Կալանավորվել է կանանց հավաքագրելու և ԱՄԷ-ում սեռական շահագործման ենթարկելու գործընթացը համակարգող խմբի՝ հետախուզման մեջ գտնվող անդամներից մեկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Կալանավորվել է կանանց հավաքագրելու և ԱՄԷ-ում սեռական շահագործման ենթարկելու գործընթացը համակարգող խմբի՝ հետախուզման մեջ գտնվող անդամներից մեկը

12:57 04.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2009թ. մարդկանց սեռական թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի՝ ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Տվյալներ են ստացվել այն մասին, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ժամանակավորապես բնակվող կինը սեռական շահագործման նպատակով, իր ծանոթների միջոցով, խարդախությամբ, ՀՀ-ում հավաքագրել և ԱՄԷ է փոխադրել ՀՀ քաղաքացիների և նրանց ներգրավել պոռնկության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և 1321-րդ հոդվածի 1-ին մասով դեռևս 2009 թվականին հարուցվել է քրեական գործ։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է հանցավոր գործունեություն ծավալած հիշյալ անձի ինքնությունը, ով ՀՀ-ում հաշվառում չունեցող, ԱՄԷ-ում բնակվող 1965թ. ծնված Ռ.Հ.-ն է:

Ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներին օտար երկրում սեռական շահագործման ենթարկելու նպատակով գործել է խումբ: Քննությամբ պարզվել է խմբի երեք ղեկավարների ինքնությունը:

Տվյալներ են ստացվել այն մասին, որ խմբի գործողությունները համակարգվել են Ռ.Հ.-ի, ինչպես նաև՝ Ն.Խ.-ի և Ա.Մ.-ի կողմից: Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև խմբի մյուս անդամների, ինչպես նաև՝ վերջիններիս գործողություններից տուժած անձանց ինքնության վերաբերյալ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Հ.-ն, շահագործման նպատակով, մարդկանց հավաքագրելու, փոխադրելու, ստանալու և սեռական շահագործման մեջ ներգրավելու դիտավորությամբ, 2006-2007թթ. ընթացքում, իր հանցակիցների միջոցով, աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով, խարդախությամբ, հավաքագրել, այնուհետև ԱՄԷ-ի Դուբայ քաղաք է փոխադրել թվով հինգ քաղաքացիների՝ ՀՀ տարբեր մարզերի բնակչուհիների:

Վերջիններիս փախուստը կանխելու նպատակով վերցրել և իր մոտ է պահել նրանց անձնագրերը, ապա, օգտագործելով անձնագրի բացակայության, օտար երկրի օրենքները չիմանալու, գումար չունենալու, Դուբայ փոխադրելու և մուտքի հրավերք ձեռք բերելու ծախսերը մարելու հանգամանքը, տուժողների մոտ ծագած վիճակի խոցելիությունն օգտագործելու եղանակով, ինչպես նաև որոշ դեպքերում նրանց կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նշված կանանց ներգրավել է պոռնկության մեջ, ենթարկել սեռական շահագործման և տիրացել վերջիններիս կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարներին։ Առանձին դեպքերում, անձնագիրը վերադարձնելու համար, նրանցից պահանջել է տարբեր չափերի գումարներ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2009թ. հունիսին Ռ.Հ.-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նույն թվականի հոկտեմբերին քրեական գործի վարույթը կասեցվել է։ Շուրջ 14 տարի անց կասեցված վարույթը վերսկսվել է:

2024թ. հունիսի 8-ին Ռ.Հ.-ն հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (երկու դրվագ), և 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ավելի վաղ` դեռևս 2009 թվականի հուլիսին, մեղադրանք է առաջադրվել նաև Ռ.Հ.-ի հանցակից, խմբի ղեկավարներից ևս երկուսին՝ Ա.Մ.-ին և Ն.Խ.-ին, որոնց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայք Գևորգյանը տեղափոխվել է «Ունտերհախինգ»

17:30 27.06.2025

Մայք Գևորգյանը տեղափոխվել է «Ունտերհախինգ»

Հայաստանի երիտասարդական հավաքականում նորամուտը նշած, 20-ամյա կիսապաշտպան Մայք Գևորգյանը «Մյունխեն 1860»-ի երկրորդ թիմից տեղափոխվել է «Ունտերհախինգ», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: «Ես շատ ուրախ եմ, որ այժմ «Ունտերհախինգի» մաս եմ կազմում: Սա հետաքրքիր մարտահրավեր է, և ես հիմա լիովին կենտրոնացած եմ թիմի հաջողության մեջ իմ ներդրումն ունենալու վրա»,- ասել է Գևորգյանը: 2024/25 մրցաշրջանում նա […] ...

Ձերբակալվածի մեքենայում 10 փաթեթ մարիխուանա կար․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

17:22 27.06.2025

Ձերբակալվածի մեքենայում 10 փաթեթ մարիխուանա կար․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 23-ին Նալբանդյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 14 գրամ զանգվածով փաթեթ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում […] ...

Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի հաղթողների անունները

17:15 27.06.2025

Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի հաղթողների անունները

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Միջոցառումը […] ...

2-րդ տեղը թիմային պայքարում․ ըմբշամարտի Մ15 ԵԱ

17:07 27.06.2025

2-րդ տեղը թիմային պայքարում․ ըմբշամարտի Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է գրավել։ Մեր ըմբիշները 6 մեդալ են նվաճել: Ոսկե մեդալ է նվաճել գյումրեցի Էրիկ Պապիկյանը (57 կգ), որը հայկական եզրափակչում 6-2 հաշվով հաղթել է Տիգրան Կոլոտյանին: Արծաթե մեդալակիր է դարձել նաև Արթուր Մկրտչյանը (75 կգ), որն էլ […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

17:00 27.06.2025

Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության օրակարգային տարբեր հարցեր: Ստորագրվել են երրորդ երկրների հետ հետագա փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվում է Երևան՝ Քննչական կոմիտե

16:52 27.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվում է Երևան՝ Քննչական կոմիտե

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով Էջմիածնից շարժվում է Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե: Նրա աջակիցները փակել էին ճանապարհը և թույլ չտվեցին նրան ՔԿ ներկայանալ ավտոմեքենայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև շարժվելը Աջապահյանը ելույթ էր ունեցել իր աջակիցների առջև՝ հայտնելով, որ պատրաստ է գնալ ՔԿ՝ փաստաբանի ուղեկցությամբ։ «Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու և […] ...

BACK_TO_TOP