TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր

14:47 18.05.2024

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր։ Աշխատանքներն իրականացնելու նպատակով որոշ բակերում քանդվել են ավտոտնակները, բացազատվել են զավթված տարածքները։ Դաշտերը լինելու են լուսավորված, կահավորվելու են նստարաններով, աղբամաններով: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

12:50 18.05.2024

Մայիսի 18-ին, ժամը 10:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Վ․, ծնված 1999 թ.) և […]

̰
Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել

12:27 18.05.2024

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու մեղադրանքով կալանավորվել է Վանաձորի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ։ Մայիսի 17-ին Վանաձոր քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ իր հեռախոսահամարին զանգահարել է իրեն անծանոթ մի […]

̰
Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով ինը մարդ է զոհվել

11:48 18.05.2024

Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 15-ը։ Այս մասին հայտնում է PTI-ն։ «Վթարի հետևանքով զոհվել է ինը մարդ՝ վեց կին և երեք տղամարդ։ Տասնհինգ մարդ տուժել է և հոսպիտալացվել։ Բոլոր տուժածների վիճակը կայուն է», – գործակալությունը մեջբերում է ճանապարհային ոստիկանության տեսուչ Ջիտենդրա Կումարին։ Մայիսի 18-ի գիշերը Հարյանա նահանգի հյուսիսում […]

̰
Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը

11:25 18.05.2024

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի ոլորտային նախարարների հետ: Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բարելավման հարցերը։ Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի վերականգնմանը: ԿԳՄՍ […]

̰
Բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով

11:16 18.05.2024

Մայիսի 17-ԻՆ՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի շրջանակներում իրականացվող ուժեղացված ծառայության ժամանակ, տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու պատճառով, կանգնեցվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենայի սրահից իր գրպանն է տեղափոխել ծխախոտի տուփ։ Պարեկների կողմից գրպանի պարունակությունը տրամադրելու պահանջ ներկայացվելուց հետո վարորդը նետել […]

̰
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

11:07 18.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ […]

̰
Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

10:36 18.05.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.32 դրամ:  

̰
Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

10:26 18.05.2024

Հիշեցնում ենք, որ Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն այսօր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն այսօր՝ մայիսի 18-ին, մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։

̰
Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել․ Al Jazeera

09:03 18.05.2024

Գազայի տարբեր հատվածներում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Ջաբալիա» փախստականների ճամբարի վրա հարձակումների հետեւանքով զոհվել է հինգ մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Մեկ մարդ զոհվել է ճամբարի արևմուտքում գտնվող դպրոցի վրա հարձակման հետևանքով։ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ և Խան Յունիս […]

̰
Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

23:26 17.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում վարչապետը մասնակիցների հետ քննարկել է մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր: Մրցաշարի մասնակիցները և նրանց մարզիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման նախաձեռնության համար և հավելել, որ նման մրցաշարերը մեծ հետաքրքրվածություն […]

̰
Մայիսի 20-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:08 17.05.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Կաշեգործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-16:00 Խորենացի փ. 3ա, 43/Բ, 45ա շենքեր, Խորենացի փ. 45Բ շենք 6-8 մուտքեր, Նար-Դոսի փ. 34 շենք, 11։00-17:00 Մյասնիկյան պող. 16-55 առանձնատներ, Խորենացու […]

̰
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված

19:07 17.05.2024

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ունենալով օպերատիվ տեղեկություններ, մայիսի 17-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Կ․Խ․-ին հրավիրել են աշխատասենյակ։ Վերջինս քրեակատարողական ծառայողների պահանջով ներկայացրել է տաբատում թաքցված փաթեթը, որի մեջ առկա է եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,22 գրամ, շագանակագույն զանգված։ Քաղաքացի Կ․Խ․-ն ձերբակալվել է […]

̰
Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները շարունակում են անցկացնել հոգեբանական աջակցության և խորհրդատվության տրամադրման սեմինարներ

17:54 17.05.2024

ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները շարունակում են անցկացնել հոգեբանական աջակցության և խորհրդատվության տրամադրման սեմինարներ, դասընթացներ՝ պարբերաբար ճանաչողական այցեր իրականացնելով տարբեր նշանակության հաստատություններ։ Աշխատանքների ընթացքում ՓԾ հոգեբանների կողմից ներկայացվում են առաջին հոգեբանական օգնության տրամադրման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ․ աշխատանքներ են տարվում հոգեբանական և հոգեսոցիալական ուղղություններով, որոնց նպատակն է շահառուների մոտ հոգեբանական առողջության մասին անհրաժեշտ գիտելիքներ և […]

̰
47-ամյա տղամարդու սպանության, նրա 38-ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

17:20 17.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև վերջինիս 47-ամյա ընկերոջ սպանության դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 37-ամյա […]

̰
Ապրիլին 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

17:06 17.05.2024

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 60.8 […]

̰
Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնևի համալսարան

16:45 17.05.2024

Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով Ժնեւի համալսարանում ԱԺ նախագահը հանդիպել է ուսանողներին, պատասխանել նրանց հարցերին ներքին եւ արտաքին քաղաքականության, միջխորհրդարանական եւ միջպետական բանակցությունների, ժողովրդավարության, աշխարհում տիրող հակամարտությունների, տարածաշրջանային անվտանգության եւ այլ թեմաների շուրջ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանից մի շարք ուսանողներ:

̰
12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

16:20 17.05.2024

Ապրիլի 19-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցում գտնվող երկու քոթեջներից գողացել են ինն աթոռ, երկու հեռուստացույց` թվային ալիքների սարքերով, լրագրասեղան և ցանցային (Wi-fi) երկու սարք։ Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց: Իսկ սա […]

̰
Տավուշի ոստիկանները փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել

16:12 17.05.2024

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Ապօրինի ծառահատման հերթական դեպքն արձանագրել են Տավուշի բաժնի քրեական հետախույզները։ Նրանք Վերին Ծաղկավան բնակավայրի տարածքում շրջագայության ժամանակ ստուգել են փայտանյութով բարձված մի բեռնատար։ Մեքենայի թափքում շուրջ 11 խմ փայտանյութ կար։ Վարորդի հայտնածով՝ այն ձեռք էր բերել «Նավուրի» անտառպետությունից։ Վազաշենցի 31-ամյա վարորդը 6 […]

̰
Հանրային տրանսպորտում առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

16:00 17.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից ԱԺ պատգամավոր Հ.Ասլանյանին վիրավորելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ: […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:50 17.05.2024

Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձյան տեսքով։ Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում օդում սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ։ Երևանում մայիսի 17-ի, 18-ի և 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-ի և 20-ի գիշերը, 19-ին և 21-22-ին երեկոյան […]

̰
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

12:09 17.05.2024

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի դեկտեմբերի 1-ից […]

̰
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թուրքմենստան

12:03 17.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին: Խորհրդաժողովին կմասնակցեն աշխարհի տարբեր պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, գիտական և ստեղծագործական հանրույթի ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես կգա զեկույցով, ինչպես նաև կվարի խորհրդաժողովի հերթական […]

̰
Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին

11:43 17.05.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.32 դրամ:  

̰
«Կամավորի ներառական դպրոց». անցկացվում են տարբեր միջոցառումներ

11:18 17.05.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թվականի մայիսից իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը: «Ծրագիրը մեկնարկել է մայիսի 6-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ մայիսի 13-22-ն այն կիրականացվի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում: Վերոնշյալ 2 միջոցառումներին մասնակցել է շուրջ 60 կամավոր: «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը նախատեսված […]

̰
ՀԿ-ներին է ներկայացվել 2022-2026թթ․ ռազմավարության կատարման ընթացքը

11:13 17.05.2024

Հայաստանում դատական և իրավական բարեփոխումների կատարման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկում է իրականացվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Քննարկման նպատակն էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներկայացնել Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության շրջանակում կատարված աշխատանքները և իրազեկել դրանց ընթացքի ու արդյունքների մասին: Արդարադատության նախարարության կատարած աշխատանքը ներկայացրել են «Օրենսդրության զարգացման կենտրոն» […]

̰
Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

11:08 17.05.2024

Մայիսի 16-ին, ժամը 19.10-ին, ՆԳՆ Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից 30-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 թղթե փաթեթ: Տղամարդն ու […]

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Շիրակի մարզում մասնակցել է սպանդանոցային գործունեությանը նվիրված հանդիպում-քննարկմանը

10:48 17.05.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մայիսի 16-ին Շիրակի մարզում մասնակցել է սպանդանոցային գործունեությանը նվիրված հանդիպում-քննարկմանը։ Հանդիպմանը ներկա են եղել Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանը, սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսավարողներ։ «Քննարկվել են հանրապետությունում սպանդանոցային կետերի կառուցման, կարողությունների զարգացման, շահագործման, օրենսդրական կարգավորումների բարելավման խնդիրներին առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում Տաթևիկ Սարգսյանն ու ոլորտի այլ պատասխանատուները […]

̰
2020-2023թթ․ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցում է ստացել 25156 ավանդատու

10:43 17.05.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020-2023 թթ․ ընթացքում ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում է ստացել 25156 ավանդատու․ այս նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 5 մլրդ դրամ։ «2024 թ․ շուրջ 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

10:30 17.05.2024

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 16-ին Շենգավիթի բաժին է ներկայացել 19-ամյա Դավիթ Գ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Դավիթ Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

̰
BACK_TO_TOP