11:31 10.08.2024
Չիլիի հարավում փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդաչուն և վեց ուղևորներ։ Այս մասին հայտնում է երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։ «Ժամը 15:00-ին Վիլլա Սերրո Կաստիլյո գյուղի մոտ գտնվող Լոս Օրկետաս հատվածում հայտնաբերվել է Transportes Aereos San Rafael ընկերության Piper Navajo ինքնաթիռը, որի հետ կապը կորել է։ «Տխուր միջադեպի հետևանքով զոհվել է օդաչուն և նրա վեց […]
11:22 10.08.2024
YouTube-ի նախկին գործադիր տնօրեն Սյուզան Վոյցիցկին մահացել է 56 տարեկան հասակում՝ քաղցկեղի դեմ երկամյա պայքարից հետո։ Այս մասին հայտնել է Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը X-ում: «Անհավանական տխուր եմ իմ սիրելի Սյուզան Վոյցիցկիի կորստով: Նա անհավատալի մարդ էր, առաջնորդ և ընկեր, ով հսկայական ազդեցություն թողեց աշխարհի վրա, և ես Google-ի անթիվ աշխատակիցներից մեկն եմ, ով […]
11:15 10.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
11:07 10.08.2024
Ամբողջ Կուրսկի շրջանում հրթիռային սպառնալիք է հայտարարվել։ Տագնապի ազդանշանն օրվա սկզբից արդեն երկրորդ անգամ է գործարկվում, հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը Telegram-ի իր ալիքում։ «Կուրսկի շրջան․ եթե դուք տանն եք, ապա պետք է պատսպարվեք առանց պատուհանների միջանցքում, լոգարանում, պահեստում, գնացեք մոտակա շենքը կամ հարմար ապաստարանը», – գրել է նա։
10:43 10.08.2024
Արտակարգ ծառայությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները Գազայի հատվածում գտնվող դպրոցի վրա իսրայելական օդուժի հարձակման վայրում։ Ինչպես հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը, փլատակների մաքրումը բարդանում է հրդեհի պատճառով։ Ինչպես հաղորդում է պաղեստինցի լրագրող Հոսամ Շաբաթը, որին մեջբերում է հեռուստաալիքը, փրկարարները լսում են փլատակներում մնացած մարդկանց ճիչերը։ Ըստ Shabbat-ի՝ նրանք չեն կարող օգնել այդ մարդկանց հրդեհի պատճառով, […]
10:29 10.08.2024
Օգոստոսի 10-ին, ժամը 07:14-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակայքում տեղակայված ոստիկանության հենակետից Մ-2 միջպետական ավտոճանապարհ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի […]
10:24 10.08.2024
Գազայի հատվածում գտնվող դպրոցին իսրայելական հարվածը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տեղի է ունեցել լուսադեմին՝ առավոտյան աղոթքի ժամանակ։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Ավելի վաղ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր ավելի քան 100 զոհի և տասնյակ վիրավորների մասին Գազա քաղաքի դպրոցի վրա իսրայելական հարձակման հետևանքով։ Իսրայելի զինված ուժերը ավելի […]
10:01 10.08.2024
Օգոստոսի 9-ին, ժամը 18։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Ford» (վարորդ՝ Ա․ Ե․) […]
21:39 09.08.2024
Բրազիլիայում վթարի է ենթարկվել մինչև 68 տեղ ունեցող մարդատար ինքնաթիռ, հայտնում է G1 լրատվական պորտալը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Սան Պաուլո նահանգում։ Նշվում է, որ ինքնաթիռը սկսել է պտտվել իր առանցքի շուրջ ու ընկել է։ Դեռևս տեղեկություններ չկան, թե քանի մարդ է եղել օդանավում։
21:14 09.08.2024
Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա գրքի երևանյան յոթերորդ փառատոնը: Ծրագրում կլինեն գրքի տոնավաճառ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, գրական բանավեճեր, ստենդափ, շնորհանդեսներ, աշխատարաններ, ներկայացումներ և համերգներ:
20:50 09.08.2024
HealthDay News-ի զեկույցում ասվում է, որ օդի աղտոտվածությունը վնասում է բոլոր նրանց առողջությանը, ովքեր ենթարկվում են դրան, սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների գունավոր համայնքները անհամաչափորեն ավելի շատ են տուժում կեղտոտ օդից: Այս մասին հոդված է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հետազոտողները պարզել են, որ սմոգն առաջացնում է մանկական ասթմայի մոտ 8 […]
20:37 09.08.2024
1.5 մլրդ դրամ՝ Կոջոյան կրթահամալիրի կառուցմանը. շինաշխատանքների համար վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
20:07 09.08.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 9-ին այց է իրականացրել Գեղարքունիքի մարզ: Անահիտ Մանասյանը Գավառում հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ: Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։ Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրների, որոնք առնչվում են ջրամատակարարմանը, բժշկական օգնության […]
19:40 09.08.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` քաղաք Երևան ՝ 10։00-16:00 Արշակունյաց պ. 50/3, 52/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Լենինգրադյան փ. 48, 48/1, 50/1 շենքեր, Սվաճյան փ. 40, Անդրանիկի փ. 38, 40, 42, 44 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]
19:27 09.08.2024
Օգոստոսի 9-ին, ժամը 15:26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ռ․ Պ․-ին (ծնված 1963 թ․) իջեցրել և մոտեցրել են […]
19:03 09.08.2024
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Զենքի մասին» 1998 թ. հուլիսի 3-ի օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք, օրենքն ուժի մեջ մտնելուց (2023 թ. հունիսի 1) երկու տարվա ընթացքում, պարտավոր են ՀՀ ոստիկանություն ներկայացնել նույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների […]
18:52 09.08.2024
Օգոստոսի 9-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում անցկացվեց Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման Լոռու մարզային հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ, կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը, Գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության պետ Վարդան Գևորգյանը, […]
18:18 09.08.2024
Օգոստոսի 8-ին Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ինչպես նախապես հայտարարվել էր, ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնում հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ։ Քաղաքացիների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերում էին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների ծանրաբեռնվածությանը, արդյունավետ կառավարման շրջանակում օպտիմալացման ծրագրին։ Քաղաքացիները հարցեր են ուղղել […]
18:07 09.08.2024
Դիլիջանում օգոստոսի 5-7-ը տեղի է ունեցել «Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում նախատեսված կարողությունների զարգացման դասընթացը Տավուշի մարզի երիտասարդների համար: Դասընթացի երեք օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանի և Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Տաթևիկ Խաչատրյանի հետ ուսումնասիրել ազդարարման համակարգը, և թե ինչպես կարող […]
17:29 09.08.2024
Ճապոնիայում՝ Տոկիոյից ոչ հեռու, 5,3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով Ազգային օդերևութաբանական վարչությանը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կանագավայի պրեֆեկտուրայում։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել։
17:14 09.08.2024
Այսուհետ կրծքով կերակրման խորհրդատուի կամ համապատասխան վերապատրաստում անցած բուժաշխատողի առկայությունը պարտադիր պահանջ կլինի հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում` թե՛ Երևանում, թե՛ մարզերում: Մասնագետը կօգնի մայրիկներին ճիշտ կողմնորոշվել կրծքով կերակրման առաջին օրերին և խուսափել հնարավոր բարդություններից:
16:30 09.08.2024
Օգոստոսի 9-ին, ժամը 12։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից Նորատուս գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել և այրվում է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 43-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
16:23 09.08.2024
Դիլիջան քաղաքում շարունակվում են մայիս ամսին Աղստև գետի վարարման հետևանքով ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում առաջացած խնդիրների վերացումը: Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուրը»։ Գետի վրայով անցնող, Գետափնյա և Կալինինի փողոցները սնող ջրագծի մոտ 40 գծամետր հատված ամբողջությամբ ջուրը քշել–տարել էր: Այս ամիսների ընթացքում փողոցների ջրամատակարարումն ապահովվում էր այլընտրանքային եղանակով: Սակայն խնդրին հիմնարար լուծում էր պետք․ […]
16:03 09.08.2024
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման ՀՀ ոստիկանությունում՝ քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից իրավապահ մարմիններին կամովին ներկայացվելու դեպքում, […]
15:42 09.08.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 8-9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, ֆիզիկական ներգործության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրանյութի հայտնաբերման՝ 5, խարդախության՝ 4, շորթման, գույքը ոչնչացնելու կամ […]
15:08 09.08.2024
Դուբայի Կառավարության Մարդկային ռեսուրսների դեպարտամենտն ընտրել է 15 պետական գերատեսչություն՝ չորսօրյա աշխատանքային շաբաթը ներկայացնելու փորձնական ծրագրին մասնակցելու համար: Այս հաստատությունների աշխատակիցների համար նախատեսված է նաև աշխատանքային օրվա կրճատում մինչև յոթ ժամ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ Փորձը կտևի օգոստոսի 12-ից սեպտեմբերի 30-ը։ Այս ընթացքում պիլոտային նախագծին մասնակցող հաստատությունների աշխատակիցները կստանան ամբողջական աշխատավարձ, սակայն կանցկացնեն գրասենյակում […]
14:46 09.08.2024
2024 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 20:15-ին, Երևանում բնակվող, Հնդկաստանի Հանրապետության 43-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել՝ երկու համերկրացիների կողմից իրեն կապկպելու, ծեծի ենթարկելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու, հայհոյելու, սեռական ոտնձգություն և արժանապատվությունը նվաստացնող գործողություններ կատարելու, մերկ վիճակում տեսանկարահանելու և տեսանյութը հարազատներին ուղարկելու և գումար պահանջելու, իր մոտ առկա գումարը հափշտակելու և իրեն փակի տակ պահելու վերաբերյալ: Դեպքի […]
14:31 09.08.2024
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հուլիս ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Ընթացիկ տարվա հուլիս ամսին Հայաստան այցելել է 237 հազար 603 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 255 հազար 706-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 42%), Վրաստանին (13%) և Իրանին (8%):
13:35 09.08.2024
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ ԱՍՀ նախարարությունը տեղեկացնում է, որ երեխան պետության խնամքին տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին՝ անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով (առողջական խնդիրները մանրամասնորեն չեն նշվում՝ հաշվի առնելով, որ տեղեկությունը պարունակում է բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ): «Պետության խնամքի հաստատություններում ապրում են նաև առողջական […]