստանյան և միջազգային կառույցների ու կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։ Տեղական և միջազգային առաջատար ինստիտուտների և փորձագետների հետ սերտ համագործակցությամբ մշակված […]
17:22 09.10.2024
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այսօր մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025 թվականի տարեկան ծրագիրը»: Փոխնախարարն անդրադարձել է անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման և չարաշահման կանխարգելման հարցերին: Արտակ Ջումայանը գործընկերներին է ներկայացրել կանխարգելիչ բնույթ կրող […]
17:14 09.10.2024
ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են մանկապարտեզների հիմնանորոգման, համայնքային կենտրոնների ամբողջական վերանորոգման և տարածքների բարեկարգման, ջրամատակարարման համակարգերի ներքին և արտաքին ցանցերի մասնակի նորոգման և հաշվիչ ցանցերի տեղադրման, ճանապարհների տուֆ քարով սալարկման, գիշերային լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքներ: Աշխատանքները մեկնարկել են 2023թ.-ին: […]
17:06 09.10.2024
Գեղարքունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 4-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Հոնդաի» մակնիշի մի մեքենա։ 26-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Բաժնում երիտասարդը ներկայացրել է կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ և դեղնակաչավուն զանգված։ Նա հայտնել է, որ այն թմրանյութ […]
16:36 09.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների […]
16:28 09.10.2024
Հայաստանի հանրակրթական ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում այսուհետ կներդրվի STEP.ai գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագիրը: Համապատասխան հուշագիրը ստորագրեցին ԿԳՄՍ նախարարը, «Սինոփսիսի Արմենիա»-ի տնօրենը, Հայկական բարեգործական ընդհանուր միության հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահը և Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության տնօրենը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:13 09.10.2024
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Հոկտեմբերի 8-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների հետ համատեղ այցի ժամանակ, 28-ամյա տանտերը իրավապահներին ներս է հրավիրել և բացատրական աշխատանքից հետո խոստովանել, որ հողամասում ունի կանեփի բույսեր, իսկ տանը` մարիխուանա: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […]
16:05 09.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, քննչական համակարգված և տակտիկապես նպատակային կազմակերպված գործողությունների արդյունքում բացահայտվել է 2024թ. հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռու մարզի Լոռի բերդ համայնքում կատարված սպանությունը, հայտնաբերվել է տուժողի՝ տևական ժամանակ փնտրվող մարմինը։ Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ նշված օրը 3 ընկերներ, այդ թվում՝ մեկն անչափահաս, և […]
15:57 09.10.2024
Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «GAZel» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել […]
15:40 09.10.2024
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները դանակահարության վերաբերյալ ստացան օպերատիվ տեղեկություն: Ըստ տեղեկության` Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի երկու բնակիչ` 41 և 35 տարեկան տղամարդիկ, գյուղի գերեզմանատանը վիճել են կենցաղային հարցերի շուրջ, և այդ ընթացքում 41-ամյա տղամարդն իր մոտ եղած ծալովի դանակով մի քանի հարված է հասցրել 35-ամյա համագյուղացուն` պատճառելով մարմնական վնասվածքներ: Աշտարակի ոստիկանները ճշտեցին […]
15:32 09.10.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ՀՀ-ում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային կառույցների ղեկավար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության նախագիծը։ Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի […]
15:05 09.10.2024
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
14:56 09.10.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
14:03 09.10.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի նախագահությամբ կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, տնօրենի տեղակալ Սյուզաննա Մակյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը, պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Լևոն Բալյանը ողջունել է նիստի մասնակիցներին և շեշտել, […]
13:44 09.10.2024
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 42 հազարը։ Այս մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 42010-ի, ևս 97720 մարդ վիրավորվել է», – ասվում է գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Անկլավի առողջապահության նախարարությունը նշել է, որ «վերջին […]
13:20 09.10.2024
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
12:55 09.10.2024
Երևանում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 14-ին […]
12:25 09.10.2024
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2024 թ-ի սեպտեմբերին Հայաստան այցելել է 236,561 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 260,618։ 2024 թ․ սեպտեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):
12:17 09.10.2024
Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ Քրեակատարողական ծառայության և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 8-ին կազմակերպվել էր «Դրվագներ Չարենցի բանտային կյանքից» խորագրով միջոցառում։ Միջոցառումն անցկացնելու համար հիմնարկ էին այցելել թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը և աշխատակից Գոհար Վահանյանը։ Ազատազրկված անձանց համար ցուցադրվել է «Չարենց․ մահվան տեսիլ» […]
12:07 09.10.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 10-ին ժամը 07:00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 07:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրի, Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի, ինչպես նաև հարակից իրավաբանական բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: