17:43 07.08.2024
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում և հանրապետության մի շարք համայնքներում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Դրանք նախատեսվում են հանրապետության բոլոր մարզերում՝ 73 բնակավայրերում և Երևան քաղաքում (ծրագրերը կցվում են):
Մինչ միջոցառումների ցանկը կազմվել և հաստատել է՝ հաշվի առնելով երիտասարդների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Երիտասարդության օրվան ընդառաջ անցկացված առցանց հարցման նպատակն էր կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ այդ օրը կայանալիք միջոցառումները նրանց ցանկություններին և ժամանցային նախասիրություններին համապատասխան կազմակերպելու համար: Դա հնարավորություն էր՝ հանդես գալու սեփական գաղափարներով, ինչպես նաև մասնակցելու միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին կամ անձամբ կազմակերպելու որևէ միջոցառում։
Այսպիսով, մասնավորապես 2024 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում օգոստոսի 12-ին նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ սպորտային-ժամանցային մրցույթ, հեծանվաերթ-իրազեկում, առողջ ապրելակերպի վերաբերյալ ինտերակտիվ քննարկում, տեսանյութեր /ռիլեր/ պատրաստելու մրցույթ, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողության հասած երիտասարդների մասնակցությամբ, նկարազարդման վարպետության դաս և գործնական աշխատանք, քվեսթ, թվային տեխնոլոգիաների կանգառ, երիտասարդական ծրագրերի տեղեկատվական տաղավար և այլն: Օրը կամփոփվի համերգային կատարումներով:
Միջոցառումների հագեցած օրակարգը կշարունակվի նաև օգոստոսի 13-ին՝ երիտասարդների մասնակցությամբ «Ակադեմիական քաղաք» նախագծի քննարկմամբ:
Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գավառի համայնքապետարանի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» հայկական մասնաճյուղի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԱՀԿ Հայաստանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության, Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության, ինչպես նաև «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Գավառի երիտասարդների տան, «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ի, «Բայազետ» կենտրոնի, «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի, «Դը Բոդի Շոփ»-ի համատեղ ջանքերով։
ՀՀ ամբողջ տարածքում միջոցառումները կազմակերպվել են պետական և համայնքային կառույցների, Երևանի քաղաքապետարանի և երիտասարդական կազմակերպությունների կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ:
20:33 23.06.2025
Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30 հազար 520 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1604 քաղաքացի) հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +139 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...
20:26 23.06.2025
Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն պատմել է, որ մինչև աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը կապ է հաստատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ` նրան հրավիրելով արգենտինական ակումբ, հաղորդում է ESPN-ը: 40-ամյա Ռոնալդուն 49-ամյա մասնագետի առաջարկին պատասխանել է` «Ես պետք է պատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին»: Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող ակումբներից բրազիլական «Ֆլումինենսեն» և Ռիադի «Ալ Հիլալը» ևս տրանսֆերային առաջարկներով դիմել […] ...
20:17 23.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […] ...
20:07 23.06.2025
Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...