TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+33.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 10.06.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի […]

̰
«Երևանի գինու օրեր»-ին շուրջ 9 տասնյակ գինեգործական ընկերություններ են մասնակցել

22:37 09.06.2024

Այս տարի «Երևանի գինու օրեր»-ին շուրջ 9 տասնյակ գինեգործական ընկերություններ են մասնակցել: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում։ «Զբոսաշրջիկներից շատերը նշել են, որ այս օրերին Երևանում են հենց փառատոնին մասնակցելու համար: Միջոցառումն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ»,- նշված է գրառման մեջ:

̰
Ավտոբաքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել

19:36 09.06.2024

Հունիսի 9-ին, ժամը 13:26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի ՃՈ հենակետի մոտակայքում, ավտոբաք է շրջվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «ZIL» մակնիշի ավտոբաքը (մոտ 5 տոննա վառելիքով բեռնված, վարորդ՝ Կ. […]

̰
Սանահին կայարանի էլեկտրամատակարարումը վերականգնված է. Արեն Մկրտչյան

19:16 09.06.2024

Սանահին կայարանի էլեկտրամատակարարումը վերականգնված է։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։ «Տեղում հետևել եմ աշխատանքների ընթացքին։ Վերականգնողական միջոցառումները շարունակվում են»,- նշված է գրառման մեջ։

̰
Քարաթափում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

15:16 09.06.2024

Հունիսի 9-ին, ժամը 07:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկակարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և […]

̰
Ճապոնիայում 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:52 09.06.2024

Այսօր Ճապոնիայում 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժի օջախը գտնվել է 45 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Օկինավա պրեֆեկտուրայի Նագո քաղաքից 17 կմ դեպի արևմուտք։

̰
Հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ

14:32 09.06.2024

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում  անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում`  Հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև […]

̰
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին երեք անձի մահվան ելքով ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

13:30 09.06.2024

2024 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում, դեպի Երևան ուղղությամբ ընթանալիս «Միտսուբիշի Քանտեռ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով հանդիպակաց ուղեգոտի, բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել «Հրազդան» գետը: «ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջրափրկարարների կողմից գետից դուրս են բերվել Երեխան քաղաքի բնակիչ 61-ամյա կնոջ` Հ.Հ.-ի Արմավիրի […]

̰
BBC-ի մահացած հաղորդավարի մարմինը հայտնաբերվել է Սիմի կղզում 

13:14 09.06.2024

Հինգ օր առաջ հունական Սիմի կղզում անհետացած BBC-ի հաղորդավար Մայքլ Մոսլին մահացած է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է newsbomb.gr տեղեկատվական պորտալը։ 67-ամյա հաղորդավարի մարմինը հայտնաբերվել է ափից 10 մետր հեռավորության վրա գտնվող արգելապատնեշի մոտ։ Մահը հաստատել են ոստիկանությունից։ Proto Thema թերթը պարզաբանում է, որ դիակը նկատել են ծովից։ Սիմիի քաղաքապետ Լեֆտերիս Պապակալոդուկասը լրագրողների հետ նավ […]

̰
Այս օրերին Երևանի համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում է

12:35 09.06.2024

Ալավերդու համար Երևանի շնչառությունն իր թիկունքին զգալը շատ կարևոր էր. այս օրերին Երևանի համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում է: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Փրկարարները ծառը հեռացրել են Արզական-Աղվերան ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

11:56 09.06.2024

Հունիսի 8-ին, ժամը 23:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական-Աղվերան ավտոճանապարհին քամուց ծառն ընկել է և երկկողմանի փակել երթևեկությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են բարդու ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

̰
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել աղետի գոտի կատարած այցից

11:34 09.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Լոռու մարզ կատարած այցից։ Նա զրուցել է Ալավերդու, Ախթալայի, Շնողի և Քարկոփի բնակիչների հետ։

̰
Անահիտ Մանասյանը Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաների հետ դիտել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը

11:17 09.06.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 8-ին աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ Շրջայց է իրականացվել ԱՍՀՆ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքով, որտեղ խնամք և աջակցություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները: Պաշտպանը ծանոթացել է երեխաների կենցաղային պայմաններին, երեխաների զարգացման ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց […]

̰
ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. կան զոհեր

10:39 09.06.2024

Հունիսի 8-ին, ժամը 22:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ […]

̰
Բերդ համայնքի Չինչին բնակավայրում շչակ է գործարկվելու

10:02 09.06.2024

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Ինդոնեզիայում հինգ մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել մի կնոջ

23:45 08.06.2024

Կենտրոնական Ինդոնեզիայում հինգ մետրանոց պիթոնը ամբողջությամբ կուլ է տվել մի կնոջ, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Կալեմպանգի գյուղապետ Սուարդի Ռոզիին։ Գործակալության տվյալներով՝ չորս երեխաների մայր 45-ամյա Ֆարիդան հինգշաբթի օրը տուն չի վերադարձել։ Անհետացած կնոջ ամուսինը հայտնաբերել է նրա իրերը մի վայրում, որտեղ գտնվել է ուռած որովայնով պիթոնը։ Սողունի երկարությունը, ինչպես նշվում է, մոտ հինգ մետր […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել է

22:40 08.06.2024

Հունիսի 8-ին, ժամը 21։34-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել է։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տեղում իրականացնում է հերթապահություն։  

̰
Ի՞նչի մասին են խոսում Խորհրդային միության Գեներալ շտաբի քարտեզները

21:10 08.06.2024

Ի՞նչի մասին են խոսում Խորհրդային միության Գեներալ շտաբի քարտեզները, ինչու՞ սահմանազատման համար որպես հիմք ընտրվեց 1976թ. քարտեզը, որքա՞ն ճշգրիտ է համակարգչային քարտեզագրումը և արդյո՞ք Ադրբեջանը փաստաթղթեր ունի անկլավների մասով: Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի բերած փաստարկների մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Գազայում 210 բնակիչ է զոհվել պատանդների փրկության իսրայելական գործողության ժամանակ

20:21 08.06.2024

Առնվազն 210 խաղաղ բնակիչ է սպանվել Գազայի հատվածում՝ իսրայելական բանակի կողմից, շաբաթ օրը մի խումբ պատանդների ազատագրման գործողության ընթացքում, հայտնում է EFE-ն՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի իշխանություններին։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ եւս 400 Գազայի բնակիչներ վիրավորվել են։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Պաղեստինի «Նուսեյրաթ» ճամբարում ազատ են արձակել չորս պատանդների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից։ […]

̰
Խաշթառակի կամրջի վերակառուցման աշխատանքները պետք է մեկնարկեն հնարավորինս սեղմ ժամկետներում․ Փաշինյան

19:42 08.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Հեղեղումներից վթարվել է նաեւ Խաշթառակի կամուրջը: Այստեղ առկա է այլընտրանքային ճանապարհ, սակայն կամուրջի վերակառուցման աշխատանքները պետք է մեկնարկեն հնարավորինս սեղմ ժամկետներում»:

̰
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիրանցը շրջանցող ճանապարհների կառուցման ընթացքին

19:35 08.06.2024

«Ծանոթացա Աճարկուտ-Կիրանց, Կիրանցը շրջանցող ճանապարհների կառուցման ընթացքին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հրապարակել տեսանյութ։

̰
Վարչապետը այցելել է Այրում

18:03 08.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Այրումում հեղեղումների հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը, վնասներ է կրել նաեւ Այրումում գտնվող «Դամուար գրուպ» ընկերության մաքսային տերմինալը»:

̰
Քարկոփ գյուղում աշխատանքները շարունակվում են

17:18 08.06.2024

Քարկոփ գյուղում աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

̰
Վարչապետն այցելել է Ճոճկան

16:50 08.06.2024

«Այցելեցի Ճոճկան բնակավայր, որը ևս հեղեղումների հետևանքով հայտնվել էր մեկուսացման մեջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

̰
Փրկարար ծառայությունը հիշեցնում է վարքականոնները հեղեղումների դեպքում և հեղեղումներից հետո

16:38 08.06.2024

Ի՞նչ անել մինչև հեղեղումները: ՆԳՆ փրկարար ծառայությունը հիշեցնում է հեղեղումների դեպքում և հեղեղումներից հետո վարքականոնները: – Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին: – Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար): – Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր: – Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ: – Հեղեղումների սպառնալիքի դեպքում անջատեք գազը, […]

̰
Վարչապետը եղել է նաև Ախթալայում

16:12 08.06.2024

Լոռու մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Ախթալայում: «Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետևանքով մեկուսացման մեջ էր: Կառավարությունը տեղի բնակիչներին ապահովել է անհրաժեշտ սնունդով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:

̰
Ինչի՞ մասին են խոսում Խորհրդային միության գլխավոր շտաբի քարտեզները

15:36 08.06.2024

Ինչի՞ մասին են խոսում Խորհրդային միության գլխավոր շտաբի քարտեզները, ինչո՞ւ սահմանազատման համար որպես հիմք ընտրվեց 1976թ. քարտեզը, որքա՞ն ճշգրիտ է համակարգչային քարտեզագրումը և արդյո՞ք Ադրբեջանը փաստաթղթեր ունի անկլավների մասով: Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի բերած փաստարկների մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Շիրակի մարզի 43-ամյա բնակիչը կալանավորվել է՝ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, հոգեմետ նյութեր ապօրինի պահելու մեղադրանքով. ՔԿ

15:22 08.06.2024

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Շիրակի մարզի 43-ամյա բնակիչ Կ․Պ․-ի կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, ինչպես նաև՝ ապօրինի ձեռք բերված հոգեմետ նյութ պահելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, 2024 թվականի հունիսի 5-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Արծվանիստ բնակավայրի […]

̰
Շիրակի մարզպետն այցելել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած բազմանդամ ընտանիքին

15:11 08.06.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած Նվեր Բաղդասարյանի բազմանդամ ընտանիքին։ Վերջինս ծնողների և զավակների հետ ապրում է Գյումրիում: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: «Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, ինչպես նշել ե, մենք ձեր կողքին ենք, միշտ սիրով և […]

̰
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս

13:33 08.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ։ Այստեղ ևս ընթացքի մեջ են հեղեղումների հետևանքների վերացման, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել:

̰
BACK_TO_TOP