08:38 23.05.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 24-ին՝ ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»-նշված է հաղորդագրության մեջ։
08:32 23.05.2024
Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով անվանակոչվեց Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը։ Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետ Ժան դ՛Հոտըսերը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի ընտանիքը՝ ի դեմս որդու՝ […]
08:05 23.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
23:13 22.05.2024
Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը և աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում այս շաբաթվա ընթացքում ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա են այցելել հանրապետության տարբեր մարզերի ավագ դպրոցների աշակերտներ։ Դպրոցականները շրջել են ռազմական կրթօջախի տարածքում, որտեղ նրանց մանրամասն ներկայացրել են ակադեմիայի ընդունելության կարգը, ռազմակրթական նորացված ծրագրերը, կուրսանտների առօրյան, ուսումնական և կեցության պայմանները, սպա […]
23:04 22.05.2024
Ստեփանակերտում ադրբեջանցիները հողին են հավասարեցրել մի ամբողջ բնակելի թաղամաս: Համացանցում տեսանյութ է տարածված, որում երևում է, թե ինչպես են քանդում հայերին պատկանող բնակելի տները: Բաքվում այդ տեսանյութը ինչ-որ կերպ մեկնաբանո՞ւմ են: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեսանյութից պարզ է դառնում, որ քանդել են Ստեփանակերտի ավտոկայանը և մի քանի բազմաբնակարան շենք Ազատամարտիկների և […]
21:09 22.05.2024
Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին։ «Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հոգևորականներին, ընդգծեց Մայր Աթոռում կազմակերպվող վերապատրաստման դասընթացների կարևորությունն իրենց հոգևոր սպասավորության առավել արդյունավորման գործում։ Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց եկեղեցականներին լավագույնս օգտվել այս հնարավորությունից […]
19:02 22.05.2024
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 23-ին՝ ժամը 10։00-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհին, Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգմամբ պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ավտոճանապարհը ժամանակավոր փակ է լինելու։ «Տեղեկացնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Խնդրում ենք […]
18:14 22.05.2024
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի՛ երևանցիներ և գործընկերներ, հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով (ինչին ավելի մանրամասն անդրադարձել էինք նախորդ հրապարակմամբ. https://shorturl.at/ixmud) ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:
17:25 22.05.2024
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվում է 1989 թվականին ծնված Ռազմիկ Կարապետյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արթիկի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]
16:25 22.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, Վանաձոր քաղաքի բնակիչ Գ․Ղ․–ի կողմից առերևույթ կատարված խարդախության փորձի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Գ․Ղ․–ն Վանաձոր քաղաքի բնակչուհուն «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում որպես մատենավար աշխատանքի տեղավորելու պատրվակով, պահանջել է 500 ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ գումար […]
15:42 22.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ օրենքի նախագծով սահմանվում է քաղաքացիների պատշաճ ծանուցման կարգը: Նա տեղեկացրել է, որ սահմանվում է քաղաքացուն ծանուցելու 4 տարբեր եղանակ: […]
15:03 22.05.2024
Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Շատերդ տեղյակ եք, որ այս ոլորտում տևական ժամանակ է իրականացվում են համակարգային բարեփոխումներ, որոնց արդյունքներից մեկն այն է, որ 20.05.2024 կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Երևանի […]
14:16 22.05.2024
2024 թվականի մայիսի 21-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով: Իրականացված նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են […]
13:43 22.05.2024
Լյուքսեմբուրգը պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ Շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հյուրընկալության համար՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահն ընդգծեց, որ Հայաստանում գտնվելն իր համար մեծ պատիվ է, իր պաշտոնական այցը Հայաստան […]
12:40 22.05.2024
Երևանում մայիսի 22-ին և 23-ին՝ կեսօրից հետո, 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 22-ի և 23-ի ցերեկը, 27-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ […]
12:27 22.05.2024
Մայիսի 22-ին խորհրդարանը շարունակել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին, սահմանազատմանը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տրամաբանական է համարել, որ այս օրերին Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցից բացի քննարկվում են քաղաքական նշանակության կարեւոր հարցեր, […]
12:07 22.05.2024
Մայիսի 21-ի ժամը 21.46-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Նոր Գյուղի մի բնակիչ և հայտնել է, որ քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ ատրճանակով կրակում է: Դեպքի վայր ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ին գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում ատրճանակով կրակել է Կոտայք […]
11:26 22.05.2024
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները մայիսի 21-ի ժամը 2.55-ին Փարաքար գյուղի Երևանյան փողոցում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: 26-ամյա ուղևորը ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «Ֆ1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
11:06 22.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 21-ից 22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, խարդախության` 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 6, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության ՝ 5-ական, հոգեկան ներգործության՝ 4, […]
10:58 22.05.2024
Սգո թափորը վաղ առավոտից հավաքվել է Թեհրանի համալսարանում, որպեսզի ներկա գտնվի ուղղաթիռի վթարում զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության 7 անդամների հուղարկավորության արարողությանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը։ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ննջեցյալներին նվիրված ծիսական աղոթք է կարդացել հուղարկավորության արարողության ժամանակ։ Թեհրանի համալսարանից սգո թափորը կգնա […]
10:42 22.05.2024
2024 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 15:20-ին, Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել՝ իրենց տան նախկին աշխատողի կողմից իր անչափահաս դստերը թմրամիջոց իրացնելու վերաբերյալ՝ իրավապահներին ներկայացնելով նաև դստեր մոտից հայտնաբերված կանեփի բույսից պատրաստված 3.9 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցը: ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով […]
10:36 22.05.2024
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 22-ին՝ ժամը 09:40-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Գայի, Համբարձումյան, Երևանյան, Շահումյան փողոցների, Ակունք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
10:30 22.05.2024
Չնայած աշխարհում բոլոր տեխնոլոգիական առաջընթացներին, մենք լիովին կախված ենք առողջ և կենդանի էկոհամակարգերից, որպեսզի ապահովենք կենսագործունեության համար անհրաժեշտ ռեսուրսները։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ «Սա նշանակում է, որ մենք պետք է հոգ տանենք, պաշտպանենք և վերականգնենք մեզ շրջապատող կենսաբազմազանությունը: Կենսաբազմազանության միջազգային օրը հաստատվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից՝ ուշադրություն հրավիրելու կենդանի օրգանիզմների […]
09:50 22.05.2024
Մայիսի 20-ի ժամը 23-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները Արագածի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, նույն տրամաչափի 12 փամփուշտ և ծալովի դանակ: Երիտասարդը […]
09:36 22.05.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ:
09:29 22.05.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:
09:22 22.05.2024
Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրն այսօր կտոներ ծննդյան 100-ամյակը։ Շարլ Ազնավուրը տարիներ ի վեր ակտիվորեն մասնակցել է Հայաստանին աջակցող համաշխարհային միջոցառումներին։ 1988թ-ի երկրաշարժից հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը։ Հայտնի համաշխարհային երգիչների կողմից կատարվող Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը դարձել էր երկրաշարժից հետո Հայաստանին օգնելու միջազգային […]
08:17 22.05.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։