19:26 21.05.2024
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության քաղաքացիական պաշտպանության բաժնի ծառայողների կողմից «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվել և անցկացվել է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել դպրոցի կազմավորումների գործնական հմտությունները հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում, ինչպես նաև ստուգել անձնակազմից […]
17:45 21.05.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման […]
16:28 21.05.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «Վիգմա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Արագածոտնի մարզ, գ․Սաղմոսավան)։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և […]
15:29 21.05.2024
Մայիսի 16-ի ժամը 22.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «թոքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ երիտասարդի է բուժօգնության տեղափոխում։ Ժամը 23.00-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արտաշատի բաժին երկրորդ հաղորդումն է ստացվել․ ՊԾ կարգախմբից հայտնում էին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դիակ կա: Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ […]
15:22 21.05.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 149-Ա որոշմամբ պատասխանատվության միջոց է կիրառել «Բրենդլիդեր» Հ/Ձ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։ Հիշյալ գործով Հանձնաժողովն արձանագրել է, որ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքներն իրացնելիս անձը պետք է գործի բարեխղճորեն։ Ընդ որում, հակառակ գործելակերպն ուղղակիորեն առնչվում է իրավունքի […]
14:56 21.05.2024
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության համալիր ծրագրի պլանավորման վերաբերյալ երկօրյա աշխատաժողով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, սահմանվել են դրանցից բխող նպատակները, հստակեցվել այս ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների շրջանակը։ Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, […]
14:11 21.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացու կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: 2024 թվականի ապրիլի 25-ին հաղորդում […]
13:59 21.05.2024
«Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խումբն անցկացրել է իր ամփոփիչ նիստը, որը նախագահել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Աշխատանքային խումբը կազմված է պետական հատվածի, ոլորտում փորձագիտական գործունեության փորձառություն ունեցող հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ մեր երկրում առաջին անգամ […]
13:18 21.05.2024
Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը. ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ ԱԺ մայիսի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում […]
12:43 21.05.2024
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռում գտնվող ուղեկցող պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը։ Մատյանում հնարավոր կլինի գրառում կատարել. չորեքշաբթի՝ 22 մայիսի 2024, 10:00-12:00-ը և 15:30-17:30-ը. հինգշաբթի՝ 23 մայիսի 2024, […]
12:34 21.05.2024
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նշեց, որ այդ շարժման քաղաքական ուժերը, դերակատարները և օրակարգը նույնն է, ինչ նախորդ տարիներին էր։ «Նույն քաղաքական ուժերն են, դերակատարները նույն են, հայտնի են։ Թե ինչ կերպարանքով հանդես կգան, նախասիրության հարց է։ Որևէ նոր բան մենք այստեղ չենք տեսնում։ Այն գործընթացները, որոնք տեղի են […]
12:28 21.05.2024
Մայիսի 20-ի ժամը 23-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները Արագածի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, նույն տրամաչափի 12 փամփուշտ և ծալովի դանակ: Երիտասարդը […]
11:39 21.05.2024
Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղի Մուրադյան Եղբայրների փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 42-ամյա Ծովինար Ս.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Ծովինար Ս.-ն ներկայացվել է վարույթն […]
11:07 21.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 39, խարդախության` 12, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, հոգեկան ներգործության՝ 5, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի […]
11:00 21.05.2024
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին Մամիկոնյանց փողոցի հացեներից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 31-ամյա Նարեկ Կ.-ն: Նա մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
10:52 21.05.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարաություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին‚ կազմակերպություններին ճանապարհներին և ճանապարհամերձ հատվածներում‚ առանց ճանապարհը տնօրինողի համաձայնության-եզրակացության‚ չկատարել կոմունիկացիաների անցկացում‚ շենք-շինությունների կառուցում։ Ցանկացած նման դեպք նախատեսում է պատասխանատվություն»։
10:28 21.05.2024
«Երևանի բալետային փառատոն»-ը, որն անցկացվելու է հունիսի 2-5-ը Թումանյանի անվան զբոսայգում, արվեստասերներին հնարավորություն կտա ծանոթանալու տարբեր երկրներից Հայաստան ժամանած թատերախմբերի ներկայացումներին: «Բացօթյա բալետային փառատոնին հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Ներկայացումների սկիզբը՝ 20:00, մուտքն […]
10:16 21.05.2024
Մայիս ամսվա ընթացքում ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից Արարատ համայնքի թիվ 4 ու Մասիս համայնքի Ջրահովիտ բնակավայրի մանկապարտեզներում կազմակերպվել և անց են կացվել «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը նախադպրոցական հաստատություններում», իսկ Շաղափ բնակավայրի միջնակարգ դպրոցում՝ «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատություններում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։ «Ուսումնավարժությունների նպատակն էր. • Օժանդակել հերթափոխի […]
10:11 21.05.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների հետ, մայիսի 18-ին զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքով գծային բաժին են տարել և ձերբակալել 23-ամյա մի երիտասարդի: Նրա պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով: Խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել են երկու թղթե փաթեթներ՝ բյուրեղանման սպիտակ […]
10:05 21.05.2024
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2, Տարոն-3, Տարոն-4, Սիվաշական թաղամասերի, Դարպաս, Բազում բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
09:53 21.05.2024
Մայիսի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3883 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 117 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 160, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 262 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 437, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 244, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
09:35 21.05.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Լեռնամերձ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհամում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:
08:10 21.05.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:03 21.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
21:45 20.05.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին ընդունել է Կրթության և վերապատրաստման Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի տնօրեն Մոնա Լառուսին։ Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայումս մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես` հանրակրթական […]
21:33 20.05.2024
Շաբաթվա ընթացքում շարունակվել են մշակաբույսերի աճն ու զարգացումը: Առանձին հովտային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի կաթնային հասունացումը, նախալեռնային շրջաններում՝ հասկակալումը, իսկ լեռնային շրջաններում շարունակվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է եգիպտացորենի ծիլերի առաջացումը։ Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճն ու զարգացումը, իսկ լեռնային շրջաններում հնդավորների ծաղկումն ավարտվել է։ […]
21:11 20.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 2/3, 6/2, 11, 11/1, 11/2 շենքեր, Մոլդովական փ. 2, 2/1, 2/2, 4, 4/2, 6, 6/1, 8, 8/1, 10, 10/1 շենքեր, Գայի պող. 3, 5, 7, […]
20:34 20.05.2024
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր, որը վերջերս է շահագործման հանձնվել: «Նախարար Պապիկյանը զորամասի պայմանների, շենք-շինությունների, դրանց ընձեռած հնարավորությունների վերաբերյալ զրուցել է հրամանատարական կազմի, այնուհետև՝ զինծառայողների հետ: Մշտական տեղակայման վայրը կառուցվել է մոդուլային շինությունների ձևաչափով և […]