14:31 09.08.2024
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հուլիս ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Ընթացիկ տարվա հուլիս ամսին Հայաստան այցելել է 237 հազար 603 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 255 հազար 706-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 42%), Վրաստանին (13%) և Իրանին (8%):
13:35 09.08.2024
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ ԱՍՀ նախարարությունը տեղեկացնում է, որ երեխան պետության խնամքին տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին՝ անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով (առողջական խնդիրները մանրամասնորեն չեն նշվում՝ հաշվի առնելով, որ տեղեկությունը պարունակում է բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ): «Պետության խնամքի հաստատություններում ապրում են նաև առողջական […]
13:27 09.08.2024
Հայաստանի ամենամեծ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շահագործման պահից՝ 2015 թվականից, գործում էր 8-ժամյա ջրամատակարարում։ Ճշգրիտ հաշվարկների վրա հիմնված աշխատանքի արդյունքում՝ շահագործման է հանձնվել ջրամատակարարման նոր համակարգ՝ նոր ջրագծերով և պոմպային համակարգով, որն ապահովում է 24-ժամյա ջրամատակարարում։ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը, լինելով հետևողական ՀՀ քրեակատարողական ոլորտի մեծածավալ բարեփոխումների գործում, շարունակելու է աշխատանքների իրականացումն առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ։
13:03 09.08.2024
Օգոստոսի 10-ին Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների կապակցությամբ սահմանափակվել է որոշ փողոցների երթևեկությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Հյուրերի համար մեծ ավտոկայանատեղի կգործի Իջևանի կայարանի հարակից տարածքում: Զբոսաշրջային անվճար երթուղիների համար նախատեսված ավտոբուսները ձեզ կսպասեն Տավուշի մարզպետարանի հարակից տարածքում:
12:45 09.08.2024
Երևանում оգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին, 13-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-ին և 12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 9-ին, 11-14-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց […]
12:37 09.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.42 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.52 դրամ:
12:30 09.08.2024
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հիշեցնենք, որ կամավոր ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների, այդ թվում՝ դասվարների համար. 1) […]
12:10 09.08.2024
Օգոստոսի 9-ին, ժամը 00։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տոլորս գյուղի վերջնամասում՝ անասնագոմի մոտ, այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմում։ Ըստ նախնական տվյալների այրվում է անասնագոմը (մոտ 460 քմ), ներսում՝ մոտ […]
11:43 09.08.2024
Օգոստոսի 9-ին, ժամը 10։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելի փողոցի 33-րդ շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Փրկարար ուժերի և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության […]
11:14 09.08.2024
Օգոստոսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում երեխա է մահացել։ ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցած երեխա է։
11:02 09.08.2024
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ազգային ժողովում հյուրընկալվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ, որոնք ընդգրկված են «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ «Երեխաների հետ հանդիպել եւ նրանց հետաքրքրող հարցերին պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը։ Զրույցի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են Հայաստանում […]
10:56 09.08.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն 1-ին փուլով միակողմանի փակ է լինելու Է. Հասրաթյան փ. – Ուլնեցու փ. խաչմերուկից մինչև Է. Հասրաթյան փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: «Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: 2-րդ փուլով փակ […]
10:45 09.08.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը օգոստոսի 7-ին այցելել է Հայ-Ռուսական համալսարան։ Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Բեռլինի Հումբոլդտի համալսարանի «Իրավագիտության» ֆակուլտետից հյուրընկալված ուսանողների հետ և դասախոսություն անցկացրել «Արհեստական Բանականություն» և «Մարդու իրավունքների ժամանակակից հարցեր» թեմաներով, տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում նախարարի առաջին տեղակալը խոսել է […]
10:16 09.08.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:05 09.08.2024
Օգոստոսի 8-ին, ժամը 23։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։56-ին, մարվել՝ […]
10:00 09.08.2024
Ֆինանսական աջակցություն է տրամադրվում բոլոր այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Հարց 1։ Ի՞նչ պայմանների պետք է բավարարի ԼՂ-ից բռնի տեղահանված անձը, որպեսզի ընդունեմ աշխատանքի և ստանամ աջակցություն։ Պատասխան։ Ծրագրի շրջանակում գործատուն կարող է աշխատանքի ընդունել 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձանց, […]
22:10 08.08.2024
Իրան-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում արդյո՞ք մեր տարածաշրջանում կսկսվի լայնածավալ պատերազմ: Թեմայի շուրջ մամուլի ասուլիս է տվել տարածաշրջանի հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
21:39 08.08.2024
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: «Օգոստոսի 15-ից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան-Իսահակայն փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար: Հավելեմ, որ նշված փողոցներում շուրջ երեք տասնյակ երթուղիներ են սպասարկվում։ Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: Բացի […]
20:28 08.08.2024
Երկրաշարժերի թեման միշտ արդիական է մեր երկրում, բայց միշտ չէ, որ մենք զգում ու գիտակցում ենք դրա կարևորությունը, և դա հասկանալի է: Մարդկանց հիմա ավելի շատ աշխարհաքաղաքական ցնցումներն են մտահոգում, իսկ երկրակեղևի ցնցումների մասին հիշում ենք, երբ քիչ թե շատ զգալի երկրաշարժեր են տեղի ունենում մեր տարածաշրջանում, ու նաև հիշում ենք, որ փոքրիկ Հայաստանը համարվում […]
20:16 08.08.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 թիվ 174 և 184 դպրոցներ, Ավան՝ Աճառյան փ. 1, 2, 3, 4, 5, 7, 11, 11/5, 13, 32, 34, 36/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-17:00 Շինարարների փ. 15/2, Արզումանյան փ. […]
19:24 08.08.2024
Օգոստոսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին» N 2346-Ա որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ: Ծրագրի բաղադրիչ փուլերի որոշ ժամկետներ, ինչպես, օրինակ, առաջարկի հրավերի հայտարարման ժամկետը, քննարկվել է հայտատուների […]
18:40 08.08.2024
Կառավարությունը հաստատել է կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական բացերը լրացնելու և կարգավորումները հստակեցնելու և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-250-Ն օրենքի պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը փոխադրավարձի բարձրացման մասով։ Մասնավորապես՝ միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի […]
17:30 08.08.2024
Օգոստոսի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը, տեղեկացնումե ն ԿԳՄՍՆ-ից։ ««ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցներն օգոստոսի 17-ին մրցավայր կարող են մեկնել գնացքով: Մասնակիցների անվճար տեղափոխությունն ապահովելու է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը: Մրցաշարի մասնակիցներն, ինչպես նաև նրանց ուղեկցող […]
17:14 08.08.2024
ՀՀ կառավարության՝ մինչև 2026 թ․ առնվազն 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում գործադիրի այսօրվա նիստում որոշում է կայացվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ միջոցներ հատկացնելով Երևանի մանկապարտեզների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավմանը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ընդհանուր առմամբ շուրջ 1,480,580,5 հազար դրամ գումար է հատկացվել […]
16:11 08.08.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ, տեեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։ «Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի, օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի հուլիսի […]
16:00 08.08.2024
Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների պատճառով վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել, մոտ 80 մարդ վիրավորվել է, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը Telegram-ի ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում 22 մարդ է զոհվել, 77-ը վիրավորվել են հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի կողմից հրետակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Գազայի […]
15:57 08.08.2024
Կառավարությունը որոշում է կայացրել, որի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և մայրության նպաստի նշանակման ժամկետների երկարաձգումն է։ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 1-ը դիմելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ նշանակվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։ Առկա են դեպքեր, երբ չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի համար ևս […]
15:43 08.08.2024
Գործադիրը հավանություն է տվել նաև 2024 թվականի հուլիսի 29-ին ստորագրված «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նա-խագծին: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագրով նախատեսվում է բանկի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 100 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն՝ Հայաստանի […]
15:35 08.08.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նոր համաձայնագրով առավել հստակ ձևակերպված են համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրով նախատեսվում է, որ ռեկտորն ընտրվում է կառավարման […]