10:47 16.05.2024
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 15-ին բաժին է ներկայացել 25-ամյա Արմեն Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արմեն Մ.-ն ներկայացվել է քննչական բաժին;
09:21 16.05.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ մայիսի 16-ին‚ ժամը 11.00-ին‚ ճանապարհի կմ7+460 – կմ7+510 հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ «Այսօր՝ ժամը 11.00-ից մինչև 14.00‚ ճանապարհը փակ կլինի երթևեկության համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
08:00 16.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
22:11 15.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 8, 8/1, 8/2, 10, 10/1, 14 շենքեր, Մոլդովական փ. 20, 22, 24/1, 24/2, 26, 26/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Օդեսայի, Պատկանյան, Մադոյան փողոցների […]
19:37 15.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […]
19:27 15.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ: Վարչապետը կարևորել է Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի անցկացումը՝ ընդգծելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ համագործակցության փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը: Օդիլ […]
19:10 15.05.2024
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայի ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքի 2-րդ հարկում, դանակահարված օտարերկրացի քաղաքացիներ կան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկում մարմնական […]
18:28 15.05.2024
Առաջին անգամ Երևանում իր աշխատանքն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը: Աշխարհի տարբեր երկրներից Երևան է ժամանել ավելի քան 2000 մասնակից: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ հանդիպմանը գոհունակությամբ արձանագրել է, որ նման նշանակալի միջոցառման անցկացումը Հայաստանում վկայում է ՎԶԵԲ-ի և […]
17:43 15.05.2024
Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի սկզբից իսրայելական ռազմական գործողության ընթացքում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 35,2 հազարը, ավելի քան 79,1 հազար մարդ վիրավորվել է, հաղորդում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: Ըստ տվյալների՝ Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվն այժմ հասել է 35233-ի, 79141 մարդ վիրավորվել է։ Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ […]
16:49 15.05.2024
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման աշխատանքները: Հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման համար կարող է դիմել ՀՀ գործունակ՝ 25 տարին լրացած քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն և նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի մայիսի 20-ն է։ Հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման առաջին` գրավոր փուլը, անցկացվելու է 2024 թվականի մայիսի […]
16:22 15.05.2024
ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն ընթացիկ մշտադիտարկման շրջանակում այցելել են մի շարք հուշարձաններ` դրանց ներկա վիճակն ուսումնասիրելու, ընթացող պեղումների, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով։ Երևանի Շախմատի տուն այցի արդյունքում պարզվել է, որ արտաքին պատերի երեսպատի շարվածքներում առկա են պոկված, ճաքած, կոտրված, տեղաշարժված սալեր, քարաթափման դեպքեր և վտանգներ, տանիքի պարագծային հատվածներում նկատելի […]
16:18 15.05.2024
Համացանցում տեղեկություններ են տարածվում մայրաքաղաքում «հազարավոր ոստիկանական ուժերի կուտակումների» մասին։ «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական […]
14:55 15.05.2024
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ կազմակերպվել էր մշակութային միջոցառում՝ առցանց էքսկուրսիա Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ Մեծ բանաստեղծի թոռնուհին՝ տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը, ազատազրկված անձանց ներկայացրել է հանճարի ապրած ուղին՝ ներառյալ նրա բանտային կյանքի դրվագները, Չարենցի գործունեությունը, ընտանիքը, […]
14:35 15.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի բնակչի կողմից նյութապես շահագրգռելու դեպքեր: Այսպես՝ սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներ հանդիսացող Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ազգային անվտանգության Լոռու մարզային վարչության […]
14:29 15.05.2024
Հայաստանը և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը ստորագրել են 236 միլիոն եվրոյի համաձայնագիր՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար: ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկման ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության շրջանակը համարել է ընդարձակ և նշել, որ […]
14:06 15.05.2024
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 14-ին Ահարոնյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 44-ամյա Արթուր Հ.-ն, որը մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է քննչական բաժին:
13:38 15.05.2024
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Երևան քաղաքի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում՝ Աշտարակ քաղաքից դեպի Երևան […]
13:20 15.05.2024
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 14-ին Երևան քաղաքի Աճեմյան փողոցի 2-րդ փակուղում հայտնաբերել և Չարենցավանի բաժին են տեղափոխել 33-ամյա Թեմուր Խ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) […]
12:55 15.05.2024
Երևանում մայիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 19-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 17-ի ցերեկը, 18-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 15-ի և […]
12:20 15.05.2024
Ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողները մայիսի 14-ին տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի Նարեկացու փողոցում քաղաքացին շրջում է զենքով և դանակով: Համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ոստիկանները մեկնել են Նարեկացու փողոց: Քաղաքացին տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ փորձել է դիմել փախուստի և այդ ընթացքում փողոցի եզրային խոտածածկ հատված է նետել ատրճանակի նմանվող առարկա: Ոստիկանները նրան ձերբակալել և […]
12:10 15.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 14-15-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, խուլիգանության, թմրամիջոցի […]
11:42 15.05.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 16-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Նոր Նորք վարչական շրջանի՝ 2-րդ զանգվածն ամբողջությամբ՝ բացառությամբ՝ Մոլդովական 7/1, 10, 10/1, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 27, 29/4, 29/5, […]
11:37 15.05.2024
Լոռու մարզի պարեկները մայիսի 11-ի ժամը 21-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի քաղաքացու, որը պարեկներին տեսնելով՝ փորձել է փախուստի դիմել: Պարեկները մոտենալով՝ նրա գոտկատեղին զենքի նմանվող առարկա են նկատել: Քաղաքացին ապօրինի կերպով հրազեն կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը։ […]
11:20 15.05.2024
Ապրիլի 29-ին, ժամը 2.50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Վիրաբույժը հայտնում էր, որ երկու ժամ առաջ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված կալանավորին բուժօգնություն ցույց տալուց հետո, հիվանդանոցի ճառագայթաբանական սենյակում հայտնաբերվել են բժշկական կպչուն ժապավենով իրար ամրացված բջջային հեռախոսներ։ Վաղարշապատի ոստիկանները մեկնեցին հիվանդանոց: Նրանք հայտնաբերեցին բջջային երեք հեռախոս, լիցքավորման երկու լար, դյուրակիր շարժական ինտերնետ […]
11:07 15.05.2024
ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի […]
10:58 15.05.2024
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայիսի 11-ին ժամը 19.10-ին Մասիս քաղաքի Հերացու փողոցում հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ-2112», «Շեվրոլե Վոլտ» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ-2112»-ից և «Օպելից» իջել են մի խումբ անձինք և, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով և հայհոյանքներ հնչեցնելով, փայտերով և մահակներով սկսել են հարվածել «Շեվրոլե […]
10:36 15.05.2024
ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները մասնակցեցին Ապարանի համայնքապետարանում անցկացվող «ՀՀ Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի ծագման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժությանը: Մասնակիցների թվում էին նաև Ապարան համայնքի ղեկավար կազմը, աշխատանքային ենթախումբը, համայնքի տարհանման հանձնաժողովը, ինչպես նաև համայնքի կազմավորումների հրամանատարներն ու վարչական ղեկավարները։ Ուսումնավարժության նպատակն էր. […]
10:30 15.05.2024
ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ։ «Մայիսի 16-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ»,-նշված է հաղորդագրության մեջ։