12:44 17.07.2024
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Նախագծի նպատակն է կարգավորել ուսուցչի կամավոր ատեստավորման կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու բացառել խնդրահարույց հարցերը՝ գործընթացը դարձնելով ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ:
Առաջարկվող կարևոր փոփոխություններից է էլեկտրոնային թեստավորման եղանակով ատեստավորում իրականացնելու ընթացակարգը, ըստ որի՝ ատեստավորումն ըստ առարկաների կիրականացվի էլեկտրոնային թեստավորման, անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով: Ըստ նախագծի՝ էլեկտրոնային եղանակով թեստավորվելու դեպքում ատեստավորումը կիրականացվի համակարգիչներով հագեցած և հարմարեցված տարածքում: Էլեկտրոնային համակարգի միասնական բազայից մասնակցի համար կձևավորվի թեստ, և կտրվի աշխատանքի մեկնարկը։ Մասնակցի էջում հայտնված ժամացույցը հետհաշվարկի միջոցով ցույց կտա թեստավորման համար նախատեսված ժամանակը: Աշխատանքն ավարտելուց հետո մասնակիցը կսեղմի թեստի ներքևում ստեղծված «Ավարտել» կոճակը, որից հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կձևավորի ամփոփաթերթ, որտեղ կնշվեն մասնակցի կողմից յուրաքանչյուր առաջադրանքին տրված պատասխանը, տվյալ առաջադրանքի ճիշտ պատասխանը, ճիշտ պատասխանների քանակը և ընդհանուր առաջադրանքների համեմատ ճիշտ պատասխանների տոկոսային հարաբերությունը: Ակնկալվում է, որ այս փոփոխությունը կնպաստի ռեսուրսների և ժամանակի ավելի արդյունավետ օգտագործմանն ու արդյունքների բարելավմանը։
Նախագծով նախատեսվում է նաև, որ կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող անձինք: Ատեստավորումը հաջողությամբ անցնելուց հետո տվյալ անձինք հնարավորություն կստանան մասնակցելու ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթներին:
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» առարկա չի դասավանդվում, և առարկայի բովանդակությունը ներառված է «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Հայոց պատմություն» առարկայական չափորոշիչներում և ծրագրերում: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել նախագծում իրականացնել համապատասխան փոփոխություններ՝ կարգում վերանայելով «Հայրենագիտություն» առարկային վերաբերող կարգավորումները:
Բացի այդ՝ նախագծով սահմանվել է, որ «Բնագիտություն» («Բնություն») և «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
Նշենք, որ կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչները՝ ըստ ցուցաբերած արդյունքի, ստանում են բարձրացված դրույքով աշխատավարձ և հավելավճար։
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 30-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/7466/about:
16:00 26.06.2025
Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը16:00 26.06.2025
Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունըՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ […] ...
15:50 26.06.2025
Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...
15:40 26.06.2025
Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածըՀիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
15:32 26.06.2025
Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:25 26.06.2025
Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...
15:17 26.06.2025
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումըՊեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...