19:41 20.05.2024
Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո հանրահավաքի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի հիշատակ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների, ովքեր զոհվել են ավիավթարից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում եղել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին […]
18:56 20.05.2024
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ՝ թվայնացված փաստաթղթի տեսքով. այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է, որ վերահսկողության վարչությունն ավարտել է ուսումնասիրությունը Նոր Արեշում հորդառատ անձրևից հետո ի հայտ եկած խնդրի վերաբերյալ: Պարզվել է, որ հասարակական նշանակության շինության կառուցապատման աշխատանքներն ընթացել են մի շարք խախտումներով, ինչի հետևանքով վնասվել է Ողջաբերդ […]
18:20 20.05.2024
Մայիսի 17-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ ուժեղացված ծառայություն իրականացնելիս Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու պատճառով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Իրավապահները նկատել են, որ Երևանի բնակիչ 59-ամյա վարորդը մեքենայի մեջ եղած ծխախոտի տուփը թաքցնում է գրպանում: Ոստիկանները խնդրել են ներկայացնել ծխախոտատուփը, սակայն վարորդն այն նետել է […]
15:56 20.05.2024
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ անօդաչու թռչող սարքի միջոցով դատապարտյալների համար նախատեսված փաթեթ է ներնետվելու «Սևան» քրեակատարողական հիմնարկի խոտածածկ տարածք։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ վերոնշյալ տարածքային բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են տեղանքի զննություն։ Արդյունքում՝ հիմնարկի երկու […]
15:42 20.05.2024
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Նորին […]
15:36 20.05.2024
Մայիսի 18-ին ոստիկանության Կապանի բաժին փակ բաժնետիրական մի ընկերության աշխատակցից հաղորդում էր ստացվել, որ մայիսի 17-ի ժամը 16-ից մայիսի 18-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը ջարդել, մտել են ընկերության տարածքում գտնվող փաթեթավորման արտադրամաս և գողացել 56 պղնձե փաթույթ՝ մոտ 425 կգ ընդհանուր քաշով: Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՓԲԸ […]
14:16 20.05.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 18-ին զենք-զինամթերք պահելու կասկածանքով գծային բաժին են տարել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդի: Նրա պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «RETAYPM» գրառմամբ ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն։
13:50 20.05.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների հետ, մայիսի 18-ին զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքով գծային բաժին են տարել և ձերբակալել 23-ամյա մի երիտասարդի: Նրա պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով: Խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել են երկու թղթե փաթեթներ՝ բյուրեղանման սպիտակ […]
13:05 20.05.2024
Երևանում մայիսի 20-ին, 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 24-ի երեկոյան, 25-ի գիշերը՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին […]
12:44 20.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 17-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 200 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության` 20, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 15-ական, հոգեկան ներգործության՝ 14, անձնական […]
12:37 20.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Հրազդան քաղաքի երկու բնակչի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 19:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին «Հրազդան ԲԿ»–ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի սգո […]
12:23 20.05.2024
Մայիսի 19-ի ժամը 9.30-ին ՆԳՆ Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ: Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության ծառայողներին 43-ամյա տղամարդը, ով աշխատում է Իջևանի անտառտնտեսությունում, հայտնել է, որ Իջևանի բնակիչը ապօրինի փայտանյութ ձեռք բերելու համար դիմել է իրեն, սակայն ինքը մերժել է, ինչից հետո վիճաբանություն է […]
12:10 20.05.2024
Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ, այն կլինի թվայնացված փաստաթուղթ, որն ապահովելու է մայրաքաղաքի համաչափ ու դինամիկ զարգացումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
12:04 20.05.2024
Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր անցարգելներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հասարակական տրանսպորտի տոմսային համակարգի ամբողջական ներդրման շնորհիվ մետրոն ևս ժետոնների փոխարեն կանցնի QR code-ով ու տարբեր եղանակներով վճարման:
11:46 20.05.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ավագյանին պատկանող խոհարարական արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի): Որոշման հիմքը այդ կազմակերպությունում իրականացված վերահսկողության արդյունքներն են, համաձայն որոնց՝ արտադրամասի առաստաղի, հատակի, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, կա մասնիկների թափվելու հնարավորություն, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների աշխատանքային […]
11:30 20.05.2024
Սևանա լճի մակարդակը մայիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5սմ-ով և կազմել՝ 1900.48 մ (19.05.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 4սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 31սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մայիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.769մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 19-ը ներառյալ՝ 96.320մլն. […]
11:19 20.05.2024
Մայիսի 18-ի գիշերը՝ ժամը 3.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ինքնավթարի ենթարկվել: Ուղևորը՝ 16-ամյա Արմեն Հ.-ն, մահացել է, իսկ 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
11:05 20.05.2024
2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:55-ին, «Արտաշատի ԲԿ»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ թոքի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ: Նույն օրը՝ րոպեներ անց՝ Ժամը 23:00-ին, հաղորդում է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից այն մասին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի […]
10:35 20.05.2024
Մայիսի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժին Կոտայքի մարզային քննչական վարչությունից գրություն էր ստացվել, որ Հրազդան քաղաքի բնակիչ 33-ամյա երիտասարդը նախնական համաձայնության է եկել 23-ամյա մի օտարերկրացու հետ՝ նրանից հրազեն գնելու համար։ Պարզվել է, որ մայիսի 15-ի ժամը 17.45-ի սահմաններում Գյումրի քաղաքում հրազդանցի երիտասարդը հանդիպել է օտարերկրյա քաղաքացուն և պայմանավորվել 2800 դոլար գումարի դիմաց նրանից ձեռք բերել […]
08:25 20.05.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 20-ին՝ ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ։
08:03 20.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
14:51 19.05.2024
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։
13:58 19.05.2024
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում, դրա մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել էր «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն ևս 4 անձ։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Վ․Չ․-ն 2024թ․մայիսի 16-ին` ժամը 12:25-ի սահմաններում, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի […]
10:58 19.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.32 դրամ:
10:37 19.05.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
20:52 18.05.2024
Այսօր՝ մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել, կան զոհեր ու վիրավոր։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում […]
19:31 18.05.2024
Մայիսի 16-ի ժամը 22.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թոքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ երիտասարդի է բուժօգնության տեղափոխում։ Ժամը 23.00-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին երկրորդ հաղորդումն է ստացվել․ ՊԾ կարգախմբից հայտնել էին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դիակ կա: Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, […]