Արաքսիա Սվաջյանն ուսումնական տարվա մեկնարկի առիթով շնորհավորել է սովորողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

Արաքսիա Սվաջյանն ուսումնական տարվա մեկնարկի առիթով շնորհավորել է սովորողներին

17:06 02.09.2024

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է մի շարք ուսումնական հաստատություններ և շնորհավորել աշակերտներին ու մանկավարժներին:

Նախարարի տեղակալի առաջին կանգառը Երևանի թիվ 167 հիմնական դպրոցն էր: Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է Գիտելիքի օրվա կապակցությամբ և նշել, որ իրականացվող բարեփոխումների ֆոնին բազմաթիվ ծրագրեր են նախատեսվում, որոնք ուսումնական գործընթացն առավել հետաքրքրական կդարձնեն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն իրազեկել է, որ ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի. «Ամեն ինչ պետք է անենք, որ մշակույթի բոլոր ոլորտները կրթության գործընթացում հնարավորինս շատ ընդգրկվեն: Մշակութային տարվա շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված»:

Օրվա շրջանակում դպրոցում տեղի է ունեցել նաև նախակրթարանի բացում՝ նախատեսված 25 սանի համար: Ընդհանուր առմամբ՝ Երևանի թիվ 167 հիմնական դպրոց հաճախում է 300 աշակերտ: Դպրոցի ամենակրտսեր սովորողներին ևս շնորհավորել է Արաքսիա Սվաջյանը և մաղթել հետաքրքիր ուսումնառություն:

Օրվա հաջորդ կանգառը Երևանի թիվ 198 ավագ դպրոցն էր: Շնորհավորելով աշակերտներին՝ Արաքսիա Սվաջյանն ասել է.

«Հետաքրքիր, արդյունավետ, գործունեության բազմազան ձևերով, նոր գիտելիքով ու կարողություններով լի տարի եմ մաղթում: Այս տարվանից հանրակրթության նոր չափորոշիչը ներդնում ենք նաև ավագ դպրոցներում, ինչը, ի թիվս բազմաթիվ այլ բաղադրիչների, յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է տալու իր համար նախընտրելի ու հետաքրքիր առարկաներ ընտրել՝ առավել խորքային ուսումնասիրելու: Հուսով եմ՝ դա ձեզ ավելի շատ կկապի դպրոցին, և հենց դպրոցի պատերի ներսում կսկսեք պատրաստվել բուհական քննություններին»:

Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ նոր չափորոշչի ներդրումն ուսուցիչներից առավել մեծ պատրաստվածություն ու ջանքեր կպահանջի:

«Վստահ եմ՝ միասնաբար այս փորձությունը ևս կհաղթահարենք, որովհետև նախորդ տարիների փորձն արդեն իսկ ցույց է տվել, որ մեր ուսուցիչների մոտ նոր փոփոխություններ իրականացնելու և համբերատար աշխատելու ցանկությունն առկա է»,- ասել է նա և կոչ արել ուսուցիչներին ավելի ակտիվորեն մասնակցել բարեփոխումների գործընթացին:

Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է ուսումնառության ընթացքում հետադարձ կապի անհրաժեշտությունը՝ իրականացվող փոփոխությունները վերլուծելու, դրանք կատարելագործելու և հնարավորինս արդյունավետ իրականացնելու նպատակով:

Երևանի թիվ 198 ավագ դպրոցում սովորում է 320 աշակերտ:

Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է նաև Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողներին:

«Սա ձեր ուսումնառության հետաքրքիր փուլերից մեկն է, որն ապահովելու է լավ փորձառություն: Այսօր իրականացվում են կրթության որակը փոխելու գործընթացներ, որտեղ բոլորը՝ սկսած ուսանողից և դասախոսից մինչև պետական պաշտոնյա, շատ կարևոր անելիքներ ունեն: Միջին մասնագիտական կրթության ոլորտում մեզ համար առաջնային խնդիրներից է ամրացնել կրթություն-աշխատաշուկա կապը, որովհետև այս համակարգը տնտեսության համար պահանջված մասնագետներ ապահովող առաջնային օղակն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և մաղթել հետաքրքիր ու արդյունավետ ուսումնական տարի:

Երևանի պետական հումանիտար քոլեջ այս տարի ընդունել է 320 առաջին կուրսեցի՝ 7 մասնագիտությամբ: Պետական միջոցներով վերանորոգվել է քոլեջի տանիքը:

Հաջորդաբար նախարարի տեղակալն այցելել է նաև Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի դպրոց, որտեղ անցյալ տարի շահագործման է հանձնվել մոդուլային նոր դպրոց:

Այցերի շրջանակում Արաքսիա Սվաջյանը շրջել է ուսումնական հաստատություններում, ծանոթացել ընթացիկ պայմաններին, հետաքրքրվել խնդիրներով, աշակերտներին ու ուսուցիչներին հուզող հարցերով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

23:48 20.06.2025

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

23:41 20.06.2025

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

23:36 20.06.2025

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

23:24 20.06.2025

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

Իրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

23:16 20.06.2025

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...

BACK_TO_TOP