ՀՀ մի շարք մարզերում գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Տավուշի մարզում՝ ապամոնտաժվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+31.09 oC

ՀՀ մի շարք մարզերում գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Տավուշի մարզում՝ ապամոնտաժվել

20:20 16.07.2024

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, ք. Երևան, Ռուբինյանց փողոց 41/1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ գազի լցավորման կետի (ՀԳԼԿ), Վայոց Ձորի մարզ, գ. Ելփինում «Դիդվան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Քասախի կիրճ 1 հասցեում «Ձորշին» ԱՊԸ կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաև Տավուշի մարզ, ք․ Դիլիջան, Կամոյի փող․, 2 Ա հասցեում գտնվող հեղուկ ածխաջրածնային գազեր (ՀԱԳ) լցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ, հայտնում են ՔՏՀԱՏՄ-ից։
«ՔՏՀԱ տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի Ռուբինյանց փողոց 41/1 հասցեում գտնվող գազալցակայանը, ինչպես նաև Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում շահագործվող բենզալցակայաններն օրենքով սահմանված կարգով տեխնիկական անվտանգության փորձաքննություն չեն անցել:

Հաշվի առնելով նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման թույլ տրված խախտումները, ինչպես նաև այդ խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Երևանում, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում շահագործվող գազա-բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել, դրանք Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցության արդյունքում կապարակնքվել են։
Տավուշի մարզում իրականացված ուսումնասիրոության արդյունքում հրդեհային և տեխնիկական անվտանգության տարածքային մասնագետները Դիլիջան քաղաքի Կամոյի փող․, 2 Ա հասցեում նոր գազալցակայանի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման փաստ են հայտնաբերել։
ՏՄ մասնագետները տնտեսավարողից պահանջել են շինարարական աշխատանքների օրինականությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր, դրանք տնտեսավարողի կողմից չեն ներկայացվել։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների կողմից շինարարական աշխատանքը համարվել է ինքնակամ, և բացատրական աշխատանքի արդյունքում ինքնակամ կառուցված գազալցակայանը տնտեսավարողի սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժվել է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

15:17 26.06.2025

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...

SHANTNEWS

15:00 26.06.2025

SHANTNEWS

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

14:57 26.06.2025

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...

BACK_TO_TOP