11:05 11.06.2024
Հունիսի 10-ին, ժամը 12.10-ին, Երևանի Արմենակյան փողոցում «Շաքման» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա Նանուլի Կ.-ին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
10:18 11.06.2024
Հունիսի 10-ի գիշերը, ժամը 4.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել օտարերկրյա մի քաղաքացի և հայտնել, որ հյուրանոցի համարում ծանոթը հարվածել է իրեն: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 37-ամյա կնոջը Կորյունի փողոցի հյուրանոցի համարում հարվածել է Մեծամոր քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածաքնով ձերբակալվել […]
10:10 11.06.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.4 դրամ:
09:53 11.06.2024
Էրեբունի վարչական շրջանի 12 բակ 2024 թվականին կբարեկարգվի, որոնցից 4-ում արդեն իսկ իրականացվում են աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Առաջիկա ամիսներին դրանք նոր տեսքով կհանձնվեն բնակիչներին: Բակերում եղել են ավտոտնակներ, ապօրինի զավթած տարածքներ, որոնք քաղաքացիների պահանջով քանդվել են: Արդեն բարեկարգված հատվածներում տեղադրվելու են խաղասարքեր, մարզասարքեր, ճեմուղիներ, ֆուտբոլի դաշտեր: Գործընթացը լինելու է շարունակական»,-նշված է […]
09:46 11.06.2024
«Պետությունը հնարավորությունը տալիս է․ բացառիկ շանս է՝ տուն կառուցելու, պիտի օգտվենք»,- սեփական փորձի մասին պատմել է Խաչատուր Մկրտչյանը։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ռեպորտաժում։
08:33 11.06.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-5, Երևան – Արմավիր – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք հատվածներում (կմ17+530-կմ18+200, կմ 25+593-կմ29+385 և կմ32+675-կմ33+833) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ «Արմավիրի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5,62կմ է։ Ճանապարհի որոշ հատվածներում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ տարբեր հատվածներում կատարվում են ճանապարհային հագուստի քանդման‚ հողային և այլ աշխատանքներ։ […]
08:20 11.06.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:05 11.06.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի […]
23:10 10.06.2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Բաղրամյան պողոտան փակ պահող ցուցարարներին հունիսի 10-ին ներկայացրեց առաջիկա անելիքները՝ հայտարարելով, որ այսօր կգիշերի ակցիայի վայրում, իսկ հունիսի 11-ին ոչ կենտրոնացված ձևով ակցիաներ կիրականացվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հավաքվածներին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ԱԺ խորհրդի մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության […]
21:50 10.06.2024
Վերջին օրերին Ադրբեջանի նախագահը սկսել է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին` Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և այսպես շարունակ: Հայաստանն էլ, արձագանքելով Բաքվին, հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունն իր ներքին գործն է և առաջարկեց առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստորագրել Խաղաղության համաձայնագիրը: Հայ-ադրբեջանական վերջին շրջանի հեռահար բանավեճերի ու առհասարակ երկու երկրների հարաբերությունների շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին […]
21:19 10.06.2024
Արևելյան Աֆրիկայում գտնվող Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիմային տեղափոխող ինքնաթիռը Լիլոնեգվեից օդ բարձրանալուց հետո անհետացել է ռադարներից։ Այս մասին հաղորդում է BBC հեռարձակող կորպորացիան՝ հղում անելով նախագահի աշխատակազմի հայտարարությանը։ Նշվում է, որ Մալավիի ինքնաթիռում ևս ինը մարդ կա: Լրատվամիջոցի տվյալներով՝ ինքնաթիռը օդ է բարձրացել մայրաքաղաքի օդանավակայանից 09:17-ին և պետք է վայրէջք կատարեր երկրի հյուսիսում գտնվող Մզուզու […]
21:10 10.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան՝ Աճառյան փ. 2/1, 44 շենքեր, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, «Ավանի Աղի կոմբինատ» ընկերության դիմացի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պոպովի, Մարկվարտի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 3-րդ […]
20:36 10.06.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.39 դրամ:
19:42 10.06.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 24-29-ը Երևանում և Աշտարակում կանցկացվի SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի 4-րդ միջազգային ամառային փառատոնը: SUMMEET-ին իրենց նախագծերը կներկայացնեն պարային ընկերություններ Հայաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ղազախստանից։ Հայկական ցուցադրությունը՝ Armenian Showcase-ը, ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։ «SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունն է տարեցտարի վերածվել մի այնպիսի հարթակի, որը համաշխարհային ասպարեզ […]
17:25 10.06.2024
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա մայիս ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Ընթացիկ տարվա մայիս ամսին Հայաստան այցելել է 167,049 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 176,384-ի համեմատ։ 2024 թ․ մայիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (7%):
16:49 10.06.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ։ Կարևորելով երկու բարեկամ երկրների արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության շարունակականությունը՝ կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր՝ աշխատանքի իրավունքի իրազեկման, զբաղվածության և մարդկային կապիտալի զարգացման համատեքստում։ Կողմերը, մասնավորապես՝ անդրադարձել են Հնդկաստանից Հայաստան […]
16:36 10.06.2024
Հունիսի 6-ից Երևանի համայնքային հիմնարկի տեխնիկան ուղարկվել է Ալավերդի համայնք՝ աջակցելու հեղեղումների հետևանքների վերացմանը: Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքի վերաբերյալ մանրամասներ: Հունիսի 7-9 մայրաքաղաքում կայացավ «Երևանի գինու օրեր» փառատոնը, որն այս տարի անցկացվեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մշակույթի և տուրիզմի վարչության պետը քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով հանգամանալից ներկայացրեց Երևանում հունիսին անցկացված և անցկացվելիք մշակութային […]
16:28 10.06.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են հունիսի 8-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում երկու անձի դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ։ Հունիսի 8-ին՝ ժամը 01:59-ին, ապա նաև՝ 03:02-ին, «Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրից» հաղորդումներ են ստացվել […]
15:55 10.06.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 8-ին հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տարել 59-ամյա Ռուզաննա Հ.-ին: Նա 2009 թ. հունիսի 30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ-ում Ինտրպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին […]
15:50 10.06.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին: Վերջինս մայրաքաղաքում է քաղաքապետի հրավերով՝ այսօր «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես գալու նպատակով: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ ջութակահարին՝ պատանի երաժիշտներին նման բացառիկ հնարավորություն տալու համար: Խոսելով Երևանի ջերմ հյուրընկալության մասին իր տպավորությունների մասին՝ Ավգուստին Հադելիխը նշել է, որ ինքը […]
15:42 10.06.2024
Հունիսի 6-ին Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի խաչմերուկում իրար էին բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 7-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆորդի» ուղևորը՝ 46-ամյա Քրիստինա Ա.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
14:51 10.06.2024
Դեկտեմբերի 3-5-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կահիրե քաղաքում կանցկացվի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։ Հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքի արդյունաբերությունը։ Ցուցահանդեսին անցյալ տարիներին մասնակցել են 63 երկրների ներկայացուցիչներ՝ այդ թվում 500-ից ավել գնորդներ, տեղի են ունեցել 3000-ից ավել բիզնես հանդիպումներ։ Ցուցահանդեսին Հայաստանի […]
14:36 10.06.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 9-ին Ռիգա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 35-ամյա Ալեկսանդր Ս.-ին: Նա 2022 թ. դեկտեմբերի 1-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
14:24 10.06.2024
Հունիսի 6-ին ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր տվել բջջային օպերատորներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ հունիսի 4-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող դիտահորից գողացել են ԲԲ ընկերությանը պատկանող մալուխները: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է նույն փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդը: Հունիսի […]
14:07 10.06.2024
Հունիսի 7-ին, ժամը 20.50-ին, «Կադիլլակ» մեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 41-ամյա Տաթևիկ Ս.-ին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
13:54 10.06.2024
Հունիսի 8-ին, ժամը 22.26-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի մոտ, «ԳԱԶելը» բախվել է բետոնե արգելապատնեշին և ընկել Հրազդան գետը: Ժամը 22.59-ին Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայությունից հայտնել են, որ ջրային փրկարարները գետն ընկած մեքենայից դուրս են բերել մոտ 13 տարեկան աղջկա և մոտ 40 […]
13:42 10.06.2024
Հունիսի 8-ին, ժամը 11.30-ին, Մասիս-Այնթապ ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորները՝ 63-ամյա Սեդա Մ.-ն և 71-ամյա Թամարա Թ.ն, տեղում մահացել են, իսկ 70-ամյա վարորդը և 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
13:37 10.06.2024
ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այս անգամ այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ: Մշտադիտարկումն իրականացվել է ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով։ Մասնագիտական խումբն այցելել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Խորհրդային տարիներին եկեղեցին […]
13:16 10.06.2024
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Երևանում հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ […]
13:08 10.06.2024
Հունիսի 10-ին, կեսգիշերն անց, Երևան-Երասխ ճանապարհին՝ Ազատավան գյուղի հատվածում, «Հունդաի» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: 23-ամյա վարորդ Արթուր Թ.-ն և 23-ամյա ուղևոր Գրիգոր Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել են: Կատարվում է նախաքննություն: